Բլատտոֆոբիա - վախ խավարասերներից
Բլատտոֆոբիա (լատ. blattoptera կամ blattodea – խավարասեր) — վախ խավարասերներից:
Խավարասերները՝ մեր մոլորակի ամենահին բնակիչներից են: Նրանք ունեն 300 միլիոն տարուց ավելի պատմություն: Այս դիմացկուն միջատները կարողացել են դիմակայել և շարունակել պաշտպանել իրենց գոյությունը՝ ի տարբերություն երկրի երեսից վերացած կենդանի և բուսական աշխարհի այլ ներկայացուցիչների:
Խավարասերները, հանդիսանալով սինանտրոպներ, ապրում են մարդու կացարաններում, օրինակ՝ շեկ խավարասերը (պրուսակ), սև խավարասերը: Նրանց ուրիշ տեսակներ ներկրվում են տրոպիկական մթերքների հետ ավելի չափավոր կլիմա ունեցող երկրներ և երբեմն ասիմիլացվում են ջեռուցվող բնակարաններում (ամերիկյան խավարասեր): Խավարասերները կարող են վնաս հասցնել մթերքներին, կաշվե իրերին, գրքի կազմերին, սենյակային և ջերմոցային բույսերին:
Որոշ խավարասերներ, սնվելով ամենատարբեր թափոններով, այդ թվում նաև արտաթորանքներով, հանդիսանում են վարակիչ հիվանդությունների (օրինակ՝ դեզինտերիայի) և ճիճուների ձվերի տարածող: Տեղակություններ կան խավարասերներին որպես կերակուր և ժողովրդական բժշկության մեջ՝ դեղամիջոց (սև խավարասերը) օգտագործելու մասին: Մադագասկար կղզու հսկայական խավարասերները (Gromphadorhina portentosa), որոնք ունեն 6-ից 10 սմ երկարություն, օգտագործվում են "խավարասերների վազք" մրցույթում:
Ինչպես ուրիշ այլ ֆոբիաներ, Բլատտոֆոբիան նույնպես սկսում է կյանքի որևե մի հատվածում վերապրած ոժեղ վախից: Դա մի տրավմատիկ փորձ է, որն հետևողաբար և ավտոմատիկորեն ասոցացվում է խավարասերների հետ:
Երբեմն դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ երեխան ակամա վկա է դառնում այլ մարդկանց (հիմնականում ծնողների) սարսափահար և նեգատիվ հակազդմանը խավարասերներին, որից հետո նա ավտոմատաբար սկսում է կրկնօրինակել այդ հակազդումը: Իսկ երբեմն այնպես է լինում, որ մարդն ունենում է այս վախի իր մանկական փորձը: Եվ իհարկե սարսափ-ֆիլմերը՝ "X-Files" ֆիլմի երրորդ սեզոնի 12-րդ մասում ("War Of The Coprophages"), գլխավոր դերում են մարդասպան-խավարասերները, "Men in Black" ֆիլմի գլխավոր չարագործը՝ մեծ այլմոլորակային խավարասերն է:
Ռուսաստանի կայսր Պետրոս առաջինը խուճապային վախենում էր խավարասերներից: Ինչու՞: Խավարասերները հաստատ իրենցից դավաճան բանակ չէին ներկայացնում և չէին սպանում նրա մտերիմներին: Այն ժամանակվա Ռուսաստանում խավարասերների հետ ոչ-ոք էլ չէր պատրաստվում պայքարել՝ ընդհակառակը, նրանց առատությունը տանը - հարստության հավաստի նշան էր նշանակում: Ամեն դեպքում նա այսպիսի ֆոբիա ուներ և երբ մի ինչ-որ անծանոթ խրճիթ էր մտնում, այտեղ նախօրորք մանրակրկիտորեն ոչնչացնում էին խավարասերներին:
"Պետրոսը շատ զզվող մարդ էր, սակայն ամենից շատ նա ատում էր խավարասերներին: Երբ նա ինչ-որ տեղ խավարասեր էր նկատում, ապա սենյակից դուրս էր գալիս, իսկ երբեմն կարող էր նաև ընդհանրապես լքել այդ տունը: Իր բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացքում, երբ ձիերին էին փոխում, Պետրոսը հենց այնպես երբեք չէր մտնում վերակացուի տուն, այլ սկզբից ուղարկում էր ինչ-որ մեկին, որ նա համոզվի, որ տանը խավարասերներ չկան: Մի անգամ, մի սպա հյուրասիրում էր Պետրոսին իր Մոսկվայի մերձակայքում գտնվող տանը: Կայսրը շատ գոհ էր և սպաի տնտեսությունից, և նրա տնական գործերի վարումից: Հյուրասիրության ընթացքում կայսրը հետաքրքրվում է, թե հո տանը խավարասերներ չկան: Տան տերը անզգուշաբար պատասխանում է, որ տանը շատ քիչ խավարասերներ կան, իսկ որ նրանցից ընդհանրապես ձերբազատվի, նա մի կենդանի խավարասեր է գամել պատին: Այդ ասելով նա ցույց է տալիս այն պատը, որին մեխով գամված էր կենդանի, դեռևս շարժվող խավարասերը: Տեսնելով այդ, Պետրոսը վեր է թռչում, մի լավ ապտակ հասցնում տանտիրոջը և անմիջապես մեկնում իր բոլոր շքախմբով հանդերձ": Բուրովսկի Ա.Մ. "Պետրոս Առաջին: Անիծված կայսր":
Բլատտոֆոբիայով տառապող մարդկանց համար, այդ միջատները միայն փոքր տհաճություն չեն, դրանք նրանց մոտ խուճապ և վախ, անզուսպ լաց են առաջացնում, որոշներին նույնիսկ սկսում է թվալ, որ իրենց շրջապատող տարածությունը սկսում է շարժվել: Նման հսկողությունից դուրս իրավիճակը, իհարկե, նրանց լրջորեն խանգարում է:
Բլատտոֆոբիայով տառապողները հոյակապ հասկանում են, որ իրենց վախերը իռացիոնալ են և ոչ օգտավետ: Բայց միևնույն է, տեսնելով խավարասերին նույնիսկ հեռուստացույցով, նրանց մոտ խուճապի և ուժեղ տագնապի նոպա է սկսում: Այդ պահին նրանք կարող են շնչարգելություն, չափից դուրս քրտնարտադրություն, չորություն բերանի մեջ, սրտխառնոց, սրտխփոց, հստակ մտածելու և խոսելու անկարողություն, մահվան վախ, իրենք իրենց և շրջապատի վրա եղած հսկողության կորուստ, իրականությունից կտրվածության զգացողություն և տագնապի լիամասշտաբ նոպա ունենալ: Այս հակազդումները կարող են տատանվել շատ փափուկ ձևերից մինչև լիարժեք պարալիչը՝ բլատտոֆոբիայի ծանր դեպքերում:
Բլատտոֆոբիայի բուժման մեջ, հոգեթերապիայի ավելի արդյունավետ ձևեր են՝
- Հիպնոթերապիան օգնում է վերածրագրավորել մեր ենթագիտակցության այն ծրագրերը, որոնք կարող են մեր վախի բաղկացուցիչ մասեր հանդիսանալ: Երբ այդ ծրագրերը "դեինստալյացիայի" են ենթարկվում, բլատտոֆոբիայի ախտանիշները հասցվում են մինիմումի: Սակայն որոշ մարդիք չեն սիրում հսկողության կորստի զգացումը, որը թույլ է տալիս մեկ ինչ-որ մեկին՝ թեկուզև հոգեթերապևտին, խաղալ իրենց "ծրագրային ապահովման" հետ: Մյուս բոլոր դեպքերում, հիպնոթերապիան հանդիսանում է չափազանց արդյունավետ և շատ արագ է աշխատում:
- Կոգնիտիվ (իմացական) թերապիայի ժամանակ, տևական պրակտիկ պարապմունքների միջոցով կատարվում են վարքային փոփոխություններ, կամ օգտագործվում է էքսպոզիցիոն թերապիան կամ դեսենսիբիլիզացիայի մեթոդը: Էքսպոզիցիոն թերապիայի ժամանակ, մարդը անուղղակիորեն ենթարկվում է խավարասերների ազդեցությանը և հետզհետե սովորում է հսկել իրավիճակը: Թերապիայի վերջում, ազդեցությունը կարող է ուղղակի լինել (նորից իհարկե՝ հսկվող իրավիճակում):
- ՆԼԾ-ն (Նեյրո-լինգվիստիկ ծրագրավորում) հիմնականում ուսումնասիրում է գործնականորեն, թե ինչպես ենք մենք կառուցում մեր իրականությունը: ՆԼԾ տեսանկյունից, ֆոբիան հանդիսանում է մեր կառուցած ծրագրերի և "մոդելների" արդյունք, որոնք այնքան էլ լավ չեն աշխատում: ՆԼԾ-ում վերծանվում են այդ դեստրուկտիվ կոնստրուկցիաները և "վերածրագրավորվում" այնպես, որ բլատտոֆոբիան հասցվում է մինիմումի և հաճախ վերանում: Այս պրոցեսը բավականաչափ արագ է և 100% արդյունավետ: