Հարց՝
Բարև Ձեզ հարգելի բժիշկ։ Իմ անունն է X, ապրում եմ Y քաղաքում ծնողներիս և եղբորս հետ, 20 տարեկան եմ։ Հոգեբանի վիրտուալ խորհրդատվությունը համարում եմ հարմար։ Ես էմոցիոնալ և ընկալունակ մարդ եմ։ Որոշ մարդիք ասում են, որ ես ինձ թերագնահատում եմ և չեմ սիրում՝ հնարավոր է, որ ճիշտ են։
Իմ մոտ դեպրեսսիա է, ես գտնվում եմ ստուպորի վիճակում, խրոնիկ հոգնած եմ, կորցրել եմ և ինձ, և կյանքի բոլոր զգացողությունները, և ինքնազգացողությունս։ Չգիտեմ թե ինչ անեմ, ինչով զբաղվեմ, որտեղ է իմ տեղը, ինչում է իմ կյանքի իմաստը։ Ես ոչ մի ցանկություն չունեմ։ Ես շատ հոգնած եմ և ոչ մի լուսավոր բան չեմ տեսնում։
Այս ամենը յուրահատուկ արտահայտվում է ֆորմալ շփման ժամանակ, օրինակ՝ ուսման ընթացքում կամ կյանքի առօրյայում։
Ամեն ինչ սկսեց 4 տարի առաջ ունեցածս նյարդային պոռթկումից հետո։ Ես վերականգնվեցի համալսարանում, և պարզվեց, որ այն խմբից, որում ես վերականգնվել էի, հեռացվել էր մի տղա, որի տեղը վերցրել էին ինձ։ Իմացա ես այդ ամենը նոր կոլեկտիվում սովորելս սկսելուց կես տարի հետո։ Այդ կոլեկտիվը դառել էր իմ ընտանիքը, իմ հույսերի և հավատի աղբյուրը՝ ամեն ինչ իմ համար։ Ես լուրջ ապրումների մեջ էի, նույնիսկ պատահաբար զրուցեցի այդ հեռացված բոլորի սիրեցյալի հետ, որը իրոք շատ լավ տղա էր, և նա պատմեց ինձ, որ իր կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է այդ խմբում ուսանելու շրջանը։ Ես մյուսների կողմից ոչ գերադասելի վերաբերմունք էի զգում իմ նկատմամբ, և լուրջ ապրումների մեջ էի։
Մինչ այդ, բարձր դասարաններում ես շատ էի պարապում, գերազանցիկ էի, համակարգչով և այլ լրացուցիչ առարկաներով էի զբաղվում, դիետա էի պահում, որով ուժասպառ էի անում օրգանիզմս, նույնիսկ սթրեսսներ եմ վերապրել՝ ուրիշ քաղաք մեկնելու, մտերիմ հարազատների մահվան և մտերիմ մարդկանց հիվանդանալու կապակցությամբ։
Ես բժշկների դիմեցի, բուժման կուրսեր անցա, սակայն մտածում եմ, որ դեղօրայքի ընդունումը՝ միակ ելքը չէ, քանի որ բանը իմ մեջ է, ես կուզեի անկողմնակալ հկարծիք լսեի իմ և իմ խնդիրների մասին, քանի որ վերջին շրջանում ինձ սկսել է թվալ, որ իմ մտերիմները ինձ չեն հասկանում և չեն ճանաչում, հնարավոր է, որ ես ինքս էլ ինձ չեմ ճանաչում։ Ես ուզում եմ դուրս գալ ստուպորային վիճակից և ապրել լիարժեք կյանքով։ Այդ պատճառով էլ օգնության եմ դիմում Ձեզ։
Ես ինչ-որ չլուծվող խնդիր ունեմ կյանքում՝ կրիզիս, որից դուրս գալը, առանց կողմնակի օգնության՝ երևի հոգեբանի, ինձ համար շատ բարդ է։ Ինձ մոտ ինչ-որ ստուպոր է, կարծես ստոպ-կադր լինի։ 5 տարի առաջ ես մի քանի ամիս նիհարում էի և գլուխս հիմարություններով էի լցնում, բավական ժամանակ տրամադրում էի համակարգչին, բարձր դասարաններում գերազանց էի սովորում։ Մինչ այդ ավարտեցի երաժշտական դպրոցը։ Լարվածություններ շատ եմ ունեցել՝ բազում փոփոխություններ։ Ընտանեկան կյանքում՝ հայրս աշխատանքը փոխեց, և նրա կարիերան գնաց դեպի վեր արագ տեմպերով։ Ես ընդհանրապես քիչ մարդկանց հետ եմ շփվել, ժամանակս ավելի շատ տրամադրում էի ուսումնական հարցերին և լրացուցիչ ուրիշ գործերին։ Արդյունքում ես հյուծեցի իմ օրգանիզմը, և 11-րդ դասարանի ողջ ընթացքը անց կացրեցի հիվանդագին վիճակներում, քանի որ ուսումնական տարվա սկզբում նյարդային պոռթկում ունեցա։ Դրանից հետո, մի քանի տարի շարունակ իմ հիմնական զբաղմունքը վերականգնումն ու բուժումն էր՝ օրգանիզմս ընկել էր դեպրեսսիայի մեջ, և ինձ գցում էր մի թուլությունից մյուսի մեջ՝ նևրոզ, ադրենալինի հետ կապված խնդիրներ, տախիկարդիա, այդ խնդիրների պատճառով ես չէի կարողանում նորմալ կյանքով ապրել՝ համենայն դեպս ինձ այդպես էր թվում։ ԲՈւՀ ընդունվելուց, քննությունների ժամանակ, ինձ համար ամենակարևորը այն էր, որ վատ չզգամ։ Ես ընդունվեցի։ Տեղափոխվեցինք Ատկարսկ փոքրիկ քաղաքից՝ Սարատով, ամբողջ ընտանիքով մշտական բնակության։ Սակայն ֆիզիկական վիճակիս հետ կապված, իսկ կարող է նաև ուրիշ պատճառներով, ինձ մոտ սովորելը չեր ստացվում՝ ես չէի ընդգրկվում շրջապատ, ինձ հիասթափեցնում էր վայրը, որտեղ ընդունվել էի՝ այն չէր, ինչ սպասում էի, չնայած միշտ երազել էի դրա մասին։ Առաջին կիսամյակից հետո, իմ մոտ ինչ-որ դեպրեսսիա սկսեց, և որպեսզի դուրս գամ դրանից, ես սկսեցի ինչ-որ բան փնտրել, որն ինձ կհետաքրքրեր։ Ես ընդհանրապես, դեռևս դպրոցական տարիներին իմ մեջ ուժ էի փնտրում ինչ-որ բանով հետաքրքրվելու։ Համացանցում գտա ՎԳԻԿ-ը, որը ինձ շատ հետաքրքրեց՝ ես իմ մեջ ինչ-որ ընդհանուր և մոտիկ բան գտա այդ ԲՈւՀ-ի հետ։ Ինձ մի քանի քննություն էր մնում՝ ես չհամբերեցի և թողելով իմ ինստիտուտը, կես տարի պատրաստվեցի ՎԳԻԿ ընդունվելու համար, սակայն ինձ հետ համոզեցին վերադառնալ և նորից ընդունվել նույն ԲՈւՀ-ը նույն մասնագիտությամբ։ Ես որոշեցի, որ այս անգամ կսովորեմ մինչև վերջ միայն դիպլոմի համար, և իմ բոլոր ազատ և հիմնական ժամանակը կտրամադրեմ իմ հետաքրքրություններին, միգուցե ստեղծագործ կյանքին։ Այսպես էլ սկսեց՝ ես ծանոթացա նոր աղջիկների հետ, ընկերացա նրանցից մեկի հետ, միասին սրճարան էինք գնում, ես նույնիսկ նրա հետ մի քանի անգամ Հոկկեյի եմ գնացել, գնում էինք տրենաժորային դահլիճ, թենիսի։ Առաջին կիսամյակը ես սովորեցի և սեսսիան հանձնեցի։ Աշնանը, մի անգամ մարզումներից վերադառնալուց ես ինչ-որ վախ զգացի, իսկ միգուցե ուղղակի վատ զգացի չգիտեմ թե ինչից, միգուցե հասուն կյանքից՝ ես շատ էի ուզում, որ իմ կյանքում ինչ-որ նոր ստեղծագործ բան հայտնվի՝ ինչ-որ կիթառով տղա, կամ դրա նման ինչ-որ բան, որովհետև աշխարհը, որում ապրում էի, դա չկար ընդհանրապես, իսկ ես այնքան էի երաժշտություն սիրում։ Ես դուրս եկա ավտոբուսից և հանդիպեցի երկու երաժիշտների, որոնց հետ ծանոթացա, և նույնիսկ դառա նրանց քայքայվող խմբի մենեջերը։ Այսպես ես սկսեցի շփվել Սարատով քաղաքի երաժշտության ստեղծագործ մարդկանց հետ։ Մենեջեր մնացի մի քանի ամիս՝ խումբը միևնույն է քայքայվեց։ Սակայն ես շարունակեցի շփվել երաժիշտների հետ, մասնակցել արդեն ուրիշ երաժիշտների հավաքույթներին, ովքեր ինձ շատ օգնում էին։ Վերադառնամ իմ մենեջերություն արած խմբին՝ ինձ շատ ձգում էին նրանք, ես գնում էի նրանց բոլոր փորձերին, միգուցե դա ինձ համար շատ կարևոր էր՝ բարոյապես, ներքինով։ Հետո, մարդիք, ում հետ ես շփվում էի ավելի ուշ, նույնպես երաժիշտներ, ինձ աջակցում էին՝ հոգեբանորեն։ Երկրորդ կիսամյակում ես շատ էի բացակայել, եվ մեկ քննություն չհանձնեցի, որի պատճառով նեղացա և դադարեցի սեսսիան հանձնել։ Ինձ երկրորդ անգամ հեռացրեցին, բայց ես սկսեցի վերականգնվելս։ Սպասեցի կես տարի։ Այդ ժամանակահատվածում ես շփվում էի նույն ստեղծագործ շրջանի իմ նոր ծանոթների հետ։ Ձմեռը մահացավ իմ պապիկը, և ես ընկա դեպրեսսիայի մեջ։ Միաժամանակ ես սկսեցի սովորել նոր խմբում, վերականգնվել, դասերի գնալ նույնիսկ դեռևս չվերականգնված վիճակում։ Կոլեկտիվը նոր էր, և ես ջանում էի։ Դա կուռ կոլեկտիվ էր, ավագով, ով բոլորին հսկում էր և օգնում։ Ես ինձ լքված չէի զգում, սակայն ոչ մեկի հետ չէի շփվում, միայն ֆորմալ շփում ունեի մի քանի հոգու հետ։ Չհաշված նաև այն, որ տեսքս այն չէր՝ իմիջս երաժշտա-ստեղծագործական էր։ Ես սկսեցի շփվել մի երիտասարդի հետ, ով ինձ հասկացավ և աջակցեց։ Ես շատ էի ուզում նրա հետ ընկերանալ։ Ընդհանրապես, այդ ամենը ինձ շատ դուր էր գալիս և ես ինձ երջանիկ էի զգում, որ դա իմ տեղն է, իմ մարդիք և որ հենց այստեղ եմ ես ընդունվել։ Սեսսիայի վերջում ես ինձ թույլ և վատ էի զգում, քանի որ շատ սթրեսներ տարա՝ մահացավ իմ տատիկը և զոհվեց իմ զարմիկը ավտովթարի ժամանակ։ Այս ամենը համարյա միաժամանակ տեղի ունեցավ։ Ես երկու պոչ թողեցի ամառվա՝ վերականգնման հետ միասին։ Ծանր ամառ էր և ես չկարողացա հանգստանալ։ Ես երկու ընկեր ունեի՝ մեկը քայքայում էր իմ նյարդերը և ուղեղս նրանով, որ կասկածում է թե չարորակ ուռուցք ունի բայց չի ուզում բուժվել։ Ամեն ինչ անցավ, սակայն դա դժվար շրջան էր։ Աշունը բարդ էր։ Քայքայված առողջությունս թույլ չէր տալիս ինձ լիարժեք սովորել, իսկ նոր համակուրսեցի ընկերս, ում ես շատ սիրում էի սկսեց իրեն տարօրինակ պահել։ Ընդհանրապես ամեն ինչը մի ուրիշ ձևի դառավ։ Ես պարզեցի, որ շատերը մտածում են, որ ես զբաղեցրել եմ բոլորի կողմից սիրելի համակուրսեցու տեղը՝ տեղ, որը ինձ համար շատ կարևոր էր և միակ բանը իմ կյանքում ինչ ունեի՝ բոլոր այդ հաճելի մարդիք, այն ամենը ինչի հավատում էի, այդ ամենը կորավ՝ շատ ցավոտ էր։ Իմ բոլոր հույսերը կապված էին նրանց հետ։ Ես լուրջ վերապրումների մեջ էի։ Ձմեռը ես ի վիճակի չէի քննություններս հանձնել և ակադեմիական վերցրեցի։ Մայրս ինձ համար հոգեթերապևտի ընդունելության գրվեց։ Նա ինձ բուժում նշանակեց, այսպես ասած փոխհատուցում այն բանի, որը չէին բուժել նյարդային պոռթկումից հետո։ Ինձ մոտ օրգանիզմում սերոտոնինի արտադրությունը խանգարվել էր։ Դա բավականին բարդ էր, հատկապես առաջին ժամանակները բուժումը անցնելը։ Ես հավատում էի, որ ամեն ինչ դեպի լավն է գնալու, փոխվելու է։ Սակայն վերջերս սկսեցի կասկածել՝ ինձ բուժող բժիշկը հենց ա՞յն մասնագետն է, որ ինձ պետք է։ Մեկ էլ ես սկսեցի նկատել, որ իմ մտերիմները ինձ վատ գիտեն կամ էլ ընդհանրապես չեն ճանաչում։ Ես ոչ-ոք չունեմ ում հետ խոսեմ։ Մեկ էլ մարդիք, ում հետ ես շփվում եմ վերջին շրջանում, ինձ շատ հարազատ և մտերիմ են դառել։ Եվ հիմա, ես իրականում չգիտեմ, թե ինչ անեմ։ Ամեն ինչ վերջացել է։ Ինձ չափազանց շատ անհրաժեշտ է լսել կողքից հայացք՝ կարծիք իմ մասին։ Ես վերջերս պատկերացնում էի հոգեբանի մոտ ընդունելությունս՝ ի՞նչ խոսել, և ընդհանրապես՝ ես կարո՞ղ եմ խոսել կամ խոսե՞լ եմ արդյոք երբևե, բացե՞լ եմ իմ բերանը ընդհանրապես... Ես ինքս էլ գիտեմ, որ իմ խնդիրները շփման մեջ են։
Պատասխան՝
Հարգելի X։
Ձեր նամակից ես կարող եմ եզրակացնել, որ Դուք լուրջ դեպրեսիայի մեջ եք։ Ես կարծում եմ, որ շարունակելով նույն կերպ, Դուք կմնաք առանց ոչնչի և կարող եք կորցնել այն ամենը ինչ դեռ ունեք։ Դուք արդեն շատ բաներ կորցրել եք՝ կորցրել եք Ձեր ինքնագնահատականը, դժվարությամբ եք շփվում ընկերների հետ։ Ինձ թվում է, որ մի կողմից Դուք ունեք լուրջ բժշկական խնդիրներ, որոնք պահանջում են դեղօրայքային լուրջ մոտեցում։ Դուք պետք է հակադեպրեսանտներ ընդունեք՝ բժշկի հսկողության տակ և ճշգրիտ այն սխեմաներով, որը կառաջարկի նա։ Երկրորդը՝ Դուք պետք է վերանայեք Ձեր կյանքի ստրատեգիաները, որի համար Ձեզ անհրաժեշտ է արհեստավարժ հոգեբան, որի հետ Դուք կքննարկեք Ձեր կյանքի բոլոր դրվագները, կգտնեք Ձեր թույլ տված սխալները, կհայտնաբերեք այդ նույն իրավիճակներում դրսևորվող բազում նոր ստրատեգիաներ, և ինքներդ կընտրեք Ձեզ հարմար ստրատեգիան, որն էլ կօգտագործեք Ձեր հետագա կյանքի ընթացքում։ Սա լուրջ և երկարատև աշխատանք է, որը հնարավոր չէ անել մեկ կամ երկու նամակների միջոցով։ Հնարավորության դեպքում ես հաճույքով Ձեզ օգտակար կլինեի։ Դեպրեսիան՝ հիվանդություն է, որը չի կարելի անտեսել։ Նա կարող է բերել մարդուն բազում անձնային, ֆինանսական և այլ վնասներ։ Խորհուրդ եմ տալիս Ձեր իրավիճակին լուրջ նայել։ Ձեր նամակից արդեն երևում է, որ շփման ստրատեգիաների Ձեր չիմացությունը բերեց նրան, որ Դուք սկսեցիք կերտել Ձեր էքստրավագանտ անձը, իր, տարիքին անհամապատասխան աշխարհահայացքով, որով փորձեցիք գրավել շրջապատի ուշադրությունը։ Այն, որ Ձեզ հարմար էր երաժիշտների շրջապատում (ընդ որում հիմնականում չկայացած), հենց խոսում է այն մասին, որ այնտեղ, թերարժեքության միջավայրում, որտեղ մարդիք սանձարձակությունը և անտարբերությունը համարում են միակ լուծում թերարժեքությունից ձերբազատվելու, ձեզ հեշտ էր։ Սակայն հիշեք՝ արժեքները հեշտությամբ ձեռք չեն բերվում, և ընդհանրապես՝ փորձեք սկզբից ճանաչել ինքներդ Ձեզ և չվախենալ ուղիղ նայել նույնիսկ ամենատհաճ անձնային փաստերին, իսկ հետո նոր պահանջել դա մտերիմ շրջապատից։ Ձեր խնդիրը այն չէ, որից Դուք ձեզ վատ եք զգացել (այն տղայի տեղը վերականգնվելը), այլ այն, որ դրանով նորից Դուք հեռվացնում եք Ձեր խնդիը Ձեզանից, երրորդ դեմքի մեղադրելով Ձեր անհաջողությունների մեջ, և չեք փնտրում խնդիրը Ձեր մեջ։ Եղեք ինքներդ Ձեզ հետ անկեղծ, փորձեք պարզել Ձեզ համար, իսկ Դուք կարողանում եք ընկերություն անել, նվիրվել անվերապահորեն, անձնազոհ արարք կատարել, ուրախանալ ընկերոջ հաջողությամբ և տխրել նրա անհաջողությամբ։ Կարողանում եք Դուք արդյոք Ձեր բարեկեցության և մնացած արժեքների հաշվին օգնել և ի սրտե հասկանալ Ձեր մտերիմին լիարժեք՝ առանց պատասխանի սպասելու և անկեղծ։ Փորձեք ճանաչել Ձեզ այնպիսին, ինչպիսին Ձեզ տեսնում են շրջապատում, ու փոխել Ձեզ այնպես, ինչպիսի սպասումներ ունեն նրանք (Ձեր մտերիմները) Ձեզանից, և ամեն ինչ կընկնի իր հունի մեջ։
Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: