Եվ այսպես, ընդհանրացնելով, կարելի է ասել, որ ՆԼԾ -ի տեսությունը և պրակտիկան օգնում են.
- Անձնական հարաբերությունների հաստատմանը և զարգացմանը,
- Համոզման կարողության զարգացմանը,
- Բարձրացնել ինքնագնահատման աստիճանը,
- Հաղթահարել անցյալի բացասական երևույթների հետևանքները,
- Կենտրոնանալ առաջադրված նպատակների վրա և բոլոր ուժերը ուղղել դրանց հասնելու համար,
- Գործել առավելագույն արդյունավետությամբ,
- Ղեկավարել սեփական զգացողությունները,
- Հավատալ իր ուժերին ցանկացած գործի սկզբում,
- Հասնել նրան, ինչն անցյալում թվում եր անհնարին,
- Հասնել փոխըմբռման պատվիրատուների, հաճախորդների և աշխատակիցների հետ,
- Ստեղծագործաբար լուծել առաջացած պրոբլեմները,
- Հաճույք ստանալ նրանից, ինչն առաջ սարսափ եր առաջացնում,
- Մշակել անձնական այն հատկանիշները, որոնք հիացմունք են պատճառում ուրիշներին,
- Կյանքից ստանալ մեծ բավականություն,
- Ազատվել ոչ ցանկալի սովորություններից,
- Գալ դրական աշխարհընկալման,
- Եվ այլն:
ՆԼԾ-ն այն է, ինչի շնորհիվ («գիտակցություն-մարմին» համակարգի) թաքնված ցնցող հնարավորությունները դառնում են իրական:
ՆԼԾ-ն առաջարկում է մի կառուցվածք, որն օգնում է ամրացնել ձեր ենթագիտակցականը և սահմանված նպատակներին հասնելու սովորություն պատվաստել:
ՆԼԾ-ի գլխավոր նշանաբանը` «ԵԹԵ ԻՆՉ -ՈՐ ԲԱՆ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԱՇԽԱՐՀՈւՄ ԳՈՆԵ ՄԵԿ ՄԱՐԴ, ԱՊԱ ԴԱ ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ:
ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ