- Բարև: Խնդրում եմ հեռախոսափողը մի դիր:
- Ի՞նչ ես ուզում: Ես քո շաղակրատության ժամանակը չունեմ: Արագ ասա:
- Ես այսօր բժշկի մոտ եմ եղել…
- Եվ ի՞նչ նա Քեզ ասաց:
- Հղիությունս հաստատվեց, արդեն չորրորդ ամիսն է:
- Իսկ ես Քեզ ինչո՞վ կարող եմ օգնել: Ինձ պրոբլեմներ պետք չեն: Ազատվիր:
- Ասացին ուշ է արդեն: Ի՞նչ անեմ:
- Մոռացիր իմ հեռախոսահամարը:
- Ինչպե՞ս մոռանամ: Ալո - ալո:
- Բաժանորդը գտնվում է ռադիոծած...
Անցավ երեք ամիս
«- Բարև փոքրիկ»։
«- Բարև, իսկ ո՞վ ես դու»։
«- Ես Քո Պահապան Հրեշտակն եմ»։
«- Իսկ ումի՞ց ես Դու ինձ պաշտպանելու: Ախր ես այստեղից ոչ մի տեղ չեմ կարող գնալ»։
«- Դու շատ զավեշտալի ես: Ինչպե՞ս ես այդտեղ ապրում»:
«- Ես՝ լավ: Իսկ այ մայրս ամբողջ օրը լաց է լինում»:
«- Մի անհանգստացիր, փոքրիկ, մեծերը միշտ էլ ինչ որ բանից դժգոհ են լինում: Դու ամենակարևորը՝ շատ քնի, ուժ հավաքիր, դրանք Քեզ դեռ պետք են գալու»:
«- Իսկ Դու տեսե՞լ ես իմ մայրիկին: Ինչպիսի՞ն է նա»:
«- Իհարկե, Ես միշտ քո կողքին եմ: Քո մայրը շատ գեղեցիկ է և շատ երիտասարդ»:
Եվս երեք ամիս անց
- Այս ինչ ես անում: Ոնց որ մեկը արմունկիդ խփի: Արդեն երկրորդ բաժակն ես թափում: Այսքան օղի փչացրեցիր:
«- Հրեշտակ, այստե՞ղ ես»:
«- Իհարկե»:
«- Կարծես թե այսօր մայրս շատ վատ է... Ամբողջ օրը լաց է լինում ու ինքն իր հետ վիճում»։
«- Իսկ Դու ուշադրություն մի դարձրու: Պատրաստ չե՞ս արդեն լույս աշխարհ գալու»։
«- Կարծես թե արդեն պատրաստ եմ, սակայն շատ եմ վախենում: Բա որ հանկարծ մայրս ինձ տեսնելուց հետո ավելի անտրամադիր դառնա»:
«- Ի՞նչ ես ասում, նա անպայման կուրախանա: Մի՞թե կարելի է չսիրել այնպիսի փոքրիկի, ինչպիսին Դու ես»:
" - Հրեշտակ, իսկ ի՞նչպես է այնտեղ: Ի՞նչ է այնտեղ, մորիցս դուրս:"
«- Այստեղ հիմա ձմեռ է: Շուրջ բոլորը սպիտակ, սպիտակ է և գեղեցիկ փաթիլներ են թափվում: Շուտով ինքդ կտեսնես»:
«- Ես պատրաստ եմ այդ ամենը տեսնել»:
«- Դե, փոքրիկ, ես սպասում եմ Քեզ»:
«- Ցավում է, վախենում եմ»:
- Վայ, մամա ջան, ախր շատ է ցավում: Օգնեք ինձ, գոնե որևե մեկդ… Ի՞նչ եմ այստեղ մենակ անելու: Օգնեք, ցավում է…
Փոքրիկը շատ արագ ծնվեց, առանց որևե մեկի օգնության: Երևի նա շատ էր վախենում մորը ցավեցնել:
Մեկ օր անց, երեկոյան, քաղաքի արվարձաններից մեկում, բնակելի տներից ոչ շատ հեռու՝
- Որդիս, ինձ վրա մի նեղացիր: Հիմա ժամանակներն են այդպես, մենակ ես չեմ այսպիսին: Ախր ի՞նչ պիտի անեմ ես քո հետ: Դեռ ամբողջ կյանքս առջևում է: Իսկ Քեզ համար մեկ է՝ Դու ուղղակի կքնես ու վերջ…
«- Հրեշտակ, իսկ ու՞ր գնաց մայրս»:
«- Չգիտեմ, հանգստացիր, հիմա նա կվերադառնա»:
«- Հրեշտակ, իսկ ինչու՞ է Քո ձայնը դողում: Դու ի՞նչ է լաց ես լինում: Հրեշտակ, խնդրում եմ, շտապեցրու մայրիկիս, այստեղ շատ ցուրտ է»:
«- Ոչ, փոքրիկ, լաց չեմ լինում, Քեզ թվաց, հիմա կկանչեմ: Իսկ Դու ուղղակի մի քնիր, Դու լաց եղիր, բարձր բարձր»:
«- Ոչ, Հրեշտակ, ես լաց չեմ լինի, մայրս ասաց, որ պետք է քնեմ»:
Նույն ժամանակ, այդ վայրի մոտակայքում գտնվող հինգհարկանի շենքերից մեկի բնակարաններից մեկում՝ ամուսիններ էին վիճում՝
- Ես Քեզ չեմ հասկանում: Ու՞ր ես ուզում գնալ: Դրսում արդեն մութ է: Դու անտանելի ես դառել՝ հիվանդանոցից վերադառնալուց հետո: Սիրելիս, մենակ մենք չենք այդպիսին, հազարավոր ընտանիքներ ունեն «անպտղություն» ախտորոշումը: Եվ նրանք ինչ որ կերպ ապրում են:
- Խնդրում եմ Քեզ, հագնվիր՝ գնանք:
- Ու՞ր:
- Ես չգիտեմ ուր: Ուղղակի զգում եմ, որ պետք է ինչ որ տեղ գնամ: Հավատա ինձ խնդրում եմ:
- Լավ, վերջին անգամ: Լսու՞մ ես, վերջին անգամ եմ Քո քմահաճությամբ շարժվում:
Շքամուտքից մի զույգ դուրս եկավ: Առջևից մեծ քայլերով գնում էր կինը: Նրա հետևից տղամարդը:
- Սիրելիս, ինձ մոտ այնպիսի զգացողություն է, կարծես թե գնում ես նախապես ընտրած ճանապարհով:
- Չես հավատա, բայց կարծես ինչ որ մեկը ձեռքիցս բռնած տանում է ինձ:
- Դու ինձ վախեցնում ես: խոստացիր, որ վաղն ամբողջ օրը անկողնում անց կացնես: Ես կզանգեմ Քո բժշկին:
- Լռիր… լսու՞մ ես, ինչ-որ մեկը լաց է լինում:
- Այո, երեխայի լացի ձայն է լսվում:
«- Փոքրիկ, բարձր լաց եղիր: Մայրդ մոլորվել է, բայց շուտով կգտնի քեզ»:
«- Հրեշտակ, իսկ Դու որտե՞ղ էիր: Ես կանչում էի Քեզ: Ես բոլորովին սառչել եմ»:
«- Գնացել էի մայրիկիդ հետևից: Նա արդեն մոտ է»:
- Աստված իմ, ախր իրոք երեխա է: Բոլորովին սառչել է, արագ տուն տանենք: Սիրելիս, Աստված մեզ Փոքրիկ ուղարկեց:
«- Հրեշտակ, իմ մայրիկի ձայնը փոխվել է»:
«- Սովորիր, փոքրիկ, սա Քո ՄԱՅՐԻԿԻ իսկական ձայնն է»:
ԱՆՀԱՅՏ ՀԵՂԻՆԱԿ