ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Ո՞Վ Է ԼԱՎԸ

Մի անգամ, փիլիսոփաների ֆորումի ժամանակ, նրանց մեջ՝ մարդկային որակների մասին վեճ ծագեց:

— Մարդիկ բաժանվում են երկու դասի՝ վատ և լավ, — ասաց տարեց պարսիկը:

— Իսկ ո՞վ է որոշում այդ որակները, – հետաքրքրվեց հույնը:

— Ես կարծում եմ, որ ամեն ոք, ինքն է իր համար որոշում՝ լավ մարդ է թե վատ, — պատասխանեց պարսիկը:

— Բայց դա սուբյեկտիվ կարծիք կստացվի այլ ոչ օբյեկտիվ, — վեճին միացավ հռոմեացին: — Հանցագործը, սպանելով իր զոհին նույնպես մտածում է, որ լավ մարդ է և այդ արարքը անում է հետևելով ինչ-որ նպատակների: Ծովահենները, ովքեր թալանում են մեր նավերը և քաղաքները, համարում են, որ հասարակության բարիքը ավելի ազնվորեն են վերաբաշխում, և նույնպես իրենց համարում են լավ մարդ:

— Այո, համաձայն եմ, դա բավականին սուբյեկտիվ է, — ասաց հույնը: — Ընդ որում, ես ինձ այս պահին կարող եմ լավ մարդ համարել, ու շարունակել այս փիլիսոփայական զրույցը Ձեր հետ, իսկ մի ժամից ես միգուցե ստիպված լինեմ պատժել որդուս՝ նրա անօրեն արարքի համար: Այդ պահին, ես նրա աչքերում կդառնամ վատ մարդ:

— Բարեկամներս, ինձ թվում է, որ Դուք մարդկային որակները ոչ այն հարթության մեջ եք որոշում, — վեճին միացավ եգիպտացին: — Լավ կամ վատ՝ դա արարքի գնահատական է, այլ ոչ անձի էության: Ճշմարիտ որակները՝ դրանք անհատի զարգացման վիճակներն են, նրա հոգևոր կողմնորոշումը՝ հասարակության նկատմամբ և որոշվում է այն հոգու հասունությամբ, որը կարող են չափել միայն աստվածները: Իսկ մարդիկ հնարավորություն ունեն տեսնել միայն հոգևոր զարգացման արտահայտման հետևանքները:

— Կա քո խոսքերում ճշմարտություն, եղբայր, — ասաց հնդիկը: — Ինձ թվում է, որ ավելի ճիշտ կլինի, ելնելով նրանց անձի զարգացման մակարդակից, մարդկանց բաժանել հինգ խմբի՝ : ընկածների, մոլորվածների, հոսանքի ուղղությամբ լողացողների, խելամիտների և լուսավորվածների: Մի կողմից ընկածների և մոլորվածների, իսկ մյուս կողմից՝ խելամիտների և լուսավորվածների միջև մշտական պայքար է գնում՝ հոսանքի ուղղությամբ լողացող մարդկանց ձայների և հոգիների համար: Եվ կախված նրանից թե, որ կողմն է այդ պահին հաղթում՝ այդ ուղղությամբ էլ որոշվում է մեր պատմության ընթացքը այդ ժամանակահատվածում:

ԱՆԴՐԵՅ ՄԵՐԿՈ