Ծնողները կարող են զարմանալ և նույնիսկ նեղվել, հայտնաբերելով, որ նրանք ոչ մի ազդեցություն չունեն այն բանի վրա, թե հասնելով դեռահասության տարիքի, իրենց երեխաները ալկոհոլ օգտագործելու են, թե ոչ:
Սակայն կան նաև լավ նորություններ՝ ծնողական ոճը ուժեղ և անմիջական ազդեցություն ունի դեռահասների վրա, երբ խոսքը գնում է մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործման մասին...
...- այսինքն հինգ և ավել հաջորդաբար խմված բաժակներ - այսպիսին են Brigham Young University համալսարանի կողմից անց կացված նոր հետազոտությունների արդյունքները:
Հետազոտողների տեսադաշտում էին մոտ 5 000 դեռահաս՝ 12-ից 19 տարեկան հասակի, որոնց հարցում է արվել իրենց ալկոհոլ օգտագործելու վերաբերյալ սովորույթի և ծնողների հետ ունեցած հարաբերությունների մասին: Հետազոտողներին մասնավորապես հետաքրքրում էր ծնողների ինֆորմացված լինելու աստիճանը՝ նրանց իմացածությունը այն մասին, թե որտեղ և ում հետ են իրենց երեխաները ժամանակ անց կացնում, և էմոցիոնալ ջերմության աստիճանը, որը նրանք կիսում են երեխաների հետ: Պարզվեց հետևյալը...
Ալկոհոլի նկատմամբ ցածր աստիճանի հակում ունեցող դեռահասների ծնողները ամենամեծ բալերն էին հավաքում հետևյալ սանդղակներով՝ «պահանջկոտություն» և «ջերմություն»:
Այսպես կոչված «լիբերալ» ծնողների դեռահաս երեխաների, ովքեր ցածր բալեր էին հավաքել «պահանջկոտության» սանդղակում, սակայն բարձր՝ «ջերմության», հարբեցողության մասնակցության ռիսկը մեծանում էր երեք անգամ:
«Խիստ» ծնողները՝ ովքեր մեծ բալեր էին հավաքել «պահանջկոտության» սանդղակով, և քիչ՝ «ջերմության», երկու անգամ մեծացնում են իրենց երեխաների մոտ հարբեցողության ռիսկը:
Նախկինում արված հետազոտությունները կապված ծնողական ոճի և դեռահասական հարբեցողության կապի մասին, տվել էին շատ խառը պատկեր, որը թույլ էր տալիս միայն փոքր կապ հայտնաբերել: Ի տարբերություն նախկինում կատարված հետազոտությունների, նորը տարբերություն էր դրել ալկոհոլի կամայական օգտագործման և հարբեցողության մեջ:
«Ծնողները չեն կարող ազդել այն բանի վրա, թե իրենց երեխաները կփորձեն ալկոհոլ թե ոչ, սակայն նրանք կարող են նշանակալի ազդեցություն ունենալ այն բանի վրա, թե իրենց երեխան կներգրավվի սպիրտայինի ընդունման ավելի վտանգավոր ձևերի մեջ, թե ոչ»,- ասում է ընտանեկան և սոցիալական գիտությունների ընտանիքի ֆակուլտետեի պրոֆեսսոր՝ Սթիվեն Բարը:
Բարը և իր համահեղինակ Ջոն Հոֆֆմանը, նպատակ ունեն տպագրել հետազոտության արդյունքները Studies on Alcohol and Drugs ամսագրի հուլիսյան համարում:
Վիճակագրական վերլուծությունը ցույց տվեց նաև, որ կրոնական դեռահասները, զգալի փոքր չափով են ռիսկի ենթարկվում՝ կամայական ձևի մեջ ալկոհոլ օկտագործելու գործընթացում: Կրոնականության այս ազդեցությունը համապատասխանում է Բարի և Հոֆֆմանի կողմից, 2008 թվականին անց կացված, դեռահասների կողմից մարիխուանա օգտագործելու թեմայով հետազոտության արդյունքին:
Զարմանալի չէ, որ հասակակիցները լուրջ ազդեցություն ունեն այն բանի վրա, թե օգտագործում է դեռահասը ալկոհոլ, թե ոչ: BYU հետազոտողները նշում են, որ ըստ հետազոտության արդյունքների, դեռահասները մեծ հավանականությամբ ունենում են չխմող ընկերներ, երբ նրանց ծնողները մեծ բալեր են հավաքած լինում «ջերմություն» և «պահանջկոտություն» սանդղակներով:
«Դեռահասության տարիքը՝ դա իր ձևի մեջ անցումային շրջան է, և այս շրջանում հաճախ ծնողները իրենց երեխաների հետ փոխհարաբերություններում դժվարություններ են ունենում»,- ասում է Բարը: «Հասակակիցները շատ կարևոր դեր են կատարում այս գործընթացում, սակայն ճիշտ չէ այն ենթադրությունը, որ ծնողները ընդհանրապես կորցնում են իրենց ազդեցությունը երեխաների վրա»:
Ծնողների համար տրված եզրակացությունը, հետևյալն է՝ «Դուք պետք է գիտակցեք, որ դեռահասի հետ Ձեր հարաբերություններում պետք է առկա լինեն և խիստ վերահսկումը, և աջակցությունը»,- ասում է Հոֆֆմանը,- «Համոզված եղեք, որ խոսքը չի գնում նրանց վարքը վերահսկելու փորձերի մասին՝ Ձեզ անհրաժեշտ է համակցել նրանց ընտանիքից դուրս անց կացրած ժամանակի մասին իմացությունը, նրանց հետ ջերմ և քնքուշ հարաբերությունների հետ»: