Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Անթրոպոմորֆիզմ

Տնային կենդանիների նկատմամբ ցուցաբերվող անթրոպոմորֆիզմը, հաճախ մեր կողմից գնահատվում է որպես դրական և հումանիստական երևույթ, սակայն մեր չորքոտանի ընկերների դաստիարակության հարցում, այն միայն խանգարում է:

Հոլիվուդյան ֆիլմերում հաճախ պատկերում են մարդկային բարոյականության օրենքներին համապատասխանող շների վարքագիծ: Օրինակ՝ Լեսսին փրկում է ճագարին մահից կամ Բենջին օգնում է իր մորը փրկվել չար "կենդանի ոչնչացնողի" ճիրանից: Ռուսական սերիալներից մեկում՝ Մուխտարը օգնում է ոստիկաններին հանցագործություն բացահայտել:

Դերասան-կենդանիները բավականին լավ վարժեցված են, և ֆիլմը ստացվում է բավական հետաքրքիր, սակայն նման ֆիլմերը անթրոպոմորֆիզմ են սերմանում,- զգուշացնում են հոգեբանները: Իհարկե, անթրոպոմորֆիզմի որոշ արտահայտումներ անվնաս են և նույնիսկ հաճելի: Օրինակ՝ իր ծննդյան օրը, շանը տոնական ճաշ հրամցնելը, կամ ծննդյան տոներին խաղալիք նվիրելը:

Մոդայիկ է դարձել նույնիսկ տնային կենդանիներին մարդկային անուններով անվանելը: PetData կայքի տվյալներով, անցյալ տարի ԱՄՆ-ում, շնիկների համար ամենատարածված անուններն են եղել Մաքսը և Մոլլին: Սակայն հոգեբանները զգուշացնում են, որ անթրոպոմորֆիզմին պետք զգուշորեն մոտենալ:

Որտեղի՞ց են "աճում անթրոպոմորֆիզմի ոտքերը":

Էմանուելա Պրատո-Պրեվիդեն (Emanuela Prato Previde) և իր կոլլեգաները Միլանի հոգեբանության ինստիտուտից, պարզել են, որ իրենց չորքոտանի ընկերոջ հետ շփման ընթացքում, մարդիկ օգտագործում են բազում վարքային էլէմենտներ, որոնք բնորոշ են փոքրիկ երեխայի հետ ծնողի շփմանը:

Կենդանու հետ խոսելու ժամանակ, խոսքի մեջ գերակայում են կրկնությունները, բառերի փոքրացուցիչ մասնիկները, քնքուշ անվանումները և այլ "մայրական լեզվին" բնորոշ բնութագրեր: Հետազոտման հեղինակները առաջարկել են հիպոտեզ, ըստ որի շուն - մարդ սիմբիոզը, ի սկզբանե կառուցվել է վարքագծի "ծնողական" կաղապարը, չորքոտանի բարեկամների վրա տեղափոխելու հիման վրա:

Վարքագծի այն որոշակի ձևը, որը մշակված է երեխաների հետ շփման համար, ուրիշ սոցիալական զուգընկերների վրա տեղափոխելու ունակությունը բերում է նրան, որ մարդիկ սկսում են քննարկել շան մտածելակերպը մարդկային փորձի տեսանկյունից՝ մարդկային արժեքներքների համակարգում: Շունը "հասկանում է, թե երբ է լավ, իսկ երբ վատ", "նա դա անում է որովհետև նեղացած է",- պնդում են անթրոպոմորֆիստները, զբոսանքի տանելով իրենց սիրեցյալներին:

Ի՞նչ է իր տակ թաքցնում շան "մեղավոր մռութը":

Կենդանիների հոգեբան Սեմ Գոսլինգը (Sam Gosling) համոզված է, որ անթրոպոմորֆիզմը շան դաստիարակության մեջ օգնական չէ: Տերերը հաճախ հանգստանում են տեսնելով շան "մեղավոր մռութը", նրանք մտածում են, որ շունը "գիտի" թե որտեղ է նա մեղավոր և ինչում: Սակայն ամեն անգամ, երբ փորձում եք գնահատել շան վարքագիծը, մարդկային աշխարհայացքի օգնությամբ, դուք նրան վնաս եք պատճառում, պնդում է նա:

Մարդիկ հաճախ իրենց շնից սպասում են այն, ինչ նա ի վիճակի չէ անել: Դրանից էլ հետևում է նրա դանդաղ ուսուցումը և անհույս ենթարկումը: Իրականում հաճախ դա բերում է չար, հիմար և համառ շան առաջացման:

Եվ դրանում նրանք մեղավոր չեն: "Դժբախտությունը նրանում չէ, որ դուք անթրոպոմորֆիստ եք, այլ նրանում, որ դուք չեք էլ ջանում դա հասկանալ",- համարում է Գոսլինգը:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты