ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ապրում էր այս աշխարհում մի տղա, ով տառապում էր լուրջ թերությամբ, որով երբեմն տառապում են նաև մեծահասակները՝ նա անընդհատ խոսում էր, չիմանալով իր չափը:

- Այս ինչ պատիժ է այս Լեզուն, - փնթփնթում էին Ատամները: - Ե՞րբ վերջապես նա կհանգստանա, ու մի փոքր լուռ կմնա:

- Ի՞նչ գործ ունեք ինձ հետ, - լկտիաբար պատասխանում էր Լեզուն: - Ծամեք Ձեզ համար ու լուռ մնացեք: Ձեր գործն ու իմաստը միայն դա է: Մենք իրար հետ ոչ մի ընդհանուր բան չունենք: Ոչ ոքի թույլ չեմ տա իմ անձնական գործերի մեջ մտնել, կամ, որ ավելի վատ է, հիմար խորհուրդներ տալ ինձ:

Եվ տղան շարունակում էր առանց լռելու, տեղին և անտեղին շաղակրատել: Լեզուն՝ երանության գագաթին էր, արտաբերելով ավելի ու ավելի նոր խելացի բառեր, չնայած, որ չէր հասցնում հասկանալ դրանց իմաստը:

Մի անգամ տղան այնպես տարվեց շատախոսությամբ, որ ինքն էլ դա չնկատելով, շփոթության մեջ ընկավ: Որպեսզի ինչ-որ կերպ դուրս պրծնի այդ փորձանքից, նա Լեզվին թույլ տվեց ասել միտումնավոր սուտ ասել: Այդ ժամանակ ատամները այլևս չդիմացան՝ նրանց համբերությունը հատեց: Նրանք արագ փակվեցին և ցավոտ կծեցին ոգևորված ստախոսին:

Լեզուն կարմրեց՝ դուրս եկած արյունից, իսկ տղան լաց եղավ՝ ամոթից ու ցավից:

Այդ պահից ի վեր, Լեզուն իրեն զգույշ է պահում, դե տղան էլ բնականաբար, մինչ խոսք ասելը՝ երկու անգամ մտածում է:

Լեոնարդո դա Վինչի