ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԿԼԵՊՏՈՄԱՆԻԱ

Կլեպտոմանիա նշանակում է կիրք դեպի մանր գողությունները (հուն. κλέπτειν - գողանալ), բայց ոչ թե սովորական, արհեստավարժ գողի իմաստով, այլ հիվանդագին ձգտման: Այս տերմինը առաջացել է XIX դարի սկզբներում, երբ ֆրանսիական հոգեբուժական դպրոցը զարգացնում էր այսպես կոչված մոնոմոլուցքների մասին տեսակետը, որի կողմնակիցները համարում էին, որ հոգեկան հիվանդություն կարող է կայանալ սպանության, ինքնասպանության, հրդեհելու և այլ ձևի հիվանդագին հակումներով առանց որևե ուրիշ խանգարման երևույթների:

Այս տեսանկյունից նայելով, կլեպտոմանիան քննարկվում էր որպես գողության հակումով բնութագրվող մոնոմանիա:

Կլեպտոմանիայի դեպքում հիվանդը ստիպված է իրեր գողանալ նույնիսկ այն դեպքում, եթե դրանք նրան պետք չեն: Ձեռքերն իրենք իրենց են վերցնում այդ ամենը՝ թղթի ամրակներից սկսած վերջացրած զուգարանի թղթի փաթեթով, հյուրանոցի հողաթափերով կամ նույնիսկ դռան բռնակներով: Կլեպտոմանիայով ավելի հաճախ տառապում են կանայք: Գիտնականները համարում են, որ պատճառը՝ ուղեղի գորշ նյութում առկա միներալների դիսբալանսն է: Այս հիվանդությունը բավական հայտնի է, և դրանից ելնելով, շատերը թաքնվելով դրա տակ, փորձում են արդարացնել իրենց տարրական ժլատությունը:

Մոնոմանիաների մասին տեսությունը, վաղուց մոռացված է հոգեբույժների կողմից, սակայն կլեպտոմանիայի մասին հետաքրքրությունը պահպանվում է մինչ օրերս: Հաճախ պատահում է, որ հասարակության մեջ լավ դիրք գրավող, բավական միջոցներ և ազնիվ համբավ ունեցող սուբյեկտը, բռնվում է այնպիսի փոքրարժեք իրերի գողության մեջ, որ միանգամից անհավանական են թվում հանցագործ նպատակները: Բայց միևնույն ժամանակ այդ գողությունները տեղի են ունենում այնպես, որ հնարավոր չէ չնկատել անպատիժ և աննկատ ուրիշի ունեցվածքի զավթման պրոցեսի ձգտումը: Ինչքան էլ այս գործընթացները հանելուկային լինեն, նրանց հնարավոր չէ բացատրել կլեպտոմանիայի մասին հին հասկացություններով: Դեպքերից շատերում, սուբյեկտը հոգեկան հիվանդ է լինում: Ավելի կոնկրետ, այսպիսի գողությունների ունակ են լինում այսպես կոչված պարալիտիկները, այսինքն հոգեկան աճող պարալիչով տառապողները: Այս հիվանդությունն այնքան ինքնատիպ է ձգվում, որ հաճախ նրա սկզբնական շրջանը, երբ մտավոր ունակությունների խաթարումը շրջապատի համար դեռ բոլորովին աննկատ է, իսկ ինտելլեկտի և բարոյականության հիվանդագին անկումը արդեն ակնհայտ, ամիսներ է ձգվում: Այդ ժամանակ տպավորություն է ստեղծվում, որ անձը, բացի իր գողանալու կրքից, ուրիշ ոչ մի բանով չի տարբերվում առողջ մարդուց: Իրականում այդ անիմաստ գողությունները հանդիսանում են՝ ուղեղի օրգանական խաթարման հետևանքով անձի խորքային փոփոխման պատահական արտահայտում, որը որոշ ժամանակ անց, բերում է բոլորի համար ակնհայտ խանգարման: Որոշ դեպքերում, այդպիսի գողությունների հեղինակները լինում են էպիլեպտիկներ, որոնք ունենում են գիտակցության էպիզոդիկ մթագնում, որի ժամանակ էլ ստերեոտիպով կրկնում են միանման գործողություններ: Սակայն պարոքսիզմներից դուրս ընկած շրջանում, նրանք հոգեկան հիվանդության ոչ մի նախանշաններ չեն ունենում: Մյուս խումբը, դա մարդիկ են, ովքեր ունեն թուլամտության ոչ մեծ աստիճան և այդ պատճառով, մակերեսային ծանոթության ժամանակ չեն թողնում պաթոլոգիկ սուբյեկտների տպավորություն: Նրանք հեշտությամբ տրվում են իրենց դուր եկած «ուրիշն պատկանող իրի սեփականացման» իմպուլսին, որովհետև այդ արարքի նշանակության իրենց պատկերացումը, չի կրում իր մեջ բավարար զսպող ուժ: Նույնը վերաբերվում է նաև իսթերիային, որով տառապողներին բնորոշ է չափից դուրս իմպուլսիվություն և զսպող ֆունկցիաների թուլացում: Եվ վերջապես, կանացի օրգանիզմի որոշ ֆիզիոլոգիական վիճակներ, ինչպիսին են՝ մենստրուացիոն շրջանը, հղիությունը, երբեմն զուգակցվում են անսովոր ձգտումների արտահայտումով և հոգեկան կյանքի հավասարակշռության խանգարմամբ, որի շնորհիվ նրանք, չնայած ունեցած պարզ գիտակցության և մտավոր ունակությունների պահպանվածության, կարող են հոգեկան հիվանդի արարքին համարժեք արարք կատարել, այդ թվում և կլեպտոմանիա հիշեցնող գողություններ:

Դատա-բժշկական հետքննության ժամանակ, կլեպտոմանիայի մասին կարելի է խոսել միայն ինդիվիդումի, գողության ժամանակ ունեցած պաթոլոգիական պահերը պարզելու համար, որոնք ակնհայտ խանգարման նախանշաններ չեն հանդիսանում, սակայն առիթ են հանդիսանում ենթադրելու ոչ նորմալ հոգեկան վիճակի մասին: Այս դեպքերում, էքսպերտի խնդիրը հենց կայանում է բազմակողմանի հետազոտությունների միջոցով այդ վիճակի ճիշտ ախտորոշման մեջ: Մենք հասկացանք, որ այս անոմալիայի նախապայմանները բազմազան են, և որ որպես առանձին հիվանդություն կլեպտոմանիայի մասին խոսելը՝ անիմաստ: