Բատրախոֆոբիա, բուֆանոֆոբիա (լատիներեն՝ bufo - «դոդոշ» և հունարեն՝ φόβος - վախ) - վախ գորտերից և դոդոշներից: Այս ֆոբիան ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ, սակայն այժմ արդեն, երբեմն հանդիպում է ավելի հասուն տարիքում նույնպես: Մարդուն, ով տառապում են բատրախոֆոբիայով, թվում է, որ գորտը կամ դոդոշը այնքան կմեծանա, որ ի վերջո կկարողանա ուտել իրեն:
Բատրախոֆոբիայով տառապողները, տեսնելով գորտին կամ դոդոշին, սրտխառնոց և տագնապ են զգում:
Նրանց մոտ նկատվում է շնչարգելություն, դյուրագրգռություն, տախիկարդիա, ավելորդ քրտնարտադրություն, բերանի չորություն, խոսելու անկարողություն, լարվածությունը սկսում է պարալիզացնել բոլոր մտքերը և գաղաբարները:
Բատրախոֆոբիայով տառապողների համար չկա կոնկրետ տարիքային սահման, սակայն այս ֆոբիան սկիզբ է առնում վաղ մանկությունում: Այս ֆոբիայի համար նաև նպաստավոր պայման կարող են հանդիսանալ կոնկրետ հեքիաթները, որոնցից ամենաուշագրավը արքայազն Իվանի և գորտի մասին եղած հեքիաթն է:
Շատ երկրներում, գորտերին և դոդոշներին համարում են վատ նախանշաններ և գորտնուկների տարածման պատճառ: Միևնույն ժամանակ, կան կուլտուրաներ որտեղ, գորտերը համարվում են լավ նախանշաններ և նրանց համարյա թե աստվածացնում են:
Հայտնի է, որ բնության մեջ կան գորտեր, որոնք կարող են մարդկային կյանքի համար վտանգ ներկայացնել: Գորտերը, վախեցած կամ գրգռված վիճակի մեջ լպրծուն են, և միայն այդ պատճառով, մարդկանց մոտ նրանց նկատմամբ զզվանք է առաջանում:
Նրանց սարսափելի լինելը կայանում է նրանում, որ նրանք կարող են հանգիստ և աննկատ նստել մի վայրում, իսկ հետո հանկարծակի ցատկելով վախեցնել մարդուն: Այս անկանխատեսելիությունն էլ հենց նրանց սարսափելի է դարձնում և շոկի մեջ է գցում մարդուն:
Եվս մի հիմնավոր փաստ, թե ինչու են որոշ մարդիք դառնում բատրախոֆոբիայի զոհ՝ դոդոշներն ունեն չափազանց անճոռնի տեսք, և մարդու մոտ, նույնիսկ առաջին հայացքից կարող է ուժեղ զզվանք առաջանալ նրանց նկատմամբ: Առաջին միտքը, որ առաջանում է շատերի մոտ՝ երբ լսում են նրանց կռկռոցը այնէ, որ նրանք կարող են ֆիզիկական կոնտակտի մեջ մտնել իրենց հետ:
Բատրախոֆոբիայով տառապողներն ունենում են դրա համար հիմնավոր պատճառներ: Դա կարող է լինել մանկական տարիքում ունեցած տրավմայի կամ իրադարձության հետևանք:
Չնայած, որ մարդը, վախը զգում է այս պահին, սակայն օրիգինալ կատալիզատորը գործել է ինչ-որ տեղ վաղ անցյալում: Չի կարելի նաև բացասել մասսայական տեղեկատվական միջոցների դերը, բատրախոֆոբիայի տարածման մեջ և իրական դեպքերի մասին եղած պատմությունները:
Դեղամիջոցները, այս դեպքերում, միայն իրավիճակային օգնություն են ցուցաբերում, չլուծելով խնդիրը՝ հիմքից: Դրանք ճնշում են ֆոբիայի ախտանիշները՝ որոշակի չափով: Սակայն ի վիճակի չեն լուծել այս խնդիրը ամբողջությամբ:
Այս խնդրի լուծման մեջ իրենց արդյունավետությունն են ցուցաբերել կոգնիտիվ-վարքային թերապիան, իսկ ամենաարդյունավետն են նեյրոլինգվիստիկ ծրագրավորման տեխնիկաները, որոնք թույլ են տալիս բուժել բատրախոֆոբիան ելնելով նրա առաջացման կետից: