ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱՏՎԱԾՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՎԸ ԹՐԾՈՒՄ

Մի աճպարար իր արվեստն էր ցուցադրում սուլթանին և նրա պալատականներին: Հանդիսատեսը հրճվանքի մեջ էր: Ինքը՝ սուլթանը, ոգևորությունից ինքն իր նման չէր:

- Աստված իմ, ինչ հրաշք է, ինչ հանճարեղ մարդ է:

Նրա վեզիրն ասաց՝

- Ձերդ մեծություն, ախր Աստվածները չեն կավը թրծում:

Աճպարարի արվեստը՝ անվերջ մարզանքների և ջանասիրության արդյունք է:

Սուլթանը խոժոռվեց: Վեզիրի խոսքերը զրկեցին նրան աճպարարի արվեստից հրճվելու հաճույքից:

- Այ դու անշնորհակալի մեկը, ինչպե՞ս ես համարձակվում պնդել, որ այսպիսի արվեստի կարելի է հասնել վարժվելով: Եթե ես ասում եմ՝ կամ մարդը տաղանդ ունի, կամ էլ ոչ, ուրեմն դա այդպես է:

Ատելությամբ նայելով իր վեզիրի վրա նա բարկացած բացականչեց՝

- Դու համենայն դեպս՝ չունես, գնա զնդան: Այնտեղ Դու կարող ես մտածել իմ խոսքերի մասին: Եվ որպեսզի Դու Քեզ մենակ չզգաս և որպեսզի քո կողքին քո նման մեկը լինի, քեզ հետ ընկերությունը կկիսի մի հորթ:

Իր բանտարկության առաջին օրից, վեզիրը սկսեց վարժվել՝ նա բարձրացնում էր հորթին և նրան տանում բանտարկության աշտարակի սանդուղքով վեր և վար: Անցան ամիսներ, հորթը վեր ածվեց մի հզոր ցուլի, իսկ վեզիրի ուժերը աճեցին ի շնորհիվ ամենօրյա վարժանքների:

Մի գեղեցիկ օր սուլթանը հիշեց իր վեզիրի մասին: Նա հրամայեց իր մոտ բերել վեզիրին: Նրա տեսքից սուլթանը զարմանք ապրեց՝

- Աստված իմ, այս ինչ հրաշք է, ինչ հանճար է:

Վեզիրը, ով ցուլին տանում էր պարզած ձեռքերում, պատասխանեց նույն բառերով, ինչ ասել էր նախկինում՝

- Ձերդ մեծություն, Աստվածները չեն կավը թրծում: Այս կենդանուն Դու ինձ տվեցիր քո ողորմածությամբ: Իմ ուժը՝ իմ ջանասիրության և վարժանքների արդյունքն է:

ՆՈՍՍՐԱՏ ՓԵԶԵՇԿԻԱՆ