ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱՐՏՈ - ԱՐՏՈ ԹՈՒՆՉԲՈՅԱՋՅԱՆ

«Ես նվագում եմ իմ կյանքի երաժշտությունը»:

Այս դժվար արտաբերվող անունով, հետաքրքիր մարդու տարօրինակությունների մասին կարելի է խոսել օրերով, իսկ լսել նրան, կամ դիտել նրա համերգները կարելի է ամբողջ կյանքում: Առաջին հայացքից նրա խմբի անունը՝ Armenian Navy Band, բառացի դա հնչում է՝ «Հայկական ռազմա-ծովային նվագախումբ», թվում է Արտոին բնորոշ առողջ ինքնահեգնանքի և լիարժեք սյուրռեալիզմի արտահայտում: Հայաստանը, ինչպես հայտնի է, անհիշելի ժամանակներից, չունի մուտք դեպի ծով:

Բայց որոշ իրականության դա ամեն դեպքում համապատասխանում է: Հայաստանը երկիր է, որն ունի ամենամեծ սփյուռքերից մեկը աշխարհում: Զարմանալի չէ, որ 2006 թվականին, Armenian Navy Band-ը, մտավ BBC Awards for world music-ի հեղինակային մրցանակաբաշխության շորթ - ցուցակ միանգամից երկու նոմինացիաներով, և հաղթեց «ժողովրդականում»՝ հանդիսատեսի համակրանքի մրցանակ: (Audience Award).

Հայերը ցրված են ամբողջ աշխարհով՝ Ավստրալիաից և Կոլումբիաից (որտեղ նույնիսկ կա Արմենիա անունով քաղաք) մինչև, բնականաբար, Թուրքիա՝ ամենամոտ հարևան և Հայաստանի պատմության մեջ ամենաանմիջական դեր խաղացած երկիր:

Հենց այնտեղ էլ՝ Անատոլիայում, 1957 թվականին ծնվել է Արտո Թունչբոյաջյանը: Արդեն 11 տարեկանից, նա մասնակցում էր իր ավագ եղբայր Օննո Թունչի, ժամանակակից «վեստերնիզացված» թուրքական էստրադայի հիմնադիրներից մեկի, հյուրախաղերին:

1981 թվականին, Արտոն մեկնում է ԱՄՆ, մտածելով, որ որպես ջազային հարվածային գործիքների երաժիշտ, այնտեղ ավելի մեծ հնարավորություններ կունենա:

Եվ իսկապես՝ ժամանակի ընթացքում նա դարձավ պահանջարկ ունեցող «սայդմեն», նվագակցելով և ձայնագրվելով առաջին մեծության ջազմեններից շատերի հետ՝ Փոլ Ուինտեր, Էլ դի Մեոլա և այլն, և ամենակարևորը, դարձավ հանրահայտ Ջազ-ռոք ստեղնաշարային գործիքների երաժիշտ Ջո Զավինուլի «Սինդիկատի» (The Zawinul Syndicate) միակ հաստատուն անդամը:

Սակայն Արտոին միշտ հետաքրքրում էր նաև Ջազից շատ հեռու գտնվող մի ուրիշ երաժշտություն: Նրա ստեղծագործությունների ցանկում են Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002) ֆիլմի մռայլ երաժշտությունից սկսած մինչև SerArt (2003) կենսուրախ ալբոմը, որը ձայնագրվել է Սերժ Թանկյանի (Serj Tankian)՝ System of a Down խմբի վոկալիստի հետ, ով լսելով, թե ինչպես է Արտոն հարվածելով կաթսաներին և Կոկա-կոլայի շշերին հանում չքնաղ երաժշտության հնչյուններ, շշմել էր:

Վերջին ալբոմի ժանրը որոշելն շատ դժվար է, և ինչ ժանր կարող է ստացվել, եթե նյու-մետալլիստը, էթնո-ջազմենի հետ փակվում է ստուդիայում, որոնք երկուսն էլ մարդու իրավունքների և երկրի էկոլոգիայի ակտիվ պաշտպաններ են, և երկուսն էլ հայ: Սակայն

նկատվում է, որ Լոս-անժելեսյան սարսափելի մետալլիստ - ինտելլեկտուալների խարիզմատիկ առաջնորդը, այս անգամ հետևել է Թունչբոյաջյանին, նրա պայթյունային պոլիռիթմիկ պերկուսսիաներով և ռեչետատիվով:

«System of a Down» խմբի «Toxicity» ալբոմում կա մի թաքնված թրեկ, որտեղ Արտոն, խմբի անդամների հետ միասին կատարում են հայ եկեղեցու հիմնը՝ «Տեր ողորմյան»: «Aerials»-վերջին կոմպոզիցիայից հետո, մի փոքր պաուզա է, որից հետո էլ այն հնչում է: Այս կոմպոզիցիան հայտնի է որպես «Arto», այն պատճառով, որ Արտոն կատարել է դրա նշանակալի մասը:

Նա նվագում է նաև նույն ալբոմի «Science» երգի գործիքային մասում:

Թունչբոյաջյանը ոչ այնքան երաժիշտ է այդ բառի եվրոպական իմաստով (իզուր չէ, որ լինելով մուլտիինստրումենտալիստ, նա ընտրել է ամենաբնական գործիքները, որոնք միշտ ձեռքի տակ են՝ պերկուսսիան և սեփական ձայնը), որքան քարոզիչ, այնպիսի, ինչպիսին են սևամորթ բապտիստական preacher-ները կամ ավելի ճիշտ յամայկայի ռաստմանները: Երաժշտությունը նրա համար միջոց է, որով նա հասցնում է իր մեծաքանակ լսարանին իր հասարակ և արևոտ մտքերը աշխարհի և նրա մեջ ունեցած մարդու դերի մասին:

«Ավանգարդ-ֆոլկ» ուղղությունը այսօր շատ նորաձև է և մեծ պահանջարկ ունի Եվրոպայում: Այն, ինչ նվագում է Armenian Navy Band-ը, եվրոպական քննադատները անվանում են «հոլլիվուդյան դիքսիլենդը խորտակող լեռնային հոսանք»:

Ես կդասակարգեի այս հետաքրքիր մարդուն, բնության զարմանահրաշ երևույթների շարքին:

ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ