Հարց՝
Բարև Ձեզ: Իմ անուն է X: Ես 22 տարեկան եմ, ապրում եմ Y քաղաքում, ամուսնուս և ծնողներիս հետ (երեխաներ չունենք): Ես դժվար վիճակում եմ՝ ամուսնուս հետ լուրջ կոնֆլիկտ ունեմ:
Ես բաց մարդ եմ, մտածող, զգայուն, ինձ սիրում եմ: Կարծում եմ, որ շրջապատս ինձ ընկալում է այնպես, ինչպես ես ինքս:
Որոշ մարդիք ինձ համարում են չափազանց դժվար (աշխատավայրում ենթականերս՝ պահանջկոտությանս պատճառով):
Ուղիղ 3 ժամ առաջ գտա ամուսնուս գաղտնի նամակագրությունը և ենթադրում եմ, որ նա ուրիշին է սիրում: Փոխադարձության մեջ խնդիրները ծագեցին մոտ 1 տարի առաջ (սկսեցի ավելի քիչ նրան զգալ, էմոցիաներս քչացան)՝ ամուսնուս հետ էմոցիոնալ կոնտակտը բացակայում է: Ուզում եմ որպես տղամարդ Ձեզնից խորհուրդ հարցնել... Հենց նոր գտա ամուսնուս ռոմանտիկ նամակագրությունը իր նախկին կրքի հետ, որը ունի կես տարվա պատմություն։
Ամուսինս ասում է, որ դա ոչինչ չի նշանակում, ուղղակի ընկերական նամակագրություն է (հարազատս, իմ ուրախություն, համբուրում եմ բառերը ուղղված նրա հասցեին)... Ի՞նչ անել։ Ամուսնուս շատ եմ սիրում, սակայն դավաճանության հետ համակերպվել չեմ կարողանում։ Ուզում եմ նրան հավատալ, սակայն վախենում եմ ավելի խոր ցավ ստանալուց։ Ամուսնուս աշխատավայրում խնդիրներ կային, որոնք կարող էին ազդել մերհարաբերությունների վրա։ Նրա համար դժվար պահերին ես նրա կողքին եմ եղել։
Ինչպիսի՞ն է հավանականությունը այն բանի, որ այդ նամակագրությունը կարող էլինել ընկերական։ Այս ամենից հետո, ընդհանրապես, կարելի՞ է արդյոք վստահել այդ մարդուն։
Լրացուցիչ ուզում եմ հայտնել, որ իմ ամենամեծ խնդիրը՝ այս խնդրի լուծման մեջ սխալվելու վախն է։ Հավատա՞լ ամուսնուս թե ոչ։ Եթե ես շարունակեմ կասկածել նրան ուրիշ կնոջ հետ ակպի մեջ, ապա այլևս չեմ կարողանա նրա հետ այլևս ապրել։ Հիմա այսպիսի իրավիճակ է՝ և կրելն է ծանր, և թողնելն ափսոս… Ուզում եմ հուսալ, որ նա չի ստում… Կարող է արդյոք տղամարդը այսպիսի կարճատև պոռթկում ունենալ, թե ամեն դեպքում սա ավելի մեծ զգացմունք է, և ավելի լավ է նրանից բաժանվել։
Իմ առողջության մասին ուզում եմ լրացուցիչ հայտնել, որ այս պահին ես բացարձակ առողջ եմ։
Պատասխան՝
Հարգելի X։
Այս կյանքում չկան մարդիք, ովքեր իրենց կյանքը անսխալ են ապրում և միշտ ընդունում են ճիշտ որոշումներ։ Չնայած իմ հետևյալ կարծիքին՝. «ինչքան մարդ, այնքան լուծման ճիշտ տարբերակ»։ Միգուցե Դուք ճիշտ եք, և նամակագրությունը ունի ավելի ինտիմ բնույթ քան ընկերական։ Սակայն եթե նույնիսկ այդպես է, փորձեք գտնել մեղքը Ձեր մեջ։ Տղամարդը դրսում փնտրում է այն, ինչ չի ստանում տանը։ Հաճախ դա ուղղակի բացթողում է լինում, կամ սեռական կյանքի ռիթմի անհամապատասխանություն, կամ մի ինչ-որ բան, ինչը կինը մանրուք է համարում, սակայն տղամարդու համար ունենում է մեծ նշանակություն։ Եկեք քննարկենք Ձեր քայլերի տարբերակները՝
Բաժանություն։ Ապագան, որը լցված է միայնությամբ և սիրած մարդուց հեռու գտնվելով, ամենայն հավանականությամբ Ձեզ չի գրավում, և երևի թե սա եղած տարբերակներից ամենակորուստայիննն է։ Կարծում եմ, որ այս տարբերակը Ձեր համար չէ։
Կոնֆլիկտ։ Հարաբերությունների ամենօրյա պարզում, խրոնիկական նեղացածություն և անվստահություն, որը դիմացինի մոտ առաջացնելու է խրոնիկական մեղքի զգացում և սկսելու է հոգնացնել, վեր ածելով Ձեր հարաբերությունները անհետաքրքիր, բացասական էմոցիաներով լեցուն մի բանի։ Ձեր ամուսինը կսկսի պատճառներ փնտրել, որպեսզի ինչքան հնարավոր է ուշ տուն գա, և խմած, ինչը ավելի կբարդացնի կոնֆլիկտը։ Կարծես թե նորից վերադարձանք առաջին կետին, բայց ավելի մեծ կորուստներով (նյարդեր, դեպրեսիա, և այլն)։ Կարծում եմ, որ այս տարբերակը նույնպես Ձեզ դուր չի գա։
Քննարկում։ Առաջնորդվելով՝. «Ամուսինս մեղավոր չէ, ամեն ինչում մեղավոր է այն կինը», սկզբունքով։ Այս դեպքում, Ձեր ամուսինը գնում է հետին պլան, և դուք սկսում եք պարզել Ձեր հարաբերությունները այդ կնոջ հետ, որով ցածրացնում եք Ձեզ և Ձեր ամուսնու, և հասարակության աչքերում, դրան գումարած սկսում եք նեղացնել նաև Ձեր ամուսնուն, անվանելով նրան «փալաս»։ Կարծես թե նորից հասնում ենք նույն վերջին։
Ներում։ Վերջակետ ենք դնում այս պատմությանը, ամուսնուն հայտնելով, որ ներել ենք, սակայն ամեն ինչ անում ենք այնպես, ինչպես երկրորդ կետում, բացատրելով դա նրանով, որ չեք կարողանում մոռանալ, և որ այն ինչ հիմա անում եք, շատ քիչ է այն բանի դիմաց, ինչ արել է նա։ Կարծում եմ շարունակելու կարիք չկա, որովհետև այստեղ նույնպես նույն անհաջող վերջն է։
Իմաստություն։ Սթափ զրույց եք վարում, փորձելով թողնել տպավորություն, որ ուզում եք, ուղղակի պարզաբանել իրավիճակը, և նույն ժամանակ էլ, ձև եք անում, թե հավատացիք նրա բոլոր պատմածներին։ Ընթացքում խնդրում եք վերջ տալ այս հարաբերություններին, բացատրելով դա ոչ թե այն բանով, որ այդ արարքը վատն է և սեփական անձից ելնելով, այլ նրանով, որ այդ հարաբերությունները անբացատրելիորեն վատ են անդրադառնում Ձեր ներաշխարհի վրա, և թող նա սա համարի կանացի կապրիզ։ Անպայման ցույց տվեք Ձեր շնորհակալությունը, երբ նա լիարժեքորեն կկատարի Ձեր խնդրանքը։ Հետագա ընտանեկան կյանքը կազմակերպեք այնպես, կարծես այս ամենը չի էլ եղել։ Կարևոր է, ոչ մի բանով, նույնիսկ ընտանեկան վեճերի ժամանակ չհիշեցնել այս մասին։ Այս ամենի հետ պետք է փորձել նայել Ձեր ընտանիքին նրա աչքերով, և փորձել լրացնել այն բացը, որը նրան ստիպել է կատարել այդ արարքը։ Եվ միշտ հիշեք հետևյալ արևելյան իմաստությունները՝ «Եթե ուզում ես ինչ-որ բան ասել, կանգնած ես՝ նստի նոր ասա, նստած ես՝ պարկիր նոր ասա» և «Երբեք մի փակիր թռչունի վանդակը՝ եթե նա փախչի, ուրեմն դա քո թռչունը չէր։ Իսկ եթե նա քո թռչունն է, ուրեմն ոչ մի տեղ էլ չի փախչի»։
Այո, Դուք ճիշտ եք, ես բաց թողեցի և չնկարագրեցի մի շարք ուրիշ տարբերակներ, և դրանցից մեկի մասին Դուք հենց հիմա մտածում եք։ Փորձեք քննարկել այդ տարբերակը այս տրամաբանությունների մեջ։ Եթե դժվարանաք՝ գրեք ինձ, ես անպայման կպատասխանեմ Ձեզ, և կքննարկեմ այդ տարբերակը Ձեր հետ միասին։ Կարծում եմ այս փուլում, մենք իրար հասկացանք։ Ես համոզված եմ, որ Ձեր մոտ ամեն ինչ կստացվի, և դուք արագորեն կկարողանաք մոռանալ այս թյուրիմածական միջադեպը։
Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: