ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Հենված ծալված ծնկների վրա, ուղտը համբերատար սպասում էր, որ տերն իրեն բեռնի: Տերն արդեն ուղտի մեջքին դրել էր մեկ հակ, հետո մյուսը, երրորդը, չորորդը...

"Ժամանակն է, որ կանգ առնի", - տխրությամբ մտածում էր ուղտը, չփորձելով նույնիսկ հակաճառել տիրոջը:

Վերջապես մարդը վերջացրեց իր գործը և հրամայաբար շրխկացրեց մտրակով: Ուղտը դժվարությամբ ոտքի կանգնեց:

- Գնացինք, - հրամայեց տերը և քաշեց սանձից: Սակայն կենդանին տեղից չշարժվեց: - Ի՞նչ ես կանգնել: Շարժվիր, - սպառնալի գոռաց մարդը և ամբողջ ուժով քաշեց սանձից:

Իսկ ուղտը ոտքերն ամուր սեղմել էր գետնին և շարունակում էր քարացած կանգնած մնալ:

- Այ դու համառ, - գլխի ընկավ տերը և հոգոց քաշելով երկու հակ իջեցրեց կենդանու մեջքից:

- Հիմա կարծես թե ուժս կպատի, - մրթմրթաց իր համար ուղտը և հնազանդաբար ճանապարհ ընկավ:

Այսպես նրանք քայլեցին կիզիչ արևի տակ մի ամբողջ օր, և մարդը մտածեց, որ լավ կլինի լույսով հասնեն մոտակա գյուղակ: Կարծես թե նրա մտքերը կռահելով, ուղտը հանկարծ կանգ առավ:

- Առաջ, - բարձր ձայնով գոռաց տերը: - Մի քիչ էլ, ու տեղ կհասնենք:

"Ոտքերս նվվում են և ես այսօր լավ հոգնել եմ: Տերս ժամանակն է որ չափն իմանա", - իր համար դատեց ուղտը և փռվեց ավազի վրա:

Եվ չնայած, որ մարդը շա սրտնեղեց, բայց ստիպված եղավ բեռնաթափել կենդանուն և բաց երկնքի տակ, անապատում, գիշերելու պատրաստվել:

Մտածելով միայն շահի մասին, տերը, երևի մոռացել էր պապերի բարի ասացվածքը, որ մի ուղտից երկու կաշի չեն քերի:

Լեոնարդո դա Վինչի