ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ

Պսիխոանալիզը՝ խոստովանություն է, առանց մեղքերի թողության:

Գիլբերտ Կիտ Չեստերտոն

ԱՄՆ-ում և նույնիսկ ՌԴ-ում ամեն նորմալ, և ոչ այնքան նորմալ մարդ, ունի իր անձնական հոգեթերապևտը: ՀՀ-ում նույնիսկ բավականին ապահովված մարդիկ իրենց դեպրեսսիայի հետ պայքարում են մենակ: Ցավոք սրտի մեզ մոտ հոգեթերապիայի ինստիտուտը գործում է միայն Երևանում,

և նույնիսկ այստեղ, լավ մասնագետի մոտ բուժվելու համար մեծ գումարներ են պետք: Բանը միայն գումարները չեն՝ հիշենք խորհրդային ժամանակաշրջանը: Այն ժամանակ նման այցի հետևանքները իրենց սպասել չէին տալիս և բավականին կոնկրետ տեսք էին ընդունում: Ընդ որում, այս դեպքում ախտորոշումը կարևոր չէր, այլ կարևոր էր այցելության փաստը: Իակ եթե արդեն դրված էր հոգեբուժական ախտորոշում…

Վատն այն է, որ քաղքենիական գիտակցությունը սկսում է կիսել մարդկանց՝ «առողջների» և «հոգեկան հիվանդների» (նույն բանը մինչև վերջերս անում էր նաև բժշկությունը) և հոգեթերապևտ կամ հոգեբան բառի հոգի արմատը վախեցնում է մարդկանց, հնարավորություն տալով մտածել, որ՝ «հո հոգեկան հիվանդ չենք, որ դիմենք հոգեբանի կամ հոգեթերապևտի»: Շարժվելով այս տրամաբանությամբ պետք է «գժերին» մեկուսացնել «նորմալներից»: Հենց հոգեկան նորմայի հասկացությունը բավականին ոչ ճշգրիտ է, իսկ հոգեկան հիվանդությունը «նորմալ» մարդու հասկացության մեջ առաջացնում է շատ կոնկրետ ասոցիացիաներ:

Իրականում հոգեկան պրոբլեմներ ունեցող մարդկանց միայն 5-7%-ն է հոգեկան լուրջ շեղումներով: Նրանցով զբաղվում է այսպես ասած «մեծ հոգեբուժությունը», իսկ մնացածները հասցնում են ապրել իրենց կյանքը բժշկության այդ բաժնի հետ չծանոթանալով: Մնացած 93-95%-ը «փոքր հոգեբուժության» քանակակազմն է՝ այսպես կոչված սահմանային վիճակներում գտնվող պացիենտները: Այդ վիճակների անունն է լեգիոն: Դա բազմապիսի նևրոզներն են, էմոցիոնալ սֆերայի բազմապիսի խանգարումները, հոգեկան տրավմաների, սովորույթների խանգարումների և այլնի հետևանքով ձևավորված վարքերը և այլն: Եվ ահա նայելով այս տեսանկյունից պարզվում է, որ «նորմալ» մարդկանց մի ահռելի բանակ կարիք ունի հոգեթերապևտի կամ հոգեբուժի օգնության:

Գոյություն ունի հոգեթերապիայի ավելի քան 200 ուղղություն, որոնք կարելի է դասել երկու դասի: Առաջինը՝ հոգեդինամիկան է կամ ինսայթ կողմնորոշված (այս խմբի մեջ է մտնում նաև պսիխոանալիզը), որը օգնում է պացիենտին հասնել ինսայթի (պայծառացման), փորփրելով հասնել պրոբլեմի պատճառներին, որոնք հաճախ արմատացած են լինում մանկությունում: Մյուս դասը՝ կոգնիտիվ (վարքային) թերապիան է, որը կոնկրետ հիմնվում է մարդու վարքի և մտքերի կոնկրետ փոփոխությունների վրա:

Սակայն եթե դեպրեսսիան այնքան ծանր է, որ աշխատանքում և այլ սֆերաներում առաջանում են պրոբլեմներ, ապա մարդու մոտ այլևս ոչ մի բանի համար ուժ չի մնում քան օժանդակող թերապիան: Թերապիայի այս ձևը շեշտ է դնում հենց իրեն, մարդուն օժանդակելու վրա, այլ ոչ թե զբաղվում է իրավիճակների փոփոխությամբ:

Կարո՞ղ է հոգեթերապիան լրիվ ապաքինել դեպրեսսիայից: Այս հարցի համար չկա միանշանակ պատասխան, և որպեսզի հասնենք հիվանդության պատճառներին, հաճախ բավականին մեծ ժամանակ է լինում անհրաժեշտ: Ինչպես նկատել է դեռևս Կ.Յունգը, շատ բան կախված է հաջողությունից: Հավանաբար, չհաշված շատ ծանր դեպքերը, հոգեթերապիան կարող է վերահսկել դեպրեսսիվ վիճակները: Նրանցից ազատվելու ամուր երաշխիքներ չկան:

Դեպրեսսիայի ժամանակ հոգեթերապևտիկ բալար տիպի սեանսները թվում են անիմաստ, կարծես թե ոչինչ չի փոխվում: Սովորաբար այդ հանդիպումների արդյունքը նկատելի է դառնում դեպրեսսիայից դուրս գալուց հետո: Բայց և այնպես, աջակցման զգացողությունը ոչ քիչ կարևորություն ունի: Կարևոր է արդեն այն փաստը, որ այն ժամանակ, երբ ամեն ինչը փլուզվող է և անմիտ, կա մեկը, ով գիտե, կամ գոնե ձև է անում, որ գիտե, թե ինչ անել և դրանով օգնում է դեռևս ձեռքում պահել հույսի թելը: Հոգեթերապիայի կուրսը կարող է ձգվել մի քանի շաբաթ, կամ էլ տարիներ: Ամեն ինչ կախված է հոգեթերապևտից, պացիենտից և կոնկրետ իրավիճակից: