«Թրումանի Շոուի» զառանցանք (անգլ. Truman Show delusion, երբեմն Truman delusion՝ «Թրումանի զառանցանք») – մարդու զառանցանքային համոզմունք է այն բանի մեջ, որ իր կյանքը իրենից հանդիսանում է ռեալիթի-շոու։ Տերմինը առաջարկվել է Ջոել և Յան Գոլդ եղբայրների կողմից (համապատասխանաբար՝ հոգեբույժ և նեյրոֆիզիոլոգ), 2008 թվականին, «Թրումանի շոու» ֆիլմի անվանման նմանությամբ։ Ժամանակակից հոգեբուժությունում այս տերմինը չի կիրառվում։ Այն ներառված չէ ախտորոշիչ դասակարգիչների և տեղեկագրքերի մեջ։ Նրան մոտ հոգեբուժական հասկացությունը՝
«բեմականացման զառանցանքն» է, որի դեպքում, հիվանդը համոզված է, որ ամեն բան իր շուրջը բեմականացված է և հարմարեցված, իսկ շրջապատող մարդիկ խաղում են իրենց հանձնարարված դերերը։
«Թրումանի Շոուի» զառանցանքի նախանշանները
- Ռեալիթի-շոուի համոզվածություն՝ մարդը համարում է, որ իրեն մշտապես հետևում էն, և նրա կյանքը հանդիսանում է համընդհանուր ուշադրության և ժամանցի առարկա։
- Պատասխանատվության տեղաշարժ՝ անվստահություն շրջապատող մարդկանց նկատմամբ, որոնք ընկալվում են որպես վարձու դերասաններ կամ շոուի մասնակիցներ։
- Իռացիոնալ արարքներ՝ վարքը կարող է լինել տարօրինակ և իռացիոնալ, քանի որ մարդը փորձում է «սցենարից» դուրս գալու ելք փնտրել կամ փոխհարաբերվում է աշխարհի հետ, ելնելով իր զառանցանքային գաղափարներից։
- Ինքնահսկողության փորձեր՝ որոշ պացիենտներ փորձում են բարի արարքներ կատարել կամ հսկել իրենց խոսքը, որպեսզի «լավացնեն շոուն» կամ իրենց «հանդիսատեսի» վրա լավ տպավորություն թողնեն։
Այս համախտանիշով տառապող անձիք, իրենց զգում են թաքնված տեսախցիկների մշտական հսկողության տակ, պատկերացնում են իրենց պոպուլյար ռեալիթի-շոուի աստղ։ Համախտանիշի անվանումը առաջացել է՝ գլխավոր դերում դերասան Ջիմ Քերրիի մասնակցությամբ համանուն ֆիլմի անվանումից։ «Թրումանի շոուն» անվանունով այդ ֆիլմում, որը դուրս է եկել էկրաններին 1998 թվականին, գլխավոր հերոսի կյանքը, սկսած նրա ծնունդից, հեռարձակվում է հեռուստատեսությամբ որպես ռեալիթի-շոու, իսկ բոլոր նրան շրջապատող մարդիկ՝ վարձու դերասաններ են։
Ըստ սյուժեի, հերոսը՝ Քերրի Տրումենը – շոու աստղ է, սակայն ինքն այդ մասին չգիտի։ Նրա կյանքն իրենից ներկայացնում է մի երկար հեռուստատեսային շոու։ Քաղաքը՝ հսկայական ստուդիա է, այնտեղ ապրող և աշխատող մարդիկ՝ հոլիվուդյան դերասաններ։ Նույնիսկ հերոսի կինը՝ հրավիրված դերասան է։ Այս ամենի կոմիկությունը նրանում է, որ ի վերջո, ֆիլմի հերոսը գալիս է ամերիկայի կառավարություն, շոուն դադարեցնելու պահանջով։
Հեղինակը, Էնդրյու Մարանցը (Marantz), պատմում է Նիկ Լոթցի պատմությունը, ով տառապում է նման մոլորությամբ։
«Անսպասելիորեն Լոթցը բացահայտեց իր ճակատագրի գաղտնիքը։ Սկսած քոլեջից նա ռեալիթի-շոուի աստղ էր։ Շուրջը հարյուրավոր թաքնված տեսախցիկներ կային… Այդ գիշեր պետք է լիներ ֆինալը։ Այն ամենը, ինչ նրան անհրաժեշտ էր – զանգահարել իր հորը, ով կգտներ նրան ամբոխի մեջ, բերել նրան բեմ և նրան հանձնել մեկ միլիոն դոլլարի չեկը։ Լոթցը հանեց իր բջջային հեռախոսը, բայց արդեն շատ ուշ էր – նա բաց էր թողել տեսախցիկների օբյեկտիվից դուրս մնալու իր հնարավորությունը»։
«Թրումանի Շոուի» համախտանիշը – նոր երևույթ է, սակայն այսպիսի հալյուցինացիաներ գիտությանը հայտնի են։ Մարանթցի խոսքերով, մարդիկ միշտ էլ երևակայել են երևույթներ, պարագաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ուղղակի ժամանակի հետ տեղի են ունենում հալյուցինացիաների օբյեկտների փոփոխություններ։
Ինչպես Մարանթցը բացատրում է՝ «Տեխնոլոգիաների մեջ կատարված փոփոխությունները փոխում են հալյուցինացիաների բովանդակությունը բազմաթիվ տարիների ընթացքում՝ քառասունական թվականներին Ճապոնիան կիրառում էր ռադիոալիքները, ամերիկացի զինվորների գիտակցոթյան վրա ազդելու համար, հիսունականներին ԽՍՀՄ-ում այդ նպատակով կիրառվում էին արբանյակները, իսկ յոթանասունականներին, ԿՀՎ-ն մարդկանց ուղեղի մեջ համակարգչային չիպեր էր իմպլանտավորում»։
Եվ ո՞ր պատճառներն են խթանում այդ հալյուցինացիաներն ու մոլորությունները ժամանակակից աշխարհում։ Որպես օրինակ կարող ենք դիտարկել Քարդաշյան ընտանիքի մասին եղած պոպուլյար ռեալիթի-շոուն, ավելացնել որոշ բացահայտումներ, որոնք հրապարակվել են ազգային անվտանգության գործակալության կողմից և ակնհայտ կդառնա, որ այդ, անխոս կեղծ հալյուցինացիաների ծագումը բոլորովին էլ անհիմն չէ։
Այսինքն այդ բոլոր կպչուն պատկերները, զգացողությունները՝ բոլորովին էլ պատահական չեն և իրենցից ներկայացնում են իրականության մի որոշակի աղավաղված, փչած և չափազանցացված ձև։
Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկում (DSM), մոլորությունները բաժանված են երկու կատեգորիայի՝ մտահնար և ոչ մտահնար, որոնք համապատասխանաբար ներկյացված են որպես անհնար և հնարավոր բայց ամեն դեպքում կեղծ։
««Ես մահացած եմ»-ը - մտահնար մոլորություն է, - գրում է Մարանթցը, - իսկ «միլիոնավոր մարդիկ համակված են ինձանով» - հանդիսանում է ոչ մտահնար մոլորության տիպիկ օրինակ»։
Սակայն ձեռնարկի վերջին հրատարակությունում (DSM-5), այդ սահմանումը վերանայած է։ Աշխարհում, որտեղ կառավարությունն ունի բոլոր հնարավոր լծակները իր քաղաքացիներին դիտարկելու ո հսկելու համար, այդ հալյուցինացիաները թվում են այլևս ոչ այնքան անհիմն։ Ավելի շուտ մոլորություն է մտածել, որ Մեծ Եղբայրը քեզ չի հետևում։
Աշխարհում, որտեղ մեկ «թվիտը» կարող է վայրկյանական հասանելի դառնալ միլիոն ընթերցողի համար, հայտնիության զգացողությունը թվում է ավելի ու ավելի հավանական ու տրամաբանական։
Այնպես որ «Թրումանի Շոուի» համախտանիշը նույն չափով արտացոլում է արտաքին աշխարհը, ինչպես մի, առանձին վերցրած մարդու ներքին աշխարհընկալումը։ Մարդիկ կարող են ծիծաղել հակյուցինացիաների վրա, որպես հոգեկան խանգարումների մնացորդային երևույթների, սակայն թվացյալ իրականությունը հաճախ լինում է շատ ավելի նուրբ և հանդիսանում է մշակույթի և մեկ մարդու պատճառա-հետևանքային կապ։
«Միայն այն պատճառով, որ դուք՝ պարանոիկ եք, դեռ չի նշանակում, որ ձեզ չեն հետևում», - ավարտում է «22-րդ հնարք» գրքի հեղինակ Ջոզեֆ Հելլերը։
Տարբերակում հոգեբուժական տերմինից
- Բեմականացման զառանցանք՝ «Թրումանի Շոուի» զառանցանքը նման է բեմականացման զառանցանքին, երբ մարդը համոզված է, որ ամեն բան շուրջը բեմականացված է կամ կեղծիք։
- Ախտորոշման բացակայություն՝ պաշտոնական հոգեբուժական դասակարգման մեջ չկա առանձին՝ ««Թրումանի Շոուի» զառանցանք» ախտորոշումը։ Սա միայն փոխաբերություն է, որոշակի տիպի զառանցանքը նկարագրելու համար, որը հիմնված է հայտնի ֆիլմի սյուժեի վրա։
Տերմինի ծագումնաբանությունը
- Տերմինը առաջացել է «Թրումանի Շոուն» ֆիլմի էկրանացումից հետո, 1998 թվականին, որտեղ գլխավոր հերոսը իմանում է, որ իր ողջ կյանքը, ծված օրվանից ի վեր հանդիսանում է ռեալիթի-շոու։
- Գոլդ եղբայրները այս տերմինը օգտագործել են, նման համոզմունք ունեցող հիվանդների կլինիկական դեպքերի նկարագրման համար, որպեսզի կնառու կերպով նկարագրեն նրանց զառանցանքի էությունը։
Գիտնականներ Ջոել և Յան Գոլդերի հետազոտության արդյունքների համաձայն, որոնք տպագրվել են «The Telegraph» թերթում, հանրաճանաչ դարձած սոցիալական ցանցերն էլ (մասնավորապես «Facebook»-ը և «YouTube»-ը) հանդիսացել են յուրատեսակ «բռնկման» պատճառ և միաժամանակ թակարդ, խոցելի մարդկանց համար։ Ցանցերը ոգևորում են մարդկանց անհավանական ֆանտազիաների, որոնք, կախվածություն ունեցող մարդիկ իրացնում են գլոբալ վիրտուալ տարածության մեջ։
Գիտնականները ընդգծում են Համացանցի դերը, որը հնարավորություն է տալիս անսահմանափակ շփման, առանց մարդկանց հետ անձնային ծանոթություն ունենալու նոր ընկերներ փնտրելու… Համացանցի շնորհիվ նոր ծանոթություններ ունենալը հեշտ է նույնիսկ այն մարդկանց համար, ով նոր մարդկանց հետ զրույցի ժամանակ սթրեսային վիճակ է զգում։
«Սակայն բոլորովին փաստ չէ, որ եթե ասենք «YouTube»-ը չլիներ, այդ մարդկանց մոտ ամեն բան նորմալ կլիներ», - ընդգծում է դոկտոր Ջոել Գոլդը
«Այլ կյանքի» թակարդն ընկած մարդկանց բուժելը հեշտ չէ, քանի որ բժիշկներին նրանք նույնպես ընկալում են որպես դերասաններ։ Գիտնականները մի օրինակ են բերում, որում մի աղջիկ ինքնասպանություն է գործել, համոզված լինելով որ դա «շոուից դուրս գալու» միակ տարբերակն է։
Պացիենտներից մեկն էլ, գտնվել է Մանհեթենում, քաղաքի կենտրոնում գտնվող ֆեդերալ շենքում, որտեղ ապաստան է խնդրել, որպեսզի, ըստ նրա խոսքերի, դուրս գա ռեալիթի-շոուից՝ իրականություն։
Լոնդոնի գիտնականները շատ ավելի վառ նկարագրում են Թրումանի համախտանիշը 26-ամյա մի պացիենտի օրինակի վրա, ով լիարժեքորեն համզված էր իրեն շրջապատող աշխարհի անիրականության մասին, իսկ ինքն իրեն նա զգում էր որպես ֆիլմի հերոս։
Նման մի բան փորձել է պատկերել ռեժիսոր Դէվիդ Ֆինչերը «Խաղը» ֆիլմում։ Գլխավոր հերոս Նիկոլասը (Մայքլ Դուգլաս) իր ծննդյան օրը նվեր է ստանում «զբարճանքի ծառայությունից» (Consumer Recreation Services), որն իրեն առաջարկում է Խաղ խաղալ։ Նիկոլասը համաձայնում է, բայց սկզբից ոչ մի առանջձնահատուկ բան տեղի չի ունենում, և նա վերադառնում է իր նորմալ կյանքի ընթացքին։ Սակայն արդեն հաջորդ օրը նրա գոյությունը սկսում է հիշեցնել մի նուրբ հոգեբանական փորձ։ Նրա կյանքը սկսում է նմանվել ինչ-որ մեկի հորինած ֆիլմի սցենարի։
Շատ հոգեբույժներ ենթադրում են, որ նման տիպի իլլյուզիաների առաջացուման վրա ազդում է մշակույթի և տեխնոլոգիայի մակարդակը։ Օրինակ՝ ավստրիացի բժիշկները գործ են ունեցել մի կնոջ հետ, ով բացարձակ համոզմունք ուներ, որ վեր է ածվել քայլող տեսախցիկի։
Դոկտոր Ջոել Գոլդը, ով գիրք է գրում Թրումանի համախտանիշի մասին, շատ դեպքեր նկարագրում է իր փորձից։ Այսպես, պացիենտներից մեկը ուզեցել է նայել «երկվորյակ-աշտարակները» մոտիկից։ Նա չէր հավատում, որ դրանք ոչնչացվել են տեռորիստների կողմից, և համոզված էր, որ դրաման, իր առջև խաղարկվել է հեռուստատեսությունում։
Այն բանից հետո, երբ գիտնականները ապացուցեցին Թրումանի համախտանիշի իրականությունը, նրանք բաժանվեցին երկու խմբի կապված դրա բնույթի հետ։ Էքսպերտներից որոշները պնդում են, որ պացիենտները, որոնք ապրում են արհեստական աշխարհի իլյուզիայով , համոզված են, որ իրենց բոլոր ազգականները՝ դրածո կերպարներ են և ինքնակոչներ։ Իսկ իրենք ապրում են միայն այն բանի համար, որպեսզի հայտնի դառնան մեդիա-տարածությունում։
«Դա շատերի համար բավական գրավիչ է, բայց նույնքան էլ վտանգավոր է պարանոիկների համար», - ասում է Ջոել Գոլդը։
Մյուս հետազոտողները պնդում են, որ նման շեցումներով մարդիկ չեն ուզում հայտնի դառնալ, ընդհակառակը, նրանք ուզում են բոլորովին մենակ մնալ։
Թրումանի համախտանիշը – ժամանակի մարտահրավերներից մեկն է։ Համացանցի անսահման աճող ազդեցության հետ փոխվում է նաև հենց մարդկանց միջև եղած շփումն ու դրա ընկալումը։ Մարդիկ, որպես իրական զրույց են ընկալում ICQ նամակագրությունը, իսկ ընկերների հետ հարաբերություն պահելը՝ բլոգում հաղորդագրություններ ուղարկելը։ Հասարակ հեռախոսազանգը փոխարինվում է կարճ SMS-ով, իսկ հազվադեպ թղթե նամակները – էլեկտրոնային փոտում հաղորդագրությունների կուտակումով խառնված «սպամ»-ի հետ։
Իհարկե, որոշ մարդիկ նորմալ են ընկալում այսպիսի փոփոխությունները, վայրկյանական ադապտացվելով նոր էլեկտրոնային իրականությանը ու հանգիստ աղջատելով այն իրական կյանքից։ Մյուսները՝ այնքան խորն են ընկղմվում ու ներծծվում «երկրորդային իրականությամբ», որ մի գեղեցիկ օր դադարում են իրենց նույնականացնել սովորական մարդու հետ։ Հենց նրանց էլ խոցում է այս համախտանիշը, ամփոփում են գիտնականները։
Ջոել Գոլդի բառերով, նա բուժել հինգ նման պացիենտների, սպիտակ տղամարդկանց, 25-ից 34 տարեկան։ Ինչպես հայտնում են հոգեբանները, նման հիվանդները խուսափողական են պատմում իրենց ապրումների մասին, քանի որ համարում են, որ ոչ-ոքի վստահել չեն կարող, իսկ բժիշկները, նրանց համար՝ նույնպես շոուի դերասաններ են։
Գոլդ եղբայրները, իրենց՝ ««Թրումանի Շոուի» զառանցանքը» չեն անվանում նոր հիվանդություն կամ առանձին ախտորոշում, բայց նկարագրում են այն որպես զառանցանքի տեսակ՝ հայտնի հետապնդման զառանցանքի և մեծամոլական զառանցանքի մի տարատեսակություն։