ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
ՏԱԼՍ ՏԵՂԱՓՈԽՎՈւՄ Է ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԿՈւԹՅԱՆ ՄԵԶ ՄՈՏ...

Հարց՝

Բարև Ձեզ հարգելի բժիշկ։ Ես X եմ, ապրում եմ Y քաղաքում։ Որոշել եմ օգտվել խորհրդատվության այս ձևից, որովհետև սա գաղտնի է։ Ես 23 տարեկան եմ, ապրում եմ ամուսնուս և 1,5 տարեկան որդուս հետ։ Կարճ իմ բնավորության մասին՝ նպատակասլաց եմ, սակայն թույլ, չեմ կարողանում իմ իրավունքները պաշտպանել։ Ինձ դրական եմ վերաբերվում։ Ինչպես են վերաբերվում շրջապատու՞մ։ Կարող եմ ասել, որ լավ։

Ամուսինս շատ լավն է՝ հոգատար և սիրող։ Մենք շատ երջանիկ ենք։ Սակայն նրա քույրը ուզում է տեղափոխվել մեր տուն ապրելու (գյուղից...), մինչև համապատասխան մարդ չգտնի և չամուսնանա։ Ամուսինս դեմ չէ (չի ուզում, որ քույրը գյուղում մնա)։ Բայց նրա քույրը անցյալ տարի 6 ամիս ապրում էր մեր տանը, և մենք համարյա թե բաժանվում էինք (ամուսինս սկսել էր ուշ գալ տուն, միայն քնելու համար, քույրը ամեն ինչ զեկուցում էր սկիսուրիս, իսկ նա էլ տրամադրում էր իր որդուն իմ դեմ, մի խոսքով ամեն ինչ շուռ էր եկել)։ Մենք ապրում ենք 2-սենյականոց բնակարանում, և այդքան հոգով այնտեղ ապրելը նույնիսկ անհարմար է։

Մենք ամուսնացած ենք արդեն 3 տարի է, և ամուսնուս մյուս քույրը մեզ հետ ապրում էր մեր ամուսնանալուց մինչև 2 ամիս առաջ եղած ժամանակահատվածը (վերջապես ամուսնացավ), ես չեմ ուզում, որ դա կրկնվի (մենք բաժանության շեմին էինք)։

Ամուսնուս քույրը, չնայած նրան, որ ապրում է գյուղում, մեր տունը իրենն է անվանում։ Երբ ես նրան ինչ-որ բան եմ ասում, նա պատասխանում է, որ կորցնելու ոչ մի բան չունի, և որ միևնույն է ես եմ տուժելու, և անում է այն, ինչ ուզում է։ Նա մի անգամ ինձ ասեց (չհարցրեց), որ գալու է մեր տուն ապրելու, իսկ ես նրան պատասխանեցի՝. «Իսկ դու մեզ հարցրե՞լ ես, հարմա՞ր է մեզ, թե ոչ», նա ասեց՝. «Դա քո տունը չի այլ իմ եղբոր տունն է, կգամ երբ ուզում եմ, և կմնամ ինչքան ուզում եմ», այդ ժամանակ սկեսուրս էլ այն կողմից՝. «Իսկ ով է նա, որ մի հատ էլ հարցնում ես, դա քո եղբոր տունն է»։ Եվ այս ամենը այն դեպքում, որ բնակարանը վարձում ենք մենք։

Ասեցի ամուսնուս, որ թույլ չտա, սակայն նա խղճում է։ Խնդրում եմ, խորհուրդ տվեք, թե ինչ անեմ, որ նա չտեղափոխվի մեր տուն ապրելու։

Պատասխան՝

Հարգելի X։

Ձեր բնութագիրը ձեր մասին, որ Դուք չեք կարողանում պաշտպանել Ձեր իրավունքները, ոչ այնքան կոռռեկտ են։ Իրական Ձեր կոնֆլիկտը, իմ կարցիքով Ձեր սկիսուրի հետ է։ Ընտանիքում եղած հարաբերությունները պետք է կարգավորվեն հետևյալ կերպ՝ հարս-սկեսուր հարաբերություններում մեդիատոր (միջնորդ) պետք է հանդիսանա ամուսինը (որդին)։ Հենց Դուք որոշեք այդ հարաբերությունները պարզել ինքներդ՝ կպարտվեք։ Եթե Դուք ուշադիր լինեք, ապա կտեսնեք, որ Ձեր սկեսուրը աշխատում է Ձեր հետ ուղղակի կոնֆլիկտի մեջ չմտնել։ Ձեր գլխավոր զենքը՝ Ձեր ամուսինը և որդին են։ Այս առումում, Դուք Ձեր սկեսուրի հանդեպ ունեք մեծ առավելություն։ Առաձին հերթին նրա որդին ապրում է Ձեր հետ, և իհարկե Ձեր ազդեցությունը նրա վրա ավելի մեծ է։ Երկրորդը՝ Դուք նրա որդու հետ ապրում եք սեռական կյանքով։ Եվ երրորդը՝ Դուք ունեք ընդհանուր երեխա։

Փորձեք պայմանավորվել Ձեր ամուսնու հետ և որոշել կոնկրետ պայմաններ, որոնք կբխեն Ձեր ընտանիքի և Ձեր երեխայի շահերից։ Ձեր ամուսնու հետ ունենալիք զրույցի ընթացքում մի խոսեք այն դիրքերից, թե ինչ է անհրածեշտ Ձեզ, այլ թե ինչ լավ կլինի Ձեր որդու համար։ Ելեք նրանից որ Ձեր սկեսուրը ամեն ինչ անում է իր երեխաների համար, և Դուք էլ ամեն ինչ պետք է անեք Ձեր որդու համար։

Մի վհատվեք։ Այն ամենը ինչ Դուք նկարագրում եք անկայուն և ոչ կարևոր բաներ են։ Այդպիսի բաների պատճառով չարժե առողջությունը փչացնել։ Նայեք կյանքին ավելի գլոբալ հայացքով, հիշեք, որ Ձեր ընտանիքում գերիշխում է սերը, և Դուք երջանիկ եք։

Հավասարակշռվածությունը և հանգստությունը կլուծեն իրավիճակը, իսկ անտարբերությունը բոլոր նրանց, ում Դուք ցանկանում եք, կհանի հունից։

Հիշեք՝

Կամայական իրավիճակից կա ամենաքիչը երկու ելք։

Դուք պետք է կարողանաք գտնել այդ լուծումները, և ընտրել դրանցից լավագույնը։

Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:

Շնորհակալ եմ՝

Շնորհակալություն, Դուք ինձ շատ օգնեցիք, չնայած որ իմ իրավիճակի կոնկրետ արդյունքը կերևա միայն օգօստոսին։ Շատ շնորհակալ եմ, ազնվորեն ասած չէի սպասում, որ կպատասխանեք իմ նամակին այն էլ այսքան արագ։