ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Լիմայական համախտանիշ

Լիմայական համախտանիշը – ստոկհոլմյան համախտանիշի հակառակ տարբերակն է։ Իրավիճակ, երբ բռնարարի մոտ կարեկցանք, համակրանք կամ նույնիսկ սեր է առաջանում իրենց զոհի նկատմամբ։ Ընդ որում այնքան ուժեղ, որ նա նույնիսկ կարող է ազատ արձակել կամ պաշտպանել իրենց զոհերին, իրենց, շատ ավելի դաժան հանցակիցներից։ Տվյալ երևույթը, իր անվանումը ստացել է՝ 1996 թվականին, Լիմայում (Պերու) ճապոնիայի դեսպանատունը գրավելու պատվին, երբ տեռորիստները, արդեն երկու շաբաթ անց, բաց թողեցին իրենց պատանդների համարյա կեսին, այդ թվում ամենա արժևորներին։

Մի շարք պատճառներ կան, թե ինչու կարող է այսպիսի բան տեղի ունենալ։ Հնարավոր է, որ առևանգողներից մեկը կամ մի քանիսը համաձայն չլինեն իրենց ղեկավարի դաժան պլանի հետ կամ չուզենան ցավ պատճառել անմեղներին, ելնելով իրենց մեջ պահպանված ստանդարտների կամ խղճի մնացորդների։ Պատճառ կարող է հանդիսանալ նաև ի պաշտոնե չարագործ լինելը, ով տանջվում է իր իսկ գործողություններից, կամ այն, որ նա այդպես էլ չի սովորել իրականում վատը լինել։ Միգուցե այս առևանգողը ուղղակի իր գերուն կերակուր է բերում և բուժում նրա վերքերը և այդ պատճառով, այսպիսի գործող անձի մոտ, կապվածության զարգացման շանսերն ավելի մեծ են, և արդյունքում իրական հերոսություն կարտահայտվի։ Ինքն իրենով, զոհը նույնպես կարող է, իր կամքին հակառակ, կարեկցանք հրահրել իր նկատմամբ (երեխա, հղի, հաշմանդամ և այլն), իսկ երբեմն էլ բոլորովին հիշեցնել առևանգողին նրա համար շատ մտերիմ և թանկ մարդու։ Եվ վերջապես, ամենահամեղը՝ առևանգողը ուղղակի կարող է սիրահարվել իր գերուն, այն էլ այնպես, որ արդյունքում ուղղվի և իր մեղքը քավի, պաշտպանելով իր սիրած մարդուն կամ նրան ազատություն պարգևելով։

Զոհի մասին հոգ տանող առևանգողը, սկսում է հետզհետե նրա հետ հուզական կապ ստեղծել, անհանգստանալ նրա բարեկեցության մասին և դադարում է նրան վերաբերվել որպես միայն, օրինակ, փոխանակման կամ փրկագնի օբյեկտի (իհարկե սարսափելի է հնչում)։

Հանցագործը ջանում է ոչ միայն զոհին ֆիզիկական վնաս չպատճառել, այլև նրան պաշտպանել ավելցուկային սթրեսից, նույնիսկ զոհին ինչ-որ հաճելի բան անել։ Առևանգողը սկսում է իրեն զգալ ոչ այն, ինչ հանդիսանում է իրականում, այլ զոհի խնամակալ կամ նույնիսկ պաշտպան։

Արդյունքը, պրակտիկորեն միշտ դառնում է շրջադարձային։ Հաճախ այս համախտանիշը կարող է զուգակցվել Ստոկհոլմյան համախտանիշի հետ, եթե առևանգողի և գերում միջև եղած ջերմ զգացմունքները փոխադարձ են։

Բնականաբար այս ամենը վերաբերվում է նաև՝ բանտարկված/բանտապան, գերի/պահնորդ, ստրուկ/ստրկատեր կամ վերակացու իրավիճակներին։ Եթե բանտարկության մեջ պահող գործող անձը կարեկցանքով է լցվում գերու նկատմամբ, բայց ոչ այնքան, որպեսզի նրան ազատություն պարգևի, ապա ստանում ենք «բանտում՝ ինչպես ազատության մեջ» տարբերակը։

Համախտանիշի անվանումը

Լիմա – հարավային Ամերիկայի խոշորագույն մեգապոլիսներից մեկն է և Պերուի մայրաքաղաքը։

Անվանումը առաջացել է 1996 թվականին տեղի ունեցած իրադարձություններից՝ Պերուի ձախ ռադիկալ խմբավորման անդամների հետ տեղի ունեցած իրադարձությունից, ովքեր գերեվարել էին Ճապոնիայի դեսպանի հրավիրած երեկույթի հյուրերին։ Պատանդներին ազատելուց հետո, հոգեբանները նկատեցին, որ նրանց առևանգողներից որոշները, հիմնականում երիտասարդներ, նրանց նկատմամբ կարեկցանք էին տածում։ Նրանց առևանգման նպատակը՝ ահռելի փրկագինն էր, իսկ զոհեր էին դարձել բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ։ Գործը փրկագնի չհասավ։ Արդեն մի քանի օրից, առևանգողները սկսեցին մեկը՝ մյուսի հետևից ազատ արձակել պատանդներին այն բանի պատճառով, որ սկսել էին ուժեց համակրանք զգալ զոհերի նկատմամբ։ Խոսակցություններ են գնում, որ այդ ամենին խթանել է… հոգեբանը, ով գտնվել է պատանդների շարքերում և սովորեցրել է իր բախտընկերներին թե ինչպես իրենց դսևորեն հանցագործների հետ։

Եթե վերջինս ճշմարտություն է, ապա դա միայն ուրախացնում է։ Հոգեբանության իմացությունը կյանք է փրկում նույնիսկ էքստրեմալ դեպքերում։

Ինչու՞ է այդպես լինում

Այս ֆենոմենը դե քիչ է ուսումնասիրված՝ բանը նրանում է, որ դրա արտահայտումները չափազանց հազվադեպ են և հետևություններից շատերը, որն արել են գիտնականները, հիմնված են Պերուում պատանդների գերեվարման օրինակի վրա։

Այն բանից հետո, երբ երեկույթի հյուրերին ազատ արձակեցին, բժիշկների և հոեբանների խումբը գնահատել է առևանգողների վիճակը՝ նրանցից շատերը դեռ բոլորովին պատանի էին։ Հանցագործների մեջ նույնիսկ կային երկու դեռահաս։

Բացի դրանից, առևանգողների խմբի հիմնական մասը հեռու էր քաղաքականությունից՝ նրանք հետաքրքրված չէին կազմակերպվածի հաջողության մեջ ու այդ ավանտյուրայի մեջ էին մտել միայն գումարի համար։

Այսպիսով, հոգեբանները հետևություն են արել այն մասին, որ լիմայական համախտանիշի են հակված երիտասարդները, որոնք չունեն ուժեղ համոզմունքներ։

Այլ գործոնները, որոնք կարող են ագրեսորների մոտ կարեկցանք խթանել՝ դա գերիների կողմից դրական վերաբերմունքն է։ Կարևոր է հասկանալ, որ Պերուում պատանդ վերցվածներից շատերը՝ բարձր որակավորում ունեցող դիվանագետներ էին, ովքեր վարպետորեն տիրապետում էին շփման և բանակցությունների արվեստին։

Ավելին, այս ամենի մեջ վերջին դեր չունի ժամանակը՝ որքան երկար են պատանդներն ու հանցագործը գտնվում միասին, այնքան հեշտ է ձևավորել հուզական կապ, որը լիմայական համախտանիշի դեպքում, կարող է նպաստել պատանդի արագ ազատմանը։

Լինում են դեպքեր, որ ստոկհոլմյան համախտանիշն ու լիմայական համախտանիշ առաջանում են միաժամանակ, ու և՛ զոհի, և՛ հանցագործի մոտ առաջանում է փոխադարձ հուզական կապ։