Դորիան Գրեյի համախտանիշը՝ հոգեկան ֆենոմեն է, որը բնութագրվում է ծերանալու վախով ու տարիքային փոփոխությունների տհաճությամբ։ Արտահայտվոդեպրեւմ է դեկորատիվ կոսմետիկայի չարաշահմամբ, կոսմետոլոգիական և վիրահատական պրոցեդուրաների միջոցով, արտաքին գեղեցկությունը պահպանելու ձգտումով, վարքի ինֆանտիլությամբ։ Այդ ընթացքում պահպանվում է արատաքինի նկատմամբ անբավարարվածությունը, ինչն էլ սադրում է դյուրագրգռություն ու սիա։ Ախտորոշումն իրականացվում է կլինիկական մեթոդներով (դիտարկում, զրույց)։
Խանգարման վերացման համար կիրառվում է հոգեվերլուծական, ռացիոնալ և կոգնիտիվ-վարքային հոգեթերապիաներ, հիպնոթերապիա և ՆեյրոԼինգվիստիկ Ծրագրավորման տեխնիկաներ։
Ընդհանուր տեղեկություններ
Համախտանիշն իր անունը ստացել է ի պատիվ Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպի գլխավոր հերոսի։ Համաձայն սյուժեի, երիտասարդը ցանկանում էր երիտասարդ մնալ և մոգական կերպով բոլոր տարիքային փոփոխությունները տեղի էին ունենում միայն կտավի վրա եղած պատկերի հետ։ «Դորիան Գրեյի համախտանիշ» տերմինը, առաջին անգամ ներմուծվել է գերմանացի բժիշկ Բ. Բրոզիգի կողմից, 2000 թվականին։ Հետազոտողների կողմից նկատվել է խանգարման տարածվածություն, եվրոպական երկրներում, Կորեայում և ԱՄՆ-ում։ Օրինակ՝ Գերմանիայի համար էպիդեմիոլոգիական ցուցանիշները՝ ընդհանուր պոպուլյացիայի 3%-ն է։
Պատճառները
Վերջին քսան տարիների ընթացքում նշանակալի աճել է պլաստիկ վիրաբուժական միջամտությունների, ծերանալու դեմ պրեպարատների, նիհարելու ու սեռական ակտիվությունը ապահովող միջոցների պահանջարկը։ Միջին տարիքի մարդիկ, ավելի ու ավելի շատ գումար են ծախսում, երիտասարդության արտաքին նախանշանները պահպաելու և երիտասարդությանը բնորոշ կենսակերպ ունենալու վրա։ Նրա զարգացման հիմնական պատճառներին են դասվում՝
- Անինքնավստահությունը։ Արտաքինի տարիքային փոփոխությունների պրոցեսի ընդունման անընդունակությունը բնորոշ է այն մարդկանց, ովքեր կախված են շրջապատի կարծիքից։ Արտաքին գրավչությունը պահպանելու միջոցով, նրանք ստանում են գովեստներ, հաճոյախոսություններ, հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրություն։ Ավելի կախված են այլ մարդկանց կարծիքից հանրային դեմքերը՝ երգիչները, դերասանները, մոդելները։
- Մահվան վախը։ Երիտասարդությունը պահպանելու փորձերի տակ կարող են թաքնված լինել կյանքի վերջանալու մասին խորքային ապրումներ։ Հեռացնելով ծերության արտաքին արտահայտումները, մարդիկ իրենց համար, ավելի երկարատը կյանքի իլյուզիա են ստեղծում։ Նրանք օգտվում են կոսմետոլոգի ծառայություններից, վարում են առողջ կենսակերպ, տարվում են սպորտով, պրոֆիլակտիկ բժշկական պորցեդուրաներով։
- Երիտասարդ կերպարի պրոպագանդա։ Մասսայական լրատվամիջոցներով ակտիվ տարածվում է այն գաղափարը, որ երիտասարդությունը հանդիսանում է հաջողակության, երջանկության և առողջության անհրաժեշտ պայման։ Դա ծնում է, ծերության դեմ պայքարին ուղղված ապրանքների ու ծառայությունների լայն սպառում։
Պաթոգենեզ
Դորիան Գրեյի համախտանիշի հիմքում ընկած է միջին տարիքի ճգնաժամի ոչ արդյունավետ լուծման ձևը։ Անձի զարգացման պրոցեսի այս անցումային փուլը բնութագրվում է փորձի գերագնահատմամբ, բաց թողնված հնարավորությունների և ծերության մոտեցման, մահվան զգացումով։ Այս փուլի վ-ռորոշապրումը՝ սեփական կյանքի և մտերիմ մարդկանց կյանքի նկատմամբ անձնական պատասխանատվության գիտակցումն է։
Ճգնաժամից հաջողությամբ դուրս գալու դեպքում, ձևավորվում է պատասխանատվության ընդունման պատրատակամություն։ Ճգնաժամը վերապրելուց խուսափման փորձերի դեպքում, զարգանում է Դորիան Գրեյի համախտանիշը՝ մարդը փորձում է խուսափել բնական քրոնոլոգիկ փոփոխություններից և մնալ նախորդ փուլում, որը չի պահանջում պատասխանատվության, ինքնուրույնության և անկախության արտահայտումներ։ Այդ պատճառով էլ պահպանվում է վարքի ինֆանտիլությունը, առաջանում է շինծու անհոգություն։
Ախտանիշներ
Համախտանիշը արտահայտվում է երիտասարդությունը պահպանելու կայուն և արտահայտված ձգտումով։ Պացիենտները զգում են վախ ծերանալուց, չեն կարողանում ընդունել բնական քրոնոլոգիկ փոփոխությունները՝ կնճիռները, մաշկի առաձգականությն փոքրացումը, պիգմենտային լաքաները։ Նրանք չարաշահում են կոսմետիկա, հագնվում են երիտասարդների նման՝ հաճախ հագնվում են վառ գույնի, մարմինը շատ պիրկ գրկող կամ էլ չափազանց լայն շորեր, նախընտրում են ոչ ստանդարտ ձևևացքն ու գունազարդումը։
Ծերացող մարդիկ, իրենց արտաքինի նկատմամբ դժգոհություններ են ունենում, այդ պատճառով էլ ակտիվ օգտվում են կոսմետոլոգների և պլաստիկ վիրաբույժների ծառայություններից։ Ամենապահանջված պրոցեդուրաներն են՝ մաշկի երիտասարդացումը, դեմքի կոնտուրի և կոպերի ձգումը, կրծքի ձևի վերականգնումը (կանանց մոտ)։ Նրանք նաև մեծ ուշադրություն են հատկացնում մազերի, եղունգների, ատամների վիճակին։ Նրանց վարքը հաճախ առանձնանում է ինֆանտիլությամբ, անվճռականությամբ, ուրիշների վրա պատասխանատվությունը գցելու ձգտումներով։
Բարդություններ
Պացիենտների հուզական ոլորտը բնութագրվում է իրենք իրենցով մշտապես դժգոհությամբ, ծերության ու մահի անխուսափելիությունից վախով։ Որքան շատ մանիպուլյացիաներ են կատարվում որոնք միտված են վերադարձնել երիտասարդությունը, այնքան ուժեղ է անձնային դեկոմպենսացիայի վիճակը։ Ծանր դեպքերում, զարգանում է դեպրեսիա, ձևավորվում են սուիցիդալ հակումներ։
Սուիցիդով, կյանքին վերջ դնելու ցանկությունը ոչ միշտ է առկա լինում։ Սուիցիդալ վարքը հաճախ լինում է դիմակավորված, և արտահայտվում է թմրանյութերի ընդունումով, վիրահատական միջամտությունների, ալկոհոլի, դեղորայքի չարաշահումով։ Այլ նեգատիվ հետևանք են՝ կոսմետոլոգիական պրոցեդուրաների կողմնակի ազդեցությունները։ Դրանց բարդությունը, պացիենտների կողմից թերագնահատվում է, ինչը բերում է ֆիզիկական վիճակի վատացման։
Ախտորոշում
Դորիան Գրեյի համախտանիշը պաշտոնապես չի հանդիսանում հոգեկան հիվանդություն։ Այն դասվում է նեվրոզների, անձնային խանգարումների, սթրեսային հակազդումների դասին։ Ախտորոշմամբ կարող է զբաղվել ինչպես բժիշկ-հոգեբույժը, այնպես էլ հոգեթերապևտը կամ կլինիկական հոգեբանը։
Համախտանիշը բացահայտելու և ախտորոշելու համար յուրահատուկ մեթոդներ մշակված չեն։ Հետազոտողը զրույց է իրականացնում և դիտարկում, որպեսզի որոշի, թե որքանով է արտահայտված ծերանալու վախը, երիտասարդեցնող կոսմետոլոգիական պրոցեդուրաներին դիմելու ձգտումը։ Դորիան Գրեյի համախտանիշի դեպքում, բացահայտվում են՝
- Դիսմորֆոֆոբիա։ Պացիենտները չափազանց մտահոգված են արտաքին տեսքով։ Նրանք անհանգստանում են մտածացին դեֆեկտների մասին, աննշան անկատարություններին վերաբերվում են որպես այլանդակության։
- Նարցիսական ռեգռեսիա։ Ավելի շատ են գնահատում իրենց արտաքինը որպես անկատար, նույնիսկ եթե կատարում են բազմաթիվ կոսմետիկ պրոցեդուրաներ։ Նրանց բոլոր մտքերը կենտրոնացած են սեփական արտաքին տեսքի վրա։
- Հասունացման և ծերացման հերքում։ Երիտասարդությունը երկարաձգելու ցանկության կողքին հայտնվում են հոգեկանում և օրգանիզմում տեղի ունեցող բնականոն փոփոխությունների հերքում։ Պացիենտները չեն ուզում նկատել կնճիռները, ֆիզիկական ուժի և ճկունության թուլացումը, հրաժարվում են որոշումներ ընդունել ու պատասխանատվություն կրել, գերադասելով պարապությունը (զվարճանքը, շփումը, հանգիստը)։
Տվյալ համախտանիշը անհրաժեշտ է դիֆերենցել՝ իրական արտաքին դեֆեկտների ճշգրտման դեպքերի և այն իրավիճակների հետ, երբ երիտասարդության պահպանումը չի ընդունում հոգեկան խանգարման բնութագրիչ գծեր (բացակայում են դեզադապտացիան, դժգոհությունը և դեպրեսիան)։
Հատկանիշներ
- Արտաքին տեսքի վրա ամրագրվածություն։ Մարդը կառչում է իր արտաքինից, մի ինչ-որ կոնկրետ տարիքում ու փորձում է այն պահպանել իր ողջ կյանքի ընթացքում։ Օրինակներ մենք կարող ենք դիտարկել հայտնի մարդկանց մոտ, օրինակ, մոդելների՝ 40-50 տարեկան կինը փորձում է այնպիսի տեսք ունենալ, ինչպիսին տեսք ուներ 25-ում։ Երիտասարդ արտաքին տեսքի պահպանումը փորձում են հագուստի, պլաստիկ վիրահատությունների և ինյեկցիոն պրոցեդուրաների, մակիյաժի, երիտասարդեցնող պրոցեդուրաների, մազերի փոխպատվաստման, լիբիդոյի բարձրացման պրեպարատների (հանուն սեռական երիտասարդության զգացմունքի) օգնությամբ և այլն։
- Զուգընկերոջ ընտրություն։ Մարդը ֆիքսված է այն բանի վրա, որ իրեն միշտ երիտասարդ զգա։ Այդ պատճառով սովորաբար գոյություն ունեն զուգընկերոջ ընտրության երկու տարբերալկ՝
- Զուգընկեր, որը շատ մեծ է։ Այս դեպքում, Դորիան Գրեյի համախտանիշով մարդը միշտ իրեն ավելի երիտասարդ է զգում, ավելի թարմ ու պատանի։
- Զուգընկեր, որը զգալի երիտասարդ է։ Այս դեպքում առկա է սեփական պահանջվածության, ցանկալիության, սեքսուալության զգացում՝ «Ես 45 տարեկան եմ, բայց առ այսօր 25 տարեկանների ուշադրությունն եմ գրավում, արդյո՞ք դա իմ երիտասարդության հաստատումը չի»։
- Կենսակերպի պահպանում։ Սովորաբար, մարդիկ տարիքի հետ դառնում են ավելի հասուն (հուզական, մենթալ և ֆիզիկական առումով) և գիտակցված։ Նրանց սովորությունները, կյանքի նկատմամբ հայացքները, վարքի ձևերը մի փոքր ձևափոխվում են ու դառնում են ավելի կայուն։ Իսկ ինչ վերաբերվում է Դորիան Գրեյի համախտանիշով մարդկանց, նրանք փորձում են մնալ մի փոքր ինֆանտիլ, պատանեական վիճակում, որը նրանց մոտ ասոցացվում է երիտասարդության հետ։
- Սոցիալական քաջալերանքի կարիք։ Դորիան Գրեյի համախտանիշով մարդիկ հաճոյախոսությունների սուր կարիք են զգում, որոնք կհաստատեն իրենց երիտասարդությունը մշտական ուշադրությամբ, արտահայտված հակադարձ սեռի/իրենց սեռի ներկայացուցիչների կողմից հաճոյախոսություններով։
- Պերմանենտ տագնապայնություն։ Մարդը անընդհատ անհանգստանում է իր արտաքին տեսքով՝ «Արդյո՞ք ես երիտասարդ տեսք ունեմ։ Այս հագուստը ինձ չի՞ ծերացնում։ Այս կոսմետիկան արդյո՞ք չի ընդգծում իմ կնճիռները։ Ժամանակն է երիտասարդացման պրոցեդուրաների հաճախել» և այլն։ Մարդը մշտապես սևեռված է այն բանի վրա, որ մնացածներից երիտասարդ տեսք ունենա ու զգա, նա ունի տարիքային փոփոխությունների վախ և իդեա-ֆիքս, այն բանի մասին, թե ինչպես պահպանի երիտասարդությունը։
- Դիսմորֆիայի հակում։ Դիսմորֆոֆոբիա կամ Դիսմորֆիա՝ սեփական արտաքին տեսքի չընդունման խանգարում է։ Խոսելով Դորիան Գրեյի համախտանիշի մասին, այս դեպքում, դիսմորֆիան արտահայտվում է սեփական մեծացման և ծերացման պրոցեսի չընդունմամբ՝ մարդը կարող է բառացի ատելություն զգալ իր կնճիռների, թոռշնող մաշկի, ճերմակ մազերի և այլ բաների նկատմամբ։
Դորիան Գրեյի համախտանիշի բուժումը
Հիմնական օգնությունը պացիենտներին ներկայացված է հոգեթերապիայի տարբեր ուղղություններով։ Դեղորայքային բուժումը նպատակահարմար է, երբ Դորիան Գրեյի համախտանիշը անցնում է հոգեկան հիվանդության ֆոնի վրա, օրինակ՝ դեպրեսիայի։ Թերապևտիկ միջոցառումները հաճախ անց են կացվում ամբուլատոր, բայց գոյություն ունի նաև խորհուրդներ, հիվանդների ստացիոնարում բուժման, եթե համախտանիշը ունենում է տևական քրոնիկ ընթացք և ուղեկցվում է սուիցիդալ վարքով։ Տարածված են հետևյալ հոգեթերապևտիկ մոտեցումների կիրառումը՝
Կոգնիտիվ-վարքային։ Առաջին փուլում մասնագետը զրույցներ է անցկացնում, պարզում է, թե ինչպիսի վախեր, արժեքներ, դիրքորոշումներ են գերիշխում պացիենտի մտածողության մեջ։ Փոխում է տարիքի ու գեղեցկության նկատմամբ պատկերացումները, օգնում է ավելի լայն դիտարկել փոփոխությունները, որոնք տեղի են ունենում տարիքի հետ։ Երկրորդ փուլում, անց է կացվում վարքայի ճշգրտում, որի արդյունքում պացիենտը դառնում է ավելի ադապտիվ, ավելի քիչ սևեռված արտաքինի վրա։
Հոգեդինամիկ։ Համախտանիշը գիտակցող պացիենտների համար որոնք մոտիվացված են դեպի առողջացում, կարող է կիրառվել հոգեվերլուծական թերապիան։ Հոգեվերլուծության մեթոդներն ուղղված են խորքային կոնֆլիկտների, ենթագիտակցական վախերի ու համոզմունքների գիտակցմանը, որոնք պահպանում են ամբողջ կյանքում երիտասարդ մնալու ձգտումը։ Թերապիան բավականին շատ ժամանակ է ուզում, երբեմն՝ տարիներ, բայց արմատախիլ է անում խանգարման պատճառները այլ ոչ թե միայն փոխում է արտահայտումները։
Ռացիոնալ։ Տվյալ ուղղությունը ավելի արդյունավետ է տարեց պացիենտների բուժման համար։ Այն հիմնված է դատողությունների տեխնիկայի, իրավիճակների և համոզմունքների վերլուծության վրա։ Ուղղված է պացիենտի համոզմունքների փոփոխությանը, մտածողության ճկունության և վարքի ադապտիվության զարգացմանը։
Կանխատեսումներ և պրոֆիլակտիկա
Հոգեթերապիայի հաձողությունը կախված է դրա ընթացքի տևողության հետ՝ որքան ավելի շուտ է սկսվել բուժումը, այնքան ավելի հավանական է դրական արդյունքը։ Եթե ժամանակին ուշադրություն դարձվի տարիքային ճգնաժամի առաջին նախանշանների վրա, ապա կարելի է կանխարգելել Դորիան Գրեյի համախտանիշի զարգացումը։ Անհրաժեշտ է խուսափել այն մտքերից, որ լավագույն տարիները ետևում են։
Պեսիմիստական տրամադրությունը օգնում է հաղթահարել նոր հոբբին, հետաքրքիր մարդկանց հետ ծանոթությունը, ֆիզիկական առողջության մասին հոգ տանելը, օրինակ, սպորտով զբաղվելն ու օրվա ռեժիմի պահպանումը։ Հոգեբանների խորհուրդն է՝ ամեն տարի և ամեն ամիս կազմել ցանկությունների և հետաքրքիր գործերի ցանկ՝ գրքերի կարդալ, ճանապարհորդություն, նոր լեզվի ուսումնասիրում և այլն։