ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱՅՍ ԱՎԱՏԱՐՆ ԻՆՁ ԳԻՐԱՑՆՈՒՄ Է

RTI International-ի նոր հետազոտության համաձայն, վիրտուալ աշխարհում տեղադրելու համար գրավիչ և բարեկազմ ավատարների ստեղծումը, կարող է ոգևորել օգտատերերին, որպեսզի նրանք դառնան ավելի առողջ, և իրենց տեսքին հետևեն իրական կյանքում:

ՄԱՐԴԻԿ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՆՄԱՆՎԵԼ ԻՐԵՆՑ ԱՎԱՏԱՐՆԵՐԻՆ:

«Հիմնվելով նախնական տվյալների վրա, կարելի է ասել,

...որ վիրտուալ իրականության մասնակիցները կարող են իրենց փոխել, որպեսզի համապատասխանեն իրենց ընտրած ավատարին»,- նշում է RTI-ի մեթոդիստ, հետազոտության հեղինակ Էլիզաբեթ Դինը:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ֆիզիկական ակտիվության հետ կապված ավատար ունեցող պատասխանողների 80%-ը հաճախ ֆիզիկական ակտիվությամբ է զբաղվում նաև իրական կյանքում: Այս հետազոտության համար, գիտնականները հետազոտել են Second Life վիրտուալ աշխարհի 29 օգտվողների: Հարցնողը, մասնակիցների կեսին հարցում է արել թաքնվելով «բարեկազմ» ավատարի տակ, իսկ մյուս կեսին՝ «գեր» ավատարի տակ:

Պարզվել է, որ այն մասնակիցները, ովքեր հարցվել են «բարեկազմ» հետազոտողի կողմից, հակված են ասելու, որ իրենց ավատարը նրանք գնահատում են բարեկազմ (համեմատած այն մասնակիցների հետ, ում հարցում էր արել «գեր» ավատարը): Մասնակիցների մարմնի զանգվածի միջին ցուցանիշը նույնպես բարձր էր, երբ նրանց հարցում էին անում «գեր» ավատարով մարդիք: Հետազոտողները նկատեցին նաև, որ «բարեկազմ» ավատարի կողմից հարցվողների համարյա երեք քառորդը, իրենց ավատարը գնահատել են որպես բարեկազմ, այն դեպքում երբ «գեր» ավատարի կողմից հարցվողների միայն մեկ երրորդն է այդպես գնահատել:

ԲՈՒԺԵԼՈՒ ԵՆ ԸՍՏ ԱՎԱՏԱՐՆԵՐԻ՞

«Հարցվողները, հակում ունեն, իրենց մարմնի մասսայի ավելի բարձր ինդեքս հայտնելու մարդուն, որը թաքնված է «գեր» ավատարի տակ, այլ ոչ «բարեկազմ»: Սա կարելի է բացատրել նրանով, որ «գեր» ավատարը կապված է այն համոզվածության հետ, որ մարմնի մասսայի բարձր ինդեքսը, շրջապատի համար ավելի ընդունելի է»,- ասում է Դինը:

Հետազոտողները ենթադրում են, որ այն հեշտությունը, որով Second Life վիրտուալ աշխարհում մարդիք կարողանում են փոխել իրենց տեսքը, հնարավորություն է տալիս հասկանալ, գիրության, արտաքին տեսքի և ֆիզիկական ձևի հետ կապված սոցիալական գործոնները:

«Բուժ. աշխատողները սկսում են վիրտուալ աշխարհները օգտագործել, գիատական հետազոտություններ կատարելու, և նույնիսկ բուժումներ նշանակելու համար, հիմնվելով այն բանի վրա, որ մարդիք գտնվում են իրենց ավատարների տպավորության տակ»,- նշում է Դինը: