Մեռյալ անապատի շիկացած ավազների մեջ աճում էր մի միայնակ Ծառ: Փշոտ ավազները ծածկում էին նրան: Արևն անխնա այրում էր նրա կեղևը: Իսկ Ծառը, ի հակառակ այդ ամենի ապրում էր:
Անապատի վրայով թռչելով անցնում էր Ուրուրը: Տեսավ Ուրուրը Ծառը, նստեց նրա ճյուղին: Հայացքը պտտեցրեց անապատի վրայով և ասաց՝
— Տարօրինակ ես Դու, Ծառ, և ինչու՞ ես Դու շարունակում ապրել այս մեռած տաք ավազների մեջ: Ու՞մ է դա պետք:
— Քեզ, — պատասխանեց Ծառը Ուրուրին:
— Ի՞նձ, — զարմացավ Ուրուրը: — Ինձ Դու պետք չես:
— Սակայն եթե չլինեի ես, — պատասխանեց Ծառը, — Դու ստիպված կլինեիր նստել շիկացած ավազների վրա, այլ ոչ իմ ճյուղերի: Եթե չլինեի ես, ապա ինչ-որ մեկն էլ Քեզ կնկատեր միայնության մեջ նստած տաք ավազի վրա, և կասեր, որ Դու էլ ոչ ոքի պետք չես: Եվ կհարցներ Քեզ թե ինչի՞ համար ես ապրում: Իմ ճյուղերի վրա նստած, Դու, Ուրուր, համարում ես, որ պետք ես ինձ:
Մտածեց Ուրուրը, մտորեց և ստիպված էր համաձայնվել Ծառի հետ: Ախր եթե չլիներ Ծառը, Ուրուրն իրեն այդ անծայրածիր անապատի մեջ միայնակ և բոլորին անպետք կզգար:
Ավա Արդոյից