Երեք հին ընկերներ նստել էին միասին և զրուցում երիտասարդության ուրախությունների և ծերության դժվարությունների մասին:
- Ահ, - տնքում էր մեկը, - իմ ոտքերն ինձ չեն լսում այնպես, ինչպես ես կուզեի: Ախր ժամանակին ես վազում էի, իսկ հիմա նրանք ինձ թողել են ճակատագրի քմահաճույքին, այնպես, որ ես հազիվհազ ոտքից ոտք եմ անցնում:
- Դու ճիշտ ես, - նրա հետ համաձայնվեց մյուսը: - Իմ մոտ այնպիսի զգացողություն է, կարծես իմ երիտասարդ ուժերը կաթիլ առ կաթիլ ավազի մեջ են անցնում, այնպես, ինչպես ջուրն անապատում: Ժամանակը փոխվել է, և մենք էլ ենք փոխվել ընկնելով ժամանակի երկանքների մեջ:
Իսկ երրորդ ընկերը, ով քարոզ կարդալ սիրող մի մոլլա էր, և ավելի քիչ զառամյալ չեր քան իր ընկերները, գլուխը բացասաբար շարժեց՝
- Չեմ հասկանում թե ինչի մասին եք խոսում իմ թանկագին ընկերներ: Ես ինձ մոտ ոչ մի նման բան չեմ նկատում այն ամենից, ինչից որ բողոքում եք: Ես նույնքան ուժեղ եմ, որքան քառասուն տարի առաջ:
Ընկերները նրան չհավատացին:
- Մի ծիծաղեցեք, դա հենց այդպես է, - չեր հանձնվում մոլլան: - Այ հենց երեկ ես դրա ապացույցն ունեցա: Իմ ննջարանում անհիշելի ժամանակներից մի կաղնե ծանր պահարան կա: Քառասուն տարի առաջ ես փորձեցի այդ պահարանը տեղաշարժել, և ի՞նչ տեղի ունեցավ Ձեր կարծիքով, ընկերներ: Ես չկարողացա այն բարձրացնել: Երեկ գլխիս փչեց նորից փորձել բարձրացնել այդ պահարանը: Ես հավաքեցի իմ բոլոր ուժերն ու նորից փորձեցի անել դա: Եվ իմ մոտ նորից չստացվեց: Դա ակնհայտորեն ապացուցում է այն, որ ես նույնքան ուժեղ եմ, որքան քառասուն տարի առաջ էի:
ՆՈՍՍՐԱՏ ՓԵԶԵՇԿԻԱՆ