ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԷԳՈԻԶՄԸ ԵՎ ԱԼՏՐՈՒԻԶՄԸ

Այնպես, ինչպես կրոնը հատուկ ուշադրություն է դարձնում բարու և չարի, հրեշտակների և չար ոգիների մեջ տեղի ունեցող հավերժ պայքարին, այնպես էլ էվոլյուցիոն տեսության կողմնակիցները ուսումնասիրում են ալտրուիստական և էգոիստական տեսակի վարքագծերի, կենաց ու մահու հավերժ պայքարը, Դարվինի տեսության լույսի տակ: Proceedings of the National Academy of Sciences (PNAS)-ում տպագրված նոր հետազոտությունում, Բինգէմպտոնի համալսարանի մասնագետները ենթադրում են, որ էգոիզմը այնքան էլ վատ չէ, ինչքան թվում է:

Օմար Տոնսի Էլդակարը և Դէվիդ Սլոան Ուիլսոնը առաջարկում են այս խնդրի նոր լուծում, որը նրանք հրատարակել են «Proceedings of the National Academy of Sciences» ինտերնետ պորտալում: Նրանք նշում են, որ էգոիստ մարդիք ունեն իրենց պատճառները, իրենց սոցիալական խմբում այլ էգոիստներից ազատվելու համար:

Էլդակարն ու Ուիլսոնը առաջարկում են տեսություն, «Էգոիստների պատիժ» անվանումով, որը օգտագործում է ալտրուիստներին և պատժում էգոիստներին: Այս տեսությունը, բարոյականության տեսանկյունից կարող է մի փոքր ցինիկ թվալ, սակայն բավականին հաջող է դարվինիստական տեսության լույսի տակ, և համապատասխանում է «Proceedings of the National Academy of Sciences»-ում տպագրված տեսական մոդելին և «Journal of Theoretical Biology»-ում տպագրված համակարգչային մոդելին: Էգոիստները կարող են ներխուժել հասարակություն հազվադեպ դեպքերում, սակայն հետո իրար սահմանափակում են, թույլ չտալով, որ ալտրուիստները վերանան:

Ալտրուիստները, որպես օրենք, մեկ սոցիալական խմբի մեջ, ենթակա են էգոիստների կողմից շահագործման, բայց ալտրուիստների խմբերը կարող են բացահայտ մեծ լինել էգոիստների խմբերից: Ալտրուիզմը կարող է նաև զարգանալ բնական ընտրության ընթացքում, մինչև այն պահը, երբ նրա թերությունները չեն գերազանցել նրա առավելություններին: Ալտրուիզմի մասին գոյություն ունեցող բոլոր էվոլյուցիուն տեսությունները, արտահայտում են այս կոնֆլիկտը, ընտրության տարբեր մակարդակների վրա:

Կարող է թվալ, որէգոիզմի որոշ առավելություններ կարելի է բացառել պատժելու միջոցով, սակայն հենց պատիժը՝ ալտրուիստական է իր բնույթով: Օրինակ՝ եթե Դուք վճարում եք նրա համար, որհանցագործին բանտ նստեցնեք, բոլոր օրինապահ քաղաքացիները օգտվում են, բայց ձեր հաշվին: Եթե ինչ-որ մեկը վճարում է Ձեզ այն բանի համր, որ հանցագործին բանտ նստեցնեք, ապա նա վճարում է այն, ինչը չեն վճարելու մյուս քաղաքացիները: Տնտեսագետները սրան անվանում են հասարակական բարքերի բարձր կարգի խնդիր:

Խրախուսանքը և պատիժը, որոնք դրդում են լավ վարքագծի, իրենք իրենցով հանդիսանում են լավ վարքագծի օրինակներ և ենթակա են արտաքին ազդեցության:

Էլդակարը և Ուիլսոնը, առաջինը սկսեցին քննարկել էգոիստների պատժումը՝ փորձի հիման վրա, որը ցույց տվեց, որ մարդիք, ովքեր խաբելու հակում ունեն, հաճախ իրենք են ուրիշներին խաբեբա անվանում: Նման օրինակներ տեղի ունեն նաև կենդանիների միջավայրում, օրինակ՝ մեղուները, որոնք իրենք են ձու դնում, թույլ չտալով, որ դա անեն ուրիշ մեղուներ:

Մի՞թե էգոիստական պատժի ձևը այդքան սարսափելի է բարոյականության տեսանկյունից: Էլդակարի և Ուիլսոնի խոսքերով, այս իրավիճակին կարելի է այլ կերպ նայել՝ ինչպես աշխատանքի բաժանման: Ալտրուիստները, էգոիստներին վճարում են նրանով, որ թույլ են տալիս իրենց շահագործել, բայց միևնույն ժամանակ էգոիստները իրենց պարտքը վերադարձնում են, վճարելով նրանց նույն այդ ալտրուիզմով: «Այս դեպքում, ալտրուիստները իրենք են պատժում մյուսներին, և նրանք երկակի վճար չեն վճարում»,- ասում է Էլդակարը: «Այսպիսով ամենալավ սոցիալական խմբերը նրանք են, որտեղ ինչպես հրեշտակներ, այնպես էլ չար ոգիներ կան»: