ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԴԱՌՆԱՄ ԱՅՆ ՀԻՆ ԿՅԱՆՔԻՍ, ՈՐՏԵՂ ՄԻՇՏ ԵՐՋԱՆԻԿ ԷԻ...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է X։ Ապրում եմ Y քաղաքում։ Լուրջ անհանգստության առիթ ունեմ։ Ես 20 տարեկան եմ։ Հակառակ սեռի հետ հարաբերություն ունեմ (եթե դա կարելի է այդպես անվանել), սակայն երեխաներ չկան։ Բնավորությունս բարդ է դարձել... Բռնկուն եմ, բարի, շուտ ներում եմ ամեն ինչ, լինում եմ խիստ, տարբեր բաների, տարբեր ձևի եմ վերաբերվում։

Ամեն ինչ փոխվել է, և ինձ դժվար է ինչ-որ կոնկրետ բան գրել։ Ինձ վերաբերվում եմ...

Հաճախ քայլեր եմ անում ոչ իմ օգտին՝ մտածելով ուրիշների մասին։ Ընկերներս ինձ լավ են վերաբերվում՝ սիրում են։ Ուրիշները մտածում են, որ որոշ դեպքերում անարդար եմ։ Իմ խնդիրը սկսել է ինձ դանդաղ սպանել՝ սպանել իմ հոգին։ Բանը իմ նկատմամբ իմ վերաբերմունքի մեջ է։ Ես կարծես թե կորցրել եմ ինձ։ Իմ խնդիրը դառել է հաստատուն, անկախ վայրից։ Միշտ։ Իմ հոգում։ Գլխում։ Մեկից կախվածություն ունեի։ Մի ամբողջ տարի լաց, իսթերիկաներ։ Առաջին անգամ դա սկսեց մեկ տարի առաջ։ Հանդիպեցի մի երիտասարդի... Խիստ կապվեցի նրա հետ։ Գիտեի որ նրան պետք չեմ։ Միևնույն է պայքարում էի։ Հետո անցավ։ Այդ հարցում ինձ օգնեց նրա ընկերը։ Նա կարողացավ փոխարինել ինձ համար այդ երիտասարդին։ Իսկ հիմա թվում է թե գժվում եմ։ Փորձեցի գնալ, փոխել հեռախոսիս համարը։ Հետո հանձնվեցի... հա հիմա էլ... աշխատավայրում անուշադիր եմ, հաճախ ինչ-որ բաներ մոռանում եմ, միշտ ապրումների մեջ եմ, դադարել եմ ուրախանալ, մշտական վախ եմ զգում, չգիտեմ թե ինչի նկատմամբ։ Ավելի հաճախ, ոչինչ չեմ ուզում։ Հոգնել եմ։ Ի՞նչ անեմ։ Ինչպե՞ս վերադառնամ իմ նախկին կյանքին, որտեղ ես միշտ երջանիկ էի, քեֆեր էի անում և հաճախ ժամանակ էի անց կացնում ընկերներիս հետ։ Ես շատ ակտիվ կյանք եմ վարել։ Իսկ հիմա ոչինչ չկա։ Աշխատանք։ Տուն... Օգնեք խնդրում եմ... Ինչպե՞ս ձերբազատվեմ սրանից։ Մինչ այսօր ոչ մի տեղ օգնության չեմ դիմել։ Ոչ մի հիվանդություն չունեմ։

Պատասխան՝

Հարգելի X։

Ձեր նամակից կարելի է գլխի ընկնել, որ դուք լուրջ դեպրեսիա եք տանում։ Իհարկե անհասկանալի են դեպրեսսիայի պատճառները, սակայն դա այդքան էլ կարևոր չէ։ Ուզում եմ Ձեզ հայտնել, որ դեպրեսսիան՝ դա շատ լուրջ խնդիր է, որը անհրաժեշտ է բուժել, այլապես նա կվերածի Ձեր կյանքը մոխրագույն և անհետաքրքիր սխալների մի շարքի։ Ինքն իրեն դա չի անցնում, և դարձնում է կյանքի որակը անտանելի։ Դեպրեսսիան ազդելով մարդու հոգեբանական վիճակների վրա, ազդում է նաև նրա ֆիզիկական վիճակի վրա՝ արագ հոգնածություն, խրոնիկ ճնշող զգացումներ և այլն։ Այստեղ իհարկե առանց մասնագետի և դեղօրայքային բուժման հարց չես լուծի։ Խորհուրդ եմ տալիս անհապաղ դիմել այն մասնագետի (հոգեբան, հոգեթերապևտ, կլինիկական կամ բժշկական հոգեբան) օգնությանը, ում դուք կվստահեք։ Ամենակարևորը հավատացեք, որ լիարժեք բուժումից հետո, Դուք կվերադառնաք Ձեր հին կյանքի որակին ավելի փոխված, ավելի լավ գնահատելով այն, ինչ ունեք, և ինչը հաճախ չէիք նկատում, որովհետև սովորական էր դառել։ Անպայման դիմեք արհեստավարժ մասնագետի օգնությանը։

Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: