Հարց՝
Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ:
Ես X-ն եմ: 21 տարեկան եմ: Ապրում եմ հորս և նրա հետ համատեղ կյանքով ապրող կնոջ հետ՝ Y քաղաքում:
Ձեզ դիմում եմ կայքով, որովհետև դա հարմար է և ժամանակային առումով նույնպես:
Ամուսնացած չեմ, մտերիմ հարաբերություններ հիմա չունեմ, երեխաներ՝ նույնպես:
Ես բարի, ուղղամիտ, առանց խորամանկությունների մարդ եմ: Բնավորությունս բարդ է՝ կարող եմ, ինքս էլ այդ բանը չգիտակցելով, վիրավորել մարդուն՝ կտրուկ դատողություններով կամ անզգույշ բառերով: Հաճախ բռնկուն եմ լինում: Ես ինձ լավ եմ վերաբերվում՝ ինչ որ տեղ միգուցե ինքնասիրահարված մարդու տպավորություն եմ թողնում:
Շրջապատս ինձ ընկալում է պոզիտիվ, առանց ագրեսիայի, հաճախ որոշ զգուշավորությամբ, երբեմն՝ զիջողությամբ: Կարծում եմ, որ դա կապված է «ամբոխից» իմ ունեցած արտաքին հեռացվածության հետ: Միգուցե դա ինչ-որ ինքնապաշտպանության ձև է:
Հիմա ինձ մոտ վերապրած խնդրի հերթական էտապն է, որը խոր նստած է հոգուս մեջ: Անձնական կյանքում, ինձ համար ամենացավոտ բանը՝ մարդկային դավաճանությունն է: Այդ ժամանակ սկսում է իշխել անբավարարվածության զգացումը՝ աշխատանքում և իմ սոցիալական կարգավիճակի մեջ:
Հիմա, ինքս իմ մեջ անվստահություն եմ զգում, անկարողություն ապրել լիարժեք կյանքով, որը հատուկ սրանում է այն ժամանակ, երբ ես մենակ եմ մնում՝ ինքս իմ հետ: Երբեմն ընդհանրապես թվում է, որ գտնվում եմ մի այնպիսի իրավիճակի մեջ, որ ապրելս իմաստ չունի:
Ամեն ինչ սկսեց մեկ տարի առաջ՝ երբ ես իմացա, որ իմ նախկին ընկերը ուզում է ամուսնանալ (նա ադրբեջանցի է և երեք ամսով հայրենիք էր գնացել: Իբր թե պարտապաններից փողերը վերցնելու), և հլա ինձ էլ համոզում է, որ դա մեզ չի խանգարի և մենք միևնույն է կլինենք միասին: Որ ազգականներն են ստիպում, իսկ ինքը չի ուզում և որ երբ կվերադառնա, մենք կմեկնենք բոլորից հեռու և երջանիկ կապրենք: Ինձ մոտ իսթերիկա սկսեց՝ այդ բառի ամենաուղիղ իմաստով: Երբ ես սպառնացի, որ կթողնեմ նրան, նա ասաց, որ ես չեմ էլ փորձի նման բան անել: Ես ուժեղ մարդ եմ և երբեք բնավորությամբ թույլ չեմ եղել, իսկ նա ինձանից սարքել է անհասկանալի է թե ինչ: Արժանապատվությանս ստորացման զգացմունքը ինձ մինչև այսօր չի թողնում: Ես լուրջ տառապել եմ՝ նրա կողմից բազմաթիվ գեղեցիկ քայլեր էին եղել, մենք միասին շատ բաներ ենք վերապրել, սիրել ենք միմյանց: Ես նրան թողեցի, բայց մինչև վերջ էլ հույս ունեի... Ես համարյա համոզված էի, որ նա ինձ հետ այդպես չի վարվի, որ ոչ մի գնով չի համաձայնվի ամուսնանալ: Բայց սխալվեցի: Մենք այն ժամանակից ի վեր չենք շփվել: Նա ինձ փող և ոսկեղեն է պարտք: Եթե մեզ անկողինը չկապեր, ես ինձ ավելի համոզված կզգայի և ոչ այսքան օգտագործված... հենց դրա համար էլ ես ինձ չափազանց վատ եմ զգում: Հիմա բոլորը կծիծաղեն վրաս՝ իբրև թե «ման եկավ քո հետ, իսկ ամուսնացավ ուրիշի հետ»: Հա, այս տղայի պատճառով ես թողեցի իմ առաջին սիրուն, ինչի համար հիմա չափազանց զղջում եմ: Հիմա ես երդվել եմ չքնել ոչ մեկի հետ մինչև ամուսնությունը: Ափսոս, որ առաջ այսքանը չէի հասկանում:
Միաժամանակ, հենց ես սկսեցի հանդիպել նրա հետ, փչացան իմ հարաբերությունները հորս հետ: Մայրս արդեն 2 տարի է չկա: Չկար մեկը, որ ինձ ճիշտ ուղղության վրա դներ՝ խորհուրդ տար:
Այդ հարաբերությունների ամենասկզբում ես գլխի էլ չէի ընկնում, որ ամեն ինչ այսպես կվերջանա: Ես կարծում էի, որ ամեն ինչ ճիշտ եմ անում՝ անկախ ամեն ինչից:
Ինչպե՞ս հաղթահարեմ այս իրավիճակը: Այս ամենից հետո, ինչպե՞ս քայլեմ բարձր պահած գլխով: Ի՞նչ անեմ, որ մոռանամ կամ եթե հնարավոր է ուղղեմ իրավիճակը:
Այս հարցով ոչ մեկի չեմ դիմել: Վաղուց էի ուզում այս հարցը որևե մեկի հետ քննարկել՝ ես հաճախ ինքս իմ հետ եմ խոսում, երբ համոզված եմ, որ ինձ ոչ ոք չի լսում: Տատիկս էր այդպես անում: Բարձրաձայն արտահայտած մտքերի նման: Դա վա՞տ է:
Այս պահին ոչ մի ֆիզիկական հիվանդություն չունեմ:
Նախապես շնորհակալ եմ Ձեր համբերությունը չարաշահելու համար: Անհամբեր և հույսով սպասում եմ Ձեր պատասխանին:
Պատասխան՝
Հարգելի X:
Հիշեք հին ռուսական ասացվածքը՝. «Այն ամենը չէ ոսկի, ինչը փայլում է»:
Լավը փնտրելու Ձեր էմոցիոնալ փնտրտուքը և վաղաժամ արած հետևությունները Ձեզ բերել են կրախի: Խնդրում եմ հիշեք ոսկե ձկնիկի մասին հեքիաթը և այնտեղ կգտնեք Ձեր հարցերի պատասխանները:
Ափսոսալ և տառապել կատարվածի համար՝ ժամանակի անիմաստ կորուստ է: Իսկ այ մտածել այն մասին, թե ինչպես վերադարձնել Ձեր առաջին սերը՝ արժե: Այստեղ Դուք պետք է լուրջ չարչարվեք: Ես կարծում եմ, որ Ձեր մոտ կստացվի:
Ինչպես ես հասկացա Ձեր նամակից, Դուք դասը սերտեցիք և մյուս անգամ ավելի խելամիտ կվարվեք:
Իսկ կյանքը շարունակվում է:
Խոսքը գնում է Ձեր միամտության և վաղաժամ ապագայի պլաններ կազմելու մասին:
Դարդ մի արեք: Դուք դեռ շատ երիտասարդ եք և ամեն ինչ դեռ առջևում է: Ձեր տարիքում մենք բոլորս էլ տարբեր մեծության սխալներ ենք թույլ տվել և Ձեր սխալը ամենամեծերից չէ: Ինձ թվում է որ Դուք սիրել եք ոչ թե Ձեր կովկազցի ընկերոջը, այլ Ձեր պատկերացրած կերպարը: Մի ափսոսացեք կորցրածի մասին, քանզի մարդը, ով դավաճանել է Ձեզ, Ձեզ պետք չի ոչ մի կոնտեքստի մեջ: Շնորհակալություն հայտնեք, որ նա դա արեց ժամանակին: Ինչքան ուշ նա մեկներ, այնքան դժվար կլիներ և այնքան շատ Դուք կկորցնեիք:
Շնորհակալություն նրան, որ բացահայտեց իր իրական դեմքը:
Իսկ կյանքը շարունակվում է, և ամեն առավոտ սկսում է Ձեր մնացած՝ գեղեցիկ և երջանիկ կյանքի առաջին օրը:
Ուրախ եմ, եթե որևե բանով կարողացա օգտակար լինել:
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:
Շնորհակալ եմ՝
Անկեղծ շնորհակալ եմ Ձեզանից, Միհրդատ Ռոստոմովիչ:
Դուք ինձ շատ օգնեցիք: