Գերազանցիկի համախտանիշ (պերֆեկցիոնիստի համախտանիշ) – հոգեբանության մեջ համոզմունք, որ իդեալին կարելի է և պարտադիր է հասնել, համոզմունք, որ աշխատանքի ոչ կատարյալ արդյունքը գոյության իրավունք չունի։ Հարակից հասկացությունը՝ պերֆեկցիոնիզմն է, որը նկարագրվում է որոշ աղբյուրների կողմից, որպես «բոլոր «ավելորդ» բաները վերացնելու կամ «անհարթ» առարկան՝ «հարթ» դարձնելու ձգտում»։
Գերազանցիկի համախտանիշը, դա մարդու ինչ-որ որոշակի որոշակի պրոբլեմների կամ...
...ներքին նպատակադրույթերի հետևանք է։ Սովորաբար, համախտանիշը սկսում է ձևավորվել մանկական հասակում իսկ հետո արդեն անցնում է հասուն կյանք։ Գերազանցիկի համախտանիշով մարդուն, իր հասուն կյանքում չափազանց դժվար է ձերբազատվել իր պրոբլեմներից ու ներքին նպատակադրույթներից։
Գերազանցիկի համախտանիշով մարդու համար, ամենակարևորը՝ բարձրագույն գնահատականի արժանանալն է, իր աշխատանքում գովեստ ստանալը։ Ճանաչումը՝ ահա թե ինչն է նրա համար կարևոր։ Գերազանցիկի համախտանիշով մարդու համար կարևոր է դառնալ հաղթող։ Նա դիտարկում է իր աշխատանքը որպես մրցույթի մասնակցություն։
Տերմինի ընդհանուր բնութագիր
Ի սկզբանե տերմինը հայտնվել է փիլիսոփայությունում, որով անվանել են ուսմունքներն ու գաղափարները՝ սեփական անձի գոյության մասին։ Փիլիսոփա- պերֆեկցիոնիստներն են՝ Գ. Լեյբնիցը, Ա. Շեֆստբերին, Ժ. Կոնդորսան, Է. Ռենանը, Խ. Վոլֆը, Ի. Կանտը։ Հոգեբանությունում, պերֆեկցիոնիզմի հետազոտման առաջին գիտական տեսական փորձերը նախաձեռնվել են 1930-ական թվականներին, Կ.Խորնիի և Ա. Ադլերի կողմից, իսկ լրջորեն սկսել են ուսումնասիրել թեման արևմուտքում, միայն 1980-ականներին։ Դեռ XX դարի մեջտեղում, Կ. Խորնին պնդում էր, որ պերֆեկցիոնիզմը հանդիսանում է «իդեալականացված կերպարի» անբաժան մաս։ Երևույթի նկարագրության համար անհրաժեշտ է առանձնացնել պերֆեկցիոնիզմի հետևյալ դրույթները (բնութագրիչները)՝
- իդեալի ձգտում,
- շրջապատի նկատմամբ բարձրացված պահանջներ,
- բարձրագույն ստանդարտներին ու այլ մարդկանց սպասումներին համապատասխանելու անհրաժեշտություն,
- համոզմունք, որ ժամանակակից աշխարհում ամեն բան պետք է ճիշտ կառուցված լինի։
Գերազանցիկի համախտանիշով մարդու համար բնորոշ է կամայական աշխատանքի կատարումը՝ բարձրագույն որակով և մանրակրկիտությամբ։ Պերֆեկցիոնիզմի անբաժան մաս է հանդիսանում կատարված աշխատանքի որակի մեջ կասկածը, չափազանց բարձր պահանջմունքների դեպքում։
Արտահայտման առանձնահատկությունները, պրոբլեմներ, հետևանքներ
Գերազանցիկի համախտանիշը ենթադրում է ոչ միայն ինդիվիդումի բարձր անձնային ստանդարտներ, այլև շրջապատի գնահատական։ Գերազանցիկի համախտանիշով մարդուն բնորոշ է պերֆեկցիոնիզմը, իրավիճակային տագնապայնությունը, պարտադիր արտաքին գնահատականը։
Դենալդ Խամաչեկի կարծիքով, գոյություն ունի պերֆեկցիոնիզմի երկու տեսակ՝ առողջ և նեվրոտիկ։ Առողջ պերֆեկցիոնիզմի դեպքում ինդիվիդը հանդիսանում է լիդեր, տիրապետում է բարձր աշխատունակությամբ ու ինքնագնահատականով։ Նրա պահանջմունքների մակարդակը համապատասխանում է իր անձին։ Նեվրոտիկ պերֆեկցիոնիզմի դեպքում, մարդը, պանիկ վախ ունի սխալվելուց։ Մարդը համոզված չէ, կասկածում է իր գործողությունների ճշմարտացիության մեջ։ Եվ անընդհատ նրան անհրաժեշտ է շրջապատի աջակցումը ու բոլորից շատ, աջակցում իր ղեկավարների կողմից։ Գերազանցիկի համախտանիշով մարդուն բնորոշ է կազմակերպվածությունը, անվստահությունը սեփական գործողություններում, հնարավոր սխալների նկատմամբ վախը, սեփական ստանդարտների նկատմամբ բարձր պահանջկոտությունը, դրանց համապատասխանելու պարտադիրությամբ։
Գերզանցիկի համախտանիշով մարդու մոտ կա, գործունեության տարբեր ոլորտներում բարձր արդյունքների հասնելու վառ արտահայտված ձգտում, այլ ոչ միայն իր հիմնական մասնագիտության մեջ։ Նա չի կարողանում տալ իր կատարած աշխատանքի իրատեսական գնահատական։ Նրա համար շատ ավելի կարևոր է ստանալ շրջապատի խրախուսանք, աջակցություն, խորհուրդներ, հանձնարարականներ, առանձնապես՝ ղեկավարության։ Իր հասցեին հնչած կամայական քննադատություն նա ծանր է ընդունում, բայց երբեք դիսկուսիայի մեջ չի մտնում ղեկավարության հետ, չի փորձում իր պաշտպանության համար հակափաստարկներ բերել։ Այդպիսի իրավիճակը հաճախ բերում է դեպրեսիայի։ Իր բոլոր գործողություններում իդեալ լինելու ցանկությունը ունենում է շատ նեգատիվ հետևանքներ ինչպես պրոֆեսիոնալ կարյերայում, այնպես էլ անձնական կյանքում։ Քանի որ «գերազանցիկի» համար, իր ամբողջ կենսագործունեության համար ամենակարևոր բաղկացուցիչը դառնում է շրջապատի հիացմունքը՝ իր հաջողություններով, ձեռքբերումներով, իմիջով։
Իսկ ինքը՝ «գերազանցիկը» այդ ժամանակ գտնվում է ծանր վիճակում։ Նրան տանջում են հնարավոր սխալվելու մասին վախերը, նա բոլորովին համոզված չէ իր հնարավորությունների մեջ, նա զբաղվում է ինքնատանջանքով, նա գտնվում է մշտական դեպրեսիայի վիճակում ու նա այլևս ոչ մի ցանկություն ու ուժ չունի բարձրացնելու իր պրոֆեսիոնալ մակարդակը։ Գերազանցիկի համախտանիշը հետզհետե մարդուց ձևավորում է շատ լավ կատարողի։ Նա միշտ պատրաստ է որակով ու ժամանակին կատարել հանձնարարությունը, որը ստացել է իր ղեկավարից։ Այս համախտանիշը թույլ չի տալիս մարդուն ստեղծագործական աճ ունենալ, թույլ չի տալիս ձեռք բերել անձնակազմի կառավարման ու նրանց միջև պարտականությունների բաժանման կազմակերպչական հմտություններ, նախաձեռնող լինել։ Կատարելով աշխատանքը, նա երբեք չի դուրս կա նշված շրջանակներից։
Մարդիկ, ովքեր չունեն գերազանցիկի համախտանիշ, կարիք չունեն իրենց գործունեության վերաբերյալ շրջապատի գնահատականի, նրանք ինքները ի վիճակի են կազմակերպել կոլեկտիվի աշխատանքն ու բաշխել պարտականությունները ենթակաների միջև, դրված խնդրի լուծման ժամանակ արտահայտել նախաձեռնություն ու ստեղծագործական մոտեցումներ։
Այսպիսով, գերազանցիկի համախտանիշով և առանց դրա մարդկանց կարևորագույն տարբերությունը դա թիմում աշխատանքի կազմակերպումն ու ստեղծագործական բաղկացուցիչն է։
Քննադատություն
Վերջին 20 տարիների ընթացքում, պերֆեկցիոնիզմը ենթարկվում է ինտենսիվ էմպիրիկ հետազոտությունների կլինիկական հոգեբանների կողմից։ Այս թեմայով առաջին տեսական հոդվածը գրվել է ամերիկացի հոգեանալիտիկ Կ. Խորնիի կողմից։ Ներկայում, հայտնի հոգեվերլուծաբան-գիտնականներից շատերը համաձայն են իդեալին ձգտելու վտանգավորության թեզիսի հետ։ Դա բերում է դեպրեսիայի ու հոգեկանի խանգարումների, ցածրացնում է ինտելեկտուալ և ստեղծագործական ընդունակությունները։
Պերֆեկցիոնիզմի ոլորտում էմպիրիկ հետազոտությունների մշակման առաջատարներ են հանդիսանում հետազոտողների երկու խմբեր՝ բրիտանական կլինիկական հոգեբանների խմբերը, Ֆրոստի գլխավորությամբ և կանադացի գիտնականների խումբը, Խյուիտտի գլխավորությամբ։ Ֆրոստի խումբը մշակել է պերֆեկցիոնիզմի բազմաչափ սանդղակ՝ այդ սանդղակը հնարավորություն է տալիս թեստավորել պերֆեկցիոնիզմի տարբեր պարամետրեր՝ անձնային ստանդարտներ, սխալներով մտահոգվածություն, կասկածներ սեփական գործողություններում, ծնողական սպասումներ, ծնողական քննադատություն, կազմակերպվածություն։ Կանադացի գիտնականները առաջարկել են պերֆեկցիոնիզմի կառուցվածքի մասին ալտերնատիվ պատկերացումներ, ներառած՝
- «ես» - հասցեագրված պերֆեկցիոնիզմ,
- պերֆեկցիոնիզմ, հասցեագրված այլ մարդկանց,
- պրեֆեկցիոնիզմ, հասցեագրված աշխարհին ամբողջությամբ,
- սոցիալական վերագրվող պերֆեկցիոնիզմ «արտացոլում է նշանակալի մարդկանց սպասումներին ու ստանդարտներին համապատասխանելու կարիքները»։
Խյուիտտը ու Ֆլիտտը, պերֆեկցիոնիզմին նվիրված իրենց համատեղ հոդվածում, ի ցույց են դնում երկու կետ «պերֆեկցիոնիզմը վատ է ուսումնասիրված սոցիալական տեսակետից։ Մենք ենթադրում ենք, որ պերֆեկցիոնիզմը ունի նաև ինտերպերսոնալ տեսանկյուններ, որոնք ծնում են ադապտացիայի նշանակալի դժվարություններ»։
Բրիտանացի և կանադացի գիտնականների հետազոտությունները պերֆեկցիոնիզմի կառուցվածքի ինչպես նաև դրա ախտորոշման մասին, ենթարկվել են սուր քննադատության։ Վերլուծաբան գիտնականներ Շաֆրանն ու Մանսելը, առաջարկել են հետևյալ հակափաստարկները՝
- երկու գործիքներն էլ հիմնված են հենց «չաթի» վրա, չներառելով հարցազրույցների և գիտափորձի վրա հիմնված մեթոդներ,
- որոշ ենթասանդղակներ չեն չափում ինդիվիդի ակտուալ վիճակը,
- վիճելի է հանդիսանում, պերֆեկցիոնիզմի դասական հասկացման բազմաչափ մոդելների համապատասխանության հարցը։
Իրենց հոդվածըմ Շաֆրանն ու Մանսելը ավարտում են կատեգորիկ հայտարարությամբ՝ «Անչափ անցանկալի է, որ պերֆեկցիոնիզմի կառուցվածքը որոշվի այն չափող գործիքներով։ Պետք է հստակ սահմանել պերֆեկցիոնիզմ հասկացությունը, և դրա հիման վրա մշակել չափողականության գործիքներ»։
Հետևաբար, պերֆեկցիոնիզմի հոգեբանական կառուցվածքի մասին հարցերը առ այսօր հանդիսանում են սուր դիսկուսսիայի առարկա։