ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԼԱԲԻՐԻՆԹՈՍԸ

«ՄԵԿԸ» ելքն էր փնտրում:

Նա թափառում էր լաբիրինթոսում, որը կազմված էր հարցերից, չգտնելով այն միակ ճանապարհը, որը բերում էր մրցանակի:

Իսկ մրցանակը գայթակղիչ էր՝ թանկարժեք զարդերով լի մի մեծ գավաթ:

Դեռ լույս էր, մինչ երեկո դեռ բավականին ժամանակ կար,

...սակայն «ՄԵԿԸ» արդեն սկսել էր անհանգստանալ: Իր ճանապարհը նա սկսել էր համարյա լուսաբացին, և սկզբից նրան թվում էր, որ ահա, մի փոքր էլ, ու նա կգտնի ելքը, սակայն երբ նպատակը շատ մոտ էր թվում, ուղիղ նրա աչքերի առջև պատ հայտնվեց:

Պատեր, պատեր, պատեր... նրանք շրջապատում էին բոլոր կողմերից:

Տարօրինակ է, երբ «ՄԵԿԸ» նոր էր սկսել իր ճանապարհը, ճանապարհը շատ լավն էր և կարծես թե պատեր էլ չկային, նրանք հայտնվեցին աննկատ, սակայն ամեն հաջորդ քայլի հետ նրանք ավելի ու ավելի էին շատանում:

«ՄԵԿԸ» հոգնել էր: Նա փորձեց վերադառնալ, բայց բարձր, մնացած բոլորից էլ բարձր պատը փակել էր նրա հետդարձի ճանապարհը: Նա ստիպված էր շարունակել սկսած ճանապարհը: Նա վրդովվել էր՝

- Ինչու՞ եմ ես այստեղ: Ի՞նչ եմ փնտրում: Ինչի՞ս է պետք այդ մրցանակը, ախր ես նույնիսկ չգիտեմ այդ գանձերի իրական արժեքը, և կա՞ն արդյոք դրանք իրականում:

Նրան տանջում էին հարցերը, հոգնածությունից նա արդեն վայր էր ընկնում իսկ լաբիրինթոսը վերջ չուներ:

Եվ չէր էլ կարող ունենալ:

«ՄԵԿԸ» հենց ինքն էլ՝ լաբիրինթոսն էր: Եթե նա ուշադիր լիներ, ապա պատերից մեկի վրա կնկատեր մի աննկատ ցուցատախտակ, որի վրա գրված էր՝ «...մենք թափառում ենք սեփական Ես-ի լաբիրինթոսում, չիմանալով կյանքի գինը, չհասկանալով մեր իրական նշանակությունը»:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇՈՒԲՆԻԿՈՎ