Զեմմիֆոբիա (zemmiphobia) բառացի նշանակում է՝ վախ «մեծ հողափորից»: Բնականաբար հարց է առաջանում՝ ի՞նչ բան է «մեծ հողափորը»:
Կա կարծիք, որ «մեծ հողափորները» տկլոր առնետների ցեղատեսակի ներկայացուցիչներ են, որոնք իրենց պահում են խլուրդների պես և նման են նրանց: Նրանք ապրում են Աֆրիկայի որոշ մասերում և ունեն մեծ, ուռուցիկ առջևի ատամներ, որոնցով էլ նրանք թունելներ են փորում: Ասվում է, որ այս առնետները ապրում են հողի տակ՝ 80-ից 300 անդամ ունեցող ընտանիքներով: