ՆԼԾ-ի մասին պտտվում են բավականին շատ զվարճալի բամբասանքներ, որոնցից ելնելով, ես արդեն պետք է ունենայի բավականաչափ զոմբի-ծառաներ և ահռելի գումար բանկային հաշվին: Կամ ասում են....
Իրականում ՆԼԾ-ն ուղղակի հոգեբանության ուղղություններից մեկն է: Շատ արդյունավետ, երևի թե ամենաարդյունավետը այս պահին: ՆԼԾ օգտագործում են հոգեբաններից, հոգեբույժներից, սպորտսմեններից, հռետորներից, բիզնեսմեններից և քաղաքական գործիչներից շատերը:
Այն դասավանդում են համալսարաններում և ինստիտուտներում, այդ թվում և Մոսկվայի և Երևանի Պետական համալսարաններում: NLPt-ն (ՆԼԾ-ն հոգեթերապիայում) լիակատար հաստատված է պետական մակարդակի վրա, որպես հոգեթերապիայի ուղղություն Եվրոպայի շատ երկրներում, օրինակ՝ Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում և այլն: Այն ներառված է, որպես որակային մոդալություն (ուղղություն) Ռուսաստանի Դաշնության Արհեստավարժ Հոգեթերապևտների լիգայում և Եվրոպական Հոգեթերապևտիկ Ասոցիացիայում:
Ուրիշ բան է, որ մարդիկ, ովքեր անցել են ՆԼԾ ուսուցում, իրականում սկսում են ավելի լավ շփվել, բանակցել, պայմանավորվել, խորհուրդներ տալ և աշխատել: Եվ այս փաստը, այն մարդկանց մոտ, ովքեր դա վատ են անում, առաջացնում է բնական անհանգստություն:
ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ