Հարց՝
Բարև Ձեզ հարգելի բժիշկ։ Իմ անունը X է։ Ես 22 տարեկան եմ, ապրում եմ Y քաղաքում։ Համարում եմ, որ հոգեբանի վիրտուալ խորհրդատվությունը՝ հարմար է։ Ապրում եմ ծնողներիս հետ։ Քաղաքացիական ամուսնությամբ եմ ապրում արդեն 3 տար։ Երեխաներ չունենք։ Ես հանգիստ, հավասարակշռված, զսպված, համբերատար և ցավոք սրտի նեղացկոտ մարդ եմ։
Քանի որ ես նեղացկոտ մարդ եմ, լինում է այնպես, որ երբ ես նեղանում և բարկանում եմ իմ ընկերոջ վրա, ես ուղղակի չեմ ասում նրան պատճառի մասին այլ փակվում եմ իմ մեջ։ Ես նրա հետ մի որոշ ժամանակ չեմ ուզում խոսել, դա կարող է նույնիսկ ձգվել մեկ կամ երկու օր։ Դա նրան շատ է զայրացնում, իսկ նա իր բնույթով բռնկուն է։ Երբ իմ բարկությունը և նեղացածությունը անցնում է, կամ էլ ուղղակի հոգնում եմ լռելուց՝ սկսում եմ խոսել և միայն այդ ժամանակ եմ ասում թե ինչից էի նեղացել և այլն։ Հաճախ լինում է այնպես, որ նա իմ վրա շատ ուժեղ բարկանում է։ Ինձ հուզում է այն փաստը, որ նա, այդ իրավիճակներում, ինձ վրա ձեռք է բարձրացնում։
Իմ խնդիրն ավելի սուր է արտահայտվում երբ ես նեղանում եմ, և դադարում եմ նրա հետ խոսել, իսկ մի որոշ ժամանակ հետո երբ ինքս էլ փորձում եմ խոսել և ամեն ինչ պարզել, նա ինձ հեռու է քշում։ Դա ինձ ավելի է զայրացնում, և ես ավելի եմ պնդում ու մոտենում։ Դրանից իմ մոտ սովորաբար կապտուկներ են մնում...
Ահա Ձեզ կոնկրետ օրինակ՝ մեկ շաբաթ առաջ նա խոսք տվեց, նույնիսկ պնդեց, որ իմ հետևից սրճարան կգա, որ ես տաքսի չկանչեմ, և ես հույսս դրեցի նրա վրա ու ծախսեցի բոլոր փողերս, իսկ երեկ ինձ հայտարարեց, որ չի կարողանալու գալ, որ պլանները փոխվել են։ Ինձ դա նեղացրեց, քանի որ ես արդեն հույսս դրել էի նրա վրա։ Ես ուղղակի լուռ նստեցի և սկսեցի նկարել, նա նկատեց, որ ես նեղացել եմ և նորից լռում եմ (դրանից առաջ ես խոսք էի տվել նրան, որ եթե ինձ ինչ-որ բան դուր չգա ես միանգամից նրան կասեմ, ճիշտ է դա իմ մոտ վատ է ստացվում, քանզի երբ ինչ-որ բան ինձ բարկացնում է կամ նեղացնում, ես ցանկություն չեմ ունենում նրա հետ միանգամից խոսել)։ Նա պառկեց անկողնին և ասաց՝. «ամենայն հավանականությամբ մենք պետք է բաժանվենք», և մոտ 5 րոպեից քնեց։ Ինձ դա ավելի խոցեց, և մեծ ցանկություն առաջացավ միանգամից ամեն ինչ պարզելու, և մոտ 30 րոպեից ես նրան արթնացրեցի, ասելով՝ արի խոսենք և ամեն ինչ պարզենք, սակայն նա կոնտակտի մեջ չմտավ։ Ես ասեցի՝ հավաքի իրերդ և գնա տուն։ Նա մնաց պառկաց, ինչպես պառկած էր։ Ես մոտեցա եվ բռնեցի նրա ձեռքը։ Նա ինձ խփեց։ Ես նրան պատասխան խփեցի։ Այդ ժամանակ նա վեր կացավ, և նորից խփեց։
Ես համարում եմ, որ հիմնական խնդիրը իմ լռելու մեջ է։
Խնդիրը առաջացավ մեր ծանոթությունից կես տարի հետո, երբ սկսեցինք միասին ապրել։ Որպեսզի լուծեմ խնդիրս՝ ես ներում էի։ Մոտ երեք ամիս առաջ նման իրավիճակ եղավ, և ես մինգամից սկսեցի իրերս հավաքել։ Նա ներողություն խնդրեց և խոսք տվեց, որ այլևս չի կրկնվի։ Ես հավատացի, չնայած որ գիտեի, որ եթե մարդը մեկ անգամ դա արել է, նա կանի դա երկրորդ անգամ էլ։
Օգնեք ինձ խնդրում եմ որևե խորհրդով։ Ի՞նչ անեմ այս իրավիճակում։
P.S. Ես նրան սիրում եմ, և գիտեմ, որ նա էլ ինձ է սիրում՝ մենք առանց իրար չենք կարողանա։ Ես հասկանում եմ, որ իրական խնդիրը իմ և իմ բնավորության մեջ է, այն բանում, որ ես նեղանում եմ և սկսում եմ լռել։ Ես փորձում եմ ինձ վերադաստիարակել, սակայն իմ մոտ վատ է ստացվում։ Ես կարծում եմ նաև, որ աղջկան խփել այդպիսի բանի համար՝ ճիշտ չէ։ Ես արդեն բազում անգամներ մտածել եմ այն մասին, որ հեռանամ նրանից, սակայն չեմ կարողանում։ Երևի վախենում եմ միայնությունից, այդ պատճառով էլ չեմ կարողանում։
Պատասխան՝
Հարգելի X։
Ես կարծում եմ, որ Դուք ի սկզբանե սխալ հունով եք տարել Ձեր հարաբերությունները։ Կամայական տիպի կոնֆլիկտի դեպքում՝ բռնի ուժի գործադրումը անթույլատրելի է։ Մարդիք տարբեր են լինում, և Ձեր շփման ստրատեգիան համապատասխանում է հին արևելյան իմաստությանը՝. «Եթե ուզում ես ինչ-որ բան ասել, կանգնած ես՝ նստի նոր ասա, նստած ես՝ պառկի, նոր ասա»։ Սկանդալ չստեղծելու համար թայմ-աուտ վերցնելը՝ լավագույն ստրատեգիան է։ Հավանաբար, ուղղակի պետք է բռնի ուժի հարցը ի սկզբանե կատեգորիկ դնել, և անհրաժեշտ է, որ ինքներդ էլ զերծ մնաք դրանից։ Մարդը կենդանիներից տարբերվում է նաև նրանով, որ ունի խոսելու և հասկանալու ունակություն։ Բռնի ուժի գործադրումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ այդ խոսելը իր բնականոն արդյունքի չի բերում։ Փորձեք ձևակերպել Ձեր դիալոգը այնպես, որ հարմար լինի երկուսիդ համար էլ՝ այսինքն լինի ժամանակին, հասկանալի և առանց անձնային վիրավորանքների։ Ժամանակի ընթացքում շարժվելով Ձեր համար արդեն սովոր ստրատեգիայով, Դուք կկորցնեք փոխադարձ հարգանքը՝ հետևաբար նաև սերը։ Եղեք ավելի կանացի և նուրբ, ու կամայական Ձեր նեղացածությունը արտահայտեք ոչ թե գլոբալ անձնային վիրավորանքների ձևով (ընկալեք այդ վիրավորանքը, որպես իրավիճակային, այլ ոչ թե ամբողջ կյանքին վերաբերվող), այլ իրավիճակային որոշակի պայմանների ձևով։ Միգուցե Ձեր ընկերը իսկապես ուներ լուրջ պատճառներ Ձեր հետևից սրճարան չգալու և իր պլանները փոխելու համար։ Փորձեք իրավիճակին նայել հասկանալու շրջանակների տեսանկյունից, այլ ոչ թե պահանջատիրոջ և նեղացածության։
Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: