Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Միզոֆոբիա - վախ կեղտոտվելուց, աղբից, վարակվելուց

Միզոֆոբիա (հուն. mysos — կեղտ, ախտոտում, պղծում + ֆոբիա — վախ, անգլ. mysophobia, misophobia) — կպչուն վախ ախտոտվելուց կամ վարակվելուց, շրջակա միջավայրի առարկաներից մեկուսանալու ձգտում:

Հայտնի է նաև ինչպես գերմոֆոբիա (անգլերեն germ — միկրոբ բառից) — վախ միկրոբներից, քանի որ հաճախ առարկաների հետ շփվելու վախի պատճառ է հանդիսանում սեփական ձեռքերի վրա միկրոբներ վերցնելու վախը (պետք չէ խառնել գերմանոֆոբիայի հետ): Ուրիշ անվանումներն են՝ բացիլլոֆոբիա, բակտերիոֆոբիա, և ռուպոֆոբիա (հունարեն rhypos - կեղտ):

Անձին ով ունի այսպիսի վախ անվանում են միզոֆոբ:

Մարդկանցից շատերը հոյակապ հասկանում են, որ կան՝ օգտակար միկրոօրգանիզմներ - բակտերիաներ, որոնք մեզ օգնում են մարսողության գործընթացում, և վնասակար - գրիպի և սալմոնելլյոզի վիրուսներ, աղիքային ինֆեկցիաներ: Միզոֆոբը գերագնահատում է միկրոօրգանիզմների բացասական ազդեցության ռիսկը, համարելով, որ նրանց կամայական պոտենցիալ ազդեցություն վտանգավոր է և սպառնում է կյանքին:

Միզոֆոբիան լայն տարածում ունի ԱՄՆ-ում: Որոշ փորձագետներ կապում են, այս հիվանդությունով հիվանդացողների քանակի աճը, ավելի մեծ տարածում գտնող աշխարհի այնպիսի ընկալման հետ, որ երկիրը ապրելու համար վտանգավոր և անհսկելի մի տեղ է: Միզոֆոբիայի տարածման գործընթացում, լուրջ ազդեցություն ունեն նաև ԶԼՄ-ները և այնպիսի առարկաների լայնածավալ արտադրությունը, ինչպիսիք են՝ մթերքների դեզինֆեկցիայի և հիգիենայի միջոցները, մետրոյի համար արտադրված պորտատիվ գոտիները և միանգամյա օգտագործման նստատեղերը:

Միզոֆոբիան հանդիսանում է օբսսեսիվ-կոնվուլսիվ և տագնապային համախտանիշերի տարածված ախտանիշ, որոնք բերում են անցանկալի մտքերի և ստիպված գործողությունների: Միզոֆոբիան կարող է նաև կապված լինել իպոխոնդրիայի՝ ինչ-որ հիվանդությամբ վարակվելու ուժեղ վախի հետ: Միայն որոշ առանձին դեպքերում է, որ կարելի է քննարկել միզոֆոբիան որպես առանձին ֆոբիայի ձև:

Միզոֆոբիան, ինչպես կարող է զարգանալ որպես տրավմատիկ իրադարձության անձնական փորձի հետևանք՝ միկրոօրգանիզմների կամ կեղտի նկատմամբ սուր բացասական էմոցիոնալ հակազդում, այնպես էլ նմանատիպ իրավիճակի առաջացրած հետևանք, որը տեղի է ունեցել ինչ-որ մեկի հետ, ում հիվանդը շատ լավ ճանաչում է: Միզոֆոբիան կարող է առաջանալ նաև այնպիսի անվնաս իրավիճակների հետևանքով, ինչպիսիք են ֆիլմերում կամ հեռուստահաղորդումներում բեմադրված դրվագները: Այս խանգարումը ունեցող մարդկանց մոտ կարող են արդեն լինել հուզումների համար առկա ձգտումներ և հավանական է, որ նրանց ընտանիներում առկա են տագնապը և դեպրեսիան: Որոշ հոգեբաններ համարում են, որ քաներորդ դարի վերջում, միզոֆոբիայի նկատելի բարձր աճը կապված է այնպիսի հիվանդության հետ կապված լուրջ անհանգստության հետ, ինչպիսին է ՁԻԱՀ-ը:

Միզոֆոբիայի նոպայի ժամանակ հիվանդներն ունենում են շնչարգելություն, սրտխառնոց, սրտխփոց և իրավիճակի վրա հսկողությունը կորցնելու վախ: Երբեմն նույնիսկ մարդը իրեն սկսում է հիվանդ զգալ և դողում է: Միզոֆոբը սկսում է ծուսափել այն իրավիճակներից, որտեղ նա կարող է ենթարկվել միկրոօրգանիզմների ազդեցությանը:

Միզոֆոբիան կարող է բերել հետևյալ անիմաստ կպչուն գործողությունների և վարքագծի՝

  • չափից ավելի հաճախ լվացվել, օրինակ՝ ձեռքերի կրկնակի լվալը (ի միջի այլոց, այս գործողությունը մարդուն դարձնում է ավելի ընկալունակ վարակների նկատմամբ),
  • այնպիսի, ոչ մաքուր համարվող տեղերից և գործողություններից խուսափում, ինչպիսին են՝ հասարակական զուգարանները և լողարանները,
  • ընդհանուրից, անձնական իրերի առանձնացնացում, ներառյալ սպասքը և անձնական ուտելիքները,
  • մարդկանց խմբի կամ կենդանիների հետ կապված սոցիալական իրավիճակներից խուսափում:

Միզոֆոբիան սահմանափակում է մարդու շփումը և ազդում նրա կյանքի որակի վրա: Միզոֆոբը կարող է նույնիսկ հրաժարվել ձեռքսեղմումից կամ դռան բռնակներին ուղղակիորեն դիպչելուց: Որոշ հիվանդներ, որպեսզի խուսափեն լարող իրավիճակներից, գնում են ծայրահեղ միջոցների՝ իրենց լիարժեք կտրում են միջավայրից:

Միզոֆոբիան առաջին անգամ նկարագրվել է 1879 թվականին, Ուիլյամ Հեմմոնդի կողմից, երբ նա նկարագրում էր մի կպչուն վիճակի համախտանիշ, որը արտահայտվում էր դիտարկվողի մշտական ձեռքերի լվացումով: Նա այն տեսության հետնորդներից է, որ միզոֆոբիան՝ կպչունության խանգարում է: Այո, դա իսկապես այդպես է, իրականում շատ հեշտ է շփոթել միզոֆոբիան ձեռքերը հաճախ լվանալու կպչուն գործողությունների հետ, սակայն կարևոր է հիշել, որ միզոֆոբիայի և օբսսեսիվ-կոնվուլսիվ խանգարումների ժամանակ, ձեռքերը լվանալու պատճառները տարբեր են: Միզոֆոբը, իր ձեռքերը լվանում է վարակվելու վախից, իսկ կպչունություն ունեցող հիվանդները դա անում են, որովհետև զգում են, որ դրանով կարգ ու կանոն են պահում իրենց կյանքում:

Դեռ երկար ժամանակ միզոֆոբիա էին համարում մշտապես ձեռքերը լավնալու կպչուն վիճակները: Սակայն ամերիկյան հոգեբան Հարրի Ստեկ Սալլիվանը նշեց, որ չնայած, որ կեղտի նկատմամբ եղած վախը ընկած է այս համախտանիշի արտահայտման հիմքում, այդ պահին մարդը մտածում է ոչ թե միկրոբների մասին, այլ միայն այն բանի, որ "իր ձեռքերը պետք է լվացված լինեն":

Միզոֆոբիան կարող է ունենալ լուրջ սոցիալական հետևանքներ: Բացի այս ամենից, շրջապատող մարդիք, սովորաբար դժվար են հասկանում միզոֆոբին, և նրա մասին մտածում են, ինչպես պարանոիկի կամ թշնամաբար տրամադրվածություն ունեցող մարդու, որն էլ բերում է նրանց օտարացմանը և մեկուսացմանը:

Միզոֆոբիայի բուժման ամենակայուն և համեմատաբար էֆֆեկտիվ մեթոդները, դա այն մեթոդներն են, որը օգտագործում են օբսսեսիվ-կոնվուլսիվ խանգարումների և այլ տիպի ֆոբիաների բուժման ժամանակ: Դրանցից ամենաէֆֆեկտիվը, տվյալ դեպքում, հանդիսանում է կոգնիտիվ-վարքային թերապիան: Այս թերապիայի իմաստը կայանում է նրանում, որ մարդը սովորում է հաղթահարել իր վախը՝ թերապևտը հիվանդին տանում է կեղտի այնպիսի ինտենսիվ ազդեցությունների միջով, ինչպիսին են աղբին ձեռք տալը կամ հիվանդանոցում, հիվանդներին ձեռքով բարևելը: Բուժման այս ձևը բացահայտ արդյունավետ է և ճիշտ կազմակերպման դեպքում, աշխատում է արդեն մի քանի ամսից:

Եվս մի արդյունավետ բուժման տարբերակ է հանդիսանում դեօրայքային բուժումը: Սովորաբար դա արվում է SSRI հակադեպրեսանտների միջոցով, ինչպիսիք են Պաքսիլը, Պրոզակը կամ Զոլոֆտը: Դեղօրայքը, չքնաղ լրացում է հանդիսանում կոգնիտիվ-վարքային թերապիայի համար և դարձնում է այս թերապիան ավելի հեշտ: Սակայն դեղօրայքը ունենում է անցանկալի կողմնակի էֆֆեկտներ և դեղօրայքային բուժումը հաստատուն չէ:

Միզոֆոբիայի արտահայտումը ցուցադրված է "Ավելի լավ չի լինում" ամերիկյան ֆիլմում, որի մեջ, Ջեկ Նիկոլսոնի գլխավոր հերոսը անընդհատ լվանում էր իր ձեռքերը, ընդ որում ամեն օճառի կտորը օգտագործելով միայն մեկ անգամ:

Որոշ հայտնի մարդիք տառապել և տառապում են այս խանգարումով: Նրանցից են՝ Նիկոլա Տեսլան, Հովարդ Խյուզը, Ջոան Քրոուֆորդը, Դոնալդ Տրամփը, Քեմերոն Դիասը, Մայքլ Ջեքսոնը, Հոուի Մէնդելը:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты