ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Էլեկտրայի բարդույթ

Համաձայն հոգեվերլուծության տեսության, «Էլեկտրայի բարդույթի» իմաստը սեփական հոր նկատմամբ, աղջիկների անգիտակցական հակումների և հոր ուշադրության կենտրոնում լինելու համար մոր նկատմամբ թշնամության ու մրցակցության դրսևորվման մեջ է և զարգանում է այն զարգացման ֆալիկ փուլում։ բարդույթը անվանվել է Միկենեի թագավոր Ագամեմնոնի դստեր առասպելական Էլեկտրայի, անունով, ով վրեժ լուծեց իր մորից՝ հոր սպանության համար։ Հասկացությունը առաջարկվել է Կարլ Գյուստաֆ Յունգի կողմից, 1913 թվականին, իր՝ «Հոգեվերլուծության տեսության նկարագրության փորձ» աշխատությունում։ Ֆրեյդը համարում էր «Էլեկտրայի բարդույթ» տերմինը՝

որդի-մայր և դուստր-հայր հարաբերություններում առկա նմանությունը ընդգծող և չնայած համարում էր «Էդիպի բարդույթի» տեսությունը լիարժեքորեն կիրառելի միայն տղաների դեպքում, միևնույն ժամանակ գերադասում էր խոսել «Էդիպի բարդույթի» մասին երկու սեռերի մոտ և հայտարարում էր «Էլեկտրայի բարդույթ» տերմինը անիմաստ, հավանաբար Յունգի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Շատ հոգեվերլուծաբաններ համարում են այս տերմինը հնացած և գերդասում են խոսել «Էդիպի բարդույթի» կանացի տարբերակի մասին։

«Էդպիպի բարդույթը» աղջիկների մոտ։

Ըստ Ֆրեյդի, ի սկզբանե, աղջիկը կապված է հոր և մոր հետ նույն աստիճանի, սակայն հետագայում նա բացահայտում է իր մոտ առնանդամի բացակայությունը։ Այս բացահայտումը որոշիչ է դառնում կանացի սեքսուալության զարգացման մեջ։ Առաջին փուլում, «առնանդամի նկատմամբ նախանձը» նրա մոտ առաջացնում է հոր նկատմամբ սեռական հակում, ինչպես նաև նրանից հղիանալու ցանկություն։ Միևնույն ժամանակ նա ավելի թշնամաբար է սկսում վերաբերվել մորը, մեղադրելով վերջինիս իր «անլիարժեքության» մեջ։

Ըստ Ֆրեյդի, ամորձատման վախի բացակայության պատճառով, աղջիկները ավելի քիչ են տանջվում, հորը տիրելու իրենց ցանկությունների չկատարվելուց և համապատասխանաբար, ավելի քիչ են կարիք զգում հաղթահարել իրենց «Էդիպի բարդույթը»։ Արդյունքում, աղջիկները կարող են մնալ «էդիպյան իրավիճակում» անորոշ երկար ժամանակ, և դրա հետ կապված «սուպեր-էգոն» մնում է ավելի թույլ զարգացած։ Միևնույն ժամանակ, կնոջ՝ առնանդամին տիրանալու ձգտումը կարող է հավերժ մնալ չբավարարված և դատապարտել նրան սեփական անլիակատարության զգացումի։

Զիգմունդ Ֆրեյդի՝ կանացի սեքսուալության զարգացման մասին ունեցած այս հայացքները վիճարկվել են շատ հոգեվերլուծաբանների կողմից։

Առասպելից՝ հոգեբանություն։

Ֆենոմենի անվանումը, իր արմատներով հեռանում է հին հունական առասպելաբանություն՝ Ագամեմնոնի ու Կլիմենեստրայի դուստր Էլեկտրայի մասին պատմված պատմություն։

Հին հունական պատմություններում գոյություն ունի Էլեկտրայի մասին պատմող ավանդույթի բազում մեկնաբանություններ։ Հիմքում ընկած է պատանի արքայադստեր մասին, պատմությունը, ով աստվածացնում էր իր հորը։ Էլեկտրան հավատարմորեն սպասում է նրան երբ նա գնում է Տրոյական պատերազմին մասնակցելու։ Սակայն նրա վերադարձից հետո, նրա մայրը՝ Կլիտեմնեստրան, իր սիրեկան Էգիսթոսի հետ սպանում են Ագամեմնոնին։ Էլեկտրան չի կարողանում համակերպվել հոր մահի հետ, դառնում է հոր սպանության համար վրեժ լուծելու մոլուցքով տարված։ Տարիներ անց, նա համոզում է իր եղբայր Օրեստեսին սպանել իր մորն ու նրա սիրեկանին։

Հոգեվերլուծությունում, այդ լեգենդը դարձել է ներքին կոնֆլիկտի մետաֆոր, երբ հոր նկատմամբ սերն ու հիացմունքը համակցվում են մոր նկատմամբ նեգատիվ զգացմունքների հետ ու ձևավորում աղջնակի կյանքի առաջին դրամաներից մեկը։ Ի սկզբանե, Զիգմունդ Ֆրեյդի կողմից առաջարկված հոգեսեքսուալ զարգացման հայեցակարգում, կենտրոնական տեղ է զբաղեցնում «Էդիպի բարդույթը»։ Հոգեվերլուծաբանը դիտարկում էր այն, որպես՝ հակառակ սեռի ծնողին «տիրանալու» երեխայի անգիտակցական ձգտում, իր սեռի ծնողի «հեռացնելով», որը ընկալվում է որպես մրցակից։ Տղաների մոտ նման ցանկությունները արտահայտվում են, մոտավորապես երեքից՝ հինգ տարեկանում, մոր նկատմամբ սիրո և հոր հետ մրցակցության միջոցով

Ֆրեյդի և Նէնսի Քեյթերի տեսությունը։

Հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը առաջինն է ուշադրություն դարձրել «Էդիպի բարդույթի» վրա, որը նկարագրում է մոր նկատմամբ տղաների հակումն ու հայրերի հետ մրցակցությունը։ Սակայն Ֆրեյդը խոստովանում էր նաև, որ նման զգացմունքներ ունենում են նաև աղջիկները։ Դա նրանց հասունացման բնական մասն է։

5-6 տարեկան հասակում, աղջիկ երեխաները սկսում են հետաքրքրվել իրենց սեռական օրգաններով, սեռական պատկանելիության մասին հարցեր են տալիս, հարցնում են սեքսի մասին։ Այդ շրջանում նրանց անգիտակցականը ձգտում է դեպի տղամարդը, հատկապես դեպի իր հայրը։ Եթե տանը բարենպաստ հոգեբանական մթնոլորտ է ապա աղջիկը հասկանում է, որ ֆիզիկապես նման է մորը, իսկ հայրը ընկալվում է որպես տղամարդու իդեալ։

Նէնսի Քեյթերը, իր «Էլեկտրայի բարդույթ» գրքում, վերլուծում է Էլեկտրայի մասին հին հունական լեգենդը՝ խորքային հոգեբանության պրիզմայով, ընդգծելով դրա անհրաժեշտությունը ժամանակակից կնոջ համար։ Հեղինակի կարծիքով, Էլեկտրան – սիմվոլ է, որը շատ լավ արտացոլում է տրավմաներն ու բարդությունները, որոնց հետ առնչվում են ժամանակակից կանայք, օրինակ՝ ինֆանտիլությունը և տղամարդ-կերպարներից կախվածությունը։

Այսպիսի կինը հոգեբանորեն «լռված է» պատանեկությունում՝ հոր հետ չլուծած խնդիրների պատճառով։ Նա իրենց համարում է զոհ, մեղադրում է իր մորը իր բոլոր պրոբլեմների մեջ։ Նա գործելու ընդունակ չէ, այլ սպասում է, թե երբ կգա իր հերոսը, որը նման կլինի իր հորը ու կփրկի իրեն արտաքին աշխարհից։ Ապագայում դա կարող է բարդացնել տղամարդկանց հետ հարաբերությունները։

Առաջացման պատճառներն ու ծնողների ազդեցությունը բարդույթի զարգացման վրա։

Հոգեբանները համաձայն չեն Ֆրեյդի այն պնդման հետ, թե հասունացման այդ փուլոբ անցնում է յուրաքանչյուր աղջիկ։ Նրանք առանձնացնում են ռիսկի գործոններ, որոնք բերում են հոր հետ բարձրացված կապվածության և մոր նկատմամբ խանդի ձևավորման։ Այդ գործոնների թվին են պատկանում՝

  1. Հոր հետ հուզական մտերմությունը։ Երբ աղջկա համար, հայրը դառնում է աջակցման և ուշադրության գլխավոր աղբյուր, ապա դա կարող է ուժեղացնել նրա կապվածությանը հոր հետ, ստեղծելով՝ «Էլեկտրայի բարդույթի» զարգացման հիմքեր։
  2. Ժառանգականությունը։ Ընտանեկան վարքային մոդելները կարող են փոխանցվել սերնդե սերունդ։ Եթե մայրը իդեալիզացրել է իր հորը, ապա դուստրը կարող է ընդունել այդ վարքագիծը և շարունակել։
  3. Ծնողների ամուսնալուծությունը։ Հոր և մոր բաժանումը կարող է ուժեղացնել երեխայի անպաշտպանվածության գացմունքը։ Այսպիսի հանգամանքներում, աղջիկը ավելի շատ սկսում է հուզական աջակցություն փնտրել հոր մոտ, հատկապես եթե նրա հետ քիչ ժամանակ է անցկացնում։
  4. Կոշտ, գերիշխող մայրը։ Երբ մայրը դաստիարակում է դստերը ավտորիտար ոճով, դա կարող է ցանկություն առաջացնել աղջկա մոտ, հոր դեմքում գտնելու ավելի փափուկ ու հասկացող կերպարի։ Նրա մոտ ցանկություն կառաջանա հորը տալ այն հոգատարությունն ու ուշադրությունը, որը վերջինս չի ստանում իր կնոջից։
  5. Մոր հետ վեճերը, որտեղ հայրը աջակցում է դստերը։ Եթե հայրը բացահայտ կանգնում է դստեր կողմը, մոր հետ ունեցած կոնֆլիկտներում, ապա դա ուժեղացնում է նրա հետ կապվածությունը։ Արդյունքում առաջանում է մրցակցության զգացում։
  6. Հոր՝ որդու մասին երազանքները։ Եթե հայրը՝ ուզում է որդի ունենալ իսկ ծնվում է դուստր, ապա վերջինց ենթագիտակցաբար կարող է ձգտել դառնալ «իդեալական» երեխա, իր ծնողի աչքերում։ Դա նույնպես կնպաստի նրանց մեջ հուզական կապի ամրացմանը։
  7. Չափազանց հոգատար հայր։ Եթե հայրը չափազանց հոգատարություն է դրսևորում դստեր նկատմամբ, հոգ է տանում նրա մասին, ասում է, թե ինչպես շպար անի, ինչ հագնի ու ինչպես իրեն պահի տարբեր իրավիճակներում, գնահատում է նրա արարքները, ապա դուստրը դրան սովորում է։ Երբ նա մեծանում է, նա երազում է գտնել նույնքան «իդեալական» կյանքի տղամարդ-ուղեկից։

Ինչպես է զարգանում «Էլեկտրայի բարդույթը»։

Երեխաների մոտ «Էլեկտրայի բարդույթը» սկսում է զարգանակ վաղ մանկությունում, երբ աղջնակը առաջին անգամ գիտակցում է սեռերի միջև եղած տարբերությունը և ձևավորում է իր նույնականությունը։ Այդ փուլում հայրը դառնում է կենտրոնական ֆիգուր նրա հուզական աշխարհում։ Նա ընկալում է իր հորը, որպես երջանկության, պաշտպանության, սիրո ու ուշադրության աղբյուր։

Աղջիկը իդեալականացնում է հորը, նրա համար անհրաժեշտ է դառնում ստանալ հոր խրախուսանքը, որն էլ բարդույթի ձևավորման հիմքեր է դնում։ Նա, որպես «փոքրիկ կին», սիրում է հորը ու չի հասկանում, որ ձգտումը, որ նա զգում է, չի կարող իրական դառնալ։ Կարևոր է պահը բաց չթողնել, երբ դուստրը սկսում է խոսել իր՝ «հոր հետ ամուսնանալու» ցանկության մասին։

Նա պետք է հասկանա, որ հայրը՝ հոյակապ մարդ է, բայց նրա կինը՝ իր մայրն է, իսկ ինքը՝ դուստրը, իրեն ավելի համապատասխան ամուսին պետք է գտնի։ Անհրաժեշտ է վերադարձնել նրան «հայր-դուստր» կապի ընկալման դաշտ, այլ ոչ թե թողնել նրան «տղամարդ-կին» կապի ընկալման դաշտում։

Ինչպե՞ս է արտահայտվում «Էլեկտրայի բարդույթը» տարբեր տարիքներում։

«Էլեկտրայի բարդույթի» նախանշանները եերեխաների մոտ կարելի է նկատել արդեն վաղ տարիքում։ Առաջին նախանշանները արտահայտվում են 5-6 տարեկանում, իսկ որոշ երեխաների մոտ կարող են առաջանալ նույնիսկ ավելի վաղ՝ 3-4 տարեկանում։

Այս բարդույթի արտահայտումները կարող են տարբերվել կախված տարիքից։

«Էլեկտրայի բարդույթը» աղջնակների մոտ։

«Էլեկտրայի բարդույթը» աղջնակների հոգեբանության մեջ առաջանում է հոր նկատմամբ հուզական խոր կապվածությունով և մոր նկատմամբ մրցակցությունով։ Իր զարգացման վաղ փուլում, աղջնակը ձգտում է գրավել հոր ուշադրությունը, նրա նկատմամբ բարձրացված հետաքրքրություն ցուցաբերելով, ցանկանում է նրա հետ ավելի շատ ժամանակ անցկացնել։ Նրա վարքը կարող է հոր նկատմամբ ինցեստի ակնարկներ պարունակել՝

  • նրա շուրթերը համբուրելու ցանկություն։
  • նրա հետ քնելու ցանկություն։
  • նրա կրծքին սեղմվելու ցանկություն։

Աղջնակներից շատերը փորձում են մոր դերը խաղալ՝ հագնում են մոր հագուստները, օգտվում են նրա կոսմետիկայով, կատարում են նրա պարտականությունները տանը։ Նրանք հաճախ ներառում են սիրած հորը իրենց խաղերի ու ֆանտազիաների մեջ, իրենց երեվակայությունում ստեղծելով իրավիճակներ, որտեղ նա կենտրոնական տեղ է զբաղեցնում։

Մոր նկատմամբ, այդպիսի աղջնակները խոր անբարյացակամություն են զգում։ Նրանք համարում են, որ նա արժանի չէ այնպիսի իդեալական տղամարդուն, ինչպիսին է հայրը, այդ պատճառով էլ ջանում են նրա տեղը զբաղեցնել ընտանեկան հիերարխիայում, ձգտելով «լավագույնը» լինել հոր աչքերում։ Մոր հետ նրանց հարաբերություններում առաջանում է թաքնված կամ նույնիսկ բացահայտ մրցակցություն։

Էլեկտրայի բարդույթի արտահայտումները կարող են տարբերվել կապված ընտանեկան իրավիճակի և դաստիարակության ոճի հետ, սակայն ընդհանուր առմամբ, դրանք արտացոլում են հորը ավելի մոտ լինելու և նրա կյանքում հատուկ դեր ունենալու աղջկա ձգտումը։

«Էլեկտրայի բարդույթը» աղջիկների մոտ։

Մեծանալով, աղջիկը, դեռահասության շրջանում նույնպես շարունակում է մորը ընկալել որպես մրցակից։ Նրանց հարաբերությունները դառնում են ավելի լարված, քանի որ հորմոնալ փոփոխությունները, որոնք բնորոշ են այդ շրջանին, միայն ուժեղացնում են «Էլեկտրայի բարդույթի» արտահայտումները։

Դեռահասը քննադատաբար է վերաբերվում մորը, փորձում է ինքնահաստատվել, ընտրելով արժեքներ ու վարքի մոդելներ, որոնք տարբերվում են ծնողականից։ Եթե մայրը և հայրը մտերիմ հարաբերությունների մեջ են, ապա նա խանդ է զգում, ձգտում է ստանալ հոր ուշադրությունն ու խրախուսանքը։

Հոր կերպարի իդեալականացումը բերում է նրան, որ աղջիկները փնտրում են «իդեալական» զուգընկերների, որոնք կհամապատասխանեն այդ կերպարին ինչպեսարտաքնապես, այնպես էլ վարքով։ Այդ ցանկությունը կարող է կապված լինել այն նույն զգացմունքներն ու դինամիկան վերակերտելու անգիտակցական պահանջի հետ, որոնք գոյություն են ունեցել մանուկ ժամանակ, հոր հետ հարաբերություններում։

Այդպիսի ձգտումները ազդում են նրա հոգեբանական առողջության, ինքնագնահատականի, վրա, ստեղծում են բարդություններ՝ առողջ և իրավահավասար կապերի ստեղծման գործընթացում։ Օրինակ՝ շատերը ընտրում են որպես զուգընկեր իրենցից տարիքով բավականին մեծ տղամարդկանց, սակայն չեն կարողանում նրանց հետ ապրել։ Այս դեպքում, հարաբերությունները մրցակցությանը չեն դիմանում, քանի որ ոչ ոք չի կարող համապատասխանել հոր անհասանելի իդեալին։

«Էլեկտրայի բարդույթը» կնոջ հոգեբանության մեջ։

«Էլեկտրայի բարդույթով» կինը, հարաբերություններում, հաճախ իրեն դրսևորում է աղջնակի պես, այլ ոչ կնոջ։ Նրան ոչ թե ամուսին է պետք, այլ հայր։ Մի կողմից այդպիսի կինը փնտրում է գերիշխող տղամարդ, իսկ մյուս կողմից՝ չի սիրում ենթարկվել։ Դա էլ հենց խանգարում է նրան ստեղծել ներդաշնակ միություն։

Այդպիսի կանայք դաստիարակում են իրենց որդիներին, հենվելով «իսկական տղամարդու» իրենց պատկերացումների վրա։ Նրանք փորձում են փոխհատուցել իրենց սպասումները, որոնք չեն ստացել մանկությունում։ Արդյունքում, մոր գերխնամքը նպաստում է նրան, որ որդիները ինքնուրույն չեն զարգանում։ Դա բացասաբար է ազդում նրանց անձնային աճի վրա։

Երբ որդին իրեն կյանքի ուղեկից է ընտրում, մայրը նրան ընկալում է որպես մրցակից և հետագայում ակտիվ միջամտում է երիտասարդների կյանքին։ Նա քննադատում է որդու զուգընկերոջը, ինչը խիստ բարդացնում է նրանց փոխհարաբերությունները։ Շատ դեպքերում դա կարող է բերել ամուսնալուծության։ Այսպիսով, Էլեկտրայի բարդույթը կանանց մոտ ազդում է ոչ միայն հենց այդ կնոջ հոգեկանի վրա, այլև նրա փոխհարաբերությունների վրա զուգընկերոջ հետ և երեխաների վրա։

Ինչպես է «Էլեկտրայի բարդույթը» ազդում զուգընկեր ընտրելու գործընթացի վրա։

Հասուն տարիքում չմշակված «Էլեկտրայի բարդույթը» շատ ուժեղ ազդեցություն է ունենում զուգընկեր ընտրելու գործընթացի վրա։ Աղջիկը, կարծես թե անընդհատ փնտրում է հոր ուշադրությունը, այդ պատճառով էլ հաճախ սկսում է հանդիպել իրենից մեծ տղամարդկանց հետ։ Այդ ընթացքում, մոր հետ պահպանվում են ձգված հարաբերություններ՝ նա չի կիսվում մոր հետ իր ապրումներով և մաքսիմալ դիստանցավորվում է նրանից։ Միաժամանակ, հաճախ կինը չի կարողանում կառուցել երկարատև ու ներդաշնակ հարաբերություններ, քանի որ իր համար ոչ թե տղամարդ է փնտրում, ում հետ նրան հարմարավետ կլինի, այլ անհասանելի իդեալ, ինչը հաճախ վերջանում է դառը հիասթափությամբ։ Լինում է, որ «Էլեկտրա-կանայք», սկսում են զոհի դեր խաղալ, մեղադրելով ողջ աշխարհին իրենց անհաջողությունների մեջ, իսկ պոտենցիալ զուգընկերներին դիտարկում են միայն ամուսնացած տղամարդկանց միջև։

Այս բարդույթի ևս մեկ նախանշան կարող է հանդիսանալ ինֆանտիլիզմը՝ «Էլեկտրան» նույնականացնում է ուժը՝ տղամարդու ներկայության հետ, և ինքը ունակ չի լինում գործել։

«Էլեկտրայի բարդույթի» վտանգավոր ազդեցությունները։

Որպեսզի գնահատենք «Էլեկտրայի բարդույթի» նեգատիվ ազդեցությունը կնոջ կյանքի վրա, անհրաժեշտ է դիտարկել նրա գոյության տարածված տեսանկյունները՝

  1. Հարաբերություններ զուգընկերոջ հետ։ Կինը բարդություններ է ունենում՝ տղամարդու հետ առողջ ու իրավահավասար հարաբերություններ կերտելու գործընթացում։ Հորը հիշեցնող՝ «իդեալական» զուգընկեր գտնելու ձգտումը կարող է բերել չափազանցեցված սպասումների ու հիասթափության։
  2. Ինքնագնահատական։ Եթե մոր հետ հարաբերությունները մնում են շատ լարված, ապա դա ազդում է կնոջ ինքնագնահատականի վրա։ Նա մշտապես քաջալերանք, հավանություն և գնահատում է փնտրում։ Դա էլ իր հերթին ազդում է նրա, ինքն իր մեջ համոզվածության և ինքնուրույն որոշումներ ընդունելու ընդունակության վրա։
  3. Ներքին կոնֆլիկտներ։ Չլուծված՝ մրցակցության և կապվածության զգացմունքները կարող են առաջացնել ամենատարբեր ներքին կոնֆլիկտներ։ Հնարավոր է, որ դա բարդացնի անձնային զարգացումը ու բերի հուզական անկայունության։
  4. Ընտանիքի անդամների հետ փոխհարաբերություններ։ Եթե կինը շարունակում է անգիտակցաբար վերարտադրել ընտանեկան մոդելներ, ապա դա կարող է նեգատիվ անդրադառնալ ամուսնության և երեխաների հետ հարաբերությունների վրա, ստեղծելով լարվածություն ու չհասկացվածություն։
  5. Կախվածություն տղամարդու հավանությունից։ Կինը փնտրում է իր արժեքների հաստատումը՝ տղամարդու ուշադրության և հավանության միջոցով։ Դա կարող է նրան դարձնել կախված հանրության կարծիքից և ցածրացնել նրա ինքնաընդունման ընդունակությունը։

Հաճախ, «Էլեկտրայի բարդույթով» կնոջ մոտ տեղի է ունենում կախում ունեցողի վարքի զարգացում։ Նրանք հոյակապ կրկնօրինակում են հայրական սովորությունները՝ տանջվում են ալկոհոլային կամ նիկոտինային կախվածությունից։ Բացի դրանից, հնարավոր են հուզական պրոբլեմներ, այնպիսի, ինչպիսին է դեպրեսիան, ճնշված սեքսուալությունը, որը նույնպես նեգատիվ ազդեցություն է ունենում հարաբերությունների կառուցման վրա։

Ինչպես լուծել «Էլեկտրայի բարդույթը» կնոջ հոգեբանության մեջ։

Կնոջ հոգեբանության մեջ «Էլեկտրայի բարդույթի» լուծումը իրենից ներկայացնում է բավականին բարդ գործընթաց, որը իր մեջ է ներառում մի քանի վճռորոշ քայլեր՝

  1. Գիտակցում և հասկացում։ «Էլեկտրայի բարդույթի» հաղթահարման առաջին քայլն է հանդիսանում կնոջ անձի վրա դրա ազդեցության ընդունումը։ Այն բանի գիտակցումը, թե ինչպես են մանկության ապրումներն ու ընտանեկան դինամիկան ձևավորում կնոջ հարաբերությունները տղամարդկանց հետ, պետք է դառնա ինքնաճանաչման գործընթացի ելակետ։
  2. Հոր կորստի հետ հաշտվելը։ Եթե կինը մեծացել է ոչ ամբողջական ընտանիքում, ապա կարևոր է անցնել՝ հոր կորստի թեմայի հետ կապված վշտի բոլոր փուլերը։ Պետք է ընդունել կորուստը և նոր կյանք սկսել։
  3. Ընտանեկան դերերի վերանայում։ Արժե, որ կինը ուշադրություն դարձնի իր և իր ծնողների հարաբերությունների վրա, և վերլուծի, թե ինչպես են դրանք ազդում իր զունգընկեր ընտրելու և ընտանիքում առողջ հարաբերություններ պահպանելու գործընթացի վրա։
  4. Իրական հոր և իդեալական պատկերի անջատում։ Կարևոր է գիտակցել, որ նա ունի իր թերությունները, կամ, որ կան տղամարդիկ, ովքեր իր հորց ավելի լավն են։ Դա հնարավորություն կտա ուշադրությունն ուղղել հասակակիցների վրա, հասկանալ, որ նրանց հետ նույնպես հետաքրքիր է։
  5. Ինքնագնահատականի ամրացում։ Ինքնագնահատականի վրա աշխատանք՝ արտաքին հավանության բացակայությամբ, հատկապես տղամարդկանց կարծիքից։ Կինը կարող է իր մեջ վստահություն զարգացնել՝ անձնային նվաճումների և սեփական ուժեղ կողմերի ճանաչման շնորհիվ։
  6. Սեփական անձի, որպես հասուն և ինքնաբավ կնոջ գիտակցումը։ Հոգեբանները պնդում են, որ հասուն բնակչության 80%-ը, հոգեբանորեն «լռված են» դեռահասության շրջանում։
  7. Առողջ հարաբերությունների կառուցում։ Կինը պետք է սեվերի կերտել նորմալ հարաբերություններ, որոնք հիմնված են իրավահավասարության և հարգանքի վրա, խուսափելով՝ հորը հիշեցնող իդեալական զուգընկերոջ փնտրտուքից։ Դա հնարավորություն կտա նրանց ստեղծել ավելի հարմոնիկ հարաբերություններ անձնական կյանքում։

Հոգեբանի և հոգեթերապևտի արհեստավարժ օգնությունը կարող է շատ օգտակար լինել ներդաշնակության ձեռքբերման գործընթացում։ Մասնագետը կօգնի ավելի խոր հետազոտել հուզական կապերն ու չլուծված կոնֆլիկտները, տալով դրանց հաղթահարման միջոցներ և գործիքներ։ Այսպես էլ հնարավորություն կընձեռնվի հաղթահարել բարդույթը և ներդաշնակության հասնել սեփական կյանքում և հարաբերություններում։