ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
ԼՅՈՒԹՐԱՖՈԲԻԱ - ՎԱԽ ՋՐԱՍԱՄՈՒՅՐՆԵՐԻՑ

Լյութրաֆոբիա (lutraphobia) - վախ ջրասամույրներից: Ջրասամույրը՝ փոքրիկ բարի արարած է: Ջրի մեջ, ջրասամույրի խաղը դիտելը, թե ինչպես է նա գլուխը ջրից դուրս հանում, կարող է շատ զվարճալի լինել: Համենայն դեպս, ինչ որ բան մարդկանց և ջրասամույրների մեջ չի ստացվում: Ջրասամույրները ունեն որոշակի վարքի մոդելներ, որոնք կարող են մարդկանց մոտ զզվանք առաջացնել: Եթե մարդը վախենում է ջրասամույրից, ապա դա նշանակում է, որ նա տառապում է լյութրաֆոբիայով:

Պարզվում է, որ այս փափկամազ արարածներից զգուշանալու լուրջ պատճառներ կան:

Նրանք կարող են անվնաս և բարի տեսք ունենալ, սակայն կան որոշակի ֆիզիոլոգիական պահեր, որոնք վանում են մարդկանց:

Նրանք հեղուկ են արտանետում, որը զզվելի հոտ ունի: Այս կենդանիները դրանով նշում են իրենց տարածքը, և այդ հեղուկի մուշկահոտը, սովորաբար չի գնահատվում մարդկանց կողմից:

Ջրասամույրները, դրա հետ մեկտեղ ունեն սուր ատամներ և առանց տատանվելու օգտագործում են դրանք իրենց ինքնապաշտպանության նպատակով: Ջրասամույրի կծածը կարող է իրական տրավմա հասցնել: Ինչպես և մյուս կենդանիները, ջրասամույրները նույնպես պետք է որսան ուրիշ կենդանիներ, որպեսզի գոյատևեն: Չնայած, որ նրանք փափուկ են և ուրախ, սակայն իրենց բնույթով հանդիսանում են գիշատիչ:

Ջրասամույրները գիշերային կյանք են վարում: Նրանք պատկանում են կզաքիսների ընտանիքին: Դրանից է, որ նրանք խելացի են և ուրախ, սակայն նաև շատ ագրեսիվ վտանգի դեպքում: Եթե ինչ-որ բան բարկացնում է ջրասամույրին, երբ նա ջրի մեջ է, նա սկսում է վախից ֆշշացնել և կծոտել:

Քսաներորդ դարի սկզբում, ջրասամույրի հաստ և փափուկ մորթին՝ բարձր գին ուներ: Հենց այդ պատճառով էլ նրան որսում էին և մեծ քանակով ոչնչացրեցին: 1911 թվականին, ջրասամույրների որսը հայտարարվեց օրենքից դուրս, որովհետև այս տեսակը կանգնած էր ոչնչացման սահմանին:

Լյութրաֆոբիայով տառապողը հազիվ թե լողա այն գետերում կամ այլ ջրամբարներում, որտեղ ջրասամույրներ են ապրում: Նրան ավելի հարմար կլինի արհեստական լողավազաններում: Նա կսկսի զգուշանալ մութ ջրերից՝ գիշեր ժամանակ: Նա կսկսի նաև խուսափել ջրասամույրներով ակվարիումներից:

Ջրասամույրի տեսքը այդ մարդկանց մոտ տագնապ և վախ է առաջացնում: Նրանց համար սարսափելի են ջրասամույրների սուր ատամների տեսքը և նրանք սարսափելի վախենում են դրանց կծոցից: Այս կենդանիների արձակած ձայները, հոտը և նրանց արտաքին տեսքը զզվելի է լյութրաֆոբների համար: Ջրասամույրի հանդիպելուց նա կարող է սրտխառնոց, գլխապտույտ և դատապարտվածության զգացում ունենալ:

Լյութրաֆոբիայից ազատվելու միակ և արդյունավետ տարբերակը՝ հոգեթերապիայի համակցումն է դեղօրայքային բուժման հետ: Իրեն հասկացող մարդու հետ անց կացրած զրույցը, որում նա պատմում է իր վախերի մասին, թույլ է տալիս հանել լարվածությունը: Լյութրաֆոբիայի բուժման մեջ առանձնահատուկ արդյունավետ է հիպնոթերապիաի և նեյրոլինգվիստիկ ծրագրավորման տեխնիկաները: