Գոգոլը իր կյանքի ընթացքում տառապել է մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով: Մոլուցքային շրջանում գրողն ուներ բազում ստեղծագործական մտքեր, լի էր ուժերով և էներգիայով, որն էլ վառ արտացոլել է իր ստեղծագործությունների մեջ: Սակայն ճոճանակը ճոճվում էր նաև դեպի հակառակ կողմ և բնականաբար սկսվում էր սև շրջան: Նրա ժամանակակից բժիշկները չէին կարողանում ճիշտ ախտորոշել և առավել ևս ճիշտ բուժում նշանակել այս հիվանդությանը: Նրանք գրողին բուժում էին փաթաթելով նրան թաց սավանի մեջ, իսկ հոգևոր ուսուցիչը՝ խիստ պասով (սովով): Սակայն այս մեթոդները ի վիճակի չէին թեթևացնելու հիվանդի հոգեկան տանջանքները:
Իր առաջին նոպան Գոգոլը վերապրել է 1840թ-ին Հռոմում՝ նա 31 տարեկան էր: Իր վիճակը նա նկարագրում է հետևյալ կերպ՝. "Արևը, երկինքը՝ ամեն ինչ տհաճ է ինձ: Իմ խեղճ հոգի՝ նրան այստեղ չկա կացարան: Ես հիմա ավելի շատ մենաստանի եմ պիտանի, քան բարձր հասարակության կյանքի": Մի որոշ ժամանակ անց, նրա ժամանակը հակադարձորեն փոխվում է, որն էլ երևում է 1841թ-ին նրա գրած նամակների տողերից՝."Այո, իմ ընկեր, ես խորապես երջանիկ եմ, ես գիտեմ և լսում եմ, որ հրաշալի րոպեների ընթացքում, հրաշագեղ ստեղծագործությունը արարվում և տեղի է ունենում իմ հոգում": "Իմ աշխատանքն ահռելի է, սխրագործությունս՝ փրկող": "Ահ, հավատա իմ խոսքերին: Բարձրագույն իշխանությամբ է օժտված այսուհետ իմ բառը":
1842թ-ին, դեպրեսսիայի նոր նոպայի ժամանակ գրված իր նամակներից մեկում նա գրում է՝. "Ինձ տիրել է ինձ համար արդեն սովորական պերիոդիկ հիվանդությունը, որի ժամանակ ես գտնվում եմ անշարժ վիճակում սենյակում երբեմն 2-3 շաբաթվա ընթացքում: Գլուխս փայտացել է: Աշխարհի հետ ինձ կապող կապերը, կտրվել են: Չկա ավելի բարձր կոչում քան ճգնավորի կոչումը":
1846 թ-ին նրա վիճակը այնքան է ծանրանում, որ ինքնասպանությունը թվում է միակ ելք՝ դեղօրայքի նման: ժամանակի ընթացքում նոպաները հաճախանում են և ծանրանում: Ժուկովսկուն գրած նամակում նա գրում է՝. "Ին՞չ է կատարվում ինձ հետ: Սա ծերությու՞ն է, թ՞է ուժերի ժամանակավոր փայտացում: Թ՞է իրականում 42 տարեկան հասակը ինձ համար ծերություն է: Որտեղի՞ց, Ինչ՞ի համար ինձ վրա ընկավ այսպիսի թմրությունը՝ չեմ կարող հասկանալ: Եթե դուք իմանայիք թե ինչքան տարօրինակ հեղաշրջումներ են կատարվում ինձ հետ, թե ինչքան կտրտված են մեջս ուժերը: Աստված իմ, ինչեր եմ ես ապրել, ինչքան եմ ես տանջվել":
Հիվանդության վերջին նոպայի ժամանակ (1851 թ-ի դեկտեմբերից, 1852 թ-ի փետրվար) Նիկոլայ Վասիլյեվիչը 2 օր անց էր կացրել առանց սննդի և ջրի, սրբապատկերների առջև ծունկի իջած: Մտավախություն ունենալով "Մեռած հոգիների" երկրորդ հատորի ճակատագրի մասին, նա փորձում է փոխանցել այն կոմս Տոլստոյին, սակայն վերջինս հրաժարվում է, որպեսզի թույլ չտա, որ Գոգոլի մոտ առաջանա այն զգացողությունը, որ իրեն չեն վստահում: Բայց Գոգոլի մտավախությունը արդարացված էր: Համաշխարհային գրականությունը զրկվեց միգուցե մի հանճարեղ ստեղծագործությունից՝ փետրվարի 11-12 նա այրում է այդ երկրորդ հատորի ձեռագրերը: Ձեռագրերի հետ կորում է կյանքի իմաստը՝ ապրելը դառնում է անիմաստ: Հետագա 10 օրերի ընթացքում նա սկսում է հանգչել՝ դատարկ, կյանքից զուրկ աչքերով, նայելով դատարկությանը և ոչ մեկի հետ չխոսելով մինչև իր կյանքի վերջը: Օֆիցյալ տվյալներով Գոգոլն իրեն սովամահ է արել՝ լինելով մոլի քրիստոնյա, նա չէր կարող թույլ տալ իրեն գիտակցաբար և բացահայտ կատարել այն, ինչ պնդում են իր նամակի հետևյալ տողերը՝."Պետք է մեռնել, ես արդեն պատրաստ եմ և կմեռնեմ...", "Ինչ քաղցր է մեռնելը...":