ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
ԴԻՍՄՈՐՖՈՖՈԲԻԱ - ՎԱԽ ԱՐՏԱՔԻՆԻ ՀՈՐԻՆՎԱԾ ԴԵՖԵԿՏԻՑ

Դիսմորֆոֆոբիա (Morselli E., 1886; δυσ — խանգարում, μορφη — դեմք, արտաքին, φοβοσ — վախ; հուն., նույնպես հայտնի է ինչպես դիսմորֆոբիա և երբեմն հիշատակվում է որպես մարմնային դիսմորֆիա, մարմնային դիսմորֆիկ խանգարում և ուղղակի դիսմորֆիա, անգլերեն՝ body dysmorphic disorder (BDD))— Հոգեկան խանգարում է, որի ժամանակ մարդը չափից ավելի անհանգստացած և զբաղված է իր մարմնի աննշան դեֆեկտով կամ առանձնահատկությունով: Սովորաբար դա սկսվում է երիտասարդ կամ դեռահաս հասակում: Կանանց և տղամարդկանց մոտ՝ հանդիպելու հաճախականությունը նույնն է:

Համեմատած ուրիշ հոգեկան խանգարումների հետ, ուղեկցվում է ինքնասպանության մեծ ռիսկով: Հիվանդները կարող են բողոքել մի քանի որոշակի «դեֆեկտներից», մի «դեֆեկտից», անորոշ առանձնահատկությունից կամ արտաքին տեսքից ընդհանրապես: Ընդ որում, տուժում են հիվանդի կյանքի կարևոր ուղղությունները՝ աշխատելու ունակությունը, հասարակությունում նորմալ ներգրավվումը, ինքն իրեն սպասարկումը: Այն դեպքերում, երբ այս գաղաբարները ընդունում են զառանցանքային բնույթ, կրիտիկայի կորստով և համապատասխան վարքագծով, նպատակահարմար է խոսել Ֆիզիկական թերության զառանցանքի մասին:

Դիսմորֆոֆոբիան սովորաբար արտահայտվում է այն մարդկանց մոտ, ովքեր բավականին քննադատաբար են մոտենում իրենց արտաքինին, չնայած նրանց արտաքինում նշանակալի դեֆեկտների բացակայությանը և նրա, որ շրջապատը հատուկ ուշադրություն չի դարձնում կամ էլ ընդհանրապես չի նկատում այդ «դեֆեկտները»:

Մարդկանցից շատերն են ուզում իրենց արտաքինի մեջ որևե բան փոխել կամ լավացնել, սակայն դիսմորֆոֆոբիայով տառապող մարդիք, ունենալով նորմալ, երբեմն նույնիսկ շատ գրավիչ արտաքին տեսք, համարում են, որ այն աստիճանի տգեղ են, որ սկսում են խուսափել սոցիալական կոնտակտներից վախենալով, որ ծաղրի առարկա կդառնան: Նրանք դժվարությամբ են դիմում օգնություն ստանալու համար, այն պատճառով, որ ամաչում են և վախենում, որ իրենց «չեն հասկանա»: Կանայք ավելի շատ են դիմում, քան տղամարդիք:

Հաճախ շրջապատող մարդիք, հիվանդության ախտանիշները ճիշտ չեն ընկալում, համարելով, որ դա հիմարության և մնացածից տարբերվելու ցանկության արտահայտում է:

Դիսմորֆոֆոբիան իր մեջ համակցում է կպչուն վիճակների համախտանիշի օբսսեսիվ և կոնվուլսիվ բաղկացուցիչները: Հիվանդները կարող են ժամերով իրենց հայելու մեջ նայել, կամ էլ ընդհակառակը՝ խուսափել հայելիներից, օրվա մեջ բավականին շատ ժամանակ մտածել իրենց արտաքին տեսքի մասին (1 ժամից ոչ պակաց՝ սովորաբար ավելի), իսկ ավելի լուրջ դեպքերում խուսափել համառորեն սոցիալական կոնտակտներից և դառնալ մենակյաց:

Գերմանիայում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ բնակչության 1-2%-ը ունի խանգարման չափավոր արտահայտված նշաններով դիսմորֆոֆոբիկ ախտանիշների համակարգ (Psychological Medicine, vol 36, p 877): Նրանց համար բնորոշ է ցածր ինքնագնահատականըէ իրենց արտաքին տեսքի նկատմամբ ունեցած կրիտիկական վերաբերմունքի պատճառով: Տղամարդկանց և կանանց մոտ ախտորոշվել է նույն հաճախականությամբ և հանդիսանում է սոցիոֆոբիայի զարգացման պատճառ:

Իրենց անց կացրած հետազոտություններում, Ֆիլիպսը և Մենարդը, պարզել են, որ նրանց մոտ տեղի ունեցած ինքնասպանությունների հաճախականությունը 45 անգամ ավելի մեծ է ԱՄՆ-ում ընդհանուր պոպուլյացիայի նույն թվից: Դա 2 անգամ ավելի շատ է քան դեպրեսսիայով տառապող մարդկանց մոտ եղած ինքնասպանությունների թիվը, և 3 անգամ շատ՝ բիպոլյար խանգարումներովից: Բացահայտվել է նաև կապ չախտորոշված դիսմորֆոֆոբիայի և ինքնասպանությունների ռիսկի՝ ընդհանուր պոպուլյացիայում եղած թվից ավելի բարձր թվի միջև՝ կոսմետիկ վիրահատություններ տարած մարդկանց մոտ: Գենդերային իդենտիֆիկացիայի խանգարումների ժամանակ, երբ հիվանդը բավարարված չէ իր բիոլոգիական սեռով, արագանում է դիսմորֆոֆոբիայի զարգացումը, ուղղված գործող սեռի նկատմամբ, որը մշտական կոմֆլիկտի մեջ է գտնվում այն սեռի հետ, որի հետ իրեն իդենտիֆիկացնում է հիվանդը: Գենդերյին իդենտիֆիկացիայի խանգարումներ ունեցող հիվանդների մոտ դիսմորֆոֆոբիայի բարձր կոմորբիդությունը բերում է ինքնասպանության փորձերի ռիսկի բարձրացմանը՝ մինչև 20%, այն դեպքում, երբ միայն դիսմորֆոֆոբիայով հիվանդների մոտ կազմում է՝ 15%:

Գոյություն ունի կոմորբիդության բարձր աստիճան, ուրիշ հոգեկան խանգարումների հետ, ինչը հաճախ բերում է կլինիկական բժիշկների կողմից դրվող աչ ճիշտ ախտորոշումների:

Հետազոտությունները ասում են, որ դիսմորֆոֆոբիայով տառապող մարդկանց մոտ 76%-ը, իրենց կյանքի ինչ-որ մի շրջանում, խորը դեպրեսիա են ապրում, ինչը բավականին բարձր է ընդհանուր սովորական բնակչության սպասվելիք 10-20%-ից: Դիսմորֆոֆոբիայով տառապողների մոտ 37%-ը սոցիալական ֆոբիա են ունենում և մոտ 32%-ը՝ օբսսեսիվ-կոնվուլսիվ խանգարում:

Այս մարդկանց մոտ, սովորաբար կանանց մետ, հանդիպում են նաև կերակրման վարքագծի խանգարումներ, այնպիսիք, ինչպիսին են՝ նյարդային անորեքսիան և բուլեմիան, տրիխոտիլլոմանիան (մազերի կպչուն արմատահան անելը) և ենթատիպային խանգարումները՝ սեփական հոտի զառանցանքը և մկանային դիսմորֆիան:

Ըստ MKB-10-ի, դիսմորֆոֆոբիայի ախտորոշման չափորոշիչներն են՝

  • F45-ի ընդհանուր ախտորոշման չափանիշները։
  • Ֆիզիկական բնույթի ծանր զարգացող հիվանդության հնարավորության կամ ունենալու մասին մշտական անհանգստությունը։
  • Նորմալ զգացողությունները հիվանդների կողմից բացատրվում են որպես հիվանդությունների նախանշաններ։
  • Ուշադրությունը, որպես օրենք կենտրոնացած է օրգանիզմի մեկ կամ երկու օրգանների կամ համակարգերի վրա։
  • Հաճախ նկատվում են, ընտանիքում կամ այլ սոցիալական շրջաններում մանիպուլյացիայի փորձեր, օգտագործելով ցուցադրվող «խանգարումները»։
  • Մի շարք դեպքերում վիճակի առաջին դերում է խնայող ռեժիմով առողջարար միջոցառումները և ինքնաբուժումը (գերարժեք իպոխոնդրիա):

Ըստ MDSM-IV-ի, դիսմորֆոֆոբիայի ախտորոշման չափորոշիչներն են՝

  • Մտահոգություն արտաքինի ենթադրվող դեֆեկտով և ներքին վիճակով: Եթե նույնիսկ առկա է փոքր ֆիզիկական անոմալիա, ապա դրան չափից ավելի ուշադրություն է հատկացվում։
  • Մտահոգությունը բերում է արտահայտված տանջանքի, կամ վատացման՝ գործունեության սոցիալական, մասնագիտական կամ ուրիշ կարևոր ոլորտներում;
  • Մտահոգությունը չի բացատրվում հոգեկանի այլ խանգարումներով (օրինակ՝ մարմնի քաշի կամ ձևի անբավարարությամբ - անորեքսիայի դեպքում):

Հիմնական ախտանիշներ՝

Դիսմորֆոֆոբիայի հետ կապված գոյություն ունեն բազմաթիվ տարածված ախտանիշներ և վարքագծեր: Հաճախ այդ ախտանիշները և վարքագծերը որոշվում են թվացյալ թերությունների բնույթով: Օրինակ՝ կոսմետիկայի օգտագործումը ավելի տարածված է մաշկի թվացյալ դեֆեկտներով մտահոգված դիսմորֆոֆոբիկների մոտ: Սրանից կարելի է հետևություն անել, որ դիսմորֆոֆոբիայով տառապողները կարող են ցուցադրել միայն մի քանի ընդհանուր ախտանիշներ և վարքագծեր:

  • Հայելու ախտանիշ - հիվանդները անընդհատ նայում են հայելու կամ այլ արտացոլող մակերևույթների մեջ, ջանալով գտնել այն ձեռնատու դիրքը, երբ «դեֆեկտը» չի երևում և փորձում են հասկանալ, թե «թերության» ինչ ուղղում է անհրաժեշտ:
  • Լուսանկարի ախտանիշ - տարբեր պատճառներ բռնելով, կատեգորիկ հրաժարում լուսանկարվելուց, իրականում՝ վախ այն բանից, որ լուսանկարը «կհավերժացնի այլանդակությունը», տանից բոլոր հայելիների դեն նետում:
  • Ենթադրվող դեֆեկտի թաքցման ախտանիշ - կոսմետիկայի օգտագործում, պարկաձև հագուստի և գլխարկների կրում:
  • Արտաքինին չափից դուրս հետևելու ախտանիշ - մաշկի մաքրում, մազերի սանրում, ունքերի հանում, սափրում և այլն:
  • «Դեֆեկտի» շոշափման ախտանիշ - մաշկի կպչուն շոշափողական շարժումներ:
  • Ինքնահամոզման ախտանիշ - հարազատներին և մտերիմներին հաճախակի տրվող հարցեր «դեֆեկտի» մասին:
  • Սննդի ախտանիշ - դիետաներով և ֆիզիկական վարժություններով չափից դուրս զբաղվելը:
  • Սոցիալական ախտանիշ - սոցիալական դեպրիվացիա և կոմորբիդ դեպրեսիա:
  • Նկատման ախտանիշ - տանից դուրս գակու կտրուկ հրաժարում, կամ տանից դուրս գալ միայն որոշակի ժամանակ, օրինակ՝ գիշերը:
  • Իմացողական ախտանիշ - ուսումնական գործունեության իջեցում (գնահատականների հետ կապված խնդիրներ, պրոբլեմներ դպրոցի կամ քոլեջի հաճախման հետ կապված):
  • Հարաբերությունների ախտանիշ - նախաձեռնության և հարաբերությունները պահելու խնդիրներ՝ անձնական և ընկերական:
  • Ինքնամոռացության ախտանիշ - ալկոհոլի և/կամ դեղօրայքի չարաշահում (հաճախ ինքնաբուժման փորձեր):
  • Տագնապի ախտանիշ - տագնապ, հնարավոր պանիկական ատականեր:
  • Խորը դեպրեսիայի ախտանիշներ:
  • Մշտական ցածր ինքնահարգանք:
  • Սուիցիդալ մտածելակերպ:
  • Սոցիալական հեռվացում և հեռացում ընտանիքից, սոցիալական ֆոբիա, միայնություն և սոցիալական մեկուսացվածություն:
  • Կախվածություն ուրիշներից, օրինակ՝ զուգընկերոջից, ընկերոջից կամ ծնողներից:
  • Աշխատելու անընդունակություն:
  • Աշխատավայրում կենտրոնանալու անընդունակություն, իր արտաքին տեսքով մտահոգության պատճառով:
  • Հասարակության մեջ ամոթի զգացողություն, կասկած, որ ուրիշները նկատում են իր «դեֆեկտը» և ծաղրում իրեն:
  • Իր արտաքին տեսքի կամ մարմնի առանձին մասերի համեմատումը իր կուռքի նույն բաների հետ և դրա դրա մասին հարազատներին պատմումը:
  • Շեղման մեթոդների կիրառումը՝ էքստրավագանտ հագուստ կամ աչք զարնող թանկարծեք իրեր կրելով, «դեֆեկտից» ուշադրության շեղուման փորձեր:
  • Ինֆորմացիայի կպչուն փնտրտուք՝ «դեֆեկտի» հետ կապված գրքերի, հոդվածների և վեբ կայքերի կարդալը(օրինակ՝ ճաղատություն կամ դիետա և վարժություններ):
  • Պլաստիկ վիրաբուժության միջոցով «դեֆեկտը» ուղղելու փորձեր, բազմաքանակ պլաստիկ վիրահատություններ, որոնք չեն բերում սպասելի արդյունքի և բավարարվածության:
  • Ծայրահեղ դեպքերում, հիվանդները ինքներն են փորձում իրենց պլաստիկ վիրահատություն անել, կամ իմպլանտներ տեղադրել: Հայտնի են դանակով «դեֆեկտի» վերացման փորձեր, երբ «դեֆեկտի» դերում էր խալը կամ մաշկի ուրիշ նորմալ յուրահատկություն:

«Դեֆեկտների» համեմատաբար ավելի հաճախ եղող լոկալիզացիաներ՝

Դիսմորֆոֆոբիայի դեպքում, «դեֆեկտների» ավելի հաճախ լոկալիզացման շրջանները որոշելու համար արվել են բազում հետազոտություններ:

Դոկտոր Կատերին Ֆիլիպսի (Dr. Katharine Philips) կատարած հետազոտությանը մասնակցել են ավելի քան 500 հիվանդներ և ահա թե ինչ հերթականությամբ են բաշխվել «դեֆեկտների» լոկալիզացիան՝

  • Մաշկ - 73%
  • Մազեր - 56%
  • Քիթ - 37%
  • Քաշ - 22%
  • Փոր - 22%
  • Կրծքեր/կուրծք/կրծքագեղձեր - 21%
  • Աչքեր - 20%
  • Կոնքեր - 20%
  • Ատամներ - 20%
  • Ոտքեր (ընդհանուր առմամբ) - 18%
  • Մարմնի կառուցվածք/ոսկորների կառուցվածք - 16%
  • Այլանդալ դեմք - 14%
  • Դեմքի չափ/ձև - 12%
  • Շուրթեր - 12%
  • Նստատեղ - 12%
  • Ենթածնոտ - 11%
  • Ունքեր - 11%
  • Կոնքեր - 11%
  • Ականջներ - 9%
  • Ձեռք/դաստակ - 9%
  • Իրան - 9%
  • Սեռական օրգաններ - 8%
  • Այտեր - 8%
  • Սրունքներ - 8%
  • Հասակ - 7%
  • Գլխի ձև/չափ - 6%
  • Ճակատ - 6%
  • Կրունկներ - 6%
  • Ձեռքի թաթեր - 6%
  • Ծնոտ - 6%
  • Բերան - 6%
  • Մեջք - 6%
  • Մատեր - 5%
  • Վիզ - 5%
  • Ուսեր - 3%
  • Ծնկներ - 3%
  • Ոտքի մատեր - 3%
  • Ազդրեր - 2%
  • Դեմքի մկաններ - 1%

Բավականին հաճախ հանդիպում են հիվանդներ, որոնց մոտ «դեֆեկտները» արտահայտված են մի քանի տեղերում:

Դիսմորֆոֆոբիան սովորաբար զարգանում է դեռահասության շրջանում, երբ սեփական արտաքինի նկատմամբ վերաբերմունքը ամենակարևորն է: Շատերը, մինչև մասնագետներին դիմելը, բավականին երկար ժամանակ տառապում են այս հիվանդությամբ: Երբ արդեն դիմում են մասնագետներին, նրանց մոտ նկատվում են դեպրեսիայի, սոցիալական ֆոբիայի,օբսսեսիվ-կոնվուլսիվ համախտանիշի ախտանիշներ, սակայն դիսմորֆոֆոբիայի իրական ախտանիշների համակարգը, արդեն մղված է լինում ետին պլան: Նրանցից շատերը համոզված են, որ իրենց արտաքին տեսքի մասին ունեցած սուբյեկտիվ պատկերացումները համապատասխանում են իրականությանը:

Դիսմորֆոֆոբիայի առաջացման իրական պատճառները հայտնի չեն: Ամենայն հավանականության, այդ պատճառները բազմագործոնային են:

Կենսաբանական/գենետիկ գործոններ՝

  • Նեյրոմեդիատորների փոխանակության խանգարում - սերոտոնինի ցածր մակարդակ՝ ամենայն հավանականությամբ ժառանգական բնույթի: Այս տեսությունը հիմնվում է այն փաստի վրա, որ հիվանդներից շատերը դրական են հակազդում սերոտոնինի հակառակ գրավվման սելեկտիվ ինգիբիդորներին (СИОЗС-եր) — հակադեպրեսանտների դաս է, որը թույլ է տալիս որիշ նյարդային բջիջների համար մեծ քանակի սեերոտոնին հասանելի դրաձնել: Սակայն կան դեպքեր, որ այս ինգիբիդորների ընդունման ժամանակ, վիճակը միայն բարդանում է: Ուրիշ նեյրոմեդիատորների դիսբալանսը, ինչպիսիք են դոֆամինը և գամմա-ամինոյուղային թթուն, ենթադրվում էր, որ նույնպես կարող են հանդիսանալ այս հիվանդության զարգացման պատճառ:
  • Օբսսեսիվ-կոնվուլսիվ համախտանիշ - դիսմորֆոֆոբիան հաճախ է հանդիպում այս համախտանիշի դեպքում, երբ հիվանդները անզսպորեն հետևում են ծեսերի, որոնք կարող են փոխել նրանց կյանքը: Օբսսեսիվ-կոնվուլսիվ համախտանիշի անամնեզում գենետիկական հակում ունենալը կարող է մեծացնել դիսմորֆոֆոբիայի զարգացման հավանականությունը:
  • Գեներալիզացված տագնապային խանգարումներ - դիսմորֆոֆոբիան կարող է դրանց հետ կոմորբիդ լինել: Այս խանգարումների ժամանակ առկա են, հիվանդի նորմալ կյանքը խաթարող, բազմաթիվ առիթներով հուզումներ՝ այդ թվում նաև ֆիզիկական թերության առիթով:
  • Գենետիկական հակվածությունը - ենթադրվում էր, որ որոշակի գեներ կարող են մարդուն դարձնել դիսմորֆոֆոբիայի զարգացման նկատմամբ ավելի հակում ունեցող: Այս տեսությունը հիմնավորվում է այն փաստով, որ դիսմորֆոֆոբիայով տառապողների մոտ 20%-ը ունենում են մինիմում մեկ, առաջին աստիճանի հարազատ՝ այնպիսին, ինչպիսին է ծնողը, եղբայրը կամ քույրը, ով ունենում է նույն խանգարումը: Չնայած, որ հայտնի չէ՝ այս գործոնները գենետիկական բնույթ ունեն, թե որոշված են շրջակա պայմաններով (այսինքն ձեռքբերովի են թե ի ծնե): Երկվորյակներ հետ կատարված աձնային հոգեբանության հետազոտությունները ասում են այն մասին, որ հոգեկան հիվանդությունների մեծամասնության վրա, եթե ոչ բոլորի, ազդեցություն ունեն գենետիկան և նեյրոկենսաբանությունը, չնայած, որ դիսմորֆոֆոբիայի համար արված նման հետազոտություն չկա:
  • Ուղեղի հատվածներ - սա, դիսմորֆոֆոբիայի զարգացման առիթով արված մյուս կենսաբանական հիմնավորում ունեցող հիպոթեզն է՝ ուղեղի որոշակի հատվածներում եղած հնարավոր անոմալիաների մասին: Հետազոտությունները, հիմնված մագնիտնոռեզոնանսային տոմոգրաֆիայի վրա, որոշել են, որ դիսմորֆոֆոբիայով տառապող մարդիք, կարող են ունենալ օբսսեսիվ-կոնվուլսիվ խանգարումների դեպքում ունեցած անոմալիաներին նման ուղեղի հատվածների անոմալիաներ:
  • Տեսողական ինֆորմացիայի մշակում - այն դեպքում, երբ շատերը համարում են, որ դիսմորֆոֆոբիան առաջանում է իրական արտաքինի նկատմամբ մարդու աղավաղված ընկալումից, մյուսները առաջ քաշեցին հիպոթեզ, որ այս խանգարումն ունեցող մարդիք իրականում ունեն տեսողական ինֆորմացիան վերամշակելու խնդիրներ: Այս թեորիան հիմնավորվում է այն փաստով, որ սերոտոնինի հակառակ գրավվման սելեկտիվ ինգիբիդորներով բուժված մարդիք, հաճախ հայտարարում են, որ իրենց թերությունն անցել է՝ նրանք այլևս դա չեն տեսնում: Չնայած, որ դա ավելի շատ հնարավոր է մարդու ընկալման փոփոխությունների շնորհիվ, քան հենց տեսողական ինֆորմացիայի փոխակերպման:

Հոգեբանական գործոններ՝

  • Ծաղրում կամ քննադատություն - առաջարկվել էր, որ ծաղրումը կամ քննադատությունը կարող է լուրջ դեր խաղալ դիսմորֆոֆոբիայի սկզբի և զարգացման գործընթացների մեջ: Չնայած, որ անհավանական է, որ ծաղրը բերի դիսմորֆոֆոբիայի, քանի որ մարդկանց մեծամասնությանը, իրենց կյանքի ինչ-որ շրջանում ծաղրել են, համենայն դեպս դա կարող է ծառայել որպես միացնող կոճակ այն մարդկանց համար, ովքեր դիսմորֆոֆոբիայի նկատմամբ գենետիկական հակում ունեն: Դիսմորֆոֆոբիայով տառապող մարդկանց մոտ 60%-ը հայտնում են, որ մանկությունում նրանց հաճախ կամ միշտ ծաղրել են:
  • Դաստիարակության ձև/ոճ - ծաղրանքի նման, դաստիարակության ոճը կարող է լուրջ դեր խաղալ դիսմորֆոֆոբիայի առաջացման վրա, օրինակ՝ այն ծնողների երեխաների մոտ, ովքեր չափից ավելի ուշադրություն են դարձնում կամ չափից ավելի շեշտադրում են կատարում էսթետիկական արտաքին տեսքին (այսինքն համարում են, որ էսթետիկական արտաքին տեսքը՝ կյանքում ամենակարևոր բանն է), իրենց դաստիարակության ձևը դառնում է խթանիչ, այն երեխաների համար, ովքեր ունեն գենետիկական նախադրյալներ:
  • Կյանքի այլ իրադարձություններ - դիսմորֆոֆոբիայի համար որպես խթանիչ կարող են հանդիսանալ շատ այլ կյանքի իրադարձություններ, օրինակ՝ անտեսում/արհամարում, ֆիզիկական և/կամ սեռական տրավմա, անապահովության և մերժվածության զգացողություն:

Շրջակա միջավայրին վերաբերվող գործոններ՝

  • Մեդիա - առաջ էր քաշվել տեսություն, որ մասսայական լրատվական միջոցները կարող են դիսմորֆոֆոբիայի առաջացման պատճառ հանդիսանալ, օրինակ՝ էֆֆեկտային/գլամուրային մոդելները և էսթետիկական գեղեցկության ենթադրվող անհրաժեշտությունը: Սակայն, դիսմորֆոֆոբիան հանդիպում է բոլոր երկրներում, ներառյալ մեկուսացված շրջանները, որտեղ մասսայական լրատվության միջոցների հնարավորությունը հավասարվում է զրոյի: Այսպիսով, քիչ հավանական է, որ մասսայական լրատվամիջոցները լինեն դիսմորֆոֆոբիայի պատճառ, սակայն կարող են շարժառիթ հանդիսանալ գենետիկ նախադրայլներ ունեցող մարդկանց համար կամ կարող են բարդացնել դիսմորֆոֆոբիայի ախտանիշները:

Բնույթի յուրահատկություններ/անձնային առանձնահատկություններ

  • Պերֆեկցիոնիզմ:
  • Ամաչկոտություն:
  • Ինտրովերսիա:
  • Չընդունված լինելու, մերժվածության և քննադատության նկատմամբ զգայունություն:
  • Անվստահություն:
  • Անձի խուսափողական գծեր, չշփվողություն:
  • Նևրոտիկ վիճակներ, նևրոզ:

Քանի որ դիսմորֆոֆոբիայով տառապող մարդկանց մոտ անձնային առանձնահատկությունները մեծ տատանումներ են ունենում, ապա քիչ հավանական է, որ դրանք հանդիսանան դիսմորֆոֆոբիայի առաջացման ուղղակի պատճառ: Սակայն, ինչպես և հոգեբանական և շրջակա միջավայրի գործոնների դեպքում, նրանք կարող են շարժառիթ հանդիսանալ այն մարդկանց մոտ, ովքեր ունեն խանգարման առաջացման համար գենետիկ հակվածություն:

Հանդիպում են խանգարման ինչպես թեթև, այնպես էլ ծանր ձևեր, որոնք բերում են սոցիալական ֆունկցիայի խանգարման և մասնագիտական պարտականությունների կատարման անհնարության: Այս դեպքերում, հիվանդության արտահայտումներից տուժում են նաև մտերիմները և գործընկերները: Ժամանակի մեծ մասը, հիվանդները անց են կացնում ճնշված տրամադրության մեջ:

Հիվանդների մեծ մասը, մինչև հոգեբանի կամ հոգեբույժի դիմելը, բազմաթիվ անգամներ դիմում են դերմատոլոգների և պլաստիկ վիրաբույժների, սակայն դա նրանց թեթևացում չի բերում: Ճիշտ ժամանակին և ադեկվատ բուժման ժամանակ, հիվանդներից շատերի մոտ կանխատեսումները բարենպաստ են, իսկ մի մասի մոտ նկատվում են ռեցիդիվներ, իսկ մի ուրիշ մասի մոտ՝ հիվանդությունը բնութագրվում է խրոնիկական ընթացքով: Բուժման բացակայության դեպքում, ախտանիշները պահպանվում են:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ դիսմորֆոֆոբիան հանդիպում է մարդկանց 0,7%—1,1%-ի մոտ և 2%-13%-ի մոտ չի ախտորոշվում: Հոգեբուժական հիվանդանոցներում գտնվող հիվանդների 13%-ի մոտ նկատվում է դիսմորֆոֆոբիայի ախտանիշներ:

Օբսսեսիվ-կոնվուլսիվ համախտանիշ ախտորոշում ունեցող հիվանդների մի մասը տառապում է դիսմորֆոֆոբիայով: Հետազոտություններից պարզվել է, որ հիմնականում, դիսմորֆոֆոբիան մնում է չախտորոշված:

Հետազոտություններից երևում է, որ դիսմորֆոֆոբիայի դեպքում, հոգեդինամիկ մոդելները չեն աշխատում: Սակայն կոգնիտիվ-բիհեվիորիստական հոգեթերապիան՝ էֆֆեկտիվ է: Դիսմորֆոֆոբիայով տառապող 54 հիվանդների հետ անց կացված հետազոտության ժամանակ, որոնցից մի մասի հետ (ռանդոմացված) անց էր կացվել հոգեթերապիա՝ նկատվել է էական էֆֆեկտ: 82% դեպքերում՝ բուժումից հետո, և 77% դեպքերում, երկարատև հսկողությունից հետո:

Դեղորայքային բուժումը՝ հակադեպրեսանտներով է: Դիսմորֆոֆոբիայով տառապող 74 հիվանդների հետ անց կացված ռանդոմիզացված, երկակի կույր հետազոտության ժամանակ, 12 շաբաթ հետո գրանցվել է, որ ֆլուոքսետին ստացած հիվանդների 53%-ը լավացում են նկատել: Առանց բուժման, դիսմորֆոֆոբիան ընդունում է քրոնիկական ընթացք և կարող է տևել ամբողջ կյանքի ընթացքում՝ հանդիսանալով սոցիալական դեզադապտացիայի պատճառ: