ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԶԵՄՄԻՖՈԲԻԱ - ՎԱԽ ԱՌՆԵՏՆԵՐԻՑ, ԽԼՈՒՐԴՆԵՐԻՑ


Զեմմիֆոբիա (zemmiphobia) բառացի նշանակում է՝ վախ «մեծ հողափորից»: Բնականաբար հարց է առաջանում՝ ի՞նչ բան է «մեծ հողափորը»:

Կա կարծիք, որ «մեծ հողափորները» տկլոր առնետների ցեղատեսակի ներկայացուցիչներ են, որոնք իրենց պահում են խլուրդների պես և նման են նրանց: Նրանք ապրում են Աֆրիկայի որոշ մասերում և ունեն մեծ, ուռուցիկ առջևի ատամներ, որոնցով էլ նրանք թունելներ են փորում: Ասվում է, որ այս առնետները ապրում են հողի տակ՝ 80-ից 300 անդամ ունեցող ընտանիքներով:

ԼՅՈՒԹՐԱՖՈԲԻԱ - ՎԱԽ ՋՐԱՍԱՄՈՒՅՐՆԵՐԻՑ


Լյութրաֆոբիա (lutraphobia) - վախ ջրասամույրներից: Ջրասամույրը՝ փոքրիկ բարի արարած է: Ջրի մեջ, ջրասամույրի խաղը դիտելը, թե ինչպես է նա գլուխը ջրից դուրս հանում, կարող է շատ զվարճալի լինել: Համենայն դեպս, ինչ որ բան մարդկանց և ջրասամույրների մեջ չի ստացվում: Ջրասամույրները ունեն որոշակի վարքի մոդելներ, որոնք կարող են մարդկանց մոտ զզվանք առաջացնել: Եթե մարդը վախենում է ջրասամույրից, ապա դա նշանակում է, որ նա տառապում է լյութրաֆոբիայով:

Պարզվում է, որ այս փափկամազ արարածներից զգուշանալու լուրջ պատճառներ կան:

ԿԻՆՈՖՈԲԻԱ - ՎԱԽ ՇՆԵՐԻՑ, ԿԾՈՑՆԵՐԻՑ, ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆԻՑ


Կինոֆոբիա (հին հունարեն κυν - շուն և φόβος - վախ) - հոգեկան խանգարում, ֆոբիա (իռռացիոնալ վախ), որի առարկան հանդիսանում են շները: Հոգեբուժության պրակտիկայում, կինոֆոբիայի դասին է ընդունված դասել առանձին, կոպիտ ասած՝ ֆոբիաներ՝ վախը կծելուց (ադակտոֆոբիա) և կատաղությամբ վարակվելուց վախը (ռաբիեֆոբիան): Կինոֆոբիան, որպես օրենք արտահայտվում է մի ուրիշ հոգեկան խանգարման շրջանակներում՝ կարող է հանդիպել շիզոֆրենիայի ժամանակ (այս դեպքում հաճախ համակցվում է սենսոպատիաների, ալգիաների, իպոխոնդրիկ կառուցումների հետ), դեպրեսիայի ժամանակ և ավելի հաճախ նեվրոտիկ խանգարումների կառուցվածքում

ՕՖԻԴԻՈՖՈԲԻԱ, ՕՖԻՖՈԲԻԱ - ՎԱԽ ՕՁԵՐԻՑ


Օֆիդիոֆոբիան (Ophidiophobia) կամ Օֆիֆոբիան (ophiophobia)՝ կոնկրետ ֆոբիայի հատուկ տիպ է - իռացիոնալ վախ օձերից: Այս բառը առաջացել է հունարեն «ophis» (oφις) - օձ և «ֆոբիա» (φοβία) - վախ բառերից: Օձերից վախը հանդիսանում է ավելի ընդհանուր ֆոբիայի՝ հերպետոֆոբիայի (herpetophobia) ենթաբաժին, ինչը նշանակում է վախ սողուններից:

Այս ֆոբիայի ախտորոշման ժամանակ, սկզբից պետք է առանձնացնել այն մարդկանց, ովքեր չեն սիրում օձերին, զգուշանում են դրանց թույնից և նրանցից բխող վտանգներից իրականության սահմաններում: