Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ես մի ուրիշ մակարդակի սիրային հարաբերություն եմ ուզում...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ:

Իմ անունը X է: Ես 34 տարեկան եմ: Ապրում եմ ամուսնուս և երկու որդիներիս հետ (6 և 3 տարեկան)՝ Y քաղաքում: Ամուսնացած եմ արդեն 7 տարի:

Որոշել եմ օգտվել վիրտուալ խորհրդատվությունից, որովհետև չեմ կարող իմ քաղաքում որևե մեկին վստահել՝ հոգեբաններ մեզ մոտ պատրաստում է մի ԲՈւՀ, որը և վերջացրել է իմ ամուսինը (ոչ հոգեբան): Չեմ ուզում, որ իմ ընտանեկան խնդիրների մասին որևե մեկը իմանա: Մարդիք սիրում են ամեն ինչ քննարկել իրար հետ, հատկապես ծանոթներին (շփվում եմ բժիշկների հետ և տեսնում եմ, որ նրանք էլ են մարդիք, բոլորի նման նրանք էլ են դժվարանում զսպել իրենց քննարկելու այն բանը, ինչ իրենց հուզում է):

Իրականում ես իսթերոիդ եմ (ես դա թաքցնում եմ), չնայած, որ որոշ մարդիք ընկալում են ինձ որպես շիզոիդ կամ համարում են, որ ինձ մեջ լավ համակցված են բնավորության մի քանի տիպի ակցենտուացիաներ: Եվս մի բնութագրող գիծ՝ ես կամայական առիթով շատ շուտ բռնկվում եմ: Ինձ համար, կյանքի իմաստի մասին հարցը համարվում է հիմնաքարային (11 տարեկանից դրանով տանջում եմ ծնողներիս):

Ես ինձ համ սիրում եմ, համ ատում: Ենթարկվում եմ իմ թուլություններին և միշտ ինձ բռնում եմ մեղքի զգացումի վրա:

Շրջապատս ինձ ընկալում է տարբեր կերպ, կախված շփման մոտիկության աստիճանից՝ ուրախ, տրտում, տնային տնտեսուհի, արհետավարժ, մարդկանց հետաքրքիր է ինձ հետ և ես կարողանում եմ շփվել, չնայած, որ դժվար եմ ընկերանում: Որոշ մարդկանց մոտ խղճահարություն եմ առաջացնում, մյուսների մոտ՝ նախանձ:

Պրոբլեմի այժմյան ընթացքը հետևյալն է՝ կամ իմ ամուսինը ինձ չի սիրում, կամ էլ ես նրան չեմ սիրում: Ես մի ուրիշ մակարդակի սիրային հարաբերություններ եմ ուզում՝ բացելով առավոտյան աչքերս նայել սիրելիիս վրա և զգալ այդ սերը սրտում, զգալ նրա մարմնի ամեն կետը համբուրելու ցանկություն (զգացմունք, որը նման է նրան, ինչ զգում եմ երեխաներիս նայելով), և ապրել, լողալ նրա կողմից եղած այդ նույն հարաբերությունների մեջ, կառուցել կյանքը նույն ուղղությամբ նրա հետ:

Ինձ դուր չի գալիս, որ հասուն սիրո փոխարեն, տղամարդիկ զգում են տղամարդ-բալիկի մանկական կապվածություն, որի հետևանքով հաճախ հանդիպում եմ նրա կողմից եղած անտարբերության կամ որպես կին և մայր դժգոհության և անհավանության: Աշխատավայրում դրայվ չեմ զգում՝ միայն ծանրություն, պատասխանատվություն և առօրյա հոգսեր: Ընդ որում ես իմ մասնագիտության մեջ վարպետ չեմ (աշխատում եմ հաշվապահ՝ տանը): Իմ մարմինը չունի այն տեսքը, ինչպես ես այն պատկերացնում եմ՝ ես շատ քաղցր եմ ուտում (դա փոխարինում է սերը և սեքսը, հանում մշտական սթրեսսը), իսկ դա ճարպեր է առաջացնում (այդ ամենը չսիրված լինելու արդյունքն է):

Ես կյանքով բավարարված չեմ:

Ահա պրոբլեմային իրավիճակի կոնկրետ օրինակ՝ արդեն 2 շաբաթ է ինձ տանջում է կոկորդիս ցավը, որը ոչ մի կերպ չեմ կարողանում բուժել: Իսկ այսօր սրտիս շրջանում սկսեց ցավալ և արդեն մի քանի ժամ է բաց չի թողնում: Գուցե սա ինչ որ միջկողային նևրալգիա է, բայց ես չեմ կարողանում քնել: Արթնացա ցավից և բռնեցի ինձ այն մտքի վրա, որ՝. "Միգուցե սի՞րտս է: նա այնքան փխրուն է, որ ես կարող եմ մահանալ: Իսկ երեխաներս առանց ինձ ի՞նչ են անելու": ԵՎ ԱՅԼԵՎՍ ԻՄ ԿՅԱՆՔՈւՄ ԻՆՁ ՈՉԻՆՉ ԱՓՍՈՍ ՉԷ: Ինչպե՞ս եք կարծում, սա երջանիկ մարդու մտքեր ե՞ն, ով ով ապրում է իր կյանքը այնպես, ինչպես մտածել էր Արարիչը:

Ամուսինս ծանր մարդ է, տառապում է տրտմությամբ և մշտական դժգոհությամբ: Այդ պատճառով էլ, պրոբլեմները առաջացան միանգամից՝ մեր ծանոթության առաջին օրվանից:

Ես ջանում էի իմ սիրով նրա մեջ կյանքի նկատմամբ ուրախ մոտեցում արթնացնել, վերլուծում էի իմ վարքագիծը, փոխում էի իմ վերաբերմունքները շատ բաների նկատմամբ, փոխում էի նրա նկատմամբ ունեցած իմ նեգատիվ մտքերը՝ պոզիտիվի, Սեքսում՝ վերցնում էի նախաձեռնությունը իմ վրա, առույգացնում և սատարում էի նրան, երբեք ինձ թույլ չէի տալիս նույնիսկ ակնարկել, որ անկողնում ինչ-որ բան այնպես չէ:

Ես բաժանվել չեմ ուզում՝ երեխաները նրան սիրում են, իսկ ես չեմ ուզում կոտրել նրանց կյանքը:Բայց ես ուզում եմ երջանիկ լինել: Ի՞նչ տարբերակներ կան և ինչո՞վ են դրանք համակված: Ինչպե՞ս տղամարդ-պատանիից դարձնեմ տղամարդ-տղամարդ: Ինչպե՞ս նրա մեջ քաջություն և դրայվ արթնացնեմ: Ինչպե՞ս նրան սովորեցնեմ կյանքից հաճույք ստանալ:

Իմ ծնողները ինձ սիրել են և սիրում են միայն "ըստ պարտքի": Իմ անձը նրանց հասկանալի չէ և ոչ այնքան հաճելի: Այդ պատճառով էլ սիրո իմ մանկական պորցիան ես չեմ ստացել: Փնտրում եմ այն ամեն ինչի մեջ և բոլորին քարշ եմ տալիս իմ վրա (20–25 տարեկանում ավելի ծանր էր, հիմա անհամեմատ ավելի հեշտ է): Մեղքի զգացումը մխրճված է իմ ենթագիտակցության մեջ հիմնովին: Իմ համար մեծ վտանգ է ներկայացնում հպարտությունը: Մի փոքր հաջողություն կյանքում, և միանգամից ինձ համարում եմ բոլորից լավը՝ սկսում եմ արհամարհել մարդկանց: Դրա հետ պայքարում եմ, սակայն երբ "հասցնում" են՝ դուրս եմ տալիս: Երկրորդ երեխայի ծնունդից հետո, համարյա 2 տարի սեքս չէր եղել: Հետո ես կոտրեցի այդ սառույցը, բայց միայն մի քանի անգամով և... երրորդ ամիսն է՝ նորից ոչինչ: Նրա հայացքի մեջ ես հետքրքրություն և ցանկություն չեմ տեսնում (չնայած, որ խոսքերով՝ նա սիրում է, ուզում է և միայն ինձ), իսկ ես այլևս չեմ ուզում ինքս գայթակղել, հետո նկատել, որ ոչինչ չի ստացվում և գործը իր վերջին հասցնել արդեն առանց ռոմանտիկայի (Նա իմպոտենտ չէ: Այնպես է ստացվում, որ նա ինձ չի սիրում, չի մոռանում ամեն ինչ այդ պահին, այլ ուղղակի անում է այն, ինչ պետք է մտածելով իր գործողությունների մասին և դրանց գնահատական տալով: Իսկ քանի որ նա վատատես է և հեշտությամբ հոգով անկում է ապրում՝ մնացածն էլ է անկում ապրում):

Շնորհակալ եմ, որ համբերատար լսեցիք ինձ:

Հուսով սպասում եմ արագ պատասխանի:

Պատասխան՝

Հարգելի X:

Դուք Ձեզ ճիշտ նկարագրեցիք՝ Դուք իսթերոիդ եք և Ձեր խնդիրները ավելի շատ դրանից են: Հարցը, որ Դուք Ձեզ տալիս եք ոչ թե կյանքի իմաստի մասին է, այլ կյանքից ունեցած Ձեր օգուտի՝ Ձեր ցանկությունների բավարարման և դրանից Դուք դուրս եք գալիս հունից: Դուք Ձեզ շատ եք սիրում՝ ավելի շատ, քան այն պարագան, որի համար գրել եք ինձ:

Ինչպե՞ս եք հասկացել, որ Ձեր ամուսինը Ձեզ սիրում է՝ եթե նա Ձեզ հակառակն է ասում: Ու՞մ է բացի Ձեզանից հետաքրքիր թե ինչ եք ուզում Դուք: Ի՞նչ եք արել այն բանի համար, որ ստանաք այն, ինչ ուզում եք: Պատասխանեմ ինքս: Ապրում եք մոնոտոն և հոգնեցնող կյանքով, չարաշահում եք քաղցրը, Ձեզ չեք հետևում, Ձեր շուրջը հետաքրքրություն և ինտրիգներ չեք ստեղծում: Իսկ Դուք Ձեզ հարց տվե՞լ եք՝ ինչ է ուզում նա (ոչ Ձեր կարծիքով):

Մարդը, ով հիվանդագին անբավարարված է իր կյանքից և ոչինչ չի անում, որ փոխի այն՝ մնում է անբավարարված կամայական կյանքային տարբերակում (ծնողների, ամուսնու հետ և այլն):

Կրիզիսներ ընտանիքում լինում են բոլորի մոտ և նման իրավիճակներում, սովորաբար, իրավիճակը լուծում է կինը:

Ընտանիքում, տղամարդը և կինը, իդեալական տարբերակում պետք է բավարարեն հարաբերության 5 տեսակներ՝

    մայր-որդի,
    հայր-դուստր,
    եղբայր-քույր,
    ընկերներ,
    սիրեկաններ:

Ինչպես նկատում եք, Ձեր նշած տղամարդ-պատանին պետք է մասնակցություն ունենա ընտանեկան հարաբերությունների մեջ նույնքան, ինչքան կին-աղջիկը: Ձեր անբավարարվածությունը նրանում է, որ Դուք ուզում եք, որ տանը գերիշխի Հայր-դուստր հարաբերությունների ձևը: Դա ճիշտ չէ, և անազնիվ է:

Եթե Դուք իրոք ուզում եք որևե բան փոխել, ապա սկսեք Ձեզանից: Իսկ եթե Ձեզ դուր է գալիս այս ընթացքը, Դուք ոչինչ չեք պատրաստվում անել և մտածում եք՝: "բավական է, թող այժմ էլ նա անի", ապա Դուք ունեք երկու ելք՝

    բաժանություն,
    հոգնեցնող կյանք և ամուսնու սիրուհի:

Ամեն ինչ սկսեք Ձեր մարմնից: Դուք պետք է նիհարեք և դառնաք ավելի հմայիչ ու ցանկալի քան հիմա եք: Փորձեք այդ ամենը գնահատել Ձեր ամուսնու աչքերով, քանի որ ինքներդ Ձեր նկատմամբ սեռական ցանկություններ չեք կարող ունենալ՝ այդ պատճառով էլ չեք կարող Ձեզ իրական գնահատական տալ: Շարունակեք նախաձեռնություն ցուցաբերել անկողնում՝ քաղցրի փոխարեն ջանացեք, որ սեռական ակտը հետաքրքիր դառնա՝ ազատություն տվեք Ձեր սեքսուալ ֆանտազիաներին:

Միշտ անելով նույն բանը՝ կստանաս նույն արդյունքը: Եթե ուզում ես ստանալ ուրիշ արդյունք՝ արա ուրիշ բան:

Ցավերը, որ Դուք նկարագրում եք, իմ կարծիքով, ունեն նևրոտիկ բնույթ, որը բժշկության մեջ անվանում են "իսթերիկ նևրոզ": Արդյունքում սարսափելի ոչինչ չկա, այլ նույնիսկ ընդհակառակը: Մարդիք, ովքեր տառապում են դրանով, ապրում են երկար և տաղտկալի, զզվեցնելով իրենց բոլոր մտերիմներին ծեր տարիքում՝ սովորաբար լինելով օբյեկտիվորեն առողջ: Բայց միայն մի փոքրիկ բայց՝ նրանց կյանքի որակը շատ վատն է լինում, իսկ կյանքը - անիմաստ: Նրանք ամբողջ իրենց ժամանակը տրամադրում են իրենց առողջությանը և իրենց, մոռանալով մյուս բաների մասին, ընդ որում այդ ամենը անում են իրենց մտերիմների և նույնիսկ երեխաների հաշվին:

Այո, այդ ամենը կարելի է բացատրել նաև նրանով, որ Դուք չեք ստացել սիրո Ձեր մանկական բաժինը, ինչում ես կասկածում եմ, որովհետև Դուք չասացիք, որ չեք ստացել, այլ ասացիք, որ ստացել եք ըստ պարտքի:

Հաշվի առեք, որ մարդը, ով խորը փոսն է ընկել, պետք է մտածի փոսից դուրս գալու մասին, այլ ոչ թե քննարկի թե ոնց է ընկել փոսը:

Մի ընկճվեք, և հիշեք՝ ամեն առավոտ սկսում է Ձեր մնացած կյանքի առաջին օրը:

Ուրախ եմ, եթե որևե բանով կարողացա օգտակար լինել:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты