ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԲԱ՞ՐԴ Է ԱՐԴՅՈՔ ՆԼԾ-ԻՆ ՏԻՐԱՊԵՏԵԼԸ

ՆԼԾ-ում կան բազմաթիվ, բավական հեշտ, բայց արդյունավետ բաներ: Որոնց օգնությամբ Դուք կարող եք շատ արագ և հեշտ ստանալ կոնկրետ արդյունք:

ՆԼԾ-ով իմ տարվածությունը սկսեց մի այդպիսի արագ և նկատելի արդյունք ձեռք բերելուց հետո: Շատ վաղուց, երբ ես դեռ երիտասարդ էի և ակտիվ զբաղվում էի ինքնակատարելագործմամբ, հոգեբանության շատ ուղղություններ, որը ես փորձել էի՝ իսկ դրանք բավականին շատ էին, ինձ խոստացել էին, որ երբևէ արդյունք կունենամ և այդ ԵՐԲԵՎԷ-ն շատ անորոշ էր:

Սակայն, մի անգամ, մի չարաբաստիկ պատմության արդյունքում, ես հայտնվեցի մի տաղանդաշատ ՆԼԾ մասնագետի տանը: Նա ուղղակի ինձ օգնեց, որ ես ինքս իմ վրա մի ՆԼԾ տեխնիկա կիրառեմ, և.... անմիջապես: Ստացա արդյունք: Միանգամայն կոնկրետ և ստուգելի՝ նախկինում ես մի մարդու վրա շատ բարկանում էի, իսկ դրանից հետո ուղղակի նրան շատ հանգիստ էի վերաբերվում: Այ, ՀԵՆՑ այդ պահից էլ ես տարվեցի ՆԼԾ-ով:

Սակայն, բնականաբար, եթե Դուք ցանկանում եք ավելի բարդ բաներ կարողանալ անել, ապա պետք է որոշակի ջանքեր գործադրեք: Մարզվեք: Մեծ մասամբ, ՆԼԾ սովորելը՝ հետաքրքիր է և ուրախ: Ընդ որում, Դուք դա անելու եք չկտրվելով Ձեր առօրյաից և կիրառելով ամեն սեմինարին ձեռք բերածը՝ կյանքում և աշխատավայրում:

ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ