ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՄԵՐ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՆԼԾ-Ն

ՆԼԾ-ն օգնում է արագ և իրապես հասնել նպատակներին: Այլ խոսքով` նրա օգնությամբ կարելի է հասնել ցանկալիին, նույնիսկ ավելին` շատ բան իմանալ, դառնալ այնպիսին, ինչպիսին ուզում ես: ՆԼԾ-ի հաղորդակցման արդյունավետ միջոցները թույլ են տալիս արագ հասնելու շրջապատի հետ փոխըմբռմանը: Այս դեպքում ակտիվացվում են այն մտավոր ընդունակությունները («նեյրո»), որոնց գոյության մասին նույնիսկ չեք էլ ենթադրել: Բացի այդ, ՆԼԾ -ն օգնում է միանգանայն բացառիկ կերպով օգտագործել լեզուն («լինգվիստիկ») նպատակներին հասնելու համար: Վերջապես դրա շնորհիվ կարելի է սովորել ղեկավարել մտավոր ընդունակությունները,

...հոգեկանը, ցանկալի արդյունքներին համապատասխանեցնել սեփական համոզմունքները և արժեքները («ծրագրավորում»):

Այս մակարդակի ինքնատիրապետումը բերում է ինքնվստահության և բարձրացնում է ինքնահաստատման հավանականությունը: Այն նմանապես օգնում է անձնական ձեռքբերումներին և ինքնազարգացմանը:

ՆԼԾ-ի տեսությունը և պրակտիկան օգնում են ստեղագործաբար, հնարամտորեն լուծել կյանքում առաջացող բարդույթներն ու դժվարություները:

ՆԼԾ-ն ավելի շատ ուշադրություն է դարձնում պրակտիկային (կարողությանը), քան տեսությանը (հասկացությանը): Որպես կանոն, ՆԼԾ -ի սկսնակները նկատում են, որ տեխնիկական մեթոդների էությունը բացահայտվում է միայն այն ժամանակ, երբ դրանք կիրառում են պրակտիկայում: Սկսնակ ՆԼԾ-իստների մեծ մասը զգալի ներքին փոփոխություններ են ապրում, որը այնուհետև անդրադառնում է ուրիշ մարդկանց հետ հարաբերությունների և արտաքին պատճառների վրա ամբողջությամբ:

ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ