ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՉԵՄ ԿԱՐՈՂ ՆԵՐԵԼ ՄՈՐՍ...

Հարց՝

Բարև Ձեզ հարգելի բժիշկ։ Իմ անունն է X։ Ապրում եմ Y քաղաքում։ Որոշել եմ դիմել վիրտուալ խորհրդատվության, որովհետև թվում է թե դա ավելի լավ կպահպանի գաղտնիությունը և միևնույն ժամանակ կստանամ որակով մասնագետի խորհուրդ։ Ես 21 տարեկան եմ։ Ապրում եմ քաղաքացիական ամուսնությամբ արդեն 2 տարի։ Երեխաներ չկան։

 

Կարճ իմ բնավորության մասին՝ բարի, հուսալի, նպատակասլաց, մի քիչ միամիտ և շատ վստահող (ինչը բացասական եմ գնահատում, որովհետև մարդիք հաճախ օգտվում են դրանից)։ Կենսուրախ եմ, թեթև եմ, լավ հումորի զգացում ունեմ, էմոցիոնալ եմ, տրամադրությունս կարող արագ փոխվել (ինձ շատ հեշտ կարելի է նեղացնել, սակայն նույնքան հեշտ է ինձ հետ ընկերանալը)։ Նեղացկոտ եմ (երբեմն չափից դուրս, որը ինքս էլ եմ հասկանում)։ Երբեմն կտրուկ եմ լինում, սակայն երբեք չեմ վիրավորի մտերիմ մարդու։ Միշտ պաշտպանում եմ իմ տեսակետը, և ինձ շատ դժվար է հակառակը համոզելը։ Կախված չեմ ուրիշի կարծիքից՝ հենվում եմ միայն ինձ և իմ ուժերի վրա, սակայն մտերիմներիս անկեղծ օգնությունից չեմ հրաժարվում։ Հա մեկ էլ մի քիչ «երեխա» եմ, ինչպես ասում է ընկերս։ Խելացի եմ։ Դավաճանությունը չեմ ներում։

Ինքս ինձ վերաբերվում եմ հարգանքով և սիրով։ Գնահատում եմ իմ մեջ այն բոլոր դրական և լավ գծերը, որոնք ունեմ, իսկ բացասականները փորձում եմ ուղղել։ Ես ունեմ արժանապատվության զգացում։ Թույլ չեմ տա, որ ինձ նեղացնեն։ Կյանքում ես ուժեղ մարդ եմ։ Ինչպե՞ս են ընկալում ուրիշները։ Կարող եմ այսպես ասել՝ բազում նախանձողներ ունեմ, հատկապես աղջիկների մեջ, սակայն ես դրան շատ հանգիստ է նայում՝ եթե նախանձում են, ուրեմն ես նրանցից լավն եմ, և դա բարձրացնում է իմ ինքնագնահատականը։ Ես շատ ընկերներ չունեմ, ավլի շատ ծանոթներ։ Քանի որ «ընկեր» բառը ինձ համար մի քիչ ավելի շատ բան է նշանակում, քան այն, որ միասին ժամանակ անց կացնելը և զավզակություն անելը։ Այդ պատճառով էլ ընկերներիս կարելի է հաշվել մեկ ձեռքի մատերի վրա։ Սակայն կոմպանիայում ինձ բոլորը սիրում են։

Ես չգիտեմ, թե ինչպես վերաբերվեմ սեփական մորս՝ ներեմ և մոռանամ բոլոր նեղացածություններս թե թաքցնեմ իմ մեջ թաքնված խոր նեղվածությունը։ Հուշեք ինձ խնդրում եմ։ Ամեն ինչ հերթով հիմա կբացատրեմ։ Ես մեծացել եմ առանց հոր՝ նա մահացավ երբ ես 2 և կես տարեկան էի։ Մեծ քույրս ինձանից մեծ է 6 տարով։ Մանկությունս դժվար է անվանել երջանիկ՝ ամենաէժան բաները, ոչ մի դելիկատեսներ (բնականաբար ի նկատի ունեմ հասարակ կոնֆետները)։ Չնայած, որ ես պահանջկոտ երեխա չեմ եղել, միևնույն է կուզենայի ունենալ այնպիսի հագուստ, ինչպիսին հագնում էին շատերը։ Չնայած, որ այն ժամանակ ընտանիքներից շատերը հարուստ չէին, մեր ընտանիքում գումարվել էր այն, որ կերակրողը մահացել էր, և աշխատում էր միայն մայրս, իսկ մենք փոքրիկ թոշակ էինք ստանում։ Ընդհանուր առմամբ բանը նույնիսկ դրանում չէ, ուղղակի մայրս շատ ագրեսսիվ և բռնկուն անձնավորություն էր՝ նա սարսափլի ծեծում էր ավագ քրոջս, երբ նա անբավարար գնահատական էր բերում դպրոցից, կամ ուղղակի խաբում էր իր վատ գանահատականների հետ կապված՝ վախենալով հերթական ծեծից։ Ինձ մայրս չէր ծեծում՝ ի երջանկություն ինձ ես լավ էի սովորում, իսկ քույրս դժվարանում էր կոնկրետ գիտություններում, իսկ այ հումանիտարներում, նա վարպետ էր, սակայն մայրս երևում է դա չէր գնահատում։ Ես միշտ սարսափով էի ականատես լինում նրան թե ինչպես է նա քրոջս խփում, պոկում մազերը՝ այդ ժամանակ ես լաց էի լինում, ես անչափ խղճում էի քրոջս։ Մայրս միշտ խայտառակ էր անում մեզ մեր ընկերների մոտ՝ հայհոյում էր վերջին խոսքերով։ Նույնիսկ երբ ես մեծացա, վախենում էի ընկերոջս տուն հրավիրել՝ նա կարող էր նրա ներկայությամբ հայհոյել ինձ, գոռալ իմ վրա և նույնիսկ ականջս քաշել։ Դա խայտառակություն էր։ Լինում էր, որ ատում էի նրան։ Հետո ինքս ինձ ասում էի, որ հորս մահվան պատճառով է նա յադքան նյարդային։ Սակայն հիմա հասկանում եմ, որ դա այդպես չէ։ Մարդը, որն սիրում է իր երեխաներին, երբեք չի ստորացնի, վիրավորի նրանց և առավել ևս ֆիզիկական ուժ չի գործադրի նրանց նկատմամբ։ Մի անգամ, բարկացած վիճակում, մայրս անիծեց մեզ։ Այդ բառերից հետո ես ինձ շատ վատ էի զգում։ Ինչքան պետք է չար լինել և ատել մեզ, որ նման բան ասել, չնայած որ մենք միշտ նրան օգնել ենք։ Քույրս նստում էր իմ հետ և հետևում էր ինձ երբ ես փոքր էի։ Երբ ես 7 տարեկան էի, մայրս սկսեց ապրել ուրիշ տղամարդու հետ։ Նա մեզ չէր սիրում, հաճախ ձեռք էր առնում, չնայած որ լինում էր նաև հակառակը՝ օգնում էր դասերներս պատրաստենք, ճաշ էր պատրաստում։ Այս հարցում էլ էր մայրս մեղավոր՝ արդուկում էր նրա գլուխը կապված նրա երեխաների հետ, վատ էր խոսում նրանց մասին (աղջկա և որդու մասին, ովքեր ապրում էին նրա նախքին կնոջ հետ, ով խմիչքի նկատմամբ սեր ուներ)։ Շուտով խորթ հայրս սկսեց ռեգուլյար խմել, սկանդալներ էր սարքում, մի քանի անգամ նույնիսկ խփել է մորս։ Աշխատանքի պատրվակով նա Մոսկվա էր գնում, լավ էր վաստակում, սակայն ծախսում էր միայն հեռուստացույցների և այլ սարքավորումների վրա։ Իսկ մենք ինչպես կաինք անորակ հագուստով, այնպես էլ մնացինք։ Կարևորը նա է, որ մայրս միայն խոսքերով էր ասում, որ նա գծուծ է, փողերը թաքցնում է, իր երեխաներին ավելի շատ է անում, իսկ մեզ՝ ոչինչ, սակայն շարունակում էր նրա հետ ապրել։ Հետո ավելի վատ դառավ՝ խորթ հայրս, ամեն Մոսկվայից վերադառնալուց մի ամբողջ շաբաթ խմում էր, իսկ ես ամեն գիշեր աղոթում էի, որ կենդանի մնամ և լաց էի լինում։ Մայրս շատ լավ էլ տեսնում էր իմ մանկական ապրումները և վախերը (քույրս այն ժամանակ, մորս ճնշման տակ, մեկնել էր ուրիշ քաղաք, տեխնիկումում սովորելու, ես նրա համար ուրախ էի՝ գոնե փախավ այս դժոխքից)։ Մի քանի անգամ մայրս վռնդեց նրան տնից՝ նա մինչև վերջին ասեղը հավաքում էր բոլոր իրերը և մենք զրկվում էինք շատ բաներից, այդ թվում նաև հեռուստացույցից (մեր հինը նա դեն էր նետել, իսկ իր նորը՝ վերցնում էր հետը)։ Հետո մայրս նրան ներում էր, և նա նորից վերադառնում էր «ընտանիք»։ Այսպիսի «գնալ-գալեր» շատ եղան։ Չնայած, որ ես խնդրում էի մորս, որ նա այլևս չգա, ասելով, որ մեզ պետք չեն նրա հեռուստացույցները, ես վախենում էի և ամաչում (նա մի քանի անգամ հարբած մեր դպրոց էր եկել՝ դա այնպիսի խայտառակություն էր ընկերներիս առաջ, որ խոսքերով նկարագրելն անհնար է), սակայն նա պատասխանից խուսափում էր, իսկ խորթ հայրս վերադառնում էր։ Նրա համար կարևոր չէին իմ տանջանքները և վախերը։ Իսկ պատմությունը կրկնվում էր, սակայն շուտով խորթ հայրս վերջապես երկար ժամանակով հեռացավ մեզանից և վերջապես մահացավ լյարդի ցիռոզից։ Ես նրան շատ էի խղճում, չնայած նա մեզ նեղացնում էր, սակայն ես գիտեի, որ նրա խմելու մեջ մայրս ունի իր մեղքի առյուծի բաժինը։ Ես ավարտեցի դպրոցս և ընդունվեցի համալսարան ուրիշ քաղաքում, իսկ մայրս մենակ մնաց՝ նա նույնիսկ լաց չեղավ, թե ինչ է անելու հիմա մենակ։ Ես նրան խղճում էի, սակայն նաև ուրախ էի, որ վերջապես ձերբազատվեցի այդ սարսափից։ Բազում նոր ընկերներ ձեռք բերեցի, և սկսեցի մոռանալ այդ սարսափելի տարիների մասին։ Իսկ մայրս մեզ հյուր էր գալիս։ Նա նույնիսկ մի քիչ բարի էր դառել՝ միգուցե զգում էր, որ եթե շարունակի իրեն նախքինի պես պահել, ապա կմնա մենակ և ոչ մեկին պետք չի լինի, սակայն միևնույն ժամանակ հարմար առիթը բաց չէր թողնում ինձ կծելու՝ «սովորեցնելու»։ Ես ընկեր ունեմ, ում հետ արդեն վաղուց միասին ենք ապրում։ Պատահում է, որ նրա մոտ նա յանպես է ինձ ցածրացնում (ուղակի ես արդեն փոքր չեմ և կարողանում եմ արագ նրա բերանը փակել)՝ մեկ կասի, որ ես շատ նիհար եմ, մեկ, որ մազերս սարսափելի են, մեկ էլ, որ պատրաստել չեմ կարողանում, մի խոսքով ոչ մի լավ բան։ Ի միջի այլոց, դեռևս մանկությունից ես թերարժեքության զգացում ունեի, որ տգեղ եմ... Այդ մայրս էր ինձ ներշնչել։ Ի երջանկություն ինձ, ես դրանից ձերբազատվել եմ և սիրում եմ ինձ։ Ընկերս նույնպես ինձ շատ է սիրում և նրան չի լսում։ Նա, այսինքն նրա ծնողները բավականին հարուստ մարդիք են և շուտով մեզ բնակարան կգնեն։ Մայրս իհարկե երջանիկ է։ Նա մտածում է, որ կկարողանա մեզ հետ ապրել, իր կարծիքով միգուցե հավաքարարի կարգավիճակում ՝ ֆուուու՛... Ինձ նյարդայնացնում է այդ բառը։ Ես ավելի լավ է կախվեմ, քան նրա հետ ապրեմ, չնայած, որ խղճում եմ նրան։ Սակայն նա ինքն է փչացրել և իր և մեր կյանքը, և նույնիսկ չի զղջում այդ մասին։ Իսկ ես երբեք չեմ մոռանա այն կեղտաջուրը, որը նա լցնում էր իմ և քրոջս վրա, և ծեծը։ Իսկ հիմա որոշել է «տեղավորվել»։ Ոչ, ես նրանից չեմ հրաժարվում և սիրում եմ, սակայն ավելի լավ է այդ ամենը անել հեռավորության վրա։ Երբ քրոջս հետ նրան հյուր ենք գնում, ապա անպայման նվերներ ենք տանում, ընդ որում ոչ էժանագին, իսկ նա հետո պարծենում է բոլորի մոտ, թե ինչքան լավն են իր դուստրերը՝ մայրաքաղաքում են ապրում, սովորում են (ես), աշխատում (քույրս)։ Հարուստ ընկերներ ունեն և այլն։ Ինձ և քրոջս դա շատ է զայրացնում։ Նա այնպես է գլուխ գովում իր ծանոթների մոտ, կարծես թե ինքն է մեր ապագան սարքել։ Չնայած որ նույնիսկ 1% մասնակցություն չի ունեցել։ Դա իմ քույրն էր, որ տեխնիկումը վերջացնելուց հետո փախավ մայրաքաղաք, իսկ հետո էլ ինձ կանչեց։ Հա մեկ էլ, մայրս երբեք մեզ դուստրեր, կամ քաղցր խոսքով չի անվանել՝ միայն անուններով։ Նա չի կարողանում մեր համար ուրախանալ։ Երբ ես գնացել էի ընկերոջս հետ ծովափ՝ արտասահման հանգստանալու իսկ հետո ոգևորված կիսվում էի տպավորություններովս, երջանկությունից փայլելով և ցույց տալով գունեղ լուսանկարները, ես նրա աչքերից նկատեցի, թե ինչպես է նա նախանձում, ես արդեն շատ բաներ հասկանալ նրա դեմքի արտահայտությունների և հայացքի միջոցով։ Նա երբեք չի գովա, այլ միայն վատն է ցույց տալիս, իրեն թվում է, որ ամեն ինչ գիտի և համոզել նրան ինչ-որ հարցում հնարավոր չէ, միայն նյարդերդ ես քայքայում։ Մեկ էլ մայրս շատ գծուծ է՝ նույնիսկ հիմա, երբ արդեն բավարար է վաստակում, գնում է մեզ միայն ամենաէժանագինը։ Մի անգամ հյուր էր եկել և նվեր էր բերել ընկերոջս սպորտային վերնաշապիկ, որն արժեր 10 գրիվեն՝ ինքն այդպես ասաց, ես ամոթից գետինը մտա։ Իսկ իրեն հաճույքով լավ բաներ կգնի՝ տարբեր շորեր, սենյակային բույսեր։ Օրինակ, ասում է՝ այսինչները նոր թանկ կահույք են գնել, ինչներին է պետք, կարող էին ավելի էժանը գնել։ Ես նրան ասում եմ, որ եթե մարդիք կարող են իրենց թույլ տալ, ինչու՞ չգնեն։ Մի խոսքով նա նախանձկոտ մարդ է։ Չնայած ինչպես ասում են «խնձորը ծառից...», սակայն ես բոլորովին այլ եմ։ Ես երբեք փող չեմ ափսոսում, երբ մտերիմիս համար նվեր եմ գնում, չնայած որ եկամուտս մեծ չէ։ Ուղղակի ընկերս ինձ շատ է օգնում։ Իսկ մայրս օգնող չունի։ Չգիտեմ, թե ինչպես այս ամենին վերաբերվեմ։ Ես սիրում եմ մորս, սակայն ամբողջ կյանքս ապրելով ատելության և վիրավորանքների մեջ, չեմ կարողանում մոռանալ։ Քանի որ այդ ամենը եղել է, և կշարունակվեր եթե ես չմեկնեի այնտեղից։ Հեռախոսով մայրս «բարի» է, օտարների հետ՝ նույնպես, նա ուղղակի հրաշալի դերասան է, կարողանում է կերպարանափոխվել և դառնում է բարի, փափուկ, սիրող և մտահոգ մայր։ Իսկ կյանքում... Ոչ իհարկե, մայրս դժոխքի կերպարանավորումը չէ, սակայն չար մարդ է և շատ նյարդային։ Ամեն դեպքում մեզ ինչ-որ ձևով «դաստիարակել» է, չնայած, որ ես ուղիղ նրա հակապատկերն եմ, իսկ այ քույրս՝ դառել է մի քիչ նյարդային և մեծամիտ, մորս նման, բայց միևնույն է դա երկինք և երկիր է։ Մայրս ինքն էր մեզ շորեր կարում, գուլպաներ էր գործում, բուժում էր երբ հիվանդանում էինք, սրանք էլ են հոգատարության արտահայտումներ։ Բայց միևնույն է, իմ մեջ իշխում են վատ հիշողությունները, և չեն պատրաստվում ինձ թողնել։ Հուշեք խնդրում եմ, ինչպե՞ս է ճիշտ վերաբերվել մորս։ Ես խճճվել եմ։ Ես հոգնել եմ նրան, ինքս իմ մեջ արդարացնելուց, հասկանալով, որ նա շարունակում է անել նույն բաները։ Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։ Ուրախ կլինեմ լսելու կամայական խորհուրդ։

P.S. Ինչպես արդեն գրել էի, մայրս հաճախ սիրում է ուրիշների առաջ սպիտակ հրեշտակի կերպար ընդունել։ Օրինակ, մի անգամ հյուրընկալման ընթացքում նա ասաց՝. «Ահ, ես այնքան եմ երեխա սիրում։ Եթե դուք ինչ-որ տեղ մեկնեք, կարող եք երեխային թողնել ինձ մոտ, ես նրան դայակություն կանեմ։ Ինձ դա այնպես դուր է գալիս»։ Դա ասվում էր մեր ծանոթներին ովքեր փոքր երեխա ունեն։ Իսկ քույրս լավ բերանին եկավ՝. «Դու այնպես ես սիրում երեխաներին, ինչպես մե՞զ էիր սիրում»,- իսկ մայրս ուղղակի զարմացած հայացքով նայեց մեզ։ «Ես Ձեզ վատ եմ դաստիարակե՞լ»... Նա նույնիսկ չի նկատում, որ մեզ հետ դաժան է վարվել (ի միջի այլոց քույրս միշտ փորձում է «մորս դերասանական արվեստի» այդպիսի պահերին բերանին գալ)։

Մեկ անգամ էլ շնորհակալ եմ։

Պատասխան՝

Հարգելի X։

Ես նամակից հասկացա, որ Դուք կայացած և ինքնաբավարարված կյանքով ապրող մարդ եք, ով ունի կյանքի նկատմամբ սթափ վերաբերմունք և ադեկվատ ինքնագնահատական։ Այո, ես Ձեր հետ համաձայն եմ, Ձեր մայրը կարող էր ավելի շատ բաներ տալ Ձեզ, քան տվել է։ Սակայն եկեք փորձենք գտնել ամբողջ պոզիտիվը հենց դրա մեջ։ Առաջին հերթին կարող ենք ասել, որ դուք երբեք չեք ապրել հեքիաթային կյանքով, և արդեն հասուն հասակում, կյանքի բոլոր բարդություները սկսել եք գնահատել բավականին ադեկվատ։ Այդ պատճառով էլ այսօր ավելի հաջողակ եք, քան այն երեխաներից շատերը, ովքեր Ձեզանից ավելի լավ էին հագնվում և սև խավիար էին ուտում (շնորհակալություն Ձեր մորը դրա համար)։ Երկրորդը՝ Ձեր մայրը, ակամայից, դեռ մանկական հասակից Ձեզ ծանոթացրել է ընտանեկան կյանքի բարդությունների հետ, և իր անտարբերությամբ, ստիպել է, որ ինքներդ լուծեք Ձեր կյանքում ունեցած խնդիրները, ինչը այսօր օգնում է Ձեզ կյանքում, ընտանիքի կազմավորման հարցերում, և այլն (շնորհակալություն Ձեր մորը դրա համար)։ Երրորդը՝ նա Ձեզ ակնհայտ ցույց տվեց, թե ինչպես չի կարելի վարվել երեխաների և շրջապատի հետ, որը Դուք կատեգորիկ հասկացել եք Ձեր անձնական փորձով, և երբեք իսթերիկ մոտեցում չեք ցուցաբերի այդ հարցերում (շնորհակալություն Ձեր մորը դրա համար ևս)։ Չորրորդը՝ ես կարծում եմ, որ Դուք չեք այն դատավորը, ով պիտի դատի նրան, և կյանքով նա արդեն պատժված է, քանի որ որպես կին նա կայացած չէ, և երբեք էլ չի կայանա, ինչը երևի թե ամենակարևորն է կնոջ կյանքում։ Հիշեք՝ բացասական արդյունքը նույնպես արդյունք է, և պետք է դրանից նույնպես դասեր քաղել, և ընդհանրապես՝ այն երեխաները, որոնք մեծանում են կարիքի մեջ, նրանց ձգտումները և պահանջները կյանքից ավելի մեծ են և նրանք ավելի շատ բանի են հասնում, քանի որ նախ՝ իրենց բացասական փորձը ստիպում է որ այլևս հետ չգան այդ կյանքին, և երկրորդը, նրանք ավելի կոփված են և սովոր կյանքի ամենատարբեր ու բարդ իրավիճակներում ինքնուրույն լեզու գտնել։ Ես կարծում եմ, որ Ձեր բնավորությամբ, Ձեզ դժվար չի լինի նրան ներելը՝ այս բառի լի իմաստով և ապրել իհարկե նրանից հեռու, թույլ չտալով, որ հետագայում նույնպես նա փչացնի Ձեր կյանքը։ Նա նախանձկոտ մարդ է, և հենց ամուր կանգնի ոտքերի վրա Ձեր տանը, կսկսի ամեն ինչ քանդել։ Վիճել նրա հետ և ապացուցել նրա մեզքը՝ անիմաստ է, քանի որ անգլիացիները ասում են՝ երբ կարիք կա բացատրելու, այլևս չարժէ բացատրել։ Ուզում եմ հիշեք նաև մի բան էլ՝ Ինչքան էլ Դուք չարչարվեք, անցածը հետ չես բերի, և այլևս անհնար է ստանալ այն, ինչ ուզում էիք ստանալ մանուկ հասակում։ Փորձեք տալ Ձեր երեխաներին այն, ինչ կուզեիք ստանալ Դուք, իսկ դատելու իրավունքը թողեք Աստծո վրա։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե Դուք դիմեիք արհեստավարժ հոգեբանի խորհրդատվությանը Ձեր քաղաքում, որպեսզի լուծեք Ձեր ներքին խնդիրները և ձերբազատվեք Ձեզ ճնշող ծանր բեռից որպեսզի չփաթաթեք այդ բեռը (ենթագիտակցաբար) Ձեր երջանիկ ընտանիքի վզին։

Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: