ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ՈՒՂՏԱՊԱՆԸ

Քարավանում, որն անցնում էր անապատով, կար մի շատ գիտուն քարոզիչ: Նա այնքան խելացի էր, որ նրան անհրաժեշտ էր եղել յոթանասուն ուղտ, որ նրանց վրա բարձվեին ծանր արկղերը, որոնց մեջ ոչինչ չկար բացի գիտնականի՝ անցյալ և ներկա ժամանակների իմաստությունների մասին գրքերից: Գրքերի այդ ահռելի քանակությունը միայն մի կաթիլն էր այն գիտելիքների, որը քարոզիչը կրում էր իր գլխի մեջ:

Քարավանի հետ քայլում էր նաև մի աղքատ ուղտապան: Նրա մասին միայն հայտնի էր այն, որ նա հավատում էր, որ եկել է վերջին իմամը (նոր մարգարեն):

Մի գեղեցիկ օր, քարոզիչը իր մոտ կանչեց ուղտապանին և ասաց նրան՝

- Դու գիտես, թե որքան հայտնի եմ ես մեր երկրի և ողջ աշխարհի գիտնական մարդկանց մեջ: Ահա, յոթանասուն ուղտերը, կարողանում են տանել միայն իմ գիտելիքների չնչին մասը: Ինչպե՞ս կարող է պատահել, որ Դու, քրքրված շորերով հասարակ ուղտապանդ, Դու, ով նույնիսկ չի ընկալել կարդալու և գրելու հասարակ արվեստը և դպրոցում չի սովորել, չխոսենք արդեն ակադեմիայի մասին, ինչպե՞ս ես Դու համարձակվում հավատալ, որ եկել է վերջին իմամը:

Ողտապանը, ով համեստ կանգնած էր ազնվազարմ պարոնի առաջ, խոնարհվեց և քաղաքավարությամբ ասաց՝

- Իմ տեր: Ես երբեք չէի խիզախի կանգնել քո առջև և դիմել Քեզ իմ աղքատիկ խոսքով: Սակայն Դու ինքդ ինձ հարցրեցիր: Այդ պատճառով էլ կխիզախեմ արտահայտել այն, ինչ մտածում եմ, և հաստատել այդ ամենը մի համեստ օրինակով: Տեր: Դու տիրապետում ես զարմանահրաշ թանկարժեք գիտելիքներով, ինչը ես կհամեմատեի ծովի հոյակապ մարգարիտների հետ: Այդ մարգարիտներն այնքան թանկ են, որ նրանց պետք է պահել հմտորեն ձևավորած զարդատուփի մեջ, փաթաթելով փափուկ թավշի մեջ: իսկ իմ գիտելիքները նման են հասարակ քարերի, որոնց վրա մենք ոտք ենք դնում, երբ քայլում ենք անապատով: Պատկերացրեք, որ արևը ծագում է: Նա մեզ ուղարկում է իր ճառագայթները: Տեր, պատասխանիր ինձ՝ ո՞վ է ընդունում իր վրա արևի ճառագայթներն ու արտացոլում նրանց փայլը: Քո թանկարժեք մարգարիտնե՞րը, փաթաթված թավշի մեջ և պահված զարդատուփում՝ կարծես թե բանտում, թե՞ իմ թշվառ ճամփեզրի քարերը:

ՆՈՍՍՐԱՏ ՓԵԶԵՇԿԻԱՆ