Վերմինոֆոբիա (լատ. vermis — որդ և այլն, հուն. φόβος — վախ) — վախ ինչ-որ հիվանդությունով հիվանդանալուց, միկրոօրգանիզմներից, բակտերիաներից, միկրոբներից, որդերից, միջատներից:
Մարդկանցից շատերի համար այդ ամենը հանդիսանում են ուղղակի կյանքի փաստեր և նրանք իհարկե, զգուշանում են այդ ամենից, բայց դրան պարանոիդալ կերպով չեն վերաբերվում: Մյուսների կարծիքով՝ միկրոբները, իրենցից մշտական վտանգ են ներկայացնում,
իսկ եթե նրանց մոտ ինչ-որ մեկը հազա կամ փռշտա, ապա դա բավարար է, որ դա նրանց մոտ ծայրահեղ տագնապ առաջացնի: Վերմինոֆոբիան բնութագրվում է միկրոբների մասնին նույնիսկ մտածելուց, ծայրահեղ տագնապի և պանիկայի զգացողություններով:
Վերմինոֆոբիայով տառապող մարդկանց համար, հասարակական տրանսպորտը և զուգարանները՝ կարող են լուրջ անհանգստության առիթներ հանդիսանալ:
Մնացած բոլոր սպեցիֆիկ ֆոբիաների նման, վերմինոֆոբիան, որպես օրենք, լինում է անցյալի տրավմատիկ փորձի հետևանք: Վերմինոֆոբիաի համար առիթ կարող են հանդիսանալ մանկական տարիքում տարած լուրջ ինֆեկցիոն հիվանդությունները, նույն տարիքում, նույն պարագայի նկատմամբ, մոր ցուցաբերած պարանոիդալ վերաբերմունքը և այլն: Վերմինոֆոբիաի առաջացման գործընթացում քիչ դեր չեն խաղում մասսայական լրատվամիջոցները, որոնք հաճախ մանրակրկիտ լուսաբանում են ամենատարբեր էպիդեմիաներ (թռչնագրիպ, խոզի գրիպ), ինֆորմացիան համեմելով չափից դուրս էմոցիոնալությամբ և վախեցնելով մարդկանց մահացու վտանգով:
Վերմինոֆոբիաի ախտանիշները նույնն են, ինչ մնացած բոլոր ֆոբիաների մոտ, մի տարբերությամբ՝ շատ հիվանդներ, ովքեր տառապում են վերմինոֆոբիայով, կամ արդեն ունեն, կամ էլ նրանց մոտ ընթացքում զարգանում է օբսսեսիվ-կոնվուլսիվ խանգարում:
Այս ֆոբիան հաճախ շահարկում են լվացման միջոցներ, փոշեկուլներ և մարմնի խնամքի միջոցներ արտադրողները՝ առաջարկելով հակամիկրոբային արտադրանք, որը, նրանց պնդմամբ, սպանում է բոլոր, կամ պրակտիկորեն բոլոր միկրոբներին: Իրականում, այդ միջոցները սպանում են միայն միկրոօրգանիզմների մի մասին, որոնք սովորաբար, նորմալ գործող իմունային համակարգով առողջ մարդու համար վտանգ չեն ներկայացնում: Մնում են ամենակայուն և կենսունակ միկրոօրգանիզմները, որոնց հետ պայքարելը շատ ավելի բարդ է: Եվ հետո՝ միկրոբների բացակայության դեպքում, ստերիլ միջավայրում, մարդու իմունային համակարգը հետզհետե դադարում է կատարել իր ֆունկցիաները, քանի որ չկա այն պարագան, որի հետ պետք է պայքարել: Արդյունքում նա թուլանում է և մարդը ձեռք է բերում յուրահատուկ ընկալունակություն, տարբեր տիպի վարակների նկատմամբ:
Այս առիթով եղած պարանոյան հասել է այն մակարդակին, որ վերջերս համացանցում տեղադրված էր հետևյալ բնույթի մի գովազդ՝ «UVKB50» - ստեղնաշար, վերմինոֆոբիայով տառապողների համար: Ամեն ինչ ունի իր երկու կողմերը՝ սև և սպիտակ կամ լավ և վատ: Նույն ձևով էլ, երկու կողմ ունի գրասենյակների համար ստեղծված UVKB50 նոր ստեղնաշարը: Լավ կողմը՝ ստեղնաշարը կարողանում է ոչնչացնել 99,99% հիվանդաբեր բակտերիաներին, 50 վատտ հզորությամբ ուլտրամանուշակագույն լամպերի օգնությամբ, երբ ստեղնաշարը հավաքվում է իր իրանի մեջ, որի վրա կարելի է նույնիսկ դնել համակարգչի մոնիտորը: Վատ կողմը՝ նա չի կարողանում ֆիզիկապես մաքրել կեղտը ստեղներից: Արժե շատ թանկ:
Ժամանակակիցների հուշերով, Մայակովսկու մոտ արտահայտված վերմինոֆոբիա է եղել: Դռների բռնիչներին նա ջանում էր դիպչել միայն թաշկինակով: Նրա հայրը, ժամանակին մահացել էր արյան վարակից:
Այս ֆոբիայն բուժման մեջ բավական էֆեկտիվ են կոգնիտիվ-վարքային թերապիան, ՆԼԾ-ն և բիհեվորիստական թերապիան: Այս մեթոդները էմպիրիկ ձևով ապացուցել են իրենց արդյունավետությունը վերմինոֆոբիայի բուժման մեջ: