ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԴԻՈԳԵՆԵՍԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ

Դիոգենեսի համախտանիշը – դա հոգեպաթոլոգիկ ախտանշների համալիր է, որն արտահայտվում է սեփական արտաքինի և առողջության նկատմամբ ծայրահեղ անտեսող վերաբերմունքով, սոցիալական մեկուսացումով, ապատիայով, հին ու անպետք բաներ հավաքելու հակումով, ամոթի բացակայությամբ։ Այցելուները փնթի են, հիգիենայի կանոններ և օրվա կարգուկանոն չեն պահպանում, շրջապատի գնահատականների նկատմամբ անտարբեր են, իրենց կեցավայրի մաքրության մասին չեն հոգում, ձգտում են մեկուսացված գոյատևման, նեգատիվ հակազդումներ են տալիս իրենց կյանք միջամտելու փորձերին։

Համախտանիշի բացահայտումը անց է կացվում հիմնական հիվանդության համալիր ախտորոշումով, ներառաց կլինիկական զրույցները, հոգեբանական թեստավորումն ու ախտորոշումն ու գլխուղեղի ապարատային հետազոտությունները։

Ընդհանուր տեղեկություններ

Դիոգենես Սինոպացի (հունարեն՝ Διογένης ὁ Σινωπεύς, շուրջ մ.թ.ա. 404 թ., Սինոպ - մ.թ.ա. 323 թ. հունիսի 10, Կորնթոս), հին հույն փիլիսոփա, կինիկյան փիլիսոփայական դպրոցի կարկառուն ներկայացուցիչ, Անտիսթենեսի աշակերտը։

Դիոգենեսը՝ ծայրահեղ մինիմալիզմի կողմնակից էր, ով ապրում էր մի մեծ կավե անոթի մեջ։ Դիոգենեսի համախտանիշը առանձնացվել է 1966 թվականին և իր օրիգինալ անվանումն է ստացել 9 տարի անց։ Մինչ այդ, պաթոլոգիական կուտակելու հակման և փնթիության արտահայտումը տարեց մարդկանց մոտ, դասում էին օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների դասին։ Դիոգենեսի համախտանիշի հոմանիշներն են – ծերունական խղճուկության համախտանիշ, ծերունական համախտանիշ, Պլյուշկինի համախտանիշ, սոցիալական քայքայում։ 10-րդ վերանայման Հիվանդությունների Միջազգային Դասակարգման մեջ այն առանձնացված չէ, որպես առանձին հիվանդություն և ավանդաբար դիտարկվում է գլխուղեղի օրգանական պաթոլոգիաների շրջանակներում։ Համախտանիշը ավելի տարածված է տարեց և ծեր մարդկանց մոտ, ովքեր ունեցել են սոցիալական ճանաչում և պրոֆեսիոնալ հաջողություններ։

Պատճառներ

Համախտանիշի հիմքում ընկած է գլխուղեղի օրգանական հիվանդությունը, սակայն նրա բովանդակությունը որոշվում է ոչ միայն ֆիզիոլոգիական փոփոխություններով, այլև հուզական-անձնային առանձնահատկություններով, սոցիալական հմտություններով, որոնք ձևավորվել են կյանքի ընթացքում։ Հետազոտողները առանձնացրել են մի շարք գործոններ, որոնք նախատրամադրում են ծերունական խղճուկության համախտանիշի զարգացմանը՝

  • Գլխուղեղի տրավմատիկ ախտահարում։ Խանգարումը զարգանում է ժամանակին ունեցած գանգ-ուղեղային տրավմայի ժամանակաշրջանում։ Բացի դրանից, պատճառ կարող են դառնալ նաև գլխուղեղի վիրահատությունները։
  • Ինտոքսիկացիաներ։ Ծերունական խանգարման ձևավորումը տեղի է ունենում տոքսիկ էնցեֆալոպաթիայի դեպքում։ Այն ալկոհոլային նեյրոինտոքսիկացիայի ամենադարածված հետևանքն է։
  • Նեյոինֆեկցիաներ։ Բացահայտվել են համախտանիշի դեպքեր, որոնք առաջացել են նյարդային համակարգի վիրուսային ախտահարման արդյունքում։ Ռիսկի խմբում են գտնվում էնցեֆալիտներով հիվանդները։
  • Կենտրոնական Նյարդային Համակարգի դեգեներատիվ հիվանդություններ։ Ծեր հասակում, նեյրոնների սաստկացող կորուստը դառնում է կոգնիտիվ ցածրացման և անձնային փոփոխությունների պատճառ։ Փնթիությունը, արտաքինի նկատմամբ անտարբերությունը, սիլլոգոմանիան ավելի հաճախ դիտարկվում է Պիկի հիվանդության դեպքում։
  • Կուտակելու հակում։ Պրեմորբիդ շրջանում, այցելուների մոտ լինում են որոշակի անձնային հակումներ, մասնավորապես՝ կոլեկցիա հավաքելու և կուտակման պաթոլոգիկ կիրք։

Ախտանիշներ

Խանգարման հիմնական նախանշանները – իրեր հավաքելու ձգտումն է, ագրեսիվությունն ու նեգատիվիզմը շրջապատի նկատմամբ, փնթիությունը, ժլատությունը, զզվելու և ամոթի բացակայությունը, կյանքի ճգնավորական ոճը, սեփական վիճակը՝ քննադատաբար գնահատելու անկարողությունը։ Սկզբնական փուլում նկատվում են բնավորության փոփոխություններ՝ հիվանդները դառնում են հուզականորեն անկայուն, դյուրագրգիռ, բռնկուն։ Հետզհետե վարքի ադեկվատության աստիճանը ավելի ու ավելի է ցածրանում, աճում է պարփակվածությունը, զգուշավորությունը, կասկածամտությունը։

Հին, անպետք իրեր հավաքելու արդյունքում կեցարանը լիովին աղբոտում է։ Սենյակները լցվում են կոտրված, հնամաշ կահույքով և կենցաղային իրերով, շարքից դուրս եկած կենցաղային տեխնիկայով, հագուստով, գրքերով, թերթերով և ամսագրերով։ Ապրելու համար մնում է սենյակի մի փոքր մասը, այցելուները քնում են հատակին, իրենց անկողինը կազմակերպելով ձեռքի տակ ընկած լաթերից։ Հարազատների և ընկերների, կեցարանը կարգի բերելու փորձերը՝ ագրեսիա են գրգռում, ուժեղացնում են փարփակվածությունը և մեկուսացման ձգտումը։ Համոզման փորձերը անօգուտ են լինում։ Հիվանդների կարծիքով, բոլոր իրերը օգտակար են, և ապագայում պետք կգան։

Այդ անպետք իրերը սկսում են տհաճ հոտ արձակել։ Տանը կամ բնակարանում սկսում են ապրել խավարասերներ, բնակվում են անտուն կատուներ և շներ։ Կենդանիների առկայությունը մեծացնում է ինֆեկցիաներով վարակվելու ռիսկը։ Հիվանդները լիովին մեկուսանում են մարդկանց հետ կոնտակտներ ունենալուց՝ այցելուների առջև դուռ չեն բաց անում, հեռախոսազանգերին չեն պատասխանում, հրաժարվում են հարազատների օգնությունից, ովքեր կարող են կազմակերպել նրանց կենցաղը։ Կուտակած գումարները չեն իրացնում և չեն ներդնում, սակայն մշտապես տագնապում են հավանական գողության, միջոցների վատնման առիթով։ Ունեցվածքի պահպանումն ու բազմապատկումը դառնում է նրանց հիմնական զբաղմունքը։

Պատշաճ ուշադրություն չի հատկացվում սնվելուն և հիգիենային։ Հիպերտրոֆիկացված խնայողությունը արտահայտվում է նրանով, որ հիվանդները որակյալ սննդամթերք չեն գնում, այլ ձեռք են բերում ժամկետանց սնունդ կամ սնվում են սննդի մնացորդներով որոնց գտնում են աղբի մեջ։ Լողասենյակից նրանք չեն օգտվում՝ ցնցուղ չեն ընդունում, չեն լվացվում, ատամները չեն լվանում, մազերը չեն սանրում, լվացք չեն անում, սպիտակեղենը չեն փոխում։ Սանհանգույցը հաճախ լցված է լինում իրերով։ Պլյուշկինի համախտանիշի ախտանիշներից է ամոթի բացակայությունը։ Այցելուները ասոցիալ տեսք են ունենում՝ կրում են կեղտոտված, ճղճղված հագուստ, ունենում են գզգզված կեղտոտ մազեր, իրենց մարմնից բուրող անդուր հոտի, թարախակալված վերքերի, ոջիլների համար չեն անհանգստանում։ Կարող են հանրայնորեն հանվել, հոգալ կարիքները, ինչն էլ հիմք է հանդիսանում ոստիկանության համար, հասարակական կարգի խանգարման պատճառով բերման ենթարկել։ 

Բարդություններ

Դիոգենեսի համախտանիշով հիվանդների խնամքի և անհրաժեշտ բուժման բացակայությունը բերում է ցավալի հետևանքների։ Բարդությունների հիմնական պատճառ են հանդիսանում սոցիալական մեկուսացումը, առողջության և արտաքինի նկատմամբ անտեսող վերաբերմունքը։ Փչացած սնունդով սնվելը, անտուն կենդանիների և նրանց արտաթորանքների առկայությունը, հիգիենիկ գործառույթներ չիրականացնելը նպաստում է ինֆեկցիոն հիվանդությունների (աղե-ստամոքսային, ռեսպիրատոր, մաշկային) զարգացմանը։ Հիվանդների պաթոլոգիական ժլատությունը արտահայտվում է դեղորայքի և բժիշկների այցելության վրա տնտեսմամբ։ Տևական ինֆեկցիաներն ու ներքին օրգանների հիվանդությունների սրացումները մեկուսացման պայմաններում, ավարտվում են մահացու արդյունքով։

Ախտորոշում

Հիվանդների հետազոտությունը իրականացվում է բժիշկ-հոգեբույժի, կլինիկական հոգեբանի և նյարդաբանի կողմից։ Ախտորոշման փուլի խնդիր է հանդիսանում խանգարման բնորոշ ախտանիշների և դրանց ֆիզիոլոգիական սուբստրատի բացահայտումը, այլ հոգեկան հիվանդություններից դիֆերենցելը, որոնք նման կերպով են արտահայտվում (ասոցիալ վարքագիծ, փնթիություն, կուտակման հակում)։ Հետազոտության հիմնական մեթոդ է համարվում՝

  • Զրույց։ Քանի որ պացիենտները իրենց հիվանդության նկատմամբ քննադատական մոտեցում չունեն, հետազոտությունը անց է կացվում հարազատների ներկայությամբ։ Հիմնական գանգատները – անպետք իրեր հավաքելու և պահպանելու ձգտում, հիգիենայից հրաժարում, ծայրահեղ սոցիալական մեկուսացվածություն, ամոթի զգացումի բացակայություն։ Զրույցի արդյունքում, հետազոտողը դիֆերենցում է պաթոլոգիկ կուտակման համախտանիշը՝ շիզոֆրենիայի հետ համակցված, կպչուն վարքի ժամանակ պաթոլոգիական կուտակումից։
  • Դիտարկում։ Հիվանդները իրենց զգուշավորությամբ են դրսևորում, հրաժարվում են պատասխանել հարցերին, նեգատիվ են տրամադրված բժիշկների և մնացած բուժ անձնակազմի նկատմամբ։ Արտաքուստ տհաճ են, շփման ժամանակ դիստանցիա չեն պահում, արտահայտում են անտակտություն։
  • Գլխուղեղի Համակագչային տոմոգրաֆիա։ Գործիքային ախտորոշումը թույլ է տալիս բացահայտել գլխուղեղի սպեցիֆիկ հատվածների փոփոխությունները, որոշել ախտահարվածության աստիճանը։ Համակարգչային տոմոգրաֆիան կարող է փոխարինվել այլ հետազոտությամբ, օրինակ մագնիտո-Ռեզոնանսային Տոմոգրաֆիայով։
  • Կոգնիտիվ ոլորտի հոգեախտորոշում։ Իմացական պրոցեսների հետազոտությունը անհրաժեշտ է դեմենցիայի և շիզոֆրենիայի բացահայտման համար։ Այդ հիվանդությունների համար առաջնային է հանդիսանում ինտելեկտուալ ընդունակությունների անկումը կամ ընկալման և մտածողության աղավաղումները այլ ոչ թե հուզական-անձնային շեղումները, ինչը բնորոշ է Դիոգենեսի համախտանիշի դեպքում։

Դիոգենեսի համախտանիշի բուժումը

Անհրաժեշտ է այն հիվանդության թերապիա, որը հրահրել է այդ ախտանիշը։ Առաջնային փուլերում, բուժումը հնարավոր է իրականացնել ամբուլատոր։ Կայուն սոցիալական մեկուսացման, հիվանդի կամ շրջապատում գտնվող անձնանց կյանքին սպառնացող վտանգների դեպքում, անհրաժեշտ է հոսպիտալացում, նույնիսկ կամավոր համաձայնության բացակայության դեպքում։ Համալիր բժշկա-հոգեբանական օգնությունն իր մեջ ներառում է՝

  • Ֆարմակոթերապիա։ Կիրառվում են անոթային և նոոտրոպ, հանգստացնող ազդեցություն ունեցող պրեպարատներ։ Այս խմբերի դեղամիջոցները վերականգնում են արյան մատակարարմն ու նյարդային փոխանցումը՝ գլխուղեղ, թեթևացնում են խանգարման ախտանիշները։ Ինդիվիդուալ ընտրվում են նեյրոլեպտիկների, տրանկվիլիզատորների և հակադեպրեսանտների համակցություններ։ Դրանց ընդունումը անհրաժեշտ է հուզաական ստաբիլության վերականգնման և վարքային խանգարումների (ագրեսիվության) կասեցման համար։
  • Հոգեբանական խորհրդատվություն։ Հոգեբանի օգնությունը կարող է անհրաժեշտ լինել հարազատներին։ Մասնագետը պետք է պատմի նրանց հիվանդների վարքի առանձնահատկությունների, դեղորայքային բուժման սպասելիք արդյունքների մասին, պետք է տա խորհուրդներ՝ հիվանդի խնամքի և նրա հետ շփվելու հետ կապված։ Հիմնական առաջադրանքը՝ համատեղ ապրելու անհրաժեշտության, անձնական հիգիենայի և կարգ ու կանոնի հաստատումն է։
  • Ռեաբիլիտացիա։ Սոցիալական ակտիվության վերականգնման հիմք է հանդիսանում սերն ու մտերիմ ազգականների աջակցումը։ Տարեց մարդիկ պետք է զգան իրենց անհրաժեշտությունը, հանրօգուտությունը։ ռեաբիլիտացիան սկսում է առօրյա ընտանեկան աշխատանքների, տոնական միջոցառումների մեջ ներառելով։ Անհրաժեշտ է հետզհետե լայնացնել ծանոթների շրջանակը, թույլ տալ հիվանդին ինքուրույնություն դրսևորել։

Կանխատեսում և պրոֆիլակտիկա

Դիոգենեսի համախտանիշի բուժման արդյունավետությունը կախված է հիմնական հիվանդության ընթացքի բնույթից և բժշկական օգնության ճիշտ ժամանակին կազմակերպելուց։ Հոգեբույժին վաղ դիմելու դեպքում, կանխատեսումները համեմատաբար բարենպաստ են, հիվանդի վիճակի լավացման հնարավոր է լինում հասնել մինիմալ դեղորայքային միջամտությամբ և հարազատների կողմից հսկողության ուժեղացմամբ։ Սպեցիֆիկ պրոֆիլակտիկ միջոցներ մշակված չկան։ Տարեց հասակում ունեցած հուզական-անձնային օրգանական խանգարումների կանխարգելման հիմնական խնդիրը – ընտանեկան քննարկումների և առօրեական աշխատանքների մեջ ներառումն է,  հիվանդի վարքի և հուզական վիճակի պարբերական դիտարկումները, և առաջին նորմայից շեղումների դեպքում՝ բժշկի դիմելը։