Հարց՝
Բարև Ձեզ: Իմ անունն է X, ես 18 տարեկան եմ: Ապրում եմ Y քաղաքում, քրոջս ընկերուհու հետ, վարձած բնակարանում: Ամուսնացած չեմ, ընկեր չունեմ, երեխաներ չունեմ:
Իմ կյանքի ամեն մի ժամը՝ մտքերի և հարցերի, որը տալիս եմ ինքս ինձ, անվերջանալի հոսք է: Բնավորությունս հանգիստ է, ամբողջ ժամանակ փորձում եմ ներքին հավասարակշռությունս պահել։
Ինքս ինձ հետ լինել հորմոնիայի մեջ:
Ինքս ինձ նկատմամբ երկակի վերաբերմունք ունեմ՝ ես տարբերում եմ "Ես"-ի հասկացությունը իմ մարմնից: Շրջապատող ուրիշ մարդիք, իմ կարծիքով վերաբերվում են ինձ կախված այն բանից, թե ինչպես եմ ես ինձ պահում:
Ես սովորում եմ մասնավոր ԲՈւՀ-ի հոգեբանության ֆակուլտետեի առաջին կուրսում: Ես չեմ կարողանում հասկանալ՝ արդյոք սա ինձ պետք է, և ուզում եմ ես արդյոք սովորել բժշկական ինստիտուտում, որպեսզի դառնամ բժիշկ: Այս անորոշության և անվճռականության վիճակը ինձ անհանգստացնում է: Ես նաև վախենում եմ ծնողներիս ասել, որ հաջորդ տարի պատրաստվում եմ գործերս բժշկական ակադեմիա տեղափոխել, քանի որ մեր ընտանիքում նման վարքագիծ արդեն եղել է՝ քույրս բազում անգամներ տեղափոխվել է մի ուսումնական հաստատությունից մյուսը, և դա լուրջ վնաս է հասցրել ծնողներիս գրպանին: Այն մասին, որ ես միգուցե հոգեբանական ֆակուլտետից դուրս գամ, ես խոսել եմ մորս հետ: Նա ինձ խոստովանեց, որ իմ այդ որոշումը անհարգալից և վիրավորական կլինի նրանց համար, քանի որ ես վկա եմ այն փաստին, որ քույս, լինելով արդեն 22 տարեկան, նմանատիպ փնտրտուքի արդյունքում ոչնչի չի հասել: Ես ընդունում եմ այդ փաստը, ինչպես նաև նա, որ սա կարող է փախուստ լինել իրական խնդրից, նաև հասկանում եմ ծնողներիս: Ինձ անհանգստացնում է նաև այն, որ բժշկության նկատմամբ իմ անսպասելի ձգտումը կարող է պայմանավորված լինել միայն պոպուլյար հեռուստասերիալների դիտումով՝ "Դոկտոր Հաուզ" և "Կլինիկա": Միևնույն ժամանակ ես հասկանում եմ, որ իրական բժշկությունը քիչ ընդհանուր բան ունի Հոլիվուդյան ֆանտազիաների հետ, և որ Ռուսաստանում այս ոլորտը ուրիշ ձևով է դրված: Ես հասկանում եմ, որ սա հեշտ գործ չէ, և կկլանի ինձ ամբողջությամբ՝ իմ ամբողջ կյանքը, ժամանակը, և որ բժիշկ դառնալը այնքան էլ գրավիչ բան չէ, ինչքան ցուցադրում են հեռուստատեսությունում, այլ նույնիսկ մի քիչ առօրեական է և տխուր: Իմ խնդիրը ես կձևակերպեի հետևյալ կերպ՝ ես չեմ հասկանում թե ինչի վրա արժե ծախսել իմ կյանքը: Այնպես, որ հետո չափսոսամ: Իմ խնդիրը արտահայտվում է հատկապես փողային հարցում: Հոգեբանի ուսուցման առաջին կիսամյակի համար արդեն վճարված է, և իմ ընտանիքի համար ոչ փոքր գումար (իմ ընտանիքը ունի միջին կարգավիճակ, ապրում ենք պրովինցիայում): Սակայն բանը նույնիսկ փողի մեջ չէ, այլ ծնողներիս նկատմամբ ունեցածս վերաբերմունքի: Մորս ես չվախեցա դա ասել, միգուցե նույնիսկ հորիցս էլ չվախենամ, սակայն ամեն դեպքում վախենում եմ: Այո, վախենում եմ, որովհետև հասկանում եմ, որ եթե նույնիսկ որոշեմ գնալ, ապա ուսուցման բյուջետային ձևից բացի այլ տարբերակ չունեմ: Բնականաբար, ծնողներս ինձ դժբախտության մեջ չեն թողնի, սակայն դա ուրիշ հարց է: Ստացվում է, որ հույսս միայն ինձ վրա պիտի դնեմ: Իմ կյանքը մի տեսակ թոլացած է ընթանում՝ դպրոցը թույլ չտվեց, որ հասկանամ մտքի ամբողջ անհրաժեշտությունը: Հասկանում եմ, որ ամեն ինչը կախված էր իմ ցանկությունից, իսկ ես ուղղակի լավ սովորող էի (հարվածային), և ինձ ավելի հարմար էր մտածել, որ ես դժվարանում եմ մաթեմատիկայի և մյուս ճշգրիտ գիտությունների մեջ։ Ինստիտուտի ուսուցանմանս վերջին տարիներին, ես գլխովին խրվեցի մտածողական գործընթացների մեջ, և հասկացա, որ համարյա միշտ ինձ թույլ եմ տվել խեղդվել ալարկոտության և սեփական ապագայի նկատմամբ անտարբերության մեջ։ Ես հասկացա, որ իմ գլուխը ոչ միայն հումանիտար գիտությունների նկատմամբ հակում ունի։ Ես հասկանում եմ, որ ավելիին եմ ընդունակ, իսկ մեր ինստիտուտը չունի մեծ կապեր և լավ համբավ, այդ պատճառով էլ ես վախենում եմ ժամանակս իզուր վատնելուց։ Սա ոչ այնքան ամբիցիաներ են, այլ կյանքը կորցնելու, անիմաստ վատնելու վախ։ Հիմա ես գտնվում եմ "օդից կախված" վիճակում, չեմ կարողանում որոշում ընդունել։ Այս ամենի հետ, կասկածները ոչ միայն բժշկի համար սովորելու մեջ է, այլ նաև հոգեբանական ֆակուլտետից հեռանալու մեջ։ Վերջում ուզում եմ ավելացնել, որ ես մեծ փողերի, փառքի և մեծ անունի ձգտում չունեմ։ Ես ուղղակի վախենում եմ սպանել իմ ժամանակը։
Խնդրի գիտակցումը առաջացել է վերջերս։ Հավանաբար խնդիրը ոչ այնքան երիտասարդ է, քանզի ես, իմ խորը անտարբերության և սեփական անձի կախվածության պատճառով, իմ դպրոցական կյանքը համարյա թե չեմ հիշում։ Գիտեմ միայն, որ բոլոր 11 տարիները ներկայացվում են մի անվերջ՝ "6 դաս և տուն... 6 դաս և տուն"։ Խնդրի առաջացման վրա ազդել է ուսման նկատմամբ իմ վերաբերմունքը և չուզելը հասկանալ այն փաստը, որ մի օր ծնողներիցս առանձին եմ ապրելու։ Տարօրինակը նա է, որ ես իմ միջին ուսումը համարում էի ճիշտ, միգուցե նույնիսկ վեհանձն գործ։ Որովհետև չէի ուզում "Բուսաբ." լինել՝ չափից շատ ժամանակ և միջոցներ ծախսել ուսման վրա։ Ոչ թե այն պատճառով, որ համարում էի, որ "Բուսաբները" հիմար են, այլ այն պատճառով, որ ավելի շատ բան էի փնտրում։ Ավելի շատ բան մարդկանց, համադասարանցիների հետ շփման մեջ, հատուկ ուշադրությամբ ներքին խնդիրներին։ Ինչ-որ չափով ես հասկանում էի, որ ուսումը ինձ կքաշի, և կստիպի ամեն ինչի մասին մոռանալ (այո, այդպես էլ տեղի ունեցավ ինստիտուտում), կստիպի մոռանալ ինձ շրջապատող կենդանի մարդկանց մասին։ Ես ինձ երջանիկ էի զգում, երբ գիտակցում էի, որ ինչ-որ մեկին օգնում եմ։ Ավելի սուր՝ հստակ հիշում եմ այն պահերը, երբ զրուցում էի կամ լսում էի ինչ-որ մեկին։ Երբ սիրում էի ինչ-որ մեկին ողջ սրտով։
Խնդրի լուծման իմ փորձերը շատ միանման են՝ ես սկսում եմ զբաղվել լայնածավալ ինքնափորմամբ (կամ ինքնասղոցմամբ, ինչպես կասեր մայրիկս), կամ էլ ստեղծում եմ իմ համար արհեստական, մինյատյուր խնդիրներ, որպեսզի շեղվեմ իրականից։ Դրանց թվին են պատկանում վնասակար սովորույթները, օրինակ՝ ես շրթունքներս եմ կրծում։ Ես դա անում եմ ուժեղ, մինչև արյունը, մաշկելով (կներեք մանրամասների համար)։ Չնայած կերակրային ալերգիայի առկայությանը (ատիպիկ դերմատիտ, մաշկի լոկալ կարմրություններ), ես հաճախ խախտում եմ քաղցրի և այլ վնասակար ուտելիքների վրա դրված արգելքը։ Այդ ժամանակ մաշկս սկսում է քոր գալ, և իմ համար դա ինչ-որ հաճույքի պես բան է։ 2009 թվականի սեպտեմբերից ես անցա բուսակերության, և հավանաբար այդ պատճառով էլ սկսեցի ավելի սթափ մտածել և գնահատել ինձ։ Ալերգիաս ավելի քչացել է։ Իմ ողջ ուզածը՝ մի հասուն և խելոք մարդու խորհուրդ է, ով ինձ կողմնակալորեն չի վերաբերվում և ում հետ ես չունեմ բարեկամական կամ ընկերական հարաբերություններ։
Կա ևս մի բան, որը երևի թե անհրաժեշտ է, որ իմանաք։ Ես սովորություն ունեմ մշտապես վերլուծել ինձ և իմ շրջապատը։ Այդ սովորությունը հասել է մի խելացնոր փիլիսոփայության, որը չպիտի լիներ 18 տարեկան աղջկա գլխում։ Երբեմն դա ինձ բերում է անելանելիության և հուսահատության վիճակի։ Ես ոչ մի նման պատճառով մասնագետների չեմ դիմել։ Թեթևակի կնշեմ միայն, որ մայրս ունի հոգեբանական կրթություն, սակայն որպես օրենք, մենք ուղղակի բաց զրուցում ենք միմյանց հետ, ինչը ինչ-որ չափով, հեռակա հիշեցնում է հոգեբանի խորհրդատվությունը։
Հա, ինչպես արդեն ասել էի, ինձ մոտ խրոնիկական մաշկային հիվանդություն կա՝ ատիպիկական դերմատիտ։ Բուժման ընթացքում օգտագործում եմ "Էլոկոմ" քսուկը և բուսակերություն, ինչը, ի միջի այլոց չի բացառում բոլոր վնասակար մթերքները։
Պատասխան՝
Հարգելի X։
Ինձ միշտ էլ հաճելի է շփվել հետաքրքիր երիտասարդների հետ, ովքեր կարողանում են մտածել, քանի որ, նրանք են պտտում այս երկիր մոլորակը անկախ այն բանից՝ հոգեբան են, բժիշկ թե ժարտարապետ։
Դուք ապրեք!!!
Կարդալով Ձեր նամակը, ես իմ առաջ տեսնում եմ հասուն մարդու, ով, ես համոզված եմ, ի վիճակի է ինքնուրույն լուծել իր բոլոր խնդիրները, ուղղակի մի քիչ կյանքի փորձ չի հերիքում, որն էլ անպայման կլրացվի ժամանակի ընթացքում։ Այս ամբողջ պատմության մեջ ես կուզենայի մի երկու ինֆորմացիոն ճշգրտում մտցնել, առաջինը՝ Ձեր շրթունքներ կրծելը ունի կանիբալիզմի՝ ինքնաոչնչացման բնույթ, որի ցանկությունը առաջանում է ինքն իր մեջ ուղղված ագրեսսիայից, և ունի ֆիզիկական վերացման ճանապարհով իրավիճակից փախչելու միտում։ Լինելով հոգեբանի դուստր, և մի որոշ ժամանակ էլ սովորելով հոգեբանության ֆակուլտետում, կարծում եմ, որ սա Ձեզ համար պետք է լինի հասկանալի և հաղթահարելի խնդիր։ Երկրորդը ինչ կուզեի նշել, փորձեք հասկանալ Ձեր մոր դերը, Ձեր մասնագիտության ընտրության գործընթացում։ Փորձեք այս հարցին նայել բոլոր կողմերից՝ ոչ միայն այն կողմից, որ դուք կարող էիք ընտրել մասնագիտությունը նրա լուռ դրդմամբ, կամ Ձեր ձգտումով դեպի նա (ինքներդ եք հասկանում, որ կարող են լինել բազում այլ դրդումներ), այլ նաև այն տեսանկյունից, որ այսօր Ձեր հոգեբանությունից հեռանալու ձգտումը նույնպես կարող է լինել մոր հետ հակադրվելու, նրանից հեռանալու, (հայրեր և որդիներ կոնֆլիկտի) արդյունք, որը կբերի Ձեզ ոչ այն արդյունքին, ինչի դուք սպասում եք ենթագիտակցորեն։ Իմ կարծիքով Ձեզանից կստացվի հոյակապ հոգեբան և ոչ պակաս բժիշկ։ Ես հասկանում եմ, որ Դուք դեռ 18 տարեկան եք, և հենց դա էլ հաշվի առնելով, խոսում եմ Ձեր և Ձեր մոր միջև արդեն ձևավորվող, միգուցե ենթագիտակցական հակասությունների մասին։ Սակայն Ձեր հասուն մտածելակերպը ինձ հուշում է, որ դուք կարող եք 25 տարեկանի տեսանկյունով լուծել այս խնդիրը։ Նրա համար, որպեսզի խորհուրդ տամ Ձեզ փոխել Ձեր մասնագիտությունը, որին ես ամենևին էլ դեմ չեմ մի պարզ պատճառով, որ Ձեր տարիքի երիտասարդների 83%-ը սխալվում են իրենց մասնագիտության ընտրության գործընթացում, և փոխում։ Սակայն այն գլոբալ նպատակը, որ Դուք դրել եք Ձեր առաջ՝ մարդկանց օգնելու, կարող եք հասնել երկու ճանապարհով էլ։ Միջոցներն են տարբեր։ Փորձեք ինքներդ Ձեզ հետ անկեղծ լինել, և անաչառ ու անկախ ընտրություն կատարել այդ միջոցների մեջ։
Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: