Պաթոլոգիկ խանդի համախտանիշ – դա հոգեպաթոլոգիկ համախտանիշ է, որը բնութագրվում է զուգընկերոչ անհավատարմության մասին կպչուն, գերարժեքային կամ զառանցանքային գաղափարներով։ Արտահայտվում է անհիմն կասկածամտությամբ, դավաճանության մեջ մեղադրանքներով, զուգընկերոջ մասին վարկաբեկող նյութեր փնտրելով, նրան հետևելով, սպառնալիքների, կոնֆլիկտների երբեմն նույնիսկ ֆիզիկական ներգործության միջոցով, զուգընկերոջից, դավաճանության մասին խոստովանություն կորզելու փորձերով։
Համախտանիշը ձևավորվում է հոգեկան խանգարման հիման վրա։ Ախտորոշումը կատարվում է կլինիկա-հոգեպաթոլոգիկ հետազոտության օգնությամբ՝ հարցաքննության, զրույցի, դիտարկման մեթոդներով։ Բուժումն իր մեջ ներառում է ֆարմակոթերապիա, ինդիվիդուալ և ընտանեկան հոգեթերապիա։
Ընդհանուր տեղեկություններ
1955 թվականին, պաթոլոգիկ խանդը ստացավ իր երկրորդ անվանումը՝ Օթելլոյի համախտանիշ, ի պատիվ Ու. Շեքսպիրի տրագեդիկ պիեսի հերոսի։ Սյուժեով՝ Օթելլոն, խանդի պոռթկման պահին սպանում է իր սիրեցյալին։ Վերջին տասնամյակներում, համախտանիշը կրկին հետազոտողների ուշադրության կենտրոնում է, քանի որ շատացել են խանդոտ զուգընկերների կողմից տուժածների՝ ոստիկանություն և կանանց հոգեբանական օգնության կենտրոններ դիմելու դեպքերը։ Պաթոլոգիկ խանդի համախտանիշը ավելի տարածված է տղամարդկանց մոտ։ Հիվանդության տարիքային շեմը՝ 35-40 տարեկան։
Պատճառները
Պաթոլոգիկ խանդի ծագումը պայմանավորվածէ ներքին և արտաքին գործոնների համակցությամբ։ Որպես օրենք, դրա համար հիմք են հանդիսանում այնպիսի անձնային գծերը, ինչպիսիք են կասկածամտությունը, սեփական անձի նկատմամբ անվստահությունը, ինչպես նաև մտածողության պաթոլոգիկ փոփոխությունները, որոնց ժամանակ ցածրանում է իրավիճակը քննադատաբար գնահատելու ընդունակությունը։ Արտաքին իրավիճակային գործոնները, համախտանիշի զարգացման համար, ավելի հաճախ հանդիսանում են որպես գործի գցող մեխանիզմներ։ Այսպիսով, պաթոլոգիկ խանդի համախտանիշի, կամ Օթելլոյի համախտանիշի պատճառներն են՝
- Հոգեկան խանգարումները։ Օթելլոյի խամախտանիշը զարգանում է անձի պարանոիդալ կամ էպիլեպդոիդալ խանգարումների, շիզոֆրենիայի, դեմենցիաների, ալկոհոլիզմի ժամանակ։ Դրա համար հիմք են հանդիսանում կոգնիտիվ պրոցեսների պաթոլոգիկ փոփոխությունները, ինֆորմացիան օբյեկտիվ ընկալելու և վերլուծելու ընդունակության վատացումը։
- Անլիրաժեքության զգացում։ Ամբիցիաների բարձրացվածությունն ու նվաճումների անբավարարությունը, մոտեցող ծերությունը, սոցիալական ստատուսի ցածրացումը – այս ամենը դառնում է ինքնագնահատականի ցածրացման, սեփական անձի նկատմամբ դժգոհության պատճառ։ Այդ հողի վրա էլ առաջանում են մտքեր այն բանի մասին, որ զուգընկերը նույնպես բավարարված չէ և հարաբերություններ է փնտրում այլ, ավելի հաջողակ մարդու հետ։
- Ընտանեկան կյանքի անբարեհաջողություն։ Խանցի առաջացմանը նպաստում է ընտանեկան հարաբերություններում եղած աններդաշնակությունը, սեռական պրոբլեմները, նյութական անբարենպաստությունը, կյանքի պայմաններով, եկամութներով, պրոֆեսիոնալ հաջողություններով ունեցած անբավարարվածությունը։ Ընտանեկան կյանքի ճգնաժամը բերում է զուգընկերոջ դավաճանության մասին մտքերի։
- Դավաճանությունները՝ նախկինում։ Եթե զուգընկերը նախկինում հավատարիմ չի եղել (այս հարաբերություններում կամ նախկին), ապա նրա հին դավաճանությունը դառնում է առիթ խանդի համար։ Անհանգստություն է առաջանում, որ շնանալը կարող է կրկնվել։
- Զուգընկերոջ սադրողական վարք։ Օթելլոյի համախտանիշը կարող է զարգանալ, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ամուսնու ֆլիրտային փոխհարաբերությունների, տուն ուշ վերադառնալու, ինտիմ հարաբերություններից խուսափելու, ուշ զանգերի ու նամակագրության պատճառով։
Պաթոգենեզ
Պաթոլոգիկ խանդը զարգանում է փուլերով՝ անձի նորմալ գործունեության շրջանակների մեջ մտնող թեթև կասկածամտությունից մինչև զառանցանքային գաղափարներ։ Ամեն բան սկսում է սեփական անձի մեջ անվստահությունից և թերարժեքության բարդույթի ձևավորումից։ Անհաջողությունների արդյունքում (ֆինանսական պրոբլեմներ, վեճեր, սեռական սնանկություն) առաջանում է վախ, որ զուգընկերը կարող է իր նախապատվությունը տալ ավելի գրավիչ և հաջողակ մարդու։ Մտածողության մակարդակի վրա առաջանում են կասկածներ՝ թվացյալ տրամաբանական եզրակացությունների շղթա, որոնք սովորաբար չեն ունենում իրական հիմնավորում, բայց ավելացնում են տագնապը՝ «հրաժարվում է ինտիմ մտերմությունից, որովհետև մտածում է այլ մարդու մասին»։
Որքան վախն ու տագնապը ուժեղ են, այնքան ավելի լայնանում են՝ խանդին աջակցող, դավաճանության մասին մտքերը։ Աճում է մանրախնդրությունը, դյուրագրգռությունը և դժգոհությունը։ Որպեսզի կասկածները «դատարկ» չլիներ, խանդողը սկսում է դավաճանության ապացույցներ փնտրել, սկսելով հետևել զուգընկերոջը և աղավաղված մեկնաբանել նրա կամայական գործողություններ։ Դատողությունները թվում են տրամաբանական, ինչն էլ հիվանդին տալիս է սեփական անձի ճշմարիտության զգացողություն և մի փոքր ցածրացնում է տագնապը, բայց դրանք սովորաբար հիմնավորում չեն ունենում։
Կախված մտածողության խանգարման աստիճանից, խանդի պաթոլոգիական գաղափարները կարող են լինել կպչուն (օբսեսսիվ), գերարժեքային կամ զառանցանքային։ Առաջին տարբերակը առանձնանում է հիվանդի քննադատական մոտեցման պահպանմամբ։ Նա հասկանում է, որ դավաճանության մասին մտքերը չափազանցացված են, հնարավոր է անհիմն, բայց չի կարողանում դիմակայել դրանց։ Գերարժեքային գաղափարները լցնում են գիտակցությունը, ապակազմակերպում հոգեկան գործունեությունը, փոփոխում ընկալումն ու վարքը։ Վաճախ այցելուները չեն գիտակցում դրանց պաթոլոգիական ծագումնաբանությունը, և ընկալում են որպես իրական ու հիմնավորված։ Զառանցանքային գաղափարները ավելի ցավագին են և անհեթեթ։ Դրանք իրականությանը չեն համապատասխանում, քննադատության և ճգրտման չեն ենթարկվում։
Պաթոլոգիկ խանդի ախտանիշները
Համաձայն կլինիկական առանձնահատկությունների, առանձնացվում է Օթելլոյի համախտանիշի յոթ տարբերակներ։ Ամենատարածված տարբերակը՝ պարանոիդալն է։ Այսպիսի խանդողները ենթագիտակցաբար թաքնվում են, դավաճանության կամ պոլիգամ հարաբերությունների մասին սեփական ֆանտազիաներից։ Հանրության կողմից ատապարտման վախը բերում է զուգընկերոջ վրա իրենց ամոթալի ցանկությունների պրոեկտմանը։ Առաջանում է համոզվածություն, որ այդ դիմացինն է անչափ գրավիչ և կարող է իրացնել դավաճանությունը։ Դիմացինի հասցեին արտահայտված կասկածներն ու մեղադրանքները կիրառվում է որպես ինքն իրեն պաշտպանելու միջոց։ Վարքը բնութագրվում է մշտական ստուգումներով, հետևելով, հարցաքննություններով։ Խանդողը մտնում է խաբեության ու դավաճանության զոհի դիրքի մեջ։
Նարցիսական պաթոլոգիկ խանդը հիմնված է՝ սեփական նվաճումները, իդեալի հետ մշտական համեմատությամբ։ Կամայական բարդություններ և անհաջողություններ ձևավորում են թերարժեքության զգացում։ Խանդողի մոտ առաջանում է խորքային անգիտակցական զգացմունք, որ շրջապատողներն իրեն չեն սիրում, ձգտում են հիմարացնել։ Առաջանում է խայտառակ լինելու, բարոյապես ճնշվելու վախ։
Օթելլոյի համախտանիշի հոգեպաթոլոգիկ տարբերակում, առաջին պլան է գալիս ապակազմակերպված իմպուլսիվությունը։ Մարդը ընդունակ չէ կապվածության և սիրո զգացումներ ունենալ և ընկալում է իր զուգընկերոջը, որպես սեփականություն, ձգտում է հսկողություն սահմանել նրա նկատմամբ և պահանջում է ենթարկվողականություն։ Խանդը դառնում է ուրիշներին կառավարելու մանիպուլյացիայի գործիք։
Մազոխիստական խանդի ժամանակ, մարդու մոտ գերիշխում է այն համոզմունքը, որ իրեն սիրում են միայն այն ժամանակ, երբ օգնության, նյութական աջակցության, պաշտպանության, սեքսի կարիք ունեն։ Դավաճանության մասին ֆանտազիաները ցավ են պատճառում և միաժամանակ կիրառվում են, զուգընկերոջ մոտ մեղքի զգացում սադրելու համար։ Մազոխիստները կարող են ծանոթացնել իրենց սիրեցյալին, հակառակ սեռի գրավիչ անձանց հետ, իրավիճակներ ստեղծեն նրանց մտերիմ շփման համար, որպեսզի հետո խանդ ցուցադրեն, տանջվեն և մանիպուլացնեն։
Օթելլոյի համախտանիշի շիզոիդային տիպի դեպքում, խանդը օգտագործվում է որպես՝ զուգընկերոջ հետ դիստանցիա պահպանելու գործիք։ Այն օգնում է խուսափել իրական մտերմությունից, հույզերը և զգացմունքները արտահայտելու անհրաժեշտությունից։
Հիստերոիդ տիպի խանդողները տարբերվում են հուզականությամբ, զգացմունքայնությամբ, ցուցադրողականությամբ։ Նրանք ունենում են սիրած մարդու ուշադրության կենտրոնում լինելու ուժեղ կարիք, այդ պատճառով էլ, դիմացինի կամայական հետաքրքրություն կարող է նրանց մոտ խանդ առաջացնել։ Նրանք հակված են մեղադրել իրենց զուգընկերոջը սեռական դավաճանության մեջ, այլ ոչ ուրիշի հետ հոգեբանական մտերմության մեջ։ Նրանց վարքը հիշեցնում է բեմականացում, որը դադարում է միայն այն դեպքում, եթե «գլխավոր հանդիսատեսը» հեռանում է կամ կոշտություն արտահայտում։
Օբսեսիվ-կոմպուլսիվ պաթոլոգիական խանդի ժամանակ, խանդը համակարգային է, պլանային։ Մարդը, ռեգուլյար կատարում է միևնույն գործողությունները՝ ստուգում է նամակագրությունը, գաղտնալսում հեռախոսային խոսակցությունները, հետևում է զուգընկերոջ շարժին։ Այս դեպքում ձևավորվում են ծիսային գործողություններ։ Սկանդալներն ու հարցաքննությունները նույնպես տեղի են ունենում ռեգուլյար հաճախականությամբ։
Բարդություններ
Պաթոլոգիական խանդը նեգատիվ ազդեցություն է ունենում ոչ միայն հիվանդի հոգեկան առողջության վրա, այլև կարող է դառնալ շրջապատի համար անվտանգության սպառնալիք։ Պսիխոպաթիկ գծերը, մտածողության խանգարումը, սեփական վարքի նկատմամբ ոչ բավարար քննադատությունը, զայրույթի ու ցասումի բռնկումները – այդ ամենը բերում են զուգընկերոջը մարմնական վնասվածքներ հասցնելու, նույնիսկ սպանության բարձր ռիսկի։ Հայտնի են, մշտական հսկողության, հետևելու, սպառնալիքների արդյունքում սուիցիդի հասցնելու դեպքեր։ Միշտ տուժում է խանդողի ամուսնու, երեխաների ու ընտանիքի մնացած անդամների հոգեկան բարօրությունը։
Ախտորոշում
Պաթոլոգիական խանդի ժամանակ, մարդիկ հազվադեպ են դիմում մասնագետի օգնությանը, քանի որ խաթարված է, սեփական գաղափարների ու վարքի նկատմամբ քննադատական վերաբերմունքը։ Պացիենտները համոզված են, որ իրենց զգացմունքներն ու մտքերը պայմանավորված են զուգընկերոջ գործողություններով այլ ոչ թե հանդիսանում են հոգեկան խանգարման ախտանիշ։ Այդ պատճառով էլ ախտորոշման պրոցեսին միանում է հիվանդի ամուսինը։ Հետազոտությունը կազմված է մի շարք պրոցեդուրաներից՝
- Հարցում։ Բժիշկ-հոգեբույժը կատարում է պացիենտի և նրա զուգընկերոջ հարցում։ Հիվանդի արտահայտված բացասական վերաբերմունքի, չափից դուրս բռնկումների դեպքում, հարցումը կարելի է անց կացնել յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին։ Հոգեբուժական անամնեզը իր մեջ ներառում է ինֆորմացիա՝ պացիենտի հնարավոր կամ արդեն հաստատված հոգեկան խանգարումների, նրա պաթոլոգիական գաղափարների, վարքի ոչ ադեկվատության, ընտանեկան կոնֆլիկտների մասին։ Մասնագետը գնահատում է մտածողության խանգարումները, ագրեսիայի և սոցիալապես վտանգավոր արարքների արտահայտման ռիսկերը։
- Կլինիկական զրույց։ Հիվանդի հետ ազատ շփման ընթացքում թերապևտը ուշադրություն է դարձնում պացիենտի խոսքի և տրամաբանական դատողությունների, զուգընկերոջ գործողությունների գնահատման սուբյեկտիվության, դավաճանության մասին չշտկվող գաղափարների առկայության առանձնահատկությունների վրա։ Մասնագետը որոշում է, թե որքան քննադատաբար է հիվանդը մոտենում իր վիճակին, և դասակարգում է նրա գաղափարները որպես կպչուն մտքեր, գերարժեքային գոյացություններ կամ զառանցանք։ Կախված պաթոլոգիական մակարդակից էլ կառուցվում է բուժման տակտիկան և կանխատեսումները։
- Դիտարկում։ Պացիենտի և իր զուգընկերոջ փոխհարաբերությունները հետազոտության ժամանակ տալիս են լրացուցիչ ախտորոշիչ ինֆորմացիա։ Թերապևտը վերլուծում է կոմունիկացիան, առանձնացնելով դրանից պաթոլոգիական խանդի նախանշանները։ Որպես օրենք, հիվանդը մեղադրում է, դատապարտում, կասկածներ է առաջադրում, ընդունում է զոհի կամ ագրեսորի դիրք։ Նա արագ դուրս է գալիս հավասարակշռությունից, հաճախ արտահայտում է բռնվածություն։ Խանդի օբյեկտը՝ պաշտպանվում է, արդարանում, մեղադրանքներին հակազդում է ագրեսիվ արտահայտումներով։
Պաթոլոգիկ խանդի բուժումը
Օթելլոյի համախտանիշի թերապիան հաճախ կապված է մի շարք բարդությունների հետ, քանի որ պացիենտը համարում է, որ պրոբլեմը իր մեջ չէ, այլ երկրորդ կեսի անհավատարմության մեջ։ Բուժումն ընկալվում է, որպես «վզին փաթաթած», աննպատակ։ Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է հիմնական հիվանդության՝ անձի խանգարման, ալկոհոլային պսիխոզի, շիզոֆրենիայի և այլ հիվանդությունների ախտանիշների կասեցում։ Պսիխոտիկ ախտանիշների գերակայության դեպքում, շեշտը դրվում է դեղորայքային բուժման վրա, իսկ նեվրոտիկ վիճակներում՝ հոգեթերապիայի։ Բժշկահոգեբանական օգնության ընդհանուր սխեման իր մեջ է ներառում՝
- Հոգեֆարմակոթերապիան։ Կպչուն գաղափարների, զառանցանքների, ագրեսիայի պոռթկումների կասեցման համար կիրառվում են հակապսիխոտիկ դեղամիջոցներ (նեյրոլեպտիկներ)։ Արտահայտված տագնապայնության, ճնշվածության, հուզական անկայունության դեպքում նշանակվում են հակադեպրեսանտներ, հակատագնապային միջոցներ։
- Ինդիվիդուալ հոգեթերապիա։ Ակտիվ կիրառվում են կոգնիտիվ-վարքային մոտեցման մեթոդները, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել կպչուն գաղափարները , գիտակցել դրանց անհամապատասխանությունը իրողության հետ, տեսնել և փոխել դեստրուկտիվ վարքային սցենարները, սովորել հսկել մտքերն ու հույզերը։ Հոգեթերապևտիկ սեանսները ավելի արդյունավետ են, զառանցանք չունեցող, իրենց հոգեկանի վիճակի նկատմամբ համեմատաբար պահպանված քննադատական վերաբերմունքով։
- Ամուսնական հոգեթերապիա։ Համատեղ սեանսները թույլ են տալիս վերականգնել շփման հմտությունները, ավելի էկոլոգիականորեն արտահայտել պահանջները, քննարկել հարաբերություններում և ինտիմ կյանքում առկա պրոբլեմները։ Հոգեթերապևտի առկայությունը թույլ է տալիս ցածրացնել կոնֆլիկտայնությունը, ավելի լավ հասկանալ զուգընկերոջը, մնալ ուղղորդված ամուսնության լավացմանը այլ ոչ թե կանգնել սեփական գաղափարների պաշտպանությանը։
- Լրացուցիչ բուժական միջոցառումներ։ Ծանր դեպքերում, երբ Օթելլոյի համախտանիշը արտահայտվում է պսիխոտիկ հիվանդությունների հիման վրա, կարող է անհրաժեշտ լինել բուժում ստացիոնարում և առանձնահատուկ բուժական միջոցառումների անցկացում։ Այսպես, ալկոհոլիզմի ժամանակ, կարող է ցուցված լինել դետոքսիկացիոն թերապիա, իսկ շիզոֆրենիայի սրացման ժամանակ՝ բժշկի հսկողության տակ, բուժում հակապսիղոտիկներով։
Կանխատեսում և պրոֆիլակտիկա
Թերապիայի ավարտը, պաթոլոգիկ խանդից լիակատար բուժման հնարավորությունը կախված է հիմնական հիվանդությունից։ Որոշ հիվանդությունների դեպքում, նկատվում է ռեզիստենտություն հոգեթերապիայի և ֆարմոկոլոգիական բուժման նկատմամբ, խանդի նոպաները վերականգնվում են, հենց հիվանդը, ստացիոնարից վերադառնում է տուն։ Նեվրոտիկ և անձնային խանգարումների դեպքում, կանխատեսումներն ավելի բարենպաստ են՝ հաճախ հաջողվում է հասնել երկարատև ռեմիսիայի, ամուսնական հարաբերությունների վերականգնման։ Պրոֆիլակտիկ գործողությունները արդյունավետ են, եթե բացակայում է պսիխոտիկ հիվանդությունը։ Դրանք իրենց մեջ ներառում են անկեղծ զրույցներ զուգընկերոջ հետ հարաբերությունների մասին, երկուսի կողմնորոշումը, որպեսզի պահպանեն վստահությունն ու սերը, հարցեր տալու և դրանց ազնվորեն պատասխանելու ընդունակությունը, միմյանց անձնային սահմանների նկատմամբ հարգանքը։