ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՄԵՆՔ ԱՄՈւՍՆԱՑԵԼ ԵՆՔ, ՎԵՐՋԵՐՍ ԵՎ ԻՐԱՐԻՑ ԱՌԱՆՁԻՆ ԵՆՔ ԱՊՐՈւՄ...

Հարց՝

Բարև Ձեզ:

Իմ անունը X է: Ես 24 տարեկան եմ, ապրում եմ Y քաղաքում: Ես ամուսնացած եմ, բայց ամուսինս ինձանից առանձին է ապրում: Երեխաներ չունենք:

Ես շփվող եմ, բայց քիչ ընկերներ ունեմ: Ինձ վերաբերվում եմ չափի մեջ քննադատաբար և չափի մեջ էլ գովում եմ: Մարդկանց իմ հետ երբեմն ծանր է լինում, որովհետև տաղտկալի եմ լինում:

Պրոբլեմը նրանում է, որ վերջերս ամուսնացել ենք, և առանձին ենք ապրում: Մենք ամուսնուս հետ ապրելու տեղ չունենք: Մինչև ամուսնությունը մտածում էինք, որ բնակարան կվարձենք, բայց ամուսինս կորցրեց աշխատանքը և հիմա փող չունի:

Սկզբից ես ապրում էի նրա ծնողների հետ (2 ամիս), բայց հիմա նրանք ինձ չեն ընդունում, բացատրելով, որ մենք հաշտ չենք կարողանում ապրել՝ վիճում ենք, իսկ նրանք ևս 2 փոքր երեխա ունեն: Նրանք ասեցին, որ հանգիստ և լռություն են ուզում: Ասեցին, որ ես չնեղանամ, բայց նրանց մոտ չեմ կարող ապրել: Իմ մայրը նույնպես մեզ չի ընդունում՝ նույն պատճառով: Հոգնել է հարաբերություններ պարզելը լսելուց: Ես ու մայրս հիմա կիսում ենք բնակարանը, որ ես մի սենյականոց բնակարան ունենամ: Մայրս ինձ ընդառաջ գնաց: Բայց հիմա կրիզիս է և տարիով գործարք տեղի չի ունենում: Այդ ընթացքում, ես կարծում էի, որ ամուսինս բնակարան կվարձի, բայց երևում է, որ չի ուզում, երևի նրան այս առանձին կյանքը ձեռնատու է: Իսկ իմ մոտ ընտանիք է քանդվում:

Պրոբլեմս սրանում է, երբ տեսնում եմ, որ ուրիշ մարդիք ապրում են նորմալ ընտանեկան կյանքով: Կամայական խոսակցությունից նա փախչում է և վեճի վեր ածում:

Կյանքում ինձ չի բավարարում այն փաստը, որ ես իմ ամուսնուն կողքիս չեմ տեսնում: Կամայական աղջիկ ուզում է անհրաժեշտ լինել: Իսկ ես դա չեմ զգում:

Երբ մենք միասին էինք ապրում՝ իր ծնողների մոտ, նա գերադասում էր գիշերը գնալ ընկերների մոտ: Իմ բողոքներին և փնթփնթոցներին նա պատասխանում էր գոռոցով, որ ես իրեն հանգիստ թողնեմ: Իսկ ես լաց էի լինում: Նրա ծնողները գլուխները բռնում էին և ասում, որ մենք իրենց գլխներին ենք նստել և որ մենք միշտ վիճում ենք և վռնդեցին:

Այս խնդիրը սկսեց արտահայտվել ամուսնությունից մեկ շաբաթ անց:

Ես խեղդում էի ամուսնուս իմ ուշադրությամբ, քնքշությամբ և հոգատարությամբ: Ինչքան ես նրա հետ հոգատար ու քնքուշ էի, այնքան նա ինձ վանում էր: Ինչքան ես փորձում էի հետաքրքիր դարձնել մեր սեռական կյանքը կամ ինչ-որ համով բան պատրաստել, այնքան նա ավելի ագրեսիվ էր դառնում: Ես փորձել եմ լուծել այս խնդիրը, լաց էի լինում, խնդրում, աղաչում, որ չբաժանվենք իրարից: Արցունքներս աչքերիս սողում էի ծնկներիս վրա: Եղել է, որ փորձել եմ հանգիստ խոսել՝ ոչ մի կոնկրետ բան չեմ հասկացել:

Ես Ձեզ մի հարց ունեմ՝ ի՞նչ վարքագիծ խորհուրդ կտաք ինձ, որ ընտանիքս պահպանեմ:

Լրացուցիչ ուզում եմ հայտնել, որ մեծացել եմ ոչ լիարժեք ընտանիքում: Հայրս մեզ թողել է, երբ ես դեռ շատ փոքր էի: Իմ մոտ խրոնիկ ցավում է կոկորդս, թե չէ ես բացարձակ առողջ եմ:

Ես դիմել եմ գուշակների և սնղչիների, բայց նորմալ խորհուրդ չեմ ստացել:

Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան՝

Հարգելի X:

Ձեր նամակից ես կարող եմ կռահել, որ Դուք ունեք կոմունիկացիոն խնդիրներ: Լինելով կոնֆլիկտային անձնավորություն, Դուք կարող եք ամեն ինչ կորցնել: Ընտանիքը, ծնողների և ընկերների բարյացակամ վերաբերմունքը և այլն: Ես չգիտեմ, թե Ձեր կոնֆլիկտը ինչ մակարդակի վրա է, սակայն բոլորը սխալվել չեն կարող: Ձեր նամակը կարդալով, ես հասկացա, որ միգուցե և մերքուստ Դուք շատ նուրբ և բարի մարդ եք, սակայն արտահայտվում և ներկայացնում եք Ձեզ որպես չափից ավելի պահանջկոտ և պրետենցիոզ անձնավորություն: Մարդու այս որակները բերում են միայնության և չհասկացված լինելուն: Փորձեք ավելի անկեղծ լինել՝ պետք չէ դրանից վախենալ: Եղեք այնպիսին, ինչպիսին կաք ներքուստ և հիշեք, որ եթե Ձեզ արդեն չեն տվել, ապա չարժե պահանջել և նոր մերժում ստանալ: Երբ Դուք գնահատում եք, որ շատ լավ եք վերաբերվել Ձեր ամուսնուն, Դուք տալիս եք Ձեր սուբյեկտիվ գնահատականը: Իսկ արդյո՞ք Ձեր ամուսնու տեսակետով Դուք իրեն այդպես եք վերաբերվել և նրա կարծիքով Դուք ստեղծել եք ընտանեկան կոմֆորտ: Իհարկե ոչ: Հետևությունս անում եմ հենց թեկուզ այն պատճառով, որ տղամարդը, որը ապրում է ընտանեկան կոմֆորտի պայմաններում, չի գերադասում գիշերը անց կացնել ընկերների հետ, այլ գիշերում է տանը՝ կնոջ գրկում: Գտեք Ձեր թերությունները՝ ընտանեկան հարաբերությունների մեջ և փորձեք շտկել: Հիշեք՝ այս կյանքում կոնֆլիկտով ոչ մի լավ բանի չես հասնի և ինչպես ասում են անգլիացիները՝ եթե բացատրելու անհրաժեշտություն կա, այլևս պետք չի բացատրել: Դուք դեռ շատ երիտասարդ եք, և ամեն ինչ դեռ առջևում է: Փորձեք փոխվել:

Ուրախ եմ, եթե որևե բանով կարողացա օգտակար լինել:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: