ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Մեղքի բարդույթ

Ամենայն հավանականությամբ յուրաքանչյուր մարդ, իր կյանքում գեթ մեկ անգամ մի ինչ-որ արարք է կատարել, որի առիթով հետագայում մեղավորություն և ամոթ է զգացել։ Դա կարող է ինչ-որ իրականում լուրջ բան լինել կամ նույնիսկ կենցաղային մանրուք՝ ասենք թե մի փոքր ճիշտ չես հաշվարկել, կամ մտերիմներից մեկին մի փոքր ավելի կտրուկ ես պատասխանել… Սովորաբար նման դեպքերը հեշտ են լուծվում՝ իրավիճակը շտկելու փորձերով կամ ներողություն խնդրելով։

Բայց ի՞նչ անել, եթե մեղքի զգացումը դառնում է կյանքի մշտական ուղեկցորդ։

Մենք մեղադրում ենք մեզ, նույնիսկ եթե օբյեկտիվորեն մեղավոր չենք՝ օրինակ, երբ մեր պլանավորած զբոսանքի օրը անձրև է գալիս։ Կամ երբ առանց պատճառի վրա է հասնում ամոթի զգացումը և ինքներս մեր նկատմամբ զզվանքը։ Այսպիսի իրավիճակները կարող են պրոբլեմներ առաջացնել իսկ հենց այդ զգացողությունը կոչվում է «մեղքի բարդույթ»։

Ի՞նչ բան է «մեղքի բարդույթը»։

Մեղքի զգացման մասին գրել է դեռևս հայտնի հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրեյդը։ Նա համարում էր, որ մեղքի զգացումի պատճառը՝ մեր բարոյական գիտակցության, «Սուպեր-Էգոյի» և մեր ցանկությունների և իմպուլսների միջև ձևավորված կոնֆլիկտի մեջ է, որը ձևավորվում է դեռևս ծննդյան ժամանակ։ Ըստ նրա, մեղքը իր տակ միշտ ունենում է նեգատիվ նշանակություն, և դրա միակ նպատակ է հանդիսանում բացառապես ինքնախարազանումը, ինչը ի սկզբանե կրում է դեստրուկտիվ բնույթ։

Կարլ Գուստավ Յունգը այլ կերպ էր կարծում։ Նա պատկերացնում էր մեղքի զգացումը, որպես ինքնակարգավորման մեխանիզմ, բարոյական համալիր, որը օգնում է մեզ առանձնացնել լավը՝ վատից։

Սակայն ժամանակի հետ հայտնվեցին այլ հետազոտություններ և հոգեբանների հայացքը՝ մեղքի զգացումի մասով փոփոխություններ կրեց։ 1971 թվականին, լույս տեսավ գրող և հոգեբան Հելեն Բլոկ Լյուիսի «Ամոթն ու մեղքը նևրոզի ժամանակ» գիրքը։ Իր աշխատությունում նա բախում է միմյանց այդ երկու հասկացությունները և գալիս եզրակացության, որ մեղքը, ի տարբերություն ամոթի կարող է բերել պոզիտիվ հետևանքների։ Այն ժամանակ, երբ ամաչող մարդը փորձում է թաքնվել, և մոտիվացվելով մեղքով, ընդհակառակը նպատակ է դնում շտկել իրավիճակը կամ փոխհատուցել իր պատճառած վնասը։

«Մեղքի բարդույթի» մի ուրիշ անվանումն է – «նևրոտիկ մեղք»։

Մեղքի զգացում։

Մեղքը, ամենահաճելի զգացմունքը չէ, սակայն օգտակար է սոցիումի մեջ ադապտացիայի դեպքում։ Ոչ այնքան համակրելի արարքի համար շփոթություն զգալով, մենք նկատում ենք, թե երբ և ինչպիսի մեր գործողություններ են ցավ պատճառում ուրիշին, իմանում ենք դիմացինի սահմանների և կարիքների մասին, մեր մեջ զարգացնում ենք զգայունություն և ուշադրություն։ Այս պատճառով էլ, մեղքի մեխանիզմը կարգավորում է ամենատարբեր աստիճանի մարդկային հարաբերությունները։ Այն նաև ազդարարում է նամ, երբ մենք գործում ենք մեր արժեքներին հակառակ, ոտնահարում ենք հիմնաքարային բարոյական սկզբունքները։ Վերը նկարագրվածը – մեղքի զգացումը բավականին կոնստրուկտիվ վերապրելու օրինակներ են։

Սակայն գոյություն ունի նաև այլ մեղք – նևրոտիկ։ Նենգությունը նրանում է, որ այն անօգուտ է եթե չասենք որ փլուզող է։ Կարելի է տարիներով տանջվել այդպիսի զգացմունքից և այդ ամբողջ ընթացքում մեղավոր զգալ նույնիսկ այն ժամանակ, երբ մեր նկատմամբ իրոք վատ են վարվել։ Հոգեվերլուծաբան Կարեն Հորնին նկարագրում է դեպքեր, երբ մարդը համարում է, որ արժանի չէ ոչ մի բանի բացի տանջանքներից, կամ էլ կանխավ նախատինք է սպասում է կամայական մեկից, ով իր հետ կոնտակտի մեջ է մտնում։ Վեճի ժամանակ նա կուրորեն ընդունում է օպոնենտի կողմը, իսկ եթե զրուցակիցը իր տեսադաշտից անհետանում է, օրինակ՝ մի ինչ-որ ժամանակ չի գրում, ապա այդպիսի մարդը անմիջապես իրեն է մեղադրում դրանում։

Կոնստրուկտիվ մեղք։

Կոնստրուկտիվ կամ իրական մեղքը կապված է կոնկրետ իրավիճակի հետ և այդ պատճառով էլ գիտակցվում է։ Որպես հակակշիռ, դեստրուկտիվ կամ նևրոտիկ մեղքը՝ իրական չէ։ Այն ձևավորվում է արտաքին դիրքորոշումների ու համոզմունքների ճնշման տակ, որոնց հետ մարդը համաձայնվել է, չհամեմատելով իր ներքին զգացողությունների հետ։ Այդ դեպքում, նա ստիպված է լինում արդարացնել ուրիշների սպասումները, որպեսզի խուսափի սեփական անլիակատարության ցավագին զգացմունքից։

Այդ կոնտեքստում, հաճախ մեղքը շփոթում են ամոթի հետ, սակայն դրանք տագնապայնության տարբեր ձևեր են, որոնց հետևում կանգնած են տարբեր կարիքներ։ Ճիշտ որոշելով հույզը, մենք կարող ենք հասկանալ թե ինչ է դրա հետևում կանգնած։

Ինչո՞վ է ամոթի զգացումը տարբերվում մեղքի զգացումից։

Դրանց մեջ եղած տարբերության իմաստը նրանում է, որ մեղքի զգացումը ուղղված է դեպի դուրս, իսկ ամոթը, մարդը վերապրում է իր ներսում։ Մեղքը առաջանում է ընտրության պահին։ Երբ մենք ընտրում ենք մի ինչ-որ օբյեկտ, մենք մեղավորություն ենք զգում մյուսի նկատմամբ։

Ամոթը միշտ վերաբերվում է ինքներս մեր հետ հարաբերությանը։ Եվ չնայած մենք ասում ենք, որ մենք ամաչում ենք ընկերների կամ գործընկերների առջև, մարդկանց հայացքը – հայելի է, որում արտացոլվում է ինքներս մեր մասին մեր պատկերացումը։ Ամոթը առաջանում է, երբ մեր իրական «Ես»-ը բախվում է ինքն իր երևակայական իդեալական կերպարի հետ և այդ համեմատությանը չի դիմանում։

Ամոթը կարող է ձևավորված լինել անցյալի նշանակալի կերպարների կողմից, հատկապես, եթե նրանք սասանել են մարդու ինքնագնահատականն ու «սուպեր-էգոն» իրենց անիրական պահանջներով և անտեղի արգելքներով։

Օրինակ, երբ ծնողները «դաս են տալիս» հուզական երեխային, որովհետև աղմկելը – ամոթ է և ընդհանրապես՝ «ինչ կմտածեն մարդիկ քո մասին»։ Երեխան, բազմաթիվ «չի կարելիները» ընկալում է որպես դատապարտում և վանում։ Որպես հետևանք, մարդը կշարունակի ապրել միշտ ուշադիր հետևելով իր շրջապատին, ընդ որում, ամենայն հավանականությամբ նրա մոտ կհայտնվի «կեղծ Ես», որն ավելի կենսունակ է, սակայն որակների անբնական համակցությամբ, ինչն իրենից սպասում են և որին անհրաժեշտ է համապատասխանել։

Ամոթի և մեղքի իմաստը։

Ապրելով մեղքը ադեկվատ կերպով, մենք պատրաստ ենք գործել և հենց դրանում է նրա, հոգեկանի համար ստեղծագործական ֆունկցիան։ Մարդուն դուր չի գալիս, այն ինչ արել է և նա ուզում է արագ շտկել իր արարքի հետևանքները, փոխհատուցել մյուսներին պատճառած վնասը։

Ամոթը, ընդհակառակը, շղթայում է ձեռքերն ու ոտքերը՝ մարդն իրեն զգում ք անտեղի ու խղճուկ, խոսում է խառնաշփոթ և անպատեհ։ Ամոթի մեջ, ակտիվ լինելը չափազանց դժվար է։ Բուռն վեճից հետո, մարդը, ով իրեն մեղավոր է զգում, կառաջարկի կանստրուկտիվ կոնտրմիջոցներ։ Իսկ մարդը, որ ամոթից այրվում է, քարացած կկանգնի ու հուսահատ կմեղադրի իրեն։

Մեղքն ու պատասխանատվությունը։

Նորմալ մեղքի զգացումը – դա պատասխանատվության փորձ է։ Մարդը մտագոհվում է, որ իր գործողության արդյունքում, աշխարհում ինչ-որ մեկին վատ եղավ։ Հնարավոր է, որ այդ արարքը իր համար կարևոր չի եղել, սակայն մտերիմին այն ցավ է պատճառել կամ անցանկալի հետևանքների է բերել։ Եվ քանի որ անցյալը չեղարկել հնարավոր չէ, մնում է ուղղել ներկան և ապագան։

Իրական մեղքի համար պատասխանատվության գիտակցումը – կարևոր պահ է։ Այդ դեպքում, մարդը չի արդարանա իր արածի համար, այլ ավելի շուտ կբացատրի, թե ինչ հանգամանքներ են նրան դրդել այդպես վարվել։ Օրինակ, նա կասի՝ «Գիտեմ, որ ես քեզ դժվար կացության մեջ եմ դրել, երբ քեզ պարքով գումար չեմ տվել, բայց ես իմ ունեցած գումարի համար այլ պլաններ ունեի»։

«Նևրոտիկ մեղք» կամ «մեղքի բարդույթ»։

«Նևրոտիկ մեղքը» – ուրիշ է։ Այն ստիպում է ինքդ քեզ գարշելի արարած, խոչընդոտ, չբռնված չարագործ զգաս այնտեղ, որտեղ դրա համար առիթներ չկան։ Մարդը խրձերով իր վրա պատասխանատվություն է վերցնում այն բանի համար, ինչի հետ կապ չունի։

Օրինակ, երբ զույգերից մեկը ունի փակ բնավորություն՝ ժամանակ առ ժամանակ «իր մեջ է մտնում» ու հարցական լռում։ Իսկ երկրորդը այդ ընթացքում վախ է զգում, տագնապ կամ բողոք։ Հավանաբար նա արդեն իր համար որոշել է, որ իր զուգընկերոջ մելանխոլիկ տրամադրության պատճառն ինքն է և դիմացինից կամ դրա հաստատումն է պահանջում, կամ հերքումը, որն էլ անխուսափելիորեն կբերի փլուզող կոնֆլիկտի։ Այսպես է աշխատում «նևրոտիկ մեղքը»։

Ինչի՞ց է առաջանում «նևրոտիկ մեղքը»։

Եթե մայրը բարկանում է, տագնաում և չի բացատրում, թե ինչ է կատարվում, ապա երեխան հետևություն է անում, որ մորը՝ իր հետ վատ է։ Նա հավատում է, որ ամեն բան կարող է շտկել և ամեն բան լավ կդառնա։ Երեխան սկսում է իրեն վերագրել ծնողական տրամադրության հեղինակի դերը և սկսում է վարժվել կռահել այն մարդկանց հույզերը, ովքեր նրա կողքին են։

Ուրիշ օրինակ է թշնամական մթնոլորտը, որտեղ երեխայի անտեսում են։ Չարությունը չի կարելի ուղղել մեծերի ուղղությամբ՝ հնարավոր է խնդիրներ ունենալ։ Զայրույթը վերաձուլվում է անլիարժեքության զգացումի։ Այս մեխանիզմը, հոգեվերլուծության մեջ այն անվանում են աուտոագրեսիա, կամ ինքդ քո դեմ շրջադարձային զգացմունք, կշարունակի աշխատել այն իրավիճակներում, որտեղ անհրաժեշտ է բարկանալ և գործել։

Էկզիստենցիալ մեղք։

Էկզիստենցիալ վերլուծությունը դիտարկում է մեղքի ֆենոմենը այլ կերպով – ոչ միայն սեփական գործողությունների այլև գործելու սեփական անընդունակության նկատմամբ ունեցած բարձր պատասխանատվության պրիզմայով։ Հրաժարվելով ինտենսիվ գոյությունից, մենք մեզ մեղավոր ենք զգում, չօգտագործված կյանքի, չապրված կյանքի համար։

Էկզիստենցիալ փիլիսոփա Մարտին Հայդեգգերը խոսում էր մարդու, ինքն իր առջև ունեցած մեղքի մասին։ Յուրաքանչյուր, նույնիսկ ամենամտածված ընտրությունը – ալտերնատիվ սցենարներից հրաժարում է։ Եվ որքան էլ որ կոնկրետ չլինի մարդու որոշումը, այն միևնույն է ենթադրում է, որ մի ինչ-որ ուրիշ բանից, նույնպես պետքական կամ կարևոր, նա կհարաժարվի։

Պատճառներ։

Որտեղի՞ց է ընդհանրապես առաջանում «նևրոտիկ մեղքը»։ Դրա ձևավորումը կարող է տեղի ունենալ բազմաթիվ գործոնների ազդեցության տակ։ Սակայն այդ գործոնները ունեն ընդհանուր բնութագրիչ՝ բարձր սոցիալական նշանակություն։

  • Դաստիարակություն։ Ծամծմված է, բայց «մեղքի բարդույթը», ինչպես նաև որոշ այլ հոգեբանական պրոբլեմներ, կարող են առաջանալ ծնողների տված դաստիարակությունից։ Մշատական մանրախնդրությունները, անհիմն մեղադրանքները, բարձրացված պահանջները – այդ ամենը բերում է նրա, որ հասուն տարիքում նույնպես զգում է, որ ունեկ չէ ինչ-որ բան ճիշտ անել և փնտրում է պրոբլեմներ իր մեջ։
  • Մանկությունում հաստատված համոզմունքներն ու դիրքորոշումներ։ Օրինակ՝ աղջիկը կարող է բախվել համոզմունքի, որ տղամարդու հետ նույնիսկ հասարակ շփումը – թեթևամիտ վարքի նշան է, իսկ դրա փոխարեն նա պետք է մտածի ուսման և ապագա կարյերայի մասին։ Արդեն հասուն տարիքում, կինը, ամենայն հավանականության տղամարդկանց հետ կոմունիկացիայի բարդություններ կունենա։ Դա բացասաբար կանդրադառնա մտերիմ հարաբերություններ և ընտանիք ձևավորելու գործընթացի վրա։
  • Հույզերի ճնշում։ Որոշ ծնողները կանխում են նեգատիվ հույզերի կամայական արտահայտում իրենց երեխաների մոտ։ Վերջիններիս արգելվում է արտահայտել իրենց դժգոհությունը, ցույց տալ, որ անհարմար է, լաց լինել և բարկանալ։ Այդ արգելքը մնում է մարդկանց հետ հասուն շրջանում էլ, սակայն հիմա արդեն արգելում են ոչ թե ծնողները, այլ իրենք իրենց։
  • Բացառված չէ «մեղքի բարդույթի» ձևավորումը նաև հասուն տարիքում, նույնիսկ ընտանիքում ունեցած մտերիմ և ներդաշնակ հարաբերութունների դեպքում։ Մեղքը – մանիպուլացնելու ամենապոպուլյար միջոցներից մեկն է, որից կարող են օգտվել տոքսիկ ընկերները, աբյուզիվ զուգընկերները, գործընկերներն ու ղեկավարությունը։ Երբ մարդուն մշտապես, անկախ իրավիճակից պնդում են իր մեղավոր լինելու մասին, նա սկսում է ինքն էլ դրան հավատալ։
  • Վերապրած տրավմա։ Կամայական տարիքում վերապրված բռնի գործողությունները, ծաղրը և բուլինգը կարող են բերել «մեղքի բարդույթի»։ Դա իր ձևի մեջ հոգեբանական պաշտպանության միջոց է՝ մարդը իր ուշադրությունը ուղղում է տրավմատիկ իրադարձությունից՝ ուրիշ հույզերի վրա։ Մեղքի զգացման ամրապնդման վրա կարող է ազդել նաև հասարակությունը՝ բավականին հաճախ զոհերն իրենց հասցեին լսում են, թե հենց իրենք են մեղավոր, չեն կանխատեսել, հիմար կերպով են վարվել կամ անզգույշ են եղել։

Ինչպիսին է լինում «մեղքի բարդույթը»։

Գոյություն ունեն մի քանի դրա ձևեր, որոնք որոշվում են հետևյալ գործոններով՝

  • Բացահայտ զգացմունքներն արտահայտելու անկարողությունը։ Այս երևույթը բնորոշ է ընտանեկան կյանքին կամ ազգակցական հարաբերություններին։ Ամուսինը/կինը մեղադրում է ինքն իրեն այն բանում, որ իր երկրորդ կեսին համապատասխան ուշադրություն չի հատկացնում կամ հասկանում է, որ չի կարողանում անհրաժեշտ ուժով արտահայտել իր զգացմունքները։ Պատասխան հույզերի բացակայությունը ստիպում է մարդուն մշտական խղճի տանջանքներ զգալ։
  • Անհաջողակությունը։ Մեր ամբողջ կյանքը մենք մեր առջև նպատակ ենք դնում և գնում դեպի այդ նպատակը։ Իհարկե, ճանապարհին առաջանում են բազմաթիվ սպասումներ։ Ամեն բան սկսում է բավականին անվնաս կերպով, լավ գնահատականներից։ Հետո արդեն՝ գլոբալ գաղափարներ, նպատակներ և ծրագրեր ապագայի նկատմամբ։ Այդ պատճառով էլ երազանքի փլուզումը միշտ քայլում է խղճի խայթի, չկատարված պարտքի զգացումի կողքով։
  • Չարությունը։ Ցուցադրելով դա, մարդիկ, շրջապատի նկատմամբ հայտնվում են տհաճ դիրքում։ Որոշակի աբստրակտ գործոններ ստիպում են նրանց ագրեսիա արտահայտել այն պահին երբ դա բոլորովին էլ տեղին չէ։ Նմանատիպ զայրույթի բռնկումները նեգատիվ են անդրադառնում ամենամտերիմների հետ հարաբերություններում։ Դա մարդու մեջ ձևավորում է՝ ինքն իրեն բոլոր մահացու մեղքերում մեղադրելու սովորություն։
  • Նեգատիվիզմը։ Այն առաջանում է, երբ մարդը ինչ-որ մեկից, ինչ-որ բանի համար վրեժ է լուծում։ Ընդ որում նա չի կարողանում իրեն նեղացնողին «դաս տալու» փորձերը դադարեցնել, նույնիսմ հասկանալով դրա անհեթեթությունը։ Դրանից էլ նրա մոտ առաջանում է մեղքի զգացում և համապատասխան բարդույթ։
  • Կասկածամտությունը։ Այն թույլ չի տալիս մարդուն արագ ընտրություն կատարել, ստիպում է երկար կասկածել, կողքից օգնություն սպասել։ Այս ամենի արդյունքում առաջանում է ինքն իր նկատմամբ մեղադրանք անգործության և դանդաղկոտության համար։

Ինչպե՞ս է արտահայտվում «մեղքի բարդույթը»։

Չափից ուժեղ խղճի խայթերը, վաղ թե ուշ ձևավորում են «ձնագունդ», բերելով «կենդանի մնացածի մեղքի բարդույթի» նախանշանների առաջացման՝

  • Ամաչկոտություն։ Այդպիսի բարդույթ ունեցող մարդիկ չեն կարողանում կիսվել ինչ-որ թեմայի մասին ունեցած իրենց փորձով, քանի որ վախենում են ինչ-որ մեկին նեղացնել։
  • Զգայունություն։ Սրա ձևավորմանը կարող են խթանել, ասվածի մասին արված ինչ-որ մեկի նկատողությունները, ուրիշի վերապրումները կամ սեփական վարքով անբավարարվածությունը։
  • Հոգատարություն։ Այս կերպով մարդը, ով իրեն ինչ-որ բանում մեղավոր է համարում ջանում է հարթել իր մեղքը՝ օգնել լուծել մի ինչ-որ խնդիր, լսել դիմացինին և այլն։

«Մեղքի բարդույթի» նախանշանների շարքում կարելի է առանձնացնել առաջին հերթին հետևյալները՝

  • Համոզմունք այն բանում, որ երջանկության արժանի չէ։ Սա խոսում է այն մասին, որ ներսում գտնվում է խորքային մեղքի զգացում։ Նույնիսկ եթե կյանքում ամեն բան հարաբերական հանգիստ է, ապա մարդը կարող է մտածել, որ շուտով այն կավարտվի ու կրկին նա դժբախտ կլինի։
  • Անկեղծության և հարազատների հետ մտերմության վախ։ Որքան ավելի կարևոր է մարդը, այնքան նրանից հեռանում են, վախենալով ցավացնել կամ հիասթափեցնել նրան։
  • Ինչ-որ մեկին նեղություն պատճառելու զգացմունք։ Այն բնութագրվում է ավելորդության՝ «առանց ինձ բոլորն ավելի հեշտ կապրեն» զգացողությամբ։
  • Սեփական անձի նկատմամբ արտահայտած զգացմունքներն ընդունելու բարդություններ։ Նույնիսկ եթե մարդուն անկեղծ սիրում են, նա դա ընդունել չի կարողանում քանի որ մտածում է, որ կարող է հիասթափություն ապրել կամ կախվածության մեջ ընկնել։
  • Օգնությունը ընդունելու բարդություններ։ Մարդն ամեն ինչ միշտ փորձում է ինքը անել, նույնիսկ այն ժամանակ, երբ դա իր ուժերից վեր է։
  • Սեփական կյանքում եղած ամեն պոզիտիվ բանի փլուզում։ Եթե ինչ-որ ուրախալի բան է լինում, լինի դա պրոֆեսիոնալ հաջողություններ թե անձնային հաղթանակներ, մարդը անմիջապես այդ ամենը փլուզում է։
  • Երջանիկ լինելը վախեցնում է։ Նույնիսկ եթե ամեն բան հաջող է գնում, մարդը տագնապում է, ու չի վստահում սեփական հաջողությանը։

Հետևանքներ և լուծումներ։

Չնայած նրա, որ մեղքի զգացումը կարող է ծառայել որպես բարոյական համալիր և մոտիվատոր, նրա մշտական զգացումը անխուսափելիորեն բերում է ծանր հետևանքների՝

  • սեփական հետաքրքրություններն ու իրավունքները պաշտպանելու հնարավորության բացակայություն։
  • ցածր ինքնագնահատական։
  • ինքնավնասման վարք, աուտոագրեսիա։
  • ծայրահեղ հիվանդագին հակազդում փոքրագույն սխալներին։
  • տագնապայնություն և դրա այնպիսի ախտանիշներ, ինչպիսին են անքնությունը, ախորժակի բացակայությունը կամ ընդհակառակը՝ չափից ավելի ուտելը։
  • նյարդային պոռթկումներ։

Բացի դրանից, «նևրոտիկ մեղքը» կարող է բերել անձնային սահմանների հետ կապված պրոբլեմների։ Մարդն, ով սովոր է ամեն ինչում մեղադրել միմիայն իրեն, դժվարություն կունենա ուրիշների արարքներին կոնստրուկտիվ գնահատական տալու մեջ։ Այդ պատճառով էլ, եթե նրան անարդար են մոտենում, նա դրա վրա համապատասխան ուշադրություն չի դարձնում։ Երկարատև հեռանկարում նման վարքագիծը կարող է բերել աբյուզիվ հարաբերությունների մեջ ընկնելուն։

Ի՞նչ անել։

«Մեղքի բարդույթը» - ամենահաճախ հանդիպող հոգեբանական պրոբլեմներից է։ Արհեստավարժ մասնագետի հետ աշխատանքը կարող է արագ բերել դրական դինամիկայի։ Կախված սեփական վիճակից և ուղեկցող ախտանիշներից մարդը պետք է ընտրի թե ում դիմի՝ հոգեբանի թե հոգեթերապևտի։ Խորհրդատվությունների քանակը խիստ ինդիվիդուալ է։ Արդյունքում, դիմողը սովորում է վալիդացնել սեփական նեգատիվ հույզերը, լսել ինքն իրեն, օբյեկտիվ գնահատել իրավիճակը։

Լավ կլինի ինքնաբուժմամբ չզբաղվել՝ սեփական վարքը և հակազդումները վերլուծելու փորձերը կարող են բերել ավելորդ ռեֆլեքսիայի։ Սեփական հարցերի և իրավիճակից դուրս գալու պատասխանները գտնելու դեգերումների ժամանակ մարդը վտանգվում է ընկնել տագնապայնության և կպչուն մտքերի պարույրի մեջ։ Դա միայն կբարդացնի վիճակը։

Ինչո՞վ կարող է մարդն ինքն իրեն օգնել։ Առաջին հերթին վերլուծելով սեփական շրջապատը։ Եթե ինչ-որ մարդիկ, մտերիմներ կամ գործընկերներ, ստիպում են նրան մշտապես իրեն մեղավոր զգալ, ապա անհրաժեշտ է դրա վրա ուշադրություն դարձնել։

Բացի դրանից, նույնիսկ հոգեթերապևտի կամ հոգեբանի հետ աշխատանքի ժամանակ, արդյունքների համար բավականին մեծ պատասխանատվություն է ընկնում անձի, սեփական կյանքը փոխելու պատրաստակամության վրա։