Շաբաթ երեկոյան, քահանան գնաց օրհնելու իր ծխականներին և հանգանակություն հավաքելու եկեղեցու շինարարության համար: Երեկոյան կողմ նա հասավ տեղացի նկարչի տուն:
Բարձրանալով նրա արվեստանոց, քահանան այնպիսի ջանասիրությամբ սկսեց թափ տալ սուրբ ջրով ցողիչը, որ թրջեց առաջիկա որմնանկարների համար նկարած թղթերը:
Տեսնելով, որ աշխատանքը փչացրած է, նկարիչը լուրջ բարկացավ: Քահանան, որպեսզի հարթի իր սխալը, սկսեց նրան հանգստացնել՝
- Մի բարկացիր որդյակս, ավանդույթն այդպիսին է: Եվ ես վարվում եմ այնպես, ինչպես թելադրում է ինձ իմ պարտքը, քանզի գիտեմ, որ դրանով բարի գործ եմ անում: Յուրաքանչյուր ոք, ով բարեպաշտ է, պետք է հույսով ապավինի բարձրագույնի հետևյալ խոսքերին՝ "Ամեն բարի գործի համար երկրի վրա, թող պարգևատրի մեզ երկինքը հարյուրով": Հարյուրը մեկի փոխարեն: Հիշիր այս բառերը և մի բարկացիր:
Նկարիչը սպասեց, մինչև շատախոս քարոզիչը դուրս գա արվեստանոցից, իսկ հետո վազեց պատուհանի մոտ:
Տեսնելով, որ քահանան փողոց է դուրս գալիս, նա վերջինիս գլխին մի ամբողջ դույլ ջուր լցրեց:
- Ընդունիր Տեր Հայր, - գոչեց նկարիչը պատուհանից: - Ահա և քեզ երկնքի պարգևատրումը, փչացրածդ նկարների համար: Հարյուրը մեկի փոխարեն:
Լեոնարդո դա Վինչի