Երախտագիտությունը եվ ռոմանտիկան
Մեր կյանքի ժամանակակից հորձանուտում, հաճախ ունենում ենք զգացողություն, որ ամեն ինչ դուրս է գալիս հսկողության շրջանակից, և տեսադաշտից դուրս են մնում պարագաներ, որը մենք ի վիճակի ենք անելու, սակայն չենք անում: Անձնային հարաբերությունների շրջանակում կատարված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մենք հաճախ մոռանում ենք երախտագիտության զգացումի մասին:
Երախտագիտությունը նոր ուժ է հաղորդում ռոմանտիկ հարաբերություններին և օգնում է պահպանել հարմոնիան զուգընկերոջ հետ:
Մարդիկ իրար հետ սերտորեն կապված են, և այս կամ այն բաները պարբերաբար անում են մեկը, մյուսի հետևից, կամ իրար համար: Սակայն մենք ոչ միշտ ենք ունենում դիմացինի նկատմամբ երախտագիտության զգացում: Ընդհակառակը, հակազդումները լինում են ամենատարբեր, նույնիսկ մինչև նեղացածությունը և չհասկանալը:
Նոր հետազոտության հեղինակները պնդում են, որ զուգընկերոջ մոտ դրական էմոցիաները ավելացնելը երախտագիտության միջոցով, կարող է կայունացնել և ամրապնդել հարաբերությունները: "Երախտագիտության զգացումը, մեծահոգությունը և առատաձեռնությունը շատ օգտակար են հանդիսանում, մարդկանց հետ մեր հարաբերությունների ամրապնդման գործընթացում: Երախտագիտության զգացումը, այսպես ասած կապում է մեզ այն մարդկանց հետ, ովքեր հոգում են մեր բարեկեցության մասին,- ասում են գիտնականները,- Այնպիսի, թվում է թե մանր իրադարձությունները, ինչպիսին են՝ չնախատեսված կանգառը, կնոջ համար իր նախընտրած սուրճը գնելու համար, կամ տոնական ընթրիքի կազմակերպումը ամուսնու պաշտոնի բարձրացման կապակցությամբ... Սրանք անշահախնդիր վարքագծի օրինակներ են, որոնք կարող են ամրապնդել ռոմանտիկ հարաբերությունները, եթե դրանք ստացողը ի պատասխան երախտագիտություն զգա":
Երախտագիտության զգացումը մոտիվացնու՞մ է պատասխան զգացումի:
Հետազոտման հեղինակները դիտարկել են 65 զույգերի, որից հետո եկել են այն եզրակացության, որ առօրյա կյանքում, ընտանիքում լավ հարաբերություններ պահպանելու հարցում, երախտագիտությունը հանդիսանում է կարևորագույն մեխանիզմներից մեկը:
Գիտնականները պնդում են, որ այս էմոցիոնալ հակազդումը կարող է օգտակար լինել այն հարաբերությունների վերականգնման համար, որոնք գտնվում են քայքայման եզրին, կամ երբ մարդիկ ունեն կայուն հարաբերություններ և բավարարված են դրանցով: Փոքրիկ երախտագիտությունը կարող է արմատակալել և ծիլ տալ, ձգելով զուգընկերներին միմյանց: Առօրյա երախտագիտությունը օգնում է փոխել հարաբերությունների դիտման տեսանկյունը, և կարող է նրանց զարգացման համար նոր խթանիչ հանդիսանալ:
Միևնույն ժամանակ գիտնականները զգուշացնում են՝ "երախտագիտության սպասման" էմոցիոնալ հակազդումը, չի օգնում հարաբերությունների ամրացմանը: Մշտական սպասումը կարող է միայն մի կարճ ժամանակահատվածով պահել հարաբերությունները նախքին մակարդակի վրա, սակայն երբեք չի տա հարաբերությունների այնպիսի արագ աճ, ինչպիսին որ տալիս է երախտագիտության արտահայտումը: "Երախտագիտությունը մարդու մեջ առաջացնում է պատասխան հակազդումների համակարգ: Զուգընկերը սկսում է այլ կերպ նայել իր "բարերարի" վրա, իսկ երախտագիտության զգացումը մոտիվացնում է նույնապես վարվելու նրա հետ: