ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՆՐԱ ՀԱՎԱԿՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԷԻՆ ՔԱՆ ԻՄ ԶԳԱՑՄՈւՆՔՆԵՐԸ...

Հարց՝

Իմ անունը X է։ Ապրում եմ Y քաղաքում։

Օգտվել եմ հոգեբանի վիրտուալ խորհրդատվության հնարավորությունից, որովհետև ինձ ավելի հեշտ է արտահայտվել գրավոր խոսքով՝ խոսաք կառուցելը ավելի դժվար է։

Ես 22 տարեկան եմ։ Ապրում եմ մորս, հորս և 2-տարեկան որդուս հետ։ Ամուսին չունեմ։ Հարաբերություններ նույնպես ոչ մի ձևի չկա։ Ընդհանրապես ոչ մի ձևի։ Կարող եմ բռնկուն լինել։ Կարող եմ լինել բացարձակ հանգիստ։ Խաղաղ և չար։ Բարի և դաժան։ հասնող և անսիրտ։ Նայած ում հետ և ինչ իրավիճակում։ մի խոսքով ամեն ինչը ծայրահեղ է։

Ես ինձ սիրում եմ։ Ավելի ճիշտ հիմա սիրում եմ... Գնահատում եմ և հարգում իմ ցանկությունները։ Երբեմն գնում եմ իմ կամքին հակառակ։ Որովհետև ապրում եմ ես այս կյանքում մեկ անգամ և եթե միշտ անեմ ոչ այնպես, ինչպես ուզում եմ, այլ այնպես, ինչպես ուզում են ուրիշները, ապա դա կլինի ոչ իմ կյանքը։

Մարդիք համարում են ինձ ուժեղ, բարի, հասարակ, հասնող։ Բայց միայն նրանք, ում ես մոտ եմ թողում։ Օտար մարդիք ինձ մեջ տեսնում են ինքնավստահություն, գոռոզություն։

Այժմյան վիճակս՝ զզվելի է։ Զգացմունքներս ծածկում են միտքս, բայց միտքս ամեն դեպքում դուրս է պրծնում և ես ականջի ծայրով լսում եմ նրան։

Ինձ իմ կյանքում շատ բան դուր չի գալիս։ Չեմ ուզում այլևս ապրել ծնողներիս հետ, բայց նրանցից հեռանալու հնարավորություն հիմա չունեմ։ Ուզում եմ աշխատել, բայց լավ աշխատանք գտնելը բարդ է։ Իսկ ուղղակի «ինչ-որ բան» չեմ ուզում։ Չեմ ուզում մի աշխատանքից մյուսը փոխեմ։

Հիմա իմ հիմնական խնդիրը՝ մոտ ընկերոջս հետ վեճն է։ Ճիշտ է, ընկերը վիրտուալ էր, բայց դրանից նա ինձ ավելի քիչ թանկ չի դառնում։

Հիմա ես իմ խնդիրը շատ սուր եմ զգում։ Ցավում է այն փաստից, որ 11 ամիս անց նա ինձ դադարեց հասկանալ։ Ավելի ճիշտ նրա հավակնությունները ավելի կարևոր էին քան իմ զգացմունքները և այն, որ կարող է ինձ նեղացնել իր վերաբերմունքով...

Ահա կոնկրետ օրինակը՝ իմ վերապրումները և հակազդումները։

Այս ամենը սկսեց 10 ամիս առաջ։ Ես չաթերից մեկում ծանոթացա մի 17 տարեկան երիտասարդի հետ, որի անունն էր Գրիշա։ Այս ամենը նրա համար, որ հետագա տեքստում ավելի հեշտ լինի նշելը։

Սկզբից ինձ թվում էր, որ նա ուղղակի հասարակ տղա է, ինչպիսիք համացանցում հազարներն են եթե ոչ միլլիոնները։ Բայց նա ինձ զարմացրեց նրանով, իր տարիքին անհամապատասխան խելացի և նրբանկատ է։ Բանը նրանում է, որ նա ինձ նման էմպատ է։ Եվ մենք միշտ զգացել ենք միմյանց տրամադրության նույնիսկ ամենափոքրագույն փոփոխությունները։ Տարաձայնություններ կաին՝ անխոս, բայց դա նույնիսկ վեճ անվանել չի կարելի։ Մի դեպք եղավ, որ նա ինձ ասեց՝. «Մոռացիր իմ մասին և ջնձիր ինձ քո ընկերների ցուցակից», բայց ինքն էլ 3 օրից վերադարձավ և մենք հաշտվեցինք։ Ընդհանրապես, ինձ նրա մեջ այն բանն է դուր գալիս, որ նա կարողանում է խոստովանել իր սխալները, այսպես ասած լիովին չխոստովանելով։ Ավելի հեշտ ասեմ։ Հորոսկոպով նա «Առյուծ» է։ Իրեն ամեն իրավիճակում ճիշտ է համարում, բայց միևնույն ժամանակ հոգով հասկանում է, որ ինչ-որ տեղ ճիշտ չի, բայց չի արտահայտում դա բարձրաձայն... Նա ինձ համար շատ մտերիմ մարդ է դառել, չնայած նրան, որ մենք ապրում ենք տարբեր քաղաքներում, 5 տարվա տարիքային տարբերություն ունենք և միայն համացանցով ենք շփվում։ Մինչև վերջերս, մենք ամեն օր շփվում էինք։ Բացառապես ամեն օր։ Մենք ժամերով խոսում էինք ամենատարբեր թեմաներով։

Ես ինչ-որ հեռացա թեմայից։ Սա կարելի է համարել լիրիկական շեղում։

Եվ ահա, այսօր մենք լուրջ վիճեցինք։ Իրական վեճով։ Ինձ դա չափազանց անհանգստացնում է։

Ամեն ինչ սկսեց նրանից, որ ես նրա անանուն կարծիքների մեջ գրեցի իմ բանաստեղծությունը։ Ուղղակի նա հազվադեպ էր գրում՝ դուր են գալիս դրանք իրեն թե ոչ, երբ ուղարկում էի նրան հասարակ հաղորդագրություններով, իսկ այդ ժամանակ նրա կարծիքը ինձ համար կարևոր էր, քանզի բանաստեղծություններիս ոճը փոխվել էր։ Բնականաբար, ես ամեն ինչը ճիշտ էի հաշվել և նա պատասխանեց, որ բանաստեղծությունները նրան շատ դուր են գալիս։ Հետո նա սկսեց պնդել, որ ես ասեմ թե ով եմ։ Դե ես հո գիտեմ, որ երկար իմ «չեմ ասին» չի տանի։ Երբ նա հարցը կրկնեց չորորդ անգամ, ես գրեցի, որ ես եմ։

Կներեք, բայց ես կգրեմ այն, ինչ գրեց նա բառացի։ Իսկ նա գրեց՝. «Իռա, գնա հետույքս քո բանաստեղծություններով։ Դու նրանցով ամբողջ կարծիքները աղտոտեցիր, իսկ դու մենակ չես ինձ գրում»։ Ինչին ես պատասխանեցի՝. «Ուղղակի ջնջի դա, ինչու՞մն է բանը»։ Ինչից հետո, նա իր ստատուսում գրեց՝. «Իռա, դու լավ աղջիկ ես, բայց ամեն դեպքում սպիտակ կով ես։ Այրվիր դժողքում։ ХD ХD ХD ХD»։

Ինչ զգացմունքներ դա իմ մեջ առաջացրե՞ց։ Նեղացածություն, բարկություն, ցավ, կորածության զգացում, կարճատև դեպրեսսիա, զգացողություններս հարձակվեցին ուղեղիս վրա, զգացողություն ունեի, որ ընկեր՝ ինձ հոգեպես մոտ մարդ կորցրեցի, հիասթափության որոշակի աստիճան, դատարկվածություն և նորից բարկություն։

Սկզբից ուզում էի պատասխանել նրան, որ ինձ նեղացնում է նրա վերաբերմունքը իմ նկատմամբ և ես դրան չեմ արժանացել։ Ընդ որում հաստատ կգրեի այդ խոսքերով, որովհետև սովոր չեմ զգացմունքններս շատ բուռն արտահայտել։ Հետո, ամեն դեպքում, ուղեղս դուրս պրծավ այդ էմոցիաների միջից և կանգնացրեց ինձ։ Ես հոյակապ գիտեմ, որ դա նրան ավելի շատ կզայրացնի... Այդ պատճառով էլ ես նրան նեյտրալ հարց տվեցի, որին նա պատասխանեց՝. «Ես քեզ համար ոչինչ չունեմ։ Թաքնվի...»։

Դրան արդեն ես ոչինչ չպատասխանեցի և չեմ պատրաստվում պատասխանել։

Նա երբեք չի հայհոյել ինձ, երբեք չի ուղարկել, երբեք այսքան կոպիտ չի եղել։

Հիմնականում, ամեն ինչ արդեն ասացի։ Նման բան առաջ էլ էր եղել, բայց ոչ այսքան լուրջ։ Ես նույն կերպ եմ վարվել։ Այսինքն մի կողմ եմ քաշվել և չեմ խանգարել նրան ապրել։

Իսկ հարցերս, հասարակ են։ Որտե՞ղ են իմ սխալները։ Եվ արժե՞ արդյոք վարվել նույն կերպով, ինչպես վարվել եմ առաջ, չնայած նրան, որ իրավիճակը այլ է։

Ավելացնել միայն կարող եմ այն, որ ապագա հոգեբան եմ ու կուզեմ, որ ինձ համոզեք այն բանում, որ համացանցի միջոցով կառուցված հարաբերությունները (իսկ ընկերությունը նույնպես հարաբերություն է)՝ իմաստ չունեն։ Զգացմունքներս վիրտուալ չեն։ Դրանք իրական են։

Նախկինում երբեք, ոչ-ոքի չեմ դիմել... Իմ հարցերը միշտ լուծել եմ ինքս։

Այս պահին ոչ մի ֆիզիկական հիվանդություն չունեմ։

Երախտապարտ կլինեմ եթե օգնեք գոնե ինչ-որ բան պարզեցնեմ։

Հարգանքներով՝ X։

Պատասխան՝

Հարգելի X։

Վիրտուալ կյանքը նման է հեքիաթի, որտեղ կարելի է տեսնել բոլոր հեքիաթային հերոսներին և որտեղ կամայական մարդ «Մոխրոտիկի» նման վերափոխվում է արքայադուստրի։ Սակայն միշտ պետք է հիշել, որ ժամացույցը խփելու է կեսգիշերը և... հեքիաթը վերջանա։ Ավելի հասուն լեզվով կամ կոպիտ ասած, ինչպես հարմար եք համարում, վիրտուալ աշխարհը լի է խաբեբաներով և անպատասխանատու անձանցով։ Եվ այն, որ Դուք Ձեր վիրտուալ ծանոթի հետ վերաբերվում էիք լիարժեք պատասխանատվությամբ և անկեղծ, չի ապահովագրում Ձեզ այն բանից, որ նա Ձեր հետ այդպես չի վերաբերվի։

Այ Դուք ասում եք՝. «...ավելի հեշտ է արտահայտել այն, ինչ զգում եմ տպագիր՝ խոսքով նկարագրելը ավելի բարդ է...»։ Իսկ դա տեղի է ունենում այն պատճառով, որ հեշտ շփման միջոց եք փնտրում, որը ավելի քիչ պատասխանատու է քան դեմ առ դեմ շփումը։ Վերջին դեպքում ավելի հեշտ է բացահայտել մարդուն իսկ վիրտուալ կյանքում, նա իրեն կբացահայտի այն ժամանակ, երբ խաղը նրան կհոգնեցնի։

Դուք ասում եք՝. «...միտքս մի կերպ դուրս է պրծնում և ես լսում եմ նրան ականջիս ծայրով...»։ Ես կարծում եմ, որ միտքը չպետք է թողնի մարդուն ոչ մի իրավիճակում։ Իսկ վիրտուալ աշխարհը՝ անմիտ է, միտքը այնտեղ տեղ չունի և այնտեղ, Դուք Ձեր պատրանքներով ստեղծել եք այն հեքիաթային աշխարհը, որտեղ ինքն իրենով լուծվել են Ձեր բոլոր խնդիրները։ Ամեն ինչ գալիս է նրանից, որ իրական կյանքում Դուք բազում չլուծված խնդիրներ ունեք, որոնցով Դուք նույնիսկ չեք սկսում զբաղվել, տեղափոխելով այն Ձեզանից հեռու, «վաղվա», ունենալով հոգեմոտ զբաղմունք՝ ՀԱՄԱՑԱՆՑ։

Դուք ասում եք՝. «...զգացմունքներս վիրտուալ չեն...», իսկ ինչպիսին են։ Դուք գիտեք թե նա ինչպես է քնու՞մ, ուտու՞մ, խմու՞մ է արդյոք թե ոչ, ինչպիսի՞ տանն է ապրում, ովքեր են ծնողները և վերջապես այն լուսանկարների մեջ նա է, թե ինչ-որ ուրիշ մարդ։ Դուք հիմա կմտածեք, թե գիտեք, բայց հաշվի առեք այն, որ Դուք գիտեք այն, ինչ նա է Ձեզ գրել այլ ոչ այն ինչ Դուք կտեսնեիք իրականության մեջ։ Վերջերս հենց, Ձեր մոտ պատրանքների և իրականության կոնֆլիկտ տեղի ունեցավ։ Դուք պատասխան ստացաք, որը չէր համապատասխանում Ձեր ստեղծած կերպարին։ Երևի թե ավելի հեշտ կլիներ, եթե մարդիք մեզ վերաբերվեին այնպես, ինչպես մենք ենք վերաբերվում նրանց, սակայն ցավոք դա այդպես չէ։ ԱՇխարում բազմաթիվ խաբեբաներ և ավանտյուրիստներ կան, ովքեր ինքնահաստատման կարիք ունեն և նրանք դա անում են Ձեր նմանների հաշվին, իսկ համացանցում նրանք շատ են։

Ես համոզված եմ, որ այն ընկերը, որի հետ Դուք դեռ չեք հանդիպել, 25-30 տարեկան է և ապրում է Ձեր քաղաքում։ Նա խելացի, հավասարակշռված և կայացած մարդ է, ով գիտի թե ինչ է ուզում կյանքից և Ձեզանից, ով կհարգի Ձեզ, Ձեր զգացմունքները, կընդունի իր սխալները և կսիրի Ձեր որդուն իր հարազատի պես։ Նա չի գրի Ձեզ 10 ամիս շարունակ, այլ ուղղակի կմոտենա և կգրկի, կգա Ձեր տուն և կծանոթանա Ձեր ծնողների հետ և կտծրի կարդալով Ձեր բանաստեղծությունները բայց այդ տծրության մեջ կդառնա աշխարհի ամենաերջանիկ մարդը։

«Հիմարների Աշխարհում» (վիրտուալ աշխարհում), միայն «Հրաշքների Դաշտ» կա, որտեղ ապրում են Ալիսա աղվեսը և Բազիլյո կատուն (տես «Բուրատինոյի արկածները»), ովքեր ամեն ինչ կասեն Ձեզ, միայն թե հողի մեջ թաղեն Ձեր 5 ոսկին։ Եվ եթե նրանց հանդիպի ինչ-որ մեկը, ով ունի 6 ոսկի, Դուք նրանց համար կդառնաք անհետաքրքիր։ Ես համոզված եմ, որ այս հեքիաթը Ձեզ լավ ծանոթ է։

Ես համոզված եմ, որ Դուք խելացի և գեղեցիկ աղջիկ եք, ով հպարտություն ունի և գնահատում է իրեն։ Այն ցիտատը, որ Դուք մեջ բերեցիք նրա հաղորդագրությունից, կարծում եմ, որ սազական չի Ձեզ և անչափ դժվար կլինի նրան ներելը։ Մի նեղացեք։ Համարեք, որ մի լավ դաս ստացաք վիրտուալ և իրական կյանքերի տարբերության մասին։

Երբեք մի անվանեք այն, ինչ Դուք զգացել եք, այդ անձի նկատմամբ սիրով։ Դա սեր է այն կերպարի նկատմամբ, որին հորինել եք Դուք, ինքներդ Ձեր մեջ։ Դե եթե այդպես է, ապա հորինեք մի ուրիշ կերպար և այդ կերպարը կցեք մի ուրիշ մարդու, քանզի տողերը, որ նա գրել էր Ձեզ չեն համապատասխանում Ձեր ստեղծած կերպարին։ Նշանակում է՝ Դուք սխալվել եք։ Ոչինչ։ Բոլորս էլ սխալվում ենք, բայց հիմարանում ենք, երբ նույն սխալը կրկնում ենք։

Կներեք եթե մի փոքր կտրուկ ստացվեց։ Ուղղակի ուզում եմ, որ իմ ասածները ճիշտ հասկանաք։ Մտածեք խնդրում եմ և վերադարձեք մեզ մոտ՝ ԻՐԱԿԱՆ աշխարհ՝ ....-ի աշխարհից, լուծելու Ձեր ամենօրյա խնդիրները, որոնք Ձեզանից բացի ոչ-ոք չի լուծելու։

Ուրախ եմ, եթե ինչ-որ բանով օգտակար եղա։

Շնորհակալ եմ, որ դիմեցիք։

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:

Շնորհակալություն՝

Չափազանց շնորհակալ եմ։

Ինչ-որ բաներում Դուք ճիշտ եք, ինչ-որ բաներում ես Ձեզ հետ համաձայն չեմ... Բայց իմ հետևությունները ես արեցի...

Մի բան հաստատ կասեմ, որ ոչինչ հենց այնպես չի լինում։ Ես միշտ գիտեի, որ նա կարող է կոպիտ և կտրուկ լինել, բայց ես չէի մտածում, որ դա կարող է ազդել նաև իմ հետ ունեցած հարաբերությունների վրա։ Այստեղ էլ իմ սխալն է։ Պետք է հուսալ... Բայց պետք չէ մոռանալ այն բանի մասին, որ իրականությունը երբեմն ավելի կոպիտ և կտրուկ է քան այն ինչի մասին մենք հույս ունենք։ Ահա ևս մի կարևոր դաս իմ կյանքում։

Մի խոսքով, մի անգամ էլ ուզում եմ իմ անկեղծ շնորհակալությունը ասել Ձեզ։ Դուք ինձ շատ օգնեցիք։

Հարգանքներով և երախտապարտությամբ...